ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի և լրագրողներից մեկի միջև միջադեպ է տեղի ունեցել Գյումրիում՝ ՔՊ նախընտրական շտաբի դիմաց։ Միջադեպի ժամանակ Գաբրիելյանը, որն այդ պահին սթափ վիճակում չէր, հայհոյել է լրագրողին։ Լրագրողի հետ միջադեպի մասին տեղեկանում ենք մեկ այլ լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից, որում վերջինս ՔՊ շտաբի դիմաց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին ցույց է տալիս վերոնշյալ միջադեպի տեսանյութը ու մեկնաբանություն խնդրում, ինչին ի պատասխան՝ Բաղդասարյանն ասում է․ «Ցանկացած պարագայում լրագրողի գործունեությունը խոչընդոտելը անընդունելի է․․․ Ընդհանրապես որևէ մեկին հայհոյել չի կարելի»։

Ընտրակաշառքի կասկածանքով ձերբակալումների շուրջ Իոաննիսյանը ստույգ տեղեկություն չուներ, թե արդյոք հենց այդ անձինք են ընտրակաշառք բաժանել, բայց իրենց տեղեկության համաձայն՝ նման դեպքեր Գյումրիում տեղի են ունեցել։ Ընդհանուր առմամբ դիտորդական առաքելությունը առանձնացրել է Փարաքարի 7 և Գյումրու 11 ընտրատեղամաս, որտեղ ամենաշատն են խախտումներ արձանագրվել։  Արձանագրվել են ընթացակարգային խախտման դեպքեր 12 տեղամասում, կուտակումներ 8 տեղամասում, բաց քվեարկության դեպք 6 տեղամասում, 5  տեղամասում գրանցվել է վիճաբանության 6 դեպք՝ երկու դեպք մեկ տեղամասում։

ՏԻՄ ընտրական գործընթացում ՄԻՊ-ը արձանագրել է ատելության, խտրական խոսքի ու հասարակության բևեռացման բարձր մակարդակ։ Արձանագրվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության մատչելիության ապահովման հետ կապված խնդիրներ։ Տեղեկատվություն է ստացվել, որ անձը, հաշմանդամությամբ պայմանավորված, չի կարողացել տնից դուրս գալ և իրացնել իր ընտրական իրավունքը, ինչը հետևանք է նաև շրջիկ արկղի միջոցով քվեարկությանը մասնակցելու օրենսդրական հնարավորության բացակայության։ [ՄԻՊ]

Ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունը նախաքննական մարմին է ուղարկել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում․ 1-ը՝ քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու, 1-ը՝ խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու, 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, 2-ը՝ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու։ [ՀՀ ՆԳՆ հայտարարությունը (https://infocom.am/hy/article/152029)]

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 29-ի երեկոյան և մարտի 30-ի առավոտյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]

 Սա ցուցակ չէ, ընտրողին նույնականացնելու միջոց չէ, մասնակցությունը արագ հաշվելու միջոց է ընդամենը։ Այս մասին հայտնում է ՔՊ կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՔՊ վստահված անձանց մոտ նկատված թերթիկներին։ «Մեր բոլոր վստահված անձինք ունեն թերթիկներ, որոնցով հաշվում են բոլոր ընտրողների մասնակցությունը իրենց տեղամասերում»,- գրել է Ալեքսանյանը։

 «Մեր քաղաքը» դաշինքը ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից` հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով: [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

Ժամը 16։00-ի դրությամբ, Ոստիկանությունում ընտրությունների ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։  Քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1 և խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու 1 դեպքով:  Փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ [ՀՀ ՆԳՆ]

 Իրանի նախագահը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին՝ մերժելով ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները։  Սպիտակ տան ղեկավարն այս ամսվա սկզբին Թեհրան ուղարկված նամակով առաջարկել էր բանակցել միջուկային ծրագրի շուրջ նոր գործարք կնքելու համար, միաժամանակ սպառնացել, թե դրա այլընտրանքը խնդրի ռազմական լուծումը կլինի։ Մերժելով ուղիղ բանակցությունները՝ Փեզեշքիանը միաժամանակ հաստատել է, որ Իրանը պատրաստ է անուղղակի շփումների, ինչի մասին ավելի վաղ նաև երկրի արտգործախարարն էր հայտարարել։ |azatutyun.am|

 «Անկախ դիտորդ» առաքելություն ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցին, թե «որքանով է ընտրություններին ներգրաված տեղական կրիմինալը»։ Իոաննիսյանի խոսքով՝ դժվար է պատասխանել այդ հարցին, որովհետև դրանք լատենտային բնույթ կրող են։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ իրենց ինդիկատորները թույլ են տալիս ասել, որ տեղական կրիմինալը գոնե անտարբեր չէ։ «Սրա ցուցիչներից մեկը՝ եթե գյուղում տրամաբանական է, որ մարդիկ առավոտյան են քվեարկում, որ հետո անցնեն իրենց գործերին, քաղաքում մարդիկ կիրակի առավոտյան երկար են քնում։ Եվ այն թաղամասում որտեղ կրիմինալն ավելի ներկայացված է, այդ թաղամասերում կա մասնակցույթան բաձր մարակարդակ, ընդ որում որոշներում ավելի բարձր քան միջին մակարդակը, ես կասեմ ժամը 20։00-ից հետո, որովհետև եթե հիմա ասեմ միանգամից կհասկանան, որ ուժի վերաբերյալ է խոսքը։ Այս պարագայում իրենք ունենում են իրենց ենթարկեցրած էլեկտորատ և հնարավորինս շուտ են բերում, որ ամբողջ օրվա ընթացքում շատ ժամանակ ունենալու գտնելու այն մարդկանց, որոնք իրենց էլեկտրատից չեն եկել։ Նախքան 2018 թվականը այդ ընդհանուր ցուցանիշն ավելի բարձր էր, քան 2018 թվականից հետո»։

Միջադեպ է տեղի ունեցել պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի և լրագրողի միջև

Միջադեպ է տեղի ունեցել պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի և լրագրողի միջև

23:55 - 30 մարտի, 2025
«Հաստատում ենք, որ ընտրակաշառք բաժանվել է»․ «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան

«Հաստատում ենք, որ ընտրակաշառք բաժանվել է»․ «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան

22:10 - 30 մարտի, 2025
Ընտրական գործընթացում արձանագրվել է ատելության, խտրական խոսքի ու հասարակության բևեռացման բարձր մակարդակ․ ՄԻՊ

Ընտրական գործընթացում արձանագրվել է ատելության, խտրական խոսքի ու հասարակության բևեռացման բարձր մակարդակ․ ՄԻՊ

21:54 - 30 մարտի, 2025
Ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում․ ընտրության օրվա վերաբերյալ ՆԳՆ տվյալները ժամը 20։00-ի դրությամբ

Ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում․ ընտրության օրվա վերաբերյալ ՆԳՆ տվյալները ժամը 20։00-ի դրությամբ

21:27 - 30 մարտի, 2025
Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

21:01 - 30 մարտի, 2025
Ձերբակալված Անահիտ Խալաթյանին գաղտնի տեղափոխել են Երