Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ: «Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները՝ խարսխված քաղաքակրթական ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության ու հարգանքի վրա: Վերահաստատելով մեր երկրների միջև համագործակցության ամրապնդման անսասան հանձնառությունը՝ համոզված եմ, որ համատեղ ջանքերի միջոցով մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան–Հնդկաստան հարաբերությունները», - նշված է ուղերձում։ [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն հայտարարել է, որ «Բաքվի խումբը» կրկին փորձել է ապակայունացնել քաղաքական կյանքը Նոր Կալեդոնիայում։ Նա շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ապարդյուն փորձերն անընդունելի են և պետք է անհապաղ կանխվեն։ Ադրբեջանը հերքել է այս մեղադրանքները. երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն պատասխանել հայտարարել է, որ սա փորձ է՝ կոծկելու սեփական անգործությունը Նոր Կալեդոնիայի բնակչության պահանջների դեմ։ |azatutyun.am|
«Հայոց ցեղասպանության թեման, անշուշտ, մեր ինքնության անքակտելի մասն է։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ մեզ անհրաժեշտ է վերանայել ոչ միայն այն, թե ինչպես ենք ընկալում Հայոց ցեղասպանությունը, այլ նաև այն, թե ինչպես ենք դրա մասին խոսում». հայտարարել է Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ «Մենք պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Սա ոչ միայն պատմական, այլև ռազմավարական հարց է։ Մենք պետք է փորձենք հասկանալ՝ ինչու 1939 թվականին Հայոց ցեղասպանությունը միջազգային օրակարգում չի եղել, իսկ 1950-ականներին՝ հայտնվել է։ Ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել և ի՞նչ հետևություններ ենք արել։ Մեր ինքնության կառավարման հարցը հիմնարար է։ Մենք հաճախ պատմության ընկալումը թողել ենք ինքնահոսի, բայց պետք է ուղղակիորեն հարց տանք՝ ի՞նչ է նշանակում լինել ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, և ինչպե՞ս պետք է դա օգտագործել ոչ թե որպես անընդհատ ցավի աղբյուր, այլ որպես ուժ և շարժիչ ուժ»,- ասել է նա։ |civilnet.am|
Բելառուսում այսօր նախագահական ընտրություններ են: Թեկնածուները հինգն են՝ ավելի քան 30 տարի այս երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, գործարար Աննա Կանոպացկայան, Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը և աշխատանքի և արդարության Հանրապետական կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը: Լուկաշենկոյի ընդդիմախոսներն այս ընտրություններին չեն մասնակցում և պնդում են, թե իրական մրցակցություն չկա․ առաջադրված թեկնածուները դրածոներ են՝ զուտ ընտրության պատրանք ստեղծելու համար։ |azatutyun.am|
Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանից գազը հասցնել Եվրոպա, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Զելենսկին նշել է, որ հարցն անցած օրերին Դավոսում քննարկել է Ադրբեջանի նախագահի հետ: |azatutyun.am| |azatutyun.am|
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը: [Երևանի քաղաքապետարան]
Հունվարի 24-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: Հանդիպմանը քննարկվել է ՀՀ և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային համագործակցության հարցերի: [Վրաստանում Հայաստանի դեսպանություն]
ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցրել է գրեթե ամբողջ արտաքին օգնությունը և սառեցրել նոր օգնության տրամադրումը։ Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն՝ սառեցումը կտևի 90 օր՝ արդյունավետության և արտաքին քաղաքականության հետ համապատասխանության վերանայման նպատակով։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ արտերկրում ԱՄՆ ծախսերը պետք է իրականացվեն միայն այն դեպքում, եթե դրանք Ամերիկային դարձնում են «ավելի ուժեղ», «ավելի ապահով» կամ «ավելի բարգավաճ»։ Սառեցումը կարող է ազդել նաև Ուկրաինայի վրա, որը Թրամփի նախորդ՝ Ջո Բայդենի օրոք ստացել է միլիարդավոր դոլարների զենք։ |civilnet.am| |civilnet.am|
