– Ինձ շատ քիչ հարց տվեցիք, ուրիշ հարց չկա՞,– այսպես ընդմիջվեց 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Լեւոն Գալստյանի մոր՝ Արմենուհի Գալստյանի հարցաքննությունը,– հազիվ մի տեղ հարցնում են՝ Ձեր էրեխուն ի՞նչ է եղել, ես չգիտեմ՝ ուր գնամ, էլ որ դատարան, – ասաց նա։ Արմենուհի Գալստյանը մեկն է այն ծնողներից, որոնք 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Խուռհատ սարի մարտական օպերացիայի վերաբերյալ քրեական գործով նախաքննության ժամանակ չեն հարցաքննվել։ Փաստաբան Գայանե Հովակիմյանը այսօր միջնորդեց՝ նրան եւ մի քանի այլ ծնողների տուժողի իրավահաջորդի կարգավիճակ տրամադրել եւ հարցաքննել  դատարանում։ Դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, միջնորդությունը բավարարեց՝

Բաքվի դատարանը մերժել է Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարների՝ տնային կալանքի մասին պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատարանը տվել է ևս 10 օր՝ շինծու գործի նյութերին ծանոթանալու համար։ |tert.am|

Հայոց Ցեղասպանությունը ոճրագործություն է ոչ միայն մեր ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ։ Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը կանխելու համար աշխարհում նմանօրինակ եղեռնագործությունները:

[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը]

Հայոց Ցեղասպանությունը ոճրագործություն է ոչ միայն մեր ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ։ Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը կանխելու համար աշխարհում նմանօրինակ եղեռնագործությունները: [Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը]

 Բաքվի դատարանում այսօր շարունակվել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունները։ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշել է, որ Բաքուն փորձում է այնտեղ պահվող հայերից կորզած ցուցմունքների միջոցով հետագայում առևտրի հիմքեր ստեղծել, և «ինչո՞ւ ոչ, ևս մի հայց ներկայացնել, ևս մի մեղադրանք ներկայացնել հայկական կողմին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներ՝ Գարո Փայլանին, Յուջին Ռումերին և Թոմաս դե Վաալին: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին և այդ համատեքստում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը: [ՀՀ կառավարություն]

ԵՄ խորհուրդը կասեցնում է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագետների և պաշտոնյաների համար։
«Հիմնարար իրավունքները և ժողովրդավարական արժեքները ԵՄ ինտեգրման հիմնական սկզբունքներն են: Պաշտոնյաները, որոնք ներկայացնում են մի երկիր, որը ոտնահարում է այդ արժեքները, չպետք է օգուտ քաղեն ԵՄ ավելի հեշտ մուտքից», - նշվում է Խորհրդի հաղորդագրության մեջ: Վրաստանի քաղաքացիները, ովքեր ունեն սովորական անձնագրեր կշարունակեն օգտվել վիզայի արտոնությունից։

ԵՄ խորհուրդը կասեցնում է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագետների և պաշտոնյաների համար։ «Հիմնարար իրավունքները և ժողովրդավարական արժեքները ԵՄ ինտեգրման հիմնական սկզբունքներն են: Պաշտոնյաները, որոնք ներկայացնում են մի երկիր, որը ոտնահարում է այդ արժեքները, չպետք է օգուտ քաղեն ԵՄ ավելի հեշտ մուտքից», - նշվում է Խորհրդի հաղորդագրության մեջ: Վրաստանի քաղաքացիները, ովքեր ունեն սովորական անձնագրեր կշարունակեն օգտվել վիզայի արտոնությունից։

 ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Սիրիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Վահան Կոստանյանը փոխանցել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները սիրիական կողմի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ: Կոստանյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև Սիրիայում առաջնահերթություն համարվող տարատեսակ այլ ծրագրերի: [ՀՀ ԱԳՆ]

