«Անկախ դիտորդը» ԿԸՀ դիմում է ներկայացնելու` լռության օրվա սահմանափակումների խախտումների մասով։ Այս մասին տեղեկացրել է «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ «Մասնավորապես, Գյումրու ընտրություններին մասնակցող երկու քաղաքական ուժ և մեկ այլ սուբեկտ (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը) այսօր համացանցում առերևույթ պրոակտիվ քարոզչություն ու հակաքարոզրություն են իրականացրել` խախտելով Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածը։ Նշված արարքը վարչական իրավախախտում է և դրա համար ՎԻՎՕ 40.1 հոդվածով նախատեսված է 400-ից 600 հազար դրամի տուգանք», - նշված է հայտարարությունում։
«Կա հետագա քայլերի 2 տարբերակ. առաջին՝ կառավարությունն ունի 2 շաբաթ ժամանակ փոխելու իր որոշումները, հակառակ դեպքում հավաքվելու ենք այստեղ՝ իրականացնելու հետագա անելիքները, և 2-րդ տարբերակ՝ նախաձեռնող խումբը մնալու է Ազատության հրապարակում, ձևավորելու է շտաբ, իրականացնելու է ամենօրյա իրազեկման ակցիաներ»։ [Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյան] |news.am|
Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում հանրահավաք՝ հանուն արցախցիների իրավունքների պաշտպանության: Հանրահավաքի նպատակն է՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների իրավունքների պաշտպանությունը, նրանց սոցիալական խնդիրները, ինչպես նաև գերիների ազատ արձակման խնդիրը:
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վերին Գետաշենի նախկին ղեկավար Ռուբիկ Ղուկասյանի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ։ Պահանջվում է բռնագանձել՝ 7 անշարժ գույք Երևանում և Գեղարքունիքի մարզում, 1 անշարժ գույքի շուկայական արժեք, 10 միլիոն 858 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 36 միլիոն 808 հազար դրամ:
Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1002-ի, վիրավորների թիվը հասել է 2376-ի: Թաիլանդում 9 մարդ մահացել է և մոտ 100-ը համարվում են անհետ կորած՝ Բանգկոկում կառուցվող երկնաքերի փլուզման հետևանքով։ Նշվում է, որ տուժածների մեծ մասը բանվորներ են եղել։
Խորապես ցնցված ենք սարսափելի երկրաշարժից, որը տեղի է ունեցել Մյանմայում, Թաիլանդում և հարևան երկրներում՝ խլելով մարդկային կյանքեր: Աղոթում ենք բոլոր տուժածների համար և ցանկանում ենք շուտափույթ հաղթահարել այս աղետի հետևանքները: [ՀՀ ԱԳՆ]
Գյումրիում մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ 5 անձ օրենսդրությամբ սահմանված կարգով ազատ է արձակվել։ [Հակակոռուպցիոն կոմիտե]
Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: |1lurer.am|
Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: |1lurer.am|
Հայոց ցեղասպանության տարիներին երիտթուրքական կառավարության համակարգմամբ հայ երեխաներից շատերը թուրքացվում և իսլամացվում էին։ Նրանք ուղարկվում էին թուրքական որբանոցներ, բաժանվում էին թուրք ընտանիքներին որպես «որդեգիրներ» կամ սպասավորներ, բազմաթիվ թուրքեր, արաբներ, քրդեր էլ երեխաներին տեղահանվածների քարավաններից առևանգում էին կամ թուրք ժանդարմներից փողի դիմաց վերցնում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո սկսվեց որբերի փրկության գործընթաց, և փրկված երեխաները տեղավորվեցին Սիրիայի, Լիբանանի, Հունաստանի կամ այլ երկրների որբանոցներում։ Հայկական ինքնությունը վերագտնելու, ինչպես նաև ցեղասպանության տրավման հաղթահարելու համար որբանոցներում աշակերտական ամսագրեր հիմնադրվեցին: Հայ ցեղասպանագետների հոդվածը պատմում է Ջբեյլի որբանոցի «Տուն» աշակերտական ամսագրի մասին։
«Անկախ դիտորդը» ԿԸՀ դիմում է ներկայացնելու` լռության օրվա սահմանափակումների խախտումների մասով
21:48 - 29 մարտի, 2025Որքա՞ն գումար են ծախսել Գյումրիում մրցող քաղաքական ուժերը Meta-ում գովազդի համար |civilnet.am|
21:40 - 29 մարտի, 2025ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հանդիպել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչների հետ
20:11 - 29 մարտի, 2025Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1644-ի
18:55 - 29 մարտի, 2025Թուրքիայում ընդդիմությունը զանգվածային հանրահավաք է անցկացրել՝ աջակցություն հայտնելով Էքրեմ Իմամօղլուին |armenpress.am|
18:46 - 29 մարտի, 2025Զերծ մնալ Ադրբեջանի դեմ դատական գանգատներից հրաժարվելուց, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից, բացառել Արցախի վերաբերյալ ապօրինի որոշումների ընդունումը. արցախցիների պահանջագիրը՝ ՀՀ իշխանություններին |tert.am|
18:18 - 29 մարտի, 2025Նախաձեռնող խումբը մնալու է այստեղ. եթե պահանջները չբավարարվեն հստակ գործողություների կանցնենք. Նժդեհ Իսկանդարյան |news.am|
17:24 - 29 մարտի, 2025Մյանմայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել |armenpress.am|
16:16 - 29 մարտի, 2025Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում հանրահավաք՝ հանուն արցախցիների իրավունքների պաշտպանության
15:22 - 29 մարտի, 2025Դնեպրում ԱԹՍ-ների հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ |1lurer.am|
14:50 - 29 մարտի, 2025«Անկախ դիտորդը» ԿԸՀ դիմում է ներկայացնելու` լռության օրվա սահմանափակումների խախտումների մասով
21:48 - 29 մարտի, 2025Որքա՞ն գումար են ծախսել Գյումրիում մրցող քաղաքական ուժերը Meta-ում գովազդի համար |civilnet.am|
21:40 - 29 մարտի, 2025ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հանդիպել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչների հետ
20:11 - 29 մարտի, 2025Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1644-ի
18:55 - 29 մարտի, 2025Թուրքիայում ընդդիմությունը զանգվածային հանրահավաք է անցկացրել՝ աջակցություն հայտնելով Էքրեմ Իմամօղլուին |armenpress.am|
18:46 - 29 մարտի, 2025Զերծ մնալ Ադրբեջանի դեմ դատական գանգատներից հրաժարվելուց, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից, բացառել Արցախի վերաբերյալ ապօրինի որոշումների ընդունումը. արցախցիների պահանջագիրը՝ ՀՀ իշխանություններին |tert.am|
18:18 - 29 մարտի, 2025Նախաձեռնող խումբը մնալու է այստեղ. եթե պահանջները չբավարարվեն հստակ գործողություների կանցնենք. Նժդեհ Իսկանդարյան |news.am|
17:24 - 29 մարտի, 2025Մյանմայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել |armenpress.am|
16:16 - 29 մարտի, 2025Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում հանրահավաք՝ հանուն արցախցիների իրավունքների պաշտպանության
15:22 - 29 մարտի, 2025Դնեպրում ԱԹՍ-ների հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ |1lurer.am|
14:50 - 29 մարտի, 2025