Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից: [Առողջապահության նախարարը Անահիտ Ավանեսյան]
Էդգար Ղազարյանին առաջադրվեց մեղադրանք, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտնել էր, որ իրեն հրավիրել են Քննչական կոմիտե՝ ծանր հանցագործությունների բաժին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Կիաստուտիս Բուդրիսի հետ։ «Ամրապնդելով երկկողմ ամուր կապերը, մենք սերտորեն համագործակցում ենք ԵՄ-ի հետ՝ մեր քաղաքացիների իղձերին համապատասխան գործընկերության հետագա կոնկրետ արդյունքների հասնելու համար։ Ընդգծվել է, որ խաղաղության օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային գերակայությունն է և մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի շուրջ»,- գրել է Միրզոյանը։
Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականության վիճարկման վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարանի կողմից այսօր ընդունվել է քննության: Հիշեցնում եմ, որ ՍԴ դիմումը ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ ներկայացվել էր ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավորի կողմից: [Փաստաբանների պալատի ղեկավար Սիմոն Բաբայան]
Հողափոր տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 21-ին ժամը 17։15-ից դադարեցվել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն, Կապս և Վահրամաբերդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ «Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ծրագրերն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։ [ՀՀ ՊՆ]
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ենթակառուցվածքները չեն համապատասխանում միջազգային ընդունված չափանիշներին․ Սրբուհի Գալյանը շրջայց է կատարել «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում: Արդարադատության նախարարությունից նշում են, որ տարիներ շարունակ մի շարք կազմակերպությունների կողմից բարձրաձայնվել և շարունակվում է ներկայացվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ընդհանուր վիճակի, խնդրահարույց պայմանների վերաբերյալ տարբեր արձանագրումներ և զեկույցներ: «Կոսմետիկ և հրատապ, այդ թվում կազմակերպչական լուծում պահանջող խնդիրների մի մասն արդեն լուծվել է, որոշ մասն էլ ընթացքի մեջ է: Նախարարը տեղում արձանագրել է բազում հարցեր, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել արմատական փոփոխություններ»:
ԱՄՆ հանրապետական սենատորներն օրինագիծ են ներկայացրել ՄԱԿ-ից ԱՄՆ-ի լիարժեք դուրս գալու մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 4-ին հրամանագիր է ստորագրել՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մասնակցությունը վերանայելու մասին՝ նշելով, որ կազմակերպությունը «վատ է կառավարվում և չի կատարում իր աշխատանքը»։ |civilnet.am|
Երևանում 49-ամյա հարևանը դանակահարել է 16-ամյա դեռահասի․ հայտնում են ՆԳՆ ոստիկանությունը։ «Երեկ՝ ժամը 23:07-ին, հաղորդում է ստացվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, որ դանակով հարվածելու հետևանքով «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 16-ամյա մի քաղաքացի։ Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով 16-ամյա երիտասարդին դանակահարել է 49-ամյա հարևանը։ Նա ձերբակալվել է»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Հանցավոր խումբը 30 անձից հափշտակել է 22 մլն 36 հազար ՀՀ դրամ գումար և գույք՝ ներկայանալով որպես վարկերի տրամադրման միջնորդ կազմակերպություն, Բացի այդ, Ա.Ս.-ն և Ա.Բ.-ն վարձակալել են 2 գրասենյակային տարածք՝ դրանցում առկա գույքով՝ իբր վարկային կազմակերպության զանգերի կենտրոնի գործունեությունն իրականացնելու համար։ Վարձակալության ժամկետի ավարտից հետո սեփականատերերը պարզել են, որ նրանք հափշտակել են գրասենյակային գույքը: Ա․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ վստահված գույքը հափշտակելու համար։ [ՔԿ]
Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներ
23:10 - 21 փետրվարի, 2025Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին 22։00-ի դրությամբ
22:32 - 21 փետրվարի, 2025ԱՆ որոշմամբ՝ ձյան պատճառով ընկնելու հետևանքով վնասվածքների դեպքում բուժման ծախսերը կփոխհատուցվեն
22:21 - 21 փետրվարի, 2025Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում․ Ռուբեն Մելիքյան
21:37 - 21 փետրվարի, 2025Մայրաքաղաքի լուսավորության ցանցը այսօր ևս կգործի մինչև լուսաբաց. «Երքաղլույս» ՓԲԸ
21:05 - 21 փետրվարի, 2025Դրական քննարկումներ պատերազմող ազգի խիզախ առաջնորդի հետ. Քելոգը՝ Զելենսկու հետ հանդիպման մասին |1lurer.am|
20:40 - 21 փետրվարի, 2025Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքերով վերականգնվել է շուրջ 24 միլիոն դրամ. հանձնարարվել է խստացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարը
20:25 - 21 փետրվարի, 2025Մերկասառույց, բուք, ձյուն և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին
19:42 - 21 փետրվարի, 2025Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-լիտվական համագործակցության հարցերը
19:27 - 21 փետրվարի, 2025ՍԴ-ն քննության է ընդունել Հարկային օրենսգրքի՝ փաստաբաններին առնչվող փոփոխությունների հարցով դիմումը
19:22 - 21 փետրվարի, 2025Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներ

19:22 - 21 փետրվարի, 2025