Հայաստանը համաձայնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացվի Գերմանիայում այն պատճառով, որ Գերմանիան Գրանադայի քառակողմ հանդիպման կողմ է և ստորագրել է 3 կարևոր սկզբունք: Առաջինը Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ Ալմաթայի հռչակագրի հիման վրա, երկրորդը, որ Ալմաթայի հռչակագիրը պետք է լինի սահմանագծման գործընթացի հիմքը և երրորդը, որ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է գործեն երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հայաստանի համար ընդունելի չի լինի, եթե որևէ միջնորդ փորձի այս շրջանակից դուրս բերել գործընթացը: Դա նշանակում է միջնորդել ոչ թե խաղաղություն, այլ խաղաղության ճարտապարետության փլուզում: [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|
ՀՀ ԱԳՆ-ն այսօր բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին՝ կապված փետրվարի 25-ին ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ ՀՀ-ի վերաբերյալ հնչած գնահատականների հետ։ ԲՏԱ նախարարը հայտնեց, որ նախկինում էլ առիթ եղել է, որ այս թեմայի հետ կապված պառլամենտում հարցը հնչի. «Երևանում անցկացվել են կոնսուլտացիաներ, արձանագրված խախտումները փոխանցվել են ռուս գործընկերներին, բայց որ երկու ամիս անց այդօրինակ խախտումները կրկնվում են, խոսում է այն մասին, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գործող միջպետական համաձայնագիրը լրամշակելու կամ խմբագրելու անհրաժեշտություն կա: Մենք փետրվարի 26-ին ՀՌՀ-ից ստացել ենք գրություն, որտեղ արձանագրված են եղել այդ խախտումները: Փետրվարի 27-ին ԲՏԱՆ-ում անցկացվել է խորհրդակցություն, որոնց արդյունքում արձանագրվել է, որ իրապես այդ խախտումները տեղի են ունեցել, մասնավորապես, 5-րդ հոդվածի մի քանի դրույթներ խախտվել են: Այսօր ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:
Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և նույն օրը Բեռլինում երկու երկրների նախարարների մասնակցությամբ անցկացվող քննարկումների ընթացքին։ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները: [ՀՀ ԱԳՆ]
Արցախում կատարված սպանությունների վերաբերյալ ՀՀ Քննչական կոմիտեն քաղաքացիների եւ ոստիկանության ծառայողների կողմից ստացել է 5 պատշաճ հաղորդում։ Դրանց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՔԿ-ից՝ հավելելով, որ հանցագործությունները կատարվել են այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների կողմից եւ ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ ՔԿ-ի վերոնշյալ պատասխանից ենթադրելի է, որ խոսքը ոչ թե նախկինում Արցախում նախաձեռնված եւ քննված, այլ նոր ի հայտ եկած եւ ՀՀ-ում նախաձեռնված քրեական վարույթների մասին է։ Մենք հարցեր էինք հղել նաեւ նախկինում հարուցված քրեական վարույթների վերաբերյալ՝ հետաքրքրվելով բռնի տեղահանման օրերին Արցախից Հայաստան տեղափոխված կալանավորների թվի, նրանց մեղսագրված հանցանքների, հնարավոր հայտնաբերման, առկայության դեպքում նոր ընտրված խափանման միջոցների եւ այլնի մասին։ Այս հարցերին, սակայն, ՔԿ-ից չեն պատասխանել, նշել են՝ ԼՂ-ից ՀՀ բռնի տեղահանված կալանավորների մասին ՀՀ ՔԿ-ն տվյալների չի տիրապետում։
Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդն այսօր ավարտվել է։ Աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել են 7-ը։ Լոտի օգտագործման իրավունքի ձեռքբերման արժեքը նշված 7 համարանիշներով կազմել է 156 մլն 200 հազար դրամ։ [ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան]
Ռուսաստանը Ալեն Սիմոնյանի խոսքերը՝ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին, «անբարյացակամ պահվածքի ևս մեկ օրինակ» է համարում։ Այս մասին ասել է Զախարովան՝ նշելով․ «Այնքան էլ պարզ չէ, թե որքանով է Ազգային ժողովի նախագահը պատասխանատու իր բարձրացրած թեմաների համար»: Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններից այս առնչությամբ ոչ մի հարցում չեն ստացել։|tass.ru|
Դավիթ Բալայանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 32-ը։ Մասնակցած բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել։
Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու ուղիները։ Գերմանիայի ներկայացուցիչ, եվրապատգամավոր Վիոլա վոն Կրամոն Տաուբադելը հայտնել է․ «Մենք կարող ենք սկսել Հայաստանի բնակիչների համար առանց այցագրի ռեժիմի ներդրման առաջին քայլերից, ինչին կհաջորդի ավելի խոր տնտեսական ինտեգրումը և անձնական ու սոցիալական կապերի զարգացումը, որպեսզի հայերի հաջորդ սերունդն արդեն օգտվի ԵՄ առավելություններից»։ Բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչյովի խոսքով էլ Երևանի և Բաքվի հարաբերությունները լուրջ խոչընդոտ են մնում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանում կայունության համար։ Նրա լիտվացի գործընկեր Անդրիուս Կուբիլիուսի կարծիքով տարածաշրջանում կայուն խաղաղության միակ ճանապարհը Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարն է։ |tert.am|
Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև հանդիպումը: [ՀՀ ԱԳՆ խոսնակ]
Հայաստանի սահմանն անցած ադրբեջանցի զինծառայողը վնասազերծվել է։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։ Այսօր՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, որը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:
Փաշինյանը հայտնեց, թե ինչու է Հայաստանը համաձայնել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնել Բեռլինում |armenpress.am|
21:08 - 28 փետրվարի, 2024ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ ռուսական եթերից հնչած գնահատականների մասին |1lurer.am|
20:22 - 28 փետրվարի, 2024Ադրբեջանի համար լավ հնարավորություն էր. Բայրամովը՝ Գերմանիայում հայ-ադրբեջանական բանակցություններից հետո գրառում է արել
20:17 - 28 փետրվարի, 2024Կենդանիների առևտուր. Հայաստան ներմուծվող կենդանիների անհայտ ճակատագրերը և պետության լուռ համաձայնությունը
20:11 - 28 փետրվարի, 2024Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկվել են հարկադիր կատարման ոլորտին առնչվող հարցեր
20:07 - 28 փետրվարի, 2024ՀԱՊԿ-ին մասնակցությունը սառեցնելը հաստատում է, որ ՌԴ-ն Հայաստանի վստահելի դաշնակիցը չէ, բարեկամը չէ. Քերըն Մելքիոր |news.am|
20:02 - 28 փետրվարի, 2024Որոշ մարզեր չայցելելու վերաբերյալ դեսպանատների ժամանակ առ ժամանակ արվող հայտարարությունների հետ Հայաստանը համաձայն չէ. Փաշինյան |armenpress.am|
19:55 - 28 փետրվարի, 2024Անընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը. դա կնպաստի արտագաղթին. Արցախի ԱԺ հայտարարությունը
19:51 - 28 փետրվարի, 20242020-ից հետո ԼՂ-ից ՀՀ եկածների բնակարանային հարցը հնարավոր է որ լուծվի փուլային տարբերակով. Խաչատրյան |1lurer.am|
19:49 - 28 փետրվարի, 2024Գյումրիում բացվող Yerevan City-ի մրցակից սուպերմարկետի սեփականատերը ահազանգում է ճնշումների մասին |civilnet.am|
19:29 - 28 փետրվարի, 2024Փաշինյանը հայտնեց, թե ինչու է Հայաստանը համաձայնել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնել Բեռլինում |armenpress.am|
21:08 - 28 փետրվարի, 2024ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ ռուսական եթերից հնչած գնահատականների մասին |1lurer.am|
20:22 - 28 փետրվարի, 2024Ադրբեջանի համար լավ հնարավորություն էր. Բայրամովը՝ Գերմանիայում հայ-ադրբեջանական բանակցություններից հետո գրառում է արել
20:17 - 28 փետրվարի, 2024Կենդանիների առևտուր. Հայաստան ներմուծվող կենդանիների անհայտ ճակատագրերը և պետության լուռ համաձայնությունը
20:11 - 28 փետրվարի, 2024Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկվել են հարկադիր կատարման ոլորտին առնչվող հարցեր
20:07 - 28 փետրվարի, 2024ՀԱՊԿ-ին մասնակցությունը սառեցնելը հաստատում է, որ ՌԴ-ն Հայաստանի վստահելի դաշնակիցը չէ, բարեկամը չէ. Քերըն Մելքիոր |news.am|
20:02 - 28 փետրվարի, 2024Որոշ մարզեր չայցելելու վերաբերյալ դեսպանատների ժամանակ առ ժամանակ արվող հայտարարությունների հետ Հայաստանը համաձայն չէ. Փաշինյան |armenpress.am|
19:55 - 28 փետրվարի, 2024Անընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը. դա կնպաստի արտագաղթին. Արցախի ԱԺ հայտարարությունը
19:51 - 28 փետրվարի, 20242020-ից հետո ԼՂ-ից ՀՀ եկածների բնակարանային հարցը հնարավոր է որ լուծվի փուլային տարբերակով. Խաչատրյան |1lurer.am|
19:49 - 28 փետրվարի, 2024Գյումրիում բացվող Yerevan City-ի մրցակից սուպերմարկետի սեփականատերը ահազանգում է ճնշումների մասին |civilnet.am|
19:29 - 28 փետրվարի, 2024