Հայաստանի ամենախոշոր հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ վճարած շուրջ 102 մլրդ դրամ հարկերով։ Նախորդ տարվա 71 մլրդ դրամի համեմատ աճը կազմել է 43%: Երկրորդ տեղում «Մոբայլ սենթր արթ» ընկերությունն է, որի վճարած հարկերը հասել են 66,7 մլրդ դրամի՝ նախորդ տարվա 46,1 մլրդ դրամի փոխարեն։ Երրորդ հորիզոնականում հայտնված «Գրանդ տոբակո»-ն ավելի է ամրապնդել իր դիրքերը՝ վճարելով 63,5 մլրդ դրամ հարկ, նախորդ տարվանից 15%-ով ավելի։ «Գազպրոմ Արմենիա»-ն, չնայած հարկային վճարումների որոշակի նվազմանը, պահպանել է իր դիրքերը քառյակում՝ վճարելով 46,9 մլրդ դրամ, իսկ նախորդ տարի՝ 48,5 մլրդ դրամ։ «Վեստա» խանութների ցանցի սեփականատեր «Փրիթի ուեյ»-ը եզրափակում է հնգյակը՝ 36,3 մլրդ դրամ վճարած հարկերով։ Առցանց առևտրի հարթակ «Վայլդբերրիզ»-ը հայտնվել է ութերորդ հորիզոնականում՝ վճարելով 21,3 մլրդ դրամ հարկ։ [ՊԵԿ] |civilnet.am|

Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց կայանված ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել: «Կորյունի փողոցում վթար է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ վնասվել է գազի բալոնը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ 1 մարտական հաշվարկ, 1 անձ հոսպիտալացվել է»,- 1lurer.am-ի հետ զրույցում ասել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են ԵՄ երկրների համատեղ հայտարարությունը Բելառուսի նախագահական ընտրությունները մերժելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի աղբյուրները։ Չունենալով ԵՄ բոլոր 27 երկրների ներկայացուցիչների ստորագրությունները՝ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ հունվարի 26-ի քվեարկությունն ազատ ու արդար չէր և Բելառուսի իշխանություններին կոչ արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

Էրդողանը հանդիպել է Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ |tert.am|

Էրդողանը հանդիպել է Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ |tert.am|

23:36 - 27 հունվարի, 2025
«Երբ մեղավորները չեն պատժվում, ծնողներն են դառնում դատավոր»․ տուժողների իրավահաջորդները՝ Խուռհատ սարի գործով

«Երբ մեղավորները չեն պատժվում, ծնողներն են դառնում դատավոր»․ տուժողների իրավահաջորդները՝ Խուռհատ սարի գործով

23:15 - 27 հունվարի, 2025
Ձեր ստեղծագործական ուղին մշտապես ոգեշնչման աղբյուր է եղել սերունդների համար․ Տիգրան Ավինյանը՝ Տիգրան Մանսուրյանին

Ձեր ստեղծագործական ուղին մշտապես ոգեշնչման աղբյուր է եղել սերունդների համար․ Տիգրան Ավինյանը՝ Տիգրան Մանսուրյանին

22:04 - 27 հունվարի, 2025
Բաքվի դատարանը մերժել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը
 |tert.am|

Բաքվի դատարանը մերժել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը |tert.am|

21:18 - 27 հունվարի, 2025
Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը կանխելու համար աշխարհում նմանօրինակ եղեռնագործությունները․ Մայր Աթոռ

Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը կանխելու համար աշխարհում նմանօրինակ եղեռնագործությունները․ Մայր Աթոռ

21:08 - 27 հունվարի, 2025
«Նոան» ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոն «Զենիթին»
 |armsport.am|

«Նոան» ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոն «Զենիթին» |armsport.am|

21:01 - 27 հունվարի, 2025
Անթալիայում բարձրահարկ հյուրանոցում հրդեհ է բռնկվել
 |1lurer.am|

Անթալիայում բարձրահարկ հյուրանոցում հրդեհ է բռնկվել |1lurer.am|

20:20 - 27 հունվարի, 2025
Գերմանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

Գերմանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

20:05 - 27 հունվարի, 2025
Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին

Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին

20:05 - 27 հունվարի, 2025
Բաքվի դատարանում այսօր շարունակվել են  Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունները

Բաքվի դատարանում այսօր շարունակվել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունները

19:35 - 27 հունվարի, 2025

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Գոռ Իշխանյանը խոստովանել է, որ Կարեն Առստամյանին չի հայտնել 73-հոգանոց վաշտի շարժի մասին․ զոհվածի հոր ցուցմունքը

Գոռ Իշխանյանը խոստովանել է, որ Կարեն Առստամյանին չի հայտնել 73-հոգանոց վաշտի շարժի մասին․ զոհվածի հոր ցուցմունքը