Ադրբեջանում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սայեդ Ջաֆարի Աղայե Մարիանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ նրան բողոք է ներկայացվել «կառավարությանը մոտ կանգնած իրանական տպագիր լրատվամիջոցներում» Ադրբեջանի և այդ երկրի ղեկավարության դեմ «բացահայտ արշավի համար»։ |azatutyun.am| |azatutyun.am|
ՀՀ կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Հաշվի առնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների օրակարգը և ոլորտում իրականացվող ներդրումների արդյունավետության առաջնահերթությունը, ինչպես նաև ԵՄ հետ գործակցության նոր մակարդակը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Էրազմուս+ ազգային գրասենյակի ընթացիկ պայմանագրի ավարտից հետո չի գնացել դրա նորացմանը և նախաձեռնել է Էրազմուս+ ազգային գրասենյակի ձևավորման բաց, թափանցիկ և մրցակցային գործընթաց։ Էրազմուս+ նոր գրասենյակի աշխատանքներն ապահովող կառույցի համաձայնեցման գործընթացն այժմ ընթացքում է, և նոր գրասենյակը կսկսի իր գործունեությունն ընտրության գործընթացի ամփոփումից հետո, որն առաջիկայում կհայտարարվի։ [ՀՀ ԿԳՄՍՆ]
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի վարչապետին
18:42 - 26 հունվարի, 2025Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարաններից մեկում․ ՆԳՆ ՓԾ
18:19 - 26 հունվարի, 2025Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները․ Նիկոլ Փաշինյան
18:06 - 26 հունվարի, 2025ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի պատրաստումից
17:36 - 26 հունվարի, 2025Թրամփը ցանկանում է Գազայի հատվածում ապրող ավելի քան 1 մլն պաղեստինցու «ժամանակավորապես» բնակեցնել Հորդանանում և Եգիպտոսում |tert.am|
16:24 - 26 հունվարի, 2025Հանրապետության տարածքում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
14:54 - 26 հունվարի, 2025Փարիզը Բաքվից պահանջում է դադարեցնել ապակայունացման փորձերը. Ադրբեջանից արձագանքում են |azatutyun.am|
14:09 - 26 հունվարի, 2025Վրաստանի բնակչությունը ենթադրաբար ունեցել է անձնական տվյալների զանգվածային արտահոսք
12:40 - 26 հունվարի, 2025Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը
11:57 - 26 հունվարի, 2025Անհրաժեշտ է վերանայել, թե ինչպես ենք խոսում Ցեղասպանության մասին. Նիկոլ Փաշինյան |civilnet.am|
10:38 - 26 հունվարի, 2025Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի վարչապետին
18:42 - 26 հունվարի, 2025Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարաններից մեկում․ ՆԳՆ ՓԾ
18:19 - 26 հունվարի, 2025Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները․ Նիկոլ Փաշինյան
18:06 - 26 հունվարի, 2025ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի պատրաստումից
17:36 - 26 հունվարի, 2025Թրամփը ցանկանում է Գազայի հատվածում ապրող ավելի քան 1 մլն պաղեստինցու «ժամանակավորապես» բնակեցնել Հորդանանում և Եգիպտոսում |tert.am|
16:24 - 26 հունվարի, 2025Հանրապետության տարածքում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
14:54 - 26 հունվարի, 2025Փարիզը Բաքվից պահանջում է դադարեցնել ապակայունացման փորձերը. Ադրբեջանից արձագանքում են |azatutyun.am|
14:09 - 26 հունվարի, 2025Վրաստանի բնակչությունը ենթադրաբար ունեցել է անձնական տվյալների զանգվածային արտահոսք
12:40 - 26 հունվարի, 2025Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը
11:57 - 26 հունվարի, 2025Անհրաժեշտ է վերանայել, թե ինչպես ենք խոսում Ցեղասպանության մասին. Նիկոլ Փաշինյան |civilnet.am|
10:38 - 26 հունվարի, 2025