Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:19-ին։ Երկրորդ հարկի պահեստային հատվածում այրվում են խոհանոցային կահույք և տեխնիկա։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ [ՆԳՆ ՓԾ]
Տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բոյկոտը կշարունակվի. պահանջն է՝ գինը թողնել 100 դրամ։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ իր էջում հրապարակած տեսանյութում նշում է, որ քաղաքապետարանի այս որոշումը նշանակում է, որ ժողովրդի ճնշման ներքո իշխանությունները հետքայլ են անում։ «Բայց եկեք չմոռանանք, թե ինչից էր ամեն ինչ սկսվել։ Իսկ սկսվեց նրանից, որ նրանք հայտարարեցին, որ 1 ուղևորության դիմաց՝ 300 դրամ։ Իսկ հիմա հայտարարում են 150 դրամ։ Սա նշանակում է, որ նրանք բացարձակ ոչ մի հաշվարկ չունեն, ոչ մի թիվ չկա դրված նրանց յուրաքանչյուր որոշման տակ։ Հիշեցնում եմ, որ ժողովրդի պահանջը 150 դրամը չէր, այլ 100 դրամը, փետրվարի 1-ից բոյկոտը մնում է ուժի մեջ» ,-հայտարարել է Հայկ Մարությանը։
150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում։ Որոշել ենք փետրվարի մեկից ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025 թվականին։ Մենք նախատեսում ենք նաև հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարաձգել ևս մեկ ամսով, սա նշանակում է, որ եթե դուք գնել եք մեկ ամսվա փաթեթ, ապա ստանում եք հավելյալ մեկ ամիս։ [Տիգրան Ավինյան]
Հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավելի ուշ՝ ևս չորս մարտական հաշվարկ։ Տեղում են նաև Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարական ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ անդրադարձել է Հայաստանի կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային նախաձեռնությանը և հայտարարել է, թե այն առանց Ադրբեջանի «գրոշի արժեք չունի և դրա մասին տարբեր խողովակներով հայկական կողմին բազմիցս փոխանցել են»․ «Եթե Հայաստանը իսկապես ցանկանում է իրականացնել այդ նախագիծը, ապա նախ պետք է դիմի Ադրբեջանին, քանի որ առանց մեզ դա ընդամենը թղթի կտոր է»,- տրանսպորտի հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հայտարարելով, թե «Հայաստանը պետք է ապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև անարգել կապ՝ առանց որևէ ստուգման և խոչընդոտի»․ «Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը։ Նորից եմ ասում՝ մենք տարածքային պահանջ չունենք Հայաստանից, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան [նկատի ունի՝ Նախիջևան-խմբ․] անարգել անցում»։
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը ՌԴ ԱԳՆ է հրավիրվել։ Ռուսական կողմն ընդգծել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով հարաբերությունների կառուցման անվերապահ կարևորությունը՝ ի շահ երկու պետությունների ազգային շահերի։ Այս կապակցությամբ ռուսական կողմը տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական ուղղվածության վերջին հրապարակումների շարքի, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի կապակցությամբ»։
Բարեփոխման անվան տակ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվող տարակուսելի գործընթաց են սկսել, ինչն իրականում բանակը սեփական կերպին նմանեցնելու փորձ է՝ որպես բանակի վերջնական ջախջախման արար: Դա ամեն գնով պետք է կասեցնել: ՀՀ զինված ուժերը կարող են և պարտավոր են վերականգնել երբեմնի փառքն ու գրել հաղթանակների նոր և փառավոր տարեգրություն՝ նաև որպես հարգանքի տուրք հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս եղբայրների ու քույրերի, որդիների և դուստրերի անմահ հիշատակին։ [ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ]
Սահմանին իրադրությունը ես գնահատում եմ հարաբերական կայուն, սահմանային խորություններում հակառակորդի ԶՈՒ կուտակումներ չկան։ Այս մասին ասել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։ Նա նշել է՝ հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում․ «Մենք մեր առջև դրված խնդիրը կատարում ենք։ Գնում ենք խաղաղության ճանապարհով, սահմանազատման, սահմանագծման ճանապարհով։ Զինված ուժերը շարունակում են զարգանալ, կատարելագործվել, համալրվել»։
Մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից, ուժեղ և մարտունակ բանակ։ Այս մասին նշվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձում։ «ՀՀ զինված ուժերի ստեղծումից ի վեր մեր բանակը բախվել է տարբեր մարտահրավերների և այժմ էլ անցնում է կայացման ու բարեփոխումների ճանապարհով»:
Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը․ Կաթողիկոսի ուղերձը «Զինվորականների արիասիրտ ծառայության և սխրանքների ամուր հիմքը միշտ եղել և մնալու է հայրենիքի հանդեպ սերն ու նախանձախնդրությունը, ազգային արժեքների նկատմամբ հավատարմությունը։ Աղոթում ենք հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար։ Հայցում ենք, որ Ամենակալն Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի Հայոց բանակի զինվորներին ու հրամանատարական կազմին, ապահովություն ու բարօրություն պարգևի մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին»։
Արին Բերդի փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է
22:08 - 28 հունվարի, 2025Ժողովրդի պահանջը 150 դրամը չէր, այլ՝ 100 դրամը․ Հայկ Մարության
21:34 - 28 հունվարի, 2025Մեր ճնշումը տալիս է իր արդյունքները, բոյկոտը շարունակում ենք․ Անդրանիկ Թևանյան
21:27 - 28 հունվարի, 2025Սուրեն Պապիկյանի ելույթը՝ ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ
21:22 - 28 հունվարի, 2025Վահե Գրիգորյանն ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր |1lurer.am|
20:30 - 28 հունվարի, 2025150 դրամ՝ մեկ ուղևորության համար, և անսահմանափակ փաթեթների երկարացում. Ավինյան
19:51 - 28 հունվարի, 2025ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է
19:23 - 28 հունվարի, 2025Ռուսական պատվիրակությունը իշխանափոխությունից հետո առաջին անգամ ժամանել է Սիրիա |1lurer.am|
18:44 - 28 հունվարի, 2025Տեղեկատվական անվտանգության մասնագետը նախազգուշացնում է հեռախոսային խաբեության մասին
18:24 - 28 հունվարի, 2025Թբիլիսիի «Լիլո» շուկայում հրդեհ է բռնկվել |factor.am|
18:22 - 28 հունվարի, 2025Արին Բերդի փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է
22:08 - 28 հունվարի, 2025Ժողովրդի պահանջը 150 դրամը չէր, այլ՝ 100 դրամը․ Հայկ Մարության
21:34 - 28 հունվարի, 2025Մեր ճնշումը տալիս է իր արդյունքները, բոյկոտը շարունակում ենք․ Անդրանիկ Թևանյան
21:27 - 28 հունվարի, 2025Սուրեն Պապիկյանի ելույթը՝ ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ
21:22 - 28 հունվարի, 2025Վահե Գրիգորյանն ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր |1lurer.am|
20:30 - 28 հունվարի, 2025150 դրամ՝ մեկ ուղևորության համար, և անսահմանափակ փաթեթների երկարացում. Ավինյան
19:51 - 28 հունվարի, 2025ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է
19:23 - 28 հունվարի, 2025Ռուսական պատվիրակությունը իշխանափոխությունից հետո առաջին անգամ ժամանել է Սիրիա |1lurer.am|
18:44 - 28 հունվարի, 2025Տեղեկատվական անվտանգության մասնագետը նախազգուշացնում է հեռախոսային խաբեության մասին
18:24 - 28 հունվարի, 2025Թբիլիսիի «Լիլո» շուկայում հրդեհ է բռնկվել |factor.am|
18:22 - 28 հունվարի, 2025