Այս տարվա փետրվարի 7-ին բացակայությունների հիմքով մանդատից զրկվեցին Երեւանի ավագանու երեք ընդդիմադիր անդամներ՝ Հայկ Մարությանը, Նարինե Հայրապետյանն ու Սոննա Աղեկյանը։ Վերջիններիս լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հիմնավորումն այն էր, որ նրանք 5-րդ գումարման ավագանու 1-ին նստաշրջանի ընթացքում անհարգելի բացակայել էին քվեարկությունների ավելի քան կեսից։ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն, իհարկե, ունի սահմանում, համաձայն որի՝ վերը նշյալ հիմքով կարող են դադարեցվել ավագանու անդամի լիազորությունները, սակայն խնդիրն այն է, որ ավագանու 65 անդամներից միայն 3-ը չէ, որ բացակայությունների «ընդունելի» շեմը հատել էին։ «Ինֆոքոմը» վերլուծել է 2018 թվականից մինչ օրս Երեւանի ավագանու կազմի բացակայությունների տվյալները՝ փորձելով հասկանալ, թե ավագանու որ անդամներն են ամենաշատը բացակայել, եւ արդյո՞ք նրանց հանդեպ էլ օրենքը նույն խստությամբ է կիրառվել, ինչ ընդդիմադիր վերոնշյալ երեք անդամների հանդեպ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ |armenpress.am|
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը։ «Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշոց է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայող, շարքային Ս․Պ․-ի և շարքային Ա․ Զաքարյանի միջև։ Դրա ընթացքում Ս․Պ․-ն լիցքավորել է իրեն ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը և, թիրախավորելով Ա․ Զաքարյանին, մենահատ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային միջանցիկ վիրավորում։ Ստացած հրազենային վիրավորումից զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, ժամը 18։05-ից-18։10-ի սահմաններում, Ա․ Զաքարյանը մահացել է», - հայտնում են ՔԿ-ից։
Հունաստանում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հանդիպումը: Հունաստանի նախագահը նշել է․ «Հունաստանն աներկբա դատապարտում է ուժի կիրառումը և սատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին, որի նպատակն է հաստատել համերաշխություն, խաղաղություն, որը կլինի հարատև և կնպաստի լավ հարևանության և հարաբերությունների ստեղծմանը»: ՀՀ վարչապետը իր հերթին նշել է, որ Հունաստանը ԵՄ-ում ՀՀ կարևորագույն գործընկերներից է և երկրների հարաբերություններն ընդգծվում են ոչ միայն երկկողմ, այլև ԵՄ շրջանակում, որը ՀՀ-ի ժողովրդավարական բարեփոխումների հիմնական աջակիցներից է:
Գործի՝ իմ բարեկամի վերաբերյալ հարցը, կարծում եմ, ժամանակի ընթացքում պարզ կլինի, որ սխալմուքն է եղել, բայց դա չի նշանակում, որ համակարգը՝ պետությունը, պետք է կուլիսային արդարադատություն իրականացնի։ Դա անհնար է և անընդունելի։ Նման բան անհնար է, որովհետև, երբ ծանոթացել եմ այն ամենին, ինչում մեղսագրվում է, իմ համոզմունքն ամրապնդվել է։ Իմ եղբոր կնոջը կալանավորելն իմ դեմ ուղղված քայլ չեմ համարում։ Ոչ, ոչ, նաև գրվում է, որ վարաչպետի հետ խնդիր կա, անընդհատ տրվում էր այդ անունը, խնդրում եմ մշտապես հիշել՝ իմ ու Հայաստանի վարչապետի միջև չի կարող խնդիր լինել, մեր հարաբերությունները չեն կարող ներխուժել իրավական գործընթացների մեջ։ [ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում] |tert.am|
ՌԴ կառավարությունը նախատեսում է 2024թ․ մարտի 1-ից վեց ամսով բենզինի արտահանման ժամանակավոր արգելք սահմանել՝ գարնանը և ամռանը պահանջարկի աճը փոխհատուցելու համար։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի ներկայացուցիչը։ Սահմանափակումը չի տարածվի ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մոնղոլիայի և Ուզբեկստանի վրա։|armenpress.am| |armenpress.am|
