Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել: [Արմավիրի մարզպետարան] |armenpress.am|
ՌԴ տարածքի վրա արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կիևի կողմից նման զենքի կիրառումը արմատապես կփոխի հակամարտության էությունը: Դա կնշանակի ԱՄՆ-ի և նրա արբանյակների անմիջական մասնակցությունը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին»,-հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը |tert.am|
Եվրոպայի խորհրդի փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների՝ իրավունքներից օգտվելու հնարավորությունները պետք է բարելավվեն։ «Որպես անհապաղ գործողությունների հանձնարարական՝ Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում իշխանություններին ստեղծել քաղաքական, իրավական և գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, անխոչընդոտ և կայուն վերադարձի համար և ստեղծել սեփականության հարցերով զբաղվելու հատուկ մեխանիզմ: Իշխանություններին նաև խրախուսվում է գույքագրել, պաշտպանել և պահպանել հայկական բոլոր կրոնական և մշակութային վայրերն ու արտեֆակտները, ինչպես նաև հետաքննել տարածաշրջանում էթնիկ հայերի կողմից օգտագործվող պատմական և մշակութային հուշարձանների և գերեզմանոցների վանդալիզմի, ոչնչացման և փոփոխության բոլոր մեղադրանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։ |armenpress.am|
Ստեփանավանի համայնքապետարանը շուրջ 50 մլն դրամի պայմանագիր է կնքել Քաղաքաշինության բաժնի նախկին պետ, այժմ համայնքապետի օգնական Լևոն Քալանթարյանի եղբոր ընկերության հետ՝ բազմաբնակարան շենքում էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքների իրականացման համար։ Աշխատանքի տեխնիկական հսկողությունն էլ իրականացրել է Լևոն Քալանթարյանի որդու ընկերությունը։
Հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը։ Դատարանը որոշել է ևս երեք ամսով երկարացնել տնային կալանքի ժամկետը։ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ |armenpress.am|
Վարչապետը Ֆրանցիսկոս Պապին շնորհակալություն է հայտնել Սուրբ Աթոռի կողմից հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։ Նիկոլ Փաշինյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին և վերահաստատել ՀՀ Կառավարության հավատարմությունը Խաղաղության օրակարգին։ Նաև ընդգծել է, որ ՀՀ-ն հանուն խաղաղության իր բաժին ներդրումն ունենալու հարցում վճռական է։ [ՀՀ Կառավարություն]
Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ընդհատել է Բաքու այցը և վերադարձել ԱՄՆ: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Փալոնը Բաքու էր ժամանել COP29-ի համաժողովի շրջանակներում ամերիկյան պատվիրակության կազմում։ Գործակալության փոխանցմամբ՝ շաբաթ օրը Ադրբեջանի նախագահն ընդունել է ամերիկացի կոնգրեսականների պատվիրակությանը, սակայն Փալոնին թույլ չեն տվել ներկա գտնվել այդ հանդիպմանը։ Հանրապետական գործիչը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիրն է, անցած տարիներին այցելել է նաև Արցախ, հեղինակել է Արցախի աջակցության, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին մի շարք օրենսդրական նախագծեր։ |azatutyun.am|
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:
ԱՄՆ դեմոկրատ սենատորներ Շելդոն Ուայթհաուսն ու Էդ Մարքին Բաքվում COP29-ի շրջանակում ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ աջակցում են Հայաստանին՝ արձագանքելով ադրբեջանական լրատվամիջոցի հարցին, թե «ինչու ԱՄՆ-ն ջանքեր չի գործադրում Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար»։ «Ես և սենատոր Մարքին աջակցում ենք Հայաստանին, երկուսս էլ: Շատ ենք ցավում, որ տեղի է ունեցել այդքան շատ հայերի տեղահանում։ Մեղմ ասած, ես հեռու եմ այն համոզմունքից, որ հայերն են դրա մեղավորը։ Եվ ես չեմ ցանկանում մեզ հյուրընկալողների մոտ մարդու իրավունքների հարցերով խոսել։ Բայց եթե դա լիներ թեման, ես չէի լինի շատ կոմպլիմետար»,- ասել է Ուայթհաուսը։ |factor.am|
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ևս ուղերձ է հղել՝ պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին. «Հսկայածավալ ձեռքերումները, հանրային վստահության մակարդակի աճը թիմային մեծ աշխատանքի ու բոլորիս հետևողական ջանքերի արդյունք են: Վստահ եմ, որ ամբողջապես իրականություն կդառնան բարեփոխումներին միտված բոլոր ծրագրերը, և համակարգային փոփոխությունները արդյունավետորեն կծառայեն ի շահ ՀՀ քաղաքացու: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը՝ համակարգային փոփոխությունների այս փուլում ՆԳ նախարարի պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»:
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել |armenpress.am|
22:38 - 18 նոյեմբերի, 2024Արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի. Զախարովա |tert.am|
22:32 - 18 նոյեմբերի, 2024Լավրովն ու Էրդողանը զրույց են ունեցել G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ |factor.am|
22:29 - 18 նոյեմբերի, 2024ԵԽ Խորհրդատվական կոմիտեն Ադրբեջանին կոչ է անում պայմաններ ստեղծել ԼՂ հայերի անվտանգ ու անխոչընդոտ վերադարձի համար |armenpress.am|
21:46 - 18 նոյեմբերի, 2024Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի մշակույթի նախարարը քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում մշակութային գործընթացները
21:23 - 18 նոյեմբերի, 2024Նախագահ Խաչատուրյանը վեց դատավորներ է նշանակել մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում
21:04 - 18 նոյեմբերի, 2024ՄԱԿ-ի դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
20:48 - 18 նոյեմբերի, 2024Վրաստանի նախագահը կդիմի Սահմանադրական դատարան
20:45 - 18 նոյեմբերի, 2024Աբխազիայում մեկնարկում են ընդդիմության ու կառավարության բանակցությունները |armenpress.am|
20:37 - 18 նոյեմբերի, 2024ՀՀ-ն բաց է համագործակցության համար նրանց հետ, ովքեր շահագրգռված են մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Արշակյան
20:35 - 18 նոյեմբերի, 2024Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել |armenpress.am|
22:38 - 18 նոյեմբերի, 2024Արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի. Զախարովա |tert.am|
22:32 - 18 նոյեմբերի, 2024Լավրովն ու Էրդողանը զրույց են ունեցել G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ |factor.am|
22:29 - 18 նոյեմբերի, 2024ԵԽ Խորհրդատվական կոմիտեն Ադրբեջանին կոչ է անում պայմաններ ստեղծել ԼՂ հայերի անվտանգ ու անխոչընդոտ վերադարձի համար |armenpress.am|
21:46 - 18 նոյեմբերի, 2024Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի մշակույթի նախարարը քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում մշակութային գործընթացները
21:23 - 18 նոյեմբերի, 2024Նախագահ Խաչատուրյանը վեց դատավորներ է նշանակել մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում
21:04 - 18 նոյեմբերի, 2024ՄԱԿ-ի դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
20:48 - 18 նոյեմբերի, 2024Վրաստանի նախագահը կդիմի Սահմանադրական դատարան
20:45 - 18 նոյեմբերի, 2024Աբխազիայում մեկնարկում են ընդդիմության ու կառավարության բանակցությունները |armenpress.am|
20:37 - 18 նոյեմբերի, 2024ՀՀ-ն բաց է համագործակցության համար նրանց հետ, ովքեր շահագրգռված են մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Արշակյան
20:35 - 18 նոյեմբերի, 2024