Հայաստանը առաջին մեդալն ունի Փարիզի Օլիմպիական խաղերում։ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Օլիմպիական խաղերի հենացատկ վարժության եզրափակչում դարձել է արծաթե մեդալակիր։
35-ամյա Վահագն Դավթյանը 6-րդ տեղն է զբաղեցրել Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Նա օղակների վարժության եզրափակչում վաստակեց 14,866 միավոր։ Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչմանն արժանացավ Չինաստանի ներկայացուցիչը:
Օգոստոսի 12-13-ին՝ հրեա ժողովրդի ազգային սգո օրը, Իրանը ծրագրում է հարձակվել Իսրայելի վրա․ գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Sky News Arabiya-ի աղբյուրները: «Ըստ առկա տեղեկությունների, իրանական հարձակումը կհամակարգվի Լիբանանում գործող շիական «Հեզբոլլահի» հետ, որը աջակցում է Իրանին»,- գրում է հրատարակությունը։ Աղբյուրի համաձայն՝ այս օրը հարձակումը պետք է անսպասելի լինի, քանի որ իսրայելական անվտանգության ուժերը կարող են կրոնական ծեսեր կատարել և պատրաստ չլինեն հարձակման։ |factor.am|
ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների բախվելու դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Լիբանանում ՀՀ դեսպանության հետ։ [ՀՀ ԱԳՆ]
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման պատճառով դադարեցված ամերիկյան օգնության ծրագիրը Վրաստանի բյուջեի հետ կապ չունի։ «Մենք այլ պետության կողմից սուբսիդավորվող հետամնաց երկիր չենք, կարևոր է նշել, որ մեր հասարակությանն ասել են, որ ինչ-որ տեղ ինչ-որ մեկը դադարեցրել է մեզ ֆինանսավորել, և սա աղետ կլինի: Այս գումարը բյուջեի հետ կապ չունի: Որքան ես գիտեմ՝ Վրաստանի խորհրդարանի հաստատած բյուջեում նման գումար չի եղել»,- ասել է Պապուաշվիլին։ Նրա խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե դրսից երկիր մտած գումարներն ինչի վրա են ծախսվել։ Թբիլիսիին դադարեցրած օգնության ծրագրի չափը ավելի քան 95 մլն դոլար էր։|shantnews.am|
Միջազգային օլիմպիական կոմիտեն ներողություն է խնդրել Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունից Օլիմպիական խաղերի արարողության վերահեռարձակման ժամանակ France2-ի հաղորդավարների հայտարարությունների համար։ «Նման խոսքերը համահունչ չեն այն սկզբունքներին և արժեքներին, որոնց ՄՕԿ-ը նպաստում է սպորտի և Օլիմպիական խաղերի միջոցով։ Հետևաբար, մենք կապի մեջ ենք եղել բոլոր պատասխանատու կողմերի հետ՝ հիշեցնելու մեր սկզբունքների և աշխատանքային արձանագրությունների մասին»,- ասված է ՄՕԿ-ի նամակում։ Հաշվի առնելով ՄՕԿ-ի ներողությունը, Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունը հայտարարել է, որ այժմ անկնկալում է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներողությունը Ադրբեջանից։
Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանը։ Այս մասին հայտնել է «Ակոս» շաբաթաթերթը։ Հարձակման ժամանակ Գաբրիելյանի հասցեին ազգությունով պայմանավորված խտրական վիրավորանքներ են հնչել։ Նա հայտնել է, որ հարձակման հետևանքով իր մատը կոտրվել է և դեմքին հարվածների հետքեր կան: Ոստիկանությունից նշել են, որ միջոցներ են ձեռնարկում և գործը կուղարկվի դատախազություն։ |armenpress.am|
ՀՀ-ն ներկայացնող բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Փարիզի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում պայքարել է Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆա Դրիսիի դեմ: Մենամարտում հայ բռնցքամարտիկը պարտություն է կրել և չի ստացել բրոնզե մեդալ՝ դուրս մնալով հետագա պայքարից։
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկ վարժության եզրափակչում դարձել է արծաթե մեդալակիր
19:13 - 04 օգոստոսի, 2024Ջրափրակարարներն ափից մոտ 1500 մետր հեռավորության վրա նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ ՓԾ
18:56 - 04 օգոստոսի, 2024Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը 6-րդ տեղն է զբաղեցրել Օլիմպիական խաղերում
17:51 - 04 օգոստոսի, 2024Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտ 39,6 հազար է |armenpress.am|
17:19 - 04 օգոստոսի, 2024Իսրայելում կանխատեսում են Իրանի պատասխան հարվածի հավանական ամսաթիվը |factor.am|
17:10 - 04 օգոստոսի, 2024Հրդեհ Էջմիածին քաղաքում գործող ռեստորաններից մեկի տանիքում․ ՆԳՆ ՓԾ
15:56 - 04 օգոստոսի, 2024Oգոստոսի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ
14:56 - 04 օգոստոսի, 2024Կիպրոսի նախագահն ընդունել է եռակողմ հանդիպման ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջարկը, իսկ կղզու թուրքերի ղեկավարը՝ մերժել |armenpress.am|
14:51 - 04 օգոստոսի, 2024Վրաստանը մտադիր է ադրբեջանցի լրագրողին արտահանձնել Բաքվին |azatutyun.am|
13:50 - 04 օգոստոսի, 2024«Հեզբոլլա»-ն հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելը պատասխանել է |azatutyun.am|
11:27 - 04 օգոստոսի, 2024Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկ վարժության եզրափակչում դարձել է արծաթե մեդալակիր
19:13 - 04 օգոստոսի, 2024Ջրափրակարարներն ափից մոտ 1500 մետր հեռավորության վրա նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ ՓԾ
18:56 - 04 օգոստոսի, 2024Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը 6-րդ տեղն է զբաղեցրել Օլիմպիական խաղերում
17:51 - 04 օգոստոսի, 2024Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտ 39,6 հազար է |armenpress.am|
17:19 - 04 օգոստոսի, 2024Իսրայելում կանխատեսում են Իրանի պատասխան հարվածի հավանական ամսաթիվը |factor.am|
17:10 - 04 օգոստոսի, 2024Հրդեհ Էջմիածին քաղաքում գործող ռեստորաններից մեկի տանիքում․ ՆԳՆ ՓԾ
15:56 - 04 օգոստոսի, 2024Oգոստոսի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ
14:56 - 04 օգոստոսի, 2024Կիպրոսի նախագահն ընդունել է եռակողմ հանդիպման ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջարկը, իսկ կղզու թուրքերի ղեկավարը՝ մերժել |armenpress.am|
14:51 - 04 օգոստոսի, 2024Վրաստանը մտադիր է ադրբեջանցի լրագրողին արտահանձնել Բաքվին |azatutyun.am|
13:50 - 04 օգոստոսի, 2024«Հեզբոլլա»-ն հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելը պատասխանել է |azatutyun.am|
11:27 - 04 օգոստոսի, 2024