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի Այգեստան գյուղում 7-րդ վաշտի ողջ անձնակազմի զոհվելու դեպքի վերաբերյալ դատական քննությունը։ Դատարանը շարունակում է հարցաքննել տուժողներին՝ զոհերի հարազատներին։ Այս գործով դատախազը փոխվել է, այժմ դատաքննությանը մասնակցում են հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը եւ Վարդան Վարդանյանը։ Այսօրվա դատական նիստում հանրային մեղադրողները սկսեցին տուժողների հարցաքննությունը՝ նրանց խնդրելով հանգամանորեն ներկայացնել դեպքին առնչվող իրենց հայտնի մանրամասները։ Հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը՝ ձախից, Վարդան Վարդանյանը՝ աջից Ըստ զոհվածի հոր՝ Գոռ Իշխանյանը խոստովանել է, որ Կարեն Առստամյանին չի հայտնել զորքի շարժի մասին Երդվելով ասել միայն ճշմարտությունը եւ ոչինչ՝ բացի ճշմարտությունից, զոհված պայմանագրային զինծառայող Արթուր Զարգարյանի հայրը՝ Համբարձում Զարգարյանը, պատմեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 11-ի կեսօրին։ Արթուրը հորն ասել է՝ մեզ տանում են «աջ»՝ նկատի ունենալով իր տեղակայման վայրից աջ գտնվող տարածքը, որը, հոր հիշելով, համընկնում է Մարտունի, Հադրութ, Ջաբրայիլ ուղղությանը․ «Ասավ՝ էլ չզանգեք, կապի չի լինի, որ լինի, ես կապի դուրս կգամ»,- պատմեց տուժողը։ Որոշ ժամանակ անց արդեն Մարտունու իրենց Բերդաշեն գյուղում սկսել են լուրեր պտտվել, որ տղաները չկան։ 7-րդ վաշտում, ըստ Զարգարյանի, Բերդաշենից 7 հոգի է եղել․ «Ահագին ժամանակ անցավ, գնացի զորամաս, հարցնում էի՝ որտեղ են երեխեքը, ասում էին՝ բան չկա, անտառներում են։ Սպասում էինք օրերով, մի քանի օրից ասում են՝ անցել են Իրան»,- ասաց Համբարձում Զարգարյանը։ Նա դատարանին հայտնեց, որ մի քանի անգամ հանդիպել են զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանի հետ, որը սկզբում ասել է, որ հրաման է ստացել զորքն ուղարկել Քոշբեկ (Հադրութի շրջանի Այգեստան գյուղն է), ու պնդել, որ Կարեն Առստամյանին հայտնել է զորքի գնալու մասին, սակայն ավելի ուշ ինքն իր ասածը ժխտել է․ «Գնացինք նախագահի մոտ հանդիպման, համ Գոռն էր [ներկա], համ Կարենը, Գոռը ժխտեց, որ Կարենին տեղեկացրել ա, ասինք՝ բա խի՞ ես խաբել, ասեց՝ որ չասեի, կարող ա զորամասում ինձ ծեծեիք։ Առստամյանը հելավ խոսեց, ասում ա՝ ես էդ ձեւի հրաման չեմ ստացել, ինձ ոչ մեկը չի տեղեկացրել, որ վաշտ ա գալիս։ Տենց էլ ոչ մեկը վիզ չառավ, թե ով ա մեր երեխեքին տարել, կոտորել»,- պատմեց տուժողը։ Նա հիշեց նաեւ, որ Արցախի՝ այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը ծնողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հոկտեմբերի 10-ին ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին տեղեկացրել է, որ հակառակորդը հասել է մինչեւ «9կմ» կոչվող խաչմերուկ, այսինքն՝ Հադրութը եւս հակառակորդի վերահսկողության տակ է։ Համբարձում Զարգարյանին եւս ամենաշատն էր հուզում այն հարցը, թե ինչու են զորքն առանց ուղեկցողի ուղարկել Հադրութ։ Նա գիտեր միայն այն, որ անմիջական վերադասներից անձնակազմի հետ եղել են երկու հոգի՝ Սլավիկ եւ Գեւորգ անուններով։ Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը տուժողից հետաքրքրվեց՝ Իշխանյանը իր հետ հանդիպման