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։ Խոսքը Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող շուրջ 16 հազար քմ մակերեսով հողամասի մասին է՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչը կազմում է ընդհանուր ապօրինի ծագում ունեցող գույքի շուրջ 77%-ը։ Գագիկ Խաչատրյանից, նրա երկու որդիներից և եղբոր որդուց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս չորս գործերի քննությունը Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է։
7-րդ դասարանի երեխաների ծնողների հետ միասին հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ԿԳՄՍ նախարարության: Դատարանից խնդրել ենք Մովսես Խորենացու պատմությունը առասպել համարած և Հայոց պատմությունը վարկաբեկող Ս.Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի գործածությունը երաշխավորելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարի 03.08.2023թ. թիվ 1342-Ա/2 հրամանը ճանաչել անվավեր (այդ դասագրքի մասով)։ [Փաստաբան Արա Զոհրաբյան]
Հունգարիայի խորհրդարանը գարնանային նստաշրջանի առաջին նիստում վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը։ |tert.am|
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: [ՀՀ ԱԳՆ]
Ապրիլին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ կանցկացվեն ՄԱԿ–ի դատարանում. Կիրակոսյան |armeniasputnik.am|
22:21 - 27 փետրվարի, 2024Ազատվելով անցանկալիներից. բացակայել են ավագանու տասնյակ անդամներ, հեռացվել՝ երեքը
22:18 - 27 փետրվարի, 2024ՀՀ ԱԳ նախարարը և ՄՍՀԿ գլխավոր տնօրենն անդրադարձել են մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնի ստեղծմանը
22:00 - 27 փետրվարի, 2024Երևանի քաղաքապետը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
21:34 - 27 փետրվարի, 2024Պապիկյանը կարևորել է դատախազության հետ համագործակցությունը՝ միտված ավելի կարգապահ բանակ ունենալուն
20:39 - 27 փետրվարի, 2024Թուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել |1lurer.am|
20:39 - 27 փետրվարի, 2024Հայաստանը առաջարկում է խաղաղության պայմանագրին ընդառաջ ստորագրել սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ և չհարձակման պայմանագիր. Միրզոյանի ելույթը
19:53 - 27 փետրվարի, 2024Կոնստանտինոս Տասուլասը ՀՀ վարչապետին պարգևատրել է Հունաստանի խորհրդարանի Ոսկե մեդալով
19:07 - 27 փետրվարի, 2024Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա |armenpress.am|
18:57 - 27 փետրվարի, 2024Ռուսական «Գեոպրոմայնինգը», որն ունի հայկական ակտիվներ, հայտնվել է պատժամիջոցների տակ |hetq.am|
18:22 - 27 փետրվարի, 2024Ապրիլին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ կանցկացվեն ՄԱԿ–ի դատարանում. Կիրակոսյան |armeniasputnik.am|
22:21 - 27 փետրվարի, 2024Ազատվելով անցանկալիներից. բացակայել են ավագանու տասնյակ անդամներ, հեռացվել՝ երեքը
22:18 - 27 փետրվարի, 2024ՀՀ ԱԳ նախարարը և ՄՍՀԿ գլխավոր տնօրենն անդրադարձել են մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնի ստեղծմանը
22:00 - 27 փետրվարի, 2024Երևանի քաղաքապետը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
21:34 - 27 փետրվարի, 2024Պապիկյանը կարևորել է դատախազության հետ համագործակցությունը՝ միտված ավելի կարգապահ բանակ ունենալուն
20:39 - 27 փետրվարի, 2024Թուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել |1lurer.am|
20:39 - 27 փետրվարի, 2024Հայաստանը առաջարկում է խաղաղության պայմանագրին ընդառաջ ստորագրել սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ և չհարձակման պայմանագիր. Միրզոյանի ելույթը
19:53 - 27 փետրվարի, 2024Կոնստանտինոս Տասուլասը ՀՀ վարչապետին պարգևատրել է Հունաստանի խորհրդարանի Ոսկե մեդալով
19:07 - 27 փետրվարի, 2024Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա |armenpress.am|
18:57 - 27 փետրվարի, 2024Ռուսական «Գեոպրոմայնինգը», որն ունի հայկական ակտիվներ, հայտնվել է պատժամիջոցների տակ |hetq.am|
18:22 - 27 փետրվարի, 2024