Հեռախոսազրույց եմ ունեցել Իրանի և Իսրայելի գործընկերներիս հետ․ խոսակցությունը, ցավոք, ևս մեկ անգամ հաստատել է, որ իրավիճակը ծայրաստիճան սրված է, այս մասին գրել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն: Սիյարտոն ընդգծել է Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի կանխման կարևորությունը |tert.am|
Բաքուն արձագանքել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հարցազրույցում հնչած որոշ հայտարարություններին՝ մասնավորապես Ղարաբաղի հայերի վերադարձին առնչվող, և որակել դրանք «կողմնակալ, հարված այն կառույցի հեղինակությանը, որը Կլաարը ներկայացնում է»: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակի տեղակալ Վասիֆ Ալիևը, պատասխանելով Կլաարին, ասել է, թե «Հայաստանի պարտավորությունն է ստեղծել համապատասխան պայմաններ Հայաստանից վտարված ադրբեջանցիների հայրենի հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար, և միջազգային հանրությունը պետք է պահանջի այդ պարտավորության կատարումը»։ Վասիֆ Ալիևը նաև ասել է, թե «ադրբեջանական կողմը հարգում է միայն այն հայազգի անձանց Ադրբեջան վերադառնալու մտադրությունը, ովքեր հարգում են իրենց երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ |azatutyun.am| |azatutyun.am|
Աղստև գետից տղամարդու դի է դուրս բերվել․ ՆԳՆ Այսօր ժամը 15։15-ին ահազանգ է ստացվել, որ Աղստևի Ազատամուտ գյուղի հատվածում գետում երկու եղբայրներ են խեղդվում։ Նշված վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է 31 փրկարար, 5 ջրափրկարար և գյուղի բնակիչներ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ [ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյան] |factor.am|
Օրերս հուզական ծանր վիճակում Գյումրիից Երեւան տեղափոխված անչափահաս աղջիկը չի անցել երեխաների աջակցության կենտրոնի խնամքին: Ժամեր անց հայրը նրան վերցրել է եւ հեռացել։ Սոց․ հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը տեղեկացրեց՝ երեխան հաստատություն էր տեղափոխվել ոստիկանների ուղեկցությամբ, ուստի նրանց էր վերապահված ապահովել երեխայի անվտանգությունն ու գործընթացի անխոչընդոտ կազմակերպումը։ Ոստիկանությունից էլ նշեցին՝ երեխան եղել է հոգեբանի, այլ ոչ թե ոստիկանների մոտ․ վերջիններիս հրավիրել էին տնօրենի աշխատասենյակ՝ քննարկման, որից հետո կողմերի միջեւ վիճաբանություն է սկսվել, ինչը ոստիկանները փորձել են հանդարտեցնել։ Երեխայի մայրական կողմի ազգականները ճիշտ են համարում մինչ վեճի լուծումը նրան խնամքի կենտրոնում պահելը, իսկ հայրական կողմը այդ որոշումը վիճարկում է դատական կարգով, պնդում՝ քանի դեռ իրենց բողոքը քննվում է, որոշման կատարումը պիտի կասեցվեր։
«Ինֆոքոմ»-ի տեղեկություններով` Արտաշատի համայնքապետարանին առնչվող քրեական գործի շրջանակում կալանավորվել է համայնքի ղեկավարի օգնական Արգամ Հովակիմյանը։ Նա գործով արդեն 6-րդ մեղադրյալն է։ Ի պատասխան մեր հարցման` Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ համայնքապետարանի պաշտոնատար անձի է մեղադրանք ներկայացվել` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու եւ առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը դատարանը բավարարել է։
ԼՂ-ի հայերի վերադարձի համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը, ինձ համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել, հայտարարել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որը Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է: Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրերը, որտեղ իրենք կամ իրենց ընտանիքներն ապրել են, կամ նույնիսկ վերադառնալ այնտեղ ապրելու, եթե ցանկանան, և սա նույնպես պետք է լինի կարգավորման հետևանք, բայց դա լիովին այլ հարց է, քան Ղարաբաղի հայերի խնդիրը:
«Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ավարտելուց հետո ռուս սահմանապահներն այն շարունակում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին, հայտնել են ՀՀ ԱԱԾ-ից։ Հարցին՝ քանի՞ ռուս սահմանապահ է ծառայություն իրականացրել «Զվարթնոց»-ում, ԱԱԾ-ից տեղեկության տրամադրումը մերժել են՝ պնդելով, որ դա պետական գաղտնիք է։ |azatutyun.am|
Օգոստոսի 14-ից 16-ը Նովոսիբիրսկում կանցկացվեն ՀԱՊԿ «Կոբալտ-2024» զորավարժությունները՝ Ռոսգվարդիայի ղեկավարությամբ․ Հայաստանը մասնակիցների թվում չէ։ Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունից նշել են, որ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։ |tert.am|
Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Վահե Դալմազյանին կարգապահական պատասխանատվութան ենթարկելու միջնորդությունը: |factor.am|
Հայաստանը առաջին մեդալն ունի Փարիզի Օլիմպիական խաղերում։ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Օլիմպիական խաղերի հենացատկ վարժության եզրափակչում դարձել է արծաթե մեդալակիր։
Հայաստանը չի մասնակցի նաև ՀԱՊԿ–ի «Փոխգործակցություն-2024» զորավարժությանը
23:03 - 05 օգոստոսի, 2024Ջրահեղձության ահազանգով Աղստև գետում որոնողափրկարարական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են
22:30 - 05 օգոստոսի, 2024Մերձավոր Արևելքում ճգնաժամային իրավիճակը սրման եզրին է․ Սիյարտոն՝ Իրանի և Իսրայելի գործընկերների հետ խոսելուց հետո |tert.am|
21:57 - 05 օգոստոսի, 2024Թուրքիան մտադիր է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ դատական հայցին |armenpress.am|
21:12 - 05 օգոստոսի, 2024Տոյվո Կլաարի հայտարարությունները կողմնակալ են և հարված են հասցնում ԵՄ-ին․ Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|
21:09 - 05 օգոստոսի, 2024«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք այցելուների մուտքի կարգը
20:35 - 05 օգոստոսի, 2024Պարզվել է Կիևյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանության մասնակիցներից 2-ի ինքնությունը․ ՔԿ
20:23 - 05 օգոստոսի, 2024Աղստև գետից տղամարդու դի է դուրս բերվել․ ՆԳՆ |factor.am|
18:37 - 05 օգոստոսի, 2024Անահիտ Մանասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այց են իրականացրել Տավուշի մարզ
18:31 - 05 օգոստոսի, 2024Թենիսի նոր կորտեր Երևանում. հնչեցված խոստման հետքերով |civilnet.am|
17:45 - 05 օգոստոսի, 2024Հայաստանը չի մասնակցի նաև ՀԱՊԿ–ի «Փոխգործակցություն-2024» զորավարժությանը
23:03 - 05 օգոստոսի, 2024Ջրահեղձության ահազանգով Աղստև գետում որոնողափրկարարական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են
22:30 - 05 օգոստոսի, 2024Մերձավոր Արևելքում ճգնաժամային իրավիճակը սրման եզրին է․ Սիյարտոն՝ Իրանի և Իսրայելի գործընկերների հետ խոսելուց հետո |tert.am|
21:57 - 05 օգոստոսի, 2024Թուրքիան մտադիր է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ դատական հայցին |armenpress.am|
21:12 - 05 օգոստոսի, 2024Տոյվո Կլաարի հայտարարությունները կողմնակալ են և հարված են հասցնում ԵՄ-ին․ Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|
21:09 - 05 օգոստոսի, 2024«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք այցելուների մուտքի կարգը
20:35 - 05 օգոստոսի, 2024Պարզվել է Կիևյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանության մասնակիցներից 2-ի ինքնությունը․ ՔԿ
20:23 - 05 օգոստոսի, 2024Աղստև գետից տղամարդու դի է դուրս բերվել․ ՆԳՆ |factor.am|
18:37 - 05 օգոստոսի, 2024Անահիտ Մանասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այց են իրականացրել Տավուշի մարզ
18:31 - 05 օգոստոսի, 2024Թենիսի նոր կորտեր Երևանում. հնչեցված խոստման հետքերով |civilnet.am|
17:45 - 05 օգոստոսի, 2024