ժամանակ Ջալալ Հարությունյանի հրամանը ցույց տվե՞լ է, ինչին Զարգարյանը բացասական պատասխան տվեց․«Առաջ ես էլ էի համոզված, որ Ջալալը հրաման կլինի տված, մեկ էլ նախագահի մոտ նստած, նախագահն ասում ա՝ ամսի 10-ին Ջալալին զեկուցել եմ, որ մինչեւ «9կմ» տված ա [հակառակորդին]»։  Պաշտպանը դատարանին միջնորդեց հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքը, քանի որ դրա եւ դատարանում հայտնած տեղեկությունների միջեւ հակասություն նկատեց։ Դատարանը միջնորդությունը բավարարեց, եւ Դավիթ Կարապետյանն ընթերցեց տուժողի նախաքննական ցուցմունքի այն հատվածը, որտեղ վերջինս նշել է, որ երբ Գոռ Իշխանյանն ասել է, որ հրաման է ստացել զորքն ուղարկել «9կմ», ծնողները չեն հավատացել, եւ Իշխանյանը հանել, ցույց է տվել հրամանը։ Մինչդեռ հիմա դատարանում տուժողն ասում է, որ Իշխանյանը ոչ միայն հրաման ցույց չի տվել, այլեւ ինքն է ասել, որ զորքին ուղարկել է Այգեստան (Քոշբեկ)։  Նախաքննական ցուցմունքի այդ հատվածը լսելուց հետո տուժող Զարգարյանը զարմացական հարց տվեց՝ «էդ ե՞ս եմ ասել», եւ լսելով հաստատում՝ ասաց, որ քննիչն իր հետ խոսում, ինքն էլ գրում էր։ Տուժողին ցույց տվեցին նախաքննական ցուցմունքի տակ դրված ստորագրությունը, նա հաստատեց, որ ինքն է ստորագրել, սակայն պնդեց դատարանում հայտնած իր տեղեկությունների իսկությունը։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հետաքրքրվեց՝ նախաքննության ժամանակ քննիչի կողմից որեւէ ուղղորդում եղե՞լ է, ինչին տուժողը բացասական պատասխան տվեց։ Եվ դիտարկմանը, որ տարիքով է, գուցե մոռացել է, Զարգարյանն այսպես պատասխանեց․ «Ես երեխա եմ կորցրել, ոչ թե հիշողությունս, երեխայի վերաբերյալ ոչ մի հիշողություն չեմ կորցրել»։ Հարցին՝ արդյոք տեղեկություն ունի՞՝ ինչից են զոհվել զինծառայողները, հրաձգային զենքից վիրավորումներից, թե՞ հրետանային միջոցների, Զարգարյանը պատասխանեց, որ իր որդուն առանց գլուխ է հուղարկավորել, ուստի կասկած կարող է լինել, որ հակառակորդի հետ անմիջական մարտ է եղել։ Արթուր Համբարձումի Զարգարյանի անունը Արցախի ՊՆ-ն զոհվածների ցուցակում հրապարակել է 2021թ․ ապրիլի 3-ին։ «Իմ ութ ամսվա ծառայող տղան ավտոմատով ի՞նչ պիտի աներ գրավված Հադրութում» Զոհված զինծառայող Արթուր Առստամյանի մայրը՝ Նունե Առստամյանը, դատարանում ցուցմունք տալիս ասաց, որ պատերազմի ժամանակ հաճախ չի խոսել որդու հետ՝ ելնելով անվտանգությունից։ Մարտունի 3 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի զինծառայող Արթուրը բանակ է զորակոչվել «Ես եմ» ծրագրով, պատերազմի ժամանակ 8 ամսվա ծառայող է եղել։ Մոր խոսքով՝ որդին կարճ է կապել զրույցները, ասել ՝ ամեն ինչ լավ է, ապահով տեղ եմ, շատ հարցեր մի տուր։ Արթուրի վերջին զանգը եղել է հոկտեմբերի 10-ին․ «Հետո իմացա, որ ամսի 11-ին վաշտն ուղարկել են Հադրութ։ Ո՞նց կարող էին երեխեքին ուղարկել, երբ Հադրութը գրավված էր, ինձ այդ հարցն է տանջում, ուզում եմ իմանալ՝ Գոռ Իշխանյանը (գումարտակի հրամանատարը, որն այս գործով մեղադրյալներից մեկն է,- հեղ․) ապահովե՞լ է երեխեքի անվտանգությունը։ Իմ ութ ամսվա ծառայող երեխեն ավտոմատով ի՞նչ պիտի աներ Հադրութում ամսի 11-ին»,- հարցրեց Նունե Առստամյանը։ Նունե Առստամյանը Տուժողի ամուսինն ու եղբայրներն էլ են զինվորական եղել, սակայն նրանք որեւէ տեղեկություն չեն հայտնել Նունե Առստամյանին, ասում է՝ գուցե իրեն խնայելու համար։ Պատերազմի ժամանակ մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձեւավորվել էր աշխատանքային խումբ, որը գործում էր ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում։ Առստամյանը գնացել է այնտեղ, որպեսզի ինչ-որ տեղեկություններ իմանա որդու մասին, որից արդեն օրերով լուր չուներ․  «Մի օր գնացի Ուլնեցի՝ էրեխուց տեղեկություն իմանայի (աշխատանքային խմբի հասցեն նկատի ունի,- հեղ․), որ ասացի՝ Մարտունի 3-ի 7-րդ վաշտ, մի հոգի փորձում էր քարտեզի վրա Այգեստան գյուղը ցույց տալ, մեկը կողքից մոտեցավ, ասում է՝ ճիշտ լսեցի՞, 7-րդ վա՞շտ, ասացի՝ հա, երեխաս 7-րդ վաշտից է, ասաց՝ քույրիկ ջան, դա հանելուկ ա։ Ասում եմ՝ ո՞նց, 73 հոգին հանելուկ ա՞։ Ոչ մեկը ոչ մի բան չէր ասում»,- պատմեց Նունե Առստամյանը, սակայն չհիշեց՝ ով էր այդ մարդը, որն ասել էր, թե վաշտի ճակատագիրը հանելուկ է։ Նունե Առստամյանը համացանցից, ծնողների հետ զրույցներից է իմացել Հադրութի գրավման մասին, եւ նրան մինչ օրս տանջում է այն հարցը, թե ինչու են հրամանատարները զորքին ուղարկել հակառակորդի կողմից գրավված տարածք։ Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը տուժողից հետաքրքրվեց՝ ինչի՞ հիման վրա է այն կարծիքը, որ զորքին ուղարկել են Հադրութ, այն պարագայում, երբ ըստ գործի նյութերի՝ վաշտը պետք է հասնել «9կմ» կոչվող տեղանք։ Նունե Առստամյանը պատասխանեց, որ նույնիսկ եթե «9կմ» պետք է գնային, ոչ թե Հադրութ, Գոռ Իշխանյանը պարտավոր էր ապահովել զորքի անվտանգությունը․ «Եթե Կարեն Առստամյանը (18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար,-հեղ․) պատրաստ չէր երեխեքին դիմավորել, ինչի՞ ուղարկեց զորքին»։ Արթուր Կարենի Առստամյանի անունը Արցախի ՊԲ-ն զոհվածների ցուցակում հրապարակել է 2021թ․ մարտի 15-ին։ Այսօր հարցաքննված վերջին տուժողը Արաքսի Գասպարյանն էր՝ զոհված զինծառայող Հովհաննես Գասպարյանի մայրը։ Նրա որդին պատերազմի ժամանակ 1 ամսվա զինծառայող է եղել, այդ ընթացքում Հովհաննեսի հետ շատ քիչ են խոսել, հրամանատարներին էլ չեն հասցրել ծանոթանալ։ Հովհաննեսի հետ մայրը վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 8-ին, դրանից հետո կապը կորել է։ Գասպարյանը որեւէ մանրամասնության չէր տիրապետում, նրան ամենից շատ մտատանջում էր այն հարցը, թե ինչու են իր մեկ ամսվա ծառայող որդուն պատերազմ տարել։ Կողմերը Գասպարյանին գրեթե հարցեր չտվեցին։ Արաքսի Գասպարյանը Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 18-ին։ Ինչում են մեղադրվում սպաները Արցախի Պաշտպանության բանակի Մարտունի 3 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի 73 զինծառայողները զոհվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, երբ նրանց վրա հարձակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերը։ Նրանք Այգեստան չպիտի գնային, այլ համապատասխան երթուղով մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նշյալ զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։ Գլխավոր լուսանկարում Համբարձում Զարգարյանը Հայարփի Բաղդասարյան

Loading...