Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Պարեկային ծառայությունը ժամանակավորապես սահմանափակել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի Արմենակյան և Գլինկայի (Սարի թաղ) փողոցներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Անվտանգության նկատառումներից ելնելով, մինչև ժամը 22։30, Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածը։ [ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյան]
Երևանում շարունակվող առատ ձյան տեղումները լուրջ դժվարություններ են առաջացրել ինչպես տրանսպորտի, այնպես էլ փողոցների անցանելիության առումով։ Մաքրման աշխատանքները ընթանում են արտակարգ ռեժիմով, բայց տեղումների ինտենսիվությունը դեռ շատ բարձր է, ինչի հետևանքով ճանապարհները կրկին ծածկվում են ձյունով, իսկ խցանումները հաճախ խոչընդոտում են ձնամաքրման մեքենաների օպերատիվ տեղաշարժը։ Քաղաքային տրանսպորտի աշխատանքը դժվարացած է, հնարավոր են ուշացումներ։ [Երևանի քաղաքապետարան]
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը։ «Միայն հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին փոխարինվել է շուրջ 600 տ/մ-ի անվադող համասեզոնային անվադողերով։ Սա միանշանակ է ու էր, ու վաղուց կայացած փաստ։ Իսկ բազմաթիվ վայրերում հանրային տրանսպորտի վարորդները, ուղղակի դրսևորելով բարձր հոգատարություն ու գիտակցություն, ուղղակի չեն վարել մեքենան` առատ ձյան ու սառույցի պայմաններում վտանգի տակ չդնելով մեր քաղաքացիներին, ինչի մասին, ի դեպ, արձանագրվել է նաև որոշ գործընկերների ֆբ-ի էջերում»,- գրել է նա։
Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը։ Նիստի սկզբում Արայիկ Հարությունյանի պաշտպանը դիմել է դատարանին՝ հայտարարելով, որ ցանկանում է առանձին հանդիպում ունենալ իր պաշտպանյալի հետ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և պայմաններ ստեղծել հանդիպման համար։ Մեղադրյալներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում իրենց առաջադրված մեղադրանքներում։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 24-ին։ |factor.am|
ՆԱՏՕ-ի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակում փետրվարի 17-21-ն անցկացվում է «Գործընկերային ներդաշնակված կարողությունների գնահատում» խորագրով վարժանքի առաջին փուլը։ Վարժանքի նպատակը ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդումն է։ [ՀՀ ՊՆ]
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա թիկնապահին ոստիկանությունից ազատ արձակեցին: Նա գլխի հատվածում քերծվածքներ ուներ, մյուս քաղաքացուն էլ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Վարդան Ղուկասյանը լրագրողներին ասաց, որ իրենց գցել են գետնին, «քարշ են տվել», ապա հայտարարեց՝ ինքը վախեցողը չէ: |azatutyun.am|
Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպում է տեղի ունեցել Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Երկկողմ կարևորվել է տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումը եւ տնտեսական հարաբերությունների զարգացումը: [Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան]
Մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել Հանրապետության Մ-1 ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում։ Ըստ նախնական տվյալների՝ այս պահին կա 4 տուժած, և դեպի Երևան ճանապարհը երկկողմանի փակվել է: Նշված հատվածում ծառայություն են իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատակիցներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ ճանապարհահատվածը բացելու ուղղությամբ։ [ՆԳՆ մամուլի քարտուղար]
Բերման են ենթարկվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը: Այս մասին հայտնում է Ղուկասյանի ֆեյսբուքյան էջը՝ նշելով՝ «սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը»։ Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ «մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև»: ՀՀ ՆԳ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան հայտնեց՝ երկու անձ ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով։ Նրանք տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի բաժանմունք։
Դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով․ ԿԳՄՍ նախարար
23:28 - 20 փետրվարի, 2025Ժամանակավորապես սահմանափակել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի Արմենակյան և Գլինկայի փողոցներ
22:31 - 20 փետրվարի, 2025Անվտանգության նկատառումներով փակվել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածը
21:56 - 20 փետրվարի, 2025Քաղաքային տրանսպորտի աշխատանքը դժվարացած է, հնարավոր են ուշացումներ․ իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ
21:50 - 20 փետրվարի, 2025«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյան
21:32 - 20 փետրվարի, 2025Բաքվում ընթացող դատական նիստում Արցախի ղեկավարներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված շինծու մեղադրանքներում |factor.am|
21:30 - 20 փետրվարի, 2025ՆԱՏՕ-ի պատվիրակության՝ ՀՀ այցի շրջանակում անցկացվում է «Գործընկերային ներդաշնակված կարողությունների գնահատում» խորագրով վարժանքի առաջին փուլը
20:48 - 20 փետրվարի, 2025Էկոնոմիկայի նախարարը և ԱՄԷ գերագույն խորհրդի անդամը անդրադարձել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագրին
20:43 - 20 փետրվարի, 2025Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին ժամը 20:00-ի դրությամբ
20:23 - 20 փետրվարի, 2025Բաքվի պահանջով BBC-ն փակում է գրասենյակը Ադրբեջանում |1lurer.am|
19:50 - 20 փետրվարի, 2025Դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով․ ԿԳՄՍ նախարար

19:50 - 20 փետրվարի, 2025