ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ: Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի տեսլականը: Երկուստեք ընդգծվել է առկա խնդիրները միջազգային իրավունքի շրջանակներում կարգավորելու առհավատչյան: [ՀՀ ԱԳՆ]
Բաքուն զգալի առաջընթաց է գրանցել Երևանի հետ խաղաղության բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ «Այժմ Բաքուն և Երևանը պատմական հնարավորություն ունեն վերջնականապես փակելու թշնամության այս գլուխը և սկսել փոխել իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում և այն դարձնել բարիդրացիության, կայունության և խաղաղության վայր։ Եթե նայեք խաղաղության համաձայնագրի տեքստին, որը դրված է բանակցությունների սեղանին, ապա կողմերը մոտ են դրա ավարտին»,- հավելել է նա |tert.am|
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը և համայնքին պատճառված շուրջ 10 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Պարզվել է, որ «Էկո բիլդինգ» ՍՊ ընկերության աշխատակիցը 2023 թվականի մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում, խախտելով «Ընդերքի մասին» օրենքի պահանջը, առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող՝ մոտ 4500 խմ ծավալով օգտակար հանածո (ավազակոպիճ): Արդյունահանված ավազակոպիճն իրացնելու նպատակով, այն տեղափոխել է ասֆալտի արտադրությամբ զբաղվող ընկերության տարածք, որտեղ, ձեռքբերման աղբյուրը թաքցնելով, նշված 4500 խմ ծավալով ավազակոպիճն իրացրել է տարբեր անձանց՝ պետությանը և համայնքին պատճառելով մոտ 10 մլն դրամի վնաս: Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է: [Գլխավոր դատախազություն]
Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանին կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել։Վերջինս կաշառք է ստացել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց։ Բացի տնօրենից՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ [Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյան] |1lurer.am|
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ ԻԻՀ նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել պատվիրակությունների ղեկավարներին՝ երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և հանդես եկել ելույթով։ [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
Հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը հարկելու մասին քննարկումներ են սկսվել: «Հետք»-ի աղբյուրից ստացված աշխատանքային փաստաթղթում նման գաղափար է առաջարկում Ֆինանսների նախարարությունը։ Փաստաթուղթը ստորագրված չէ, դեռևս հանրային քննարկման չի ներկայացվել: Նախարարությունից «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ այս պահին պաշտոնապես հանրային քննարկման ներկայացված տարբերակ չկա։ Բայցև չեն ժխտել, որ միջգերատեսչական մակարդակում քննարկվում են եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը որոշակիորեն սահմանափակելու հարցեր։ Ըստ աշխատանքային փաստաթղթի՝ ենթադրվում է, որ եթե օրինակ քաղաքացին հետ է ստանում 120 հազար դրամ եկամտային հարկի չափով գումար, ապա՝ այդ 120 հազար դրամը պետք է հարկել եկամտային հարկով, որի դրույքաչափն այսօր 20% է։ Կստացվի, որ 120 հազար դրամ հետ ստանալու փոխարեն քաղաքացին կստանա 96 հազար դրամ, քանի որ 24 հազար դրամը կրկին պետք է որպես եկամտային հարկ վճարի։ Ընդ որում՝ անհասկանալի է՝ արդյոք այս փոփոխությունը վերաբերելու՞ է արդեն ներկա շահառուներին, թե՞ այն տարածվելու է նոր շահառուների վրա։ |hetq.am| |hetq.am|
Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Այս մասին «Ինֆոքոմը» տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանից։ Կոմիտեում քննվող վարույթի շրջանակում տնօրենից բացի մեղադրյալի կարգավիճակ ունի եւս երեք անձ։ Կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 4 մեղադրյալներին կալնավորելու համար․ տնօրենից բացի մյուս 3-ինը բավարարվել է, նրանք կալանավորվել են։ Նշենք, որ Շտապօգնության ծառայության տնօրենը Սահակ Հակոբյանն է։
Կարո՞ղ է մեծ լեզվական մոդելը «կարդալ» մոլեկուլների կառուցվածքներն ու սովորել քիմիա․ այս հարցը երկու տարի առաջ հետաքրքրեց մի խումբ հայ գիտնականների: Հարցի պատասխանը ստանալու համար միավորվեցին գիտական մի քանի թիմեր։ Նրանք նախ մոլեկուլներն արտահայտեցին տեքստային ֆորմատով, ապա ուսուցանեցին մեծ լեզվական մոդելը։ Մոդելը տարրական քիմիա սովորեց և սկսեց պատկերացում կազմել, թե ինչպես են ատոմները, իրար հետ փոխազդելով, ստեղծում բարդ քիմիական միացություններ։
Իրանը Զանգեզուրի երթուղին դիտարկում է ի վնաս Հայաստանի և շարունակում է մնալ այս դիրքորոշմանը: Այս մասին իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին Փաշինյանի հետ հանդիպմանը։ «Մենք խորապես հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացոմանը և երկու երկրների միջև համագործակցությունը՝ հիմնված սահմանված շահերի հիմքի վրա՝ անկախ այլոց քաղաքականությունից»,- ասել է Խամենեին։ Ալի Խամենեին շեշտել է, որ «օտարերկրացիները չպետք է սահմանափակումներ ստեղծեն երկրների հարաբերություններում իրենց հարևանների հետ». «Երկրներն իրենց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովում են իրենց բարեկամների հետ, հեռվից եկողների գործողությունները վնասում են»,- ասել է նա։ |factor.am|
Փոքր Վեդիի մանկապարտեզում անչափաս երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ, պարզապես այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ դաստիարակչուհու ձերբակալման ժամկետը լրացել էր, և նա ազատ էր արձակվել։ Նշենք, որ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ միայն մասնավոր մեղադրանքով վարույթն է, որ նախաձեռնվում է տուժողի բողոքի հիման վրա, իսկ այս արարքը ենթակա է ոչ թե մասնավոր, այլ հանրային հետապնդման, ուստի անկախ երեխայի ծնողների բողոքել-չբողոքելուց՝ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի հարավային արվարձանին |tert.am|
21:50 - 30 հուլիսի, 2024Չինաստանը պատրաստ է ավելի խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր, այդ թվում՝ անվտանգության ոլորտում. Չեն Մին |armenpress.am|
21:06 - 30 հուլիսի, 2024Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ
20:54 - 30 հուլիսի, 2024Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև պաշտպանական բնագավառում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
20:27 - 30 հուլիսի, 2024ՀՀ-ում կգործարկվի հյուսվածքային լաբորատորիա՝ վիրուսազերծ պատվաստակալների արտադրության համար. Պապոյանն այցելել է «Նորատունկ» ՓԲԸ-ի տնկարան
20:24 - 30 հուլիսի, 2024Եթե նայեք խաղաղության համաձայնագրի տեքստին, որը դրված է բանակցությունների սեղանին, ապա Հայաստանը և Ադրբեջանը մոտ են տեքստի ավարտին․ Ամիրբեկով
20:06 - 30 հուլիսի, 2024Նախաքննությամբ պարզվում են Առինջ գյուղում երկու անձի հրազենային վնասվածքներ հասցնելու դեպքի հանգամանքները. երեք անձ ձերբակալվել է
19:17 - 30 հուլիսի, 2024Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը պատճառված 10 մլն դրամի վնասը վերականգնվել է. դատախազություն
18:50 - 30 հուլիսի, 2024Կաշառք ստանալու համար Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է առաջադրվել |1lurer.am|
18:36 - 30 հուլիսի, 2024Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը
18:31 - 30 հուլիսի, 2024Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի հարավային արվարձանին |tert.am|
21:50 - 30 հուլիսի, 2024Չինաստանը պատրաստ է ավելի խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր, այդ թվում՝ անվտանգության ոլորտում. Չեն Մին |armenpress.am|
21:06 - 30 հուլիսի, 2024Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ
20:54 - 30 հուլիսի, 2024Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև պաշտպանական բնագավառում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
20:27 - 30 հուլիսի, 2024ՀՀ-ում կգործարկվի հյուսվածքային լաբորատորիա՝ վիրուսազերծ պատվաստակալների արտադրության համար. Պապոյանն այցելել է «Նորատունկ» ՓԲԸ-ի տնկարան
20:24 - 30 հուլիսի, 2024Եթե նայեք խաղաղության համաձայնագրի տեքստին, որը դրված է բանակցությունների սեղանին, ապա Հայաստանը և Ադրբեջանը մոտ են տեքստի ավարտին․ Ամիրբեկով
20:06 - 30 հուլիսի, 2024Նախաքննությամբ պարզվում են Առինջ գյուղում երկու անձի հրազենային վնասվածքներ հասցնելու դեպքի հանգամանքները. երեք անձ ձերբակալվել է
19:17 - 30 հուլիսի, 2024Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը պատճառված 10 մլն դրամի վնասը վերականգնվել է. դատախազություն
18:50 - 30 հուլիսի, 2024Կաշառք ստանալու համար Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է առաջադրվել |1lurer.am|
18:36 - 30 հուլիսի, 2024Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը
18:31 - 30 հուլիսի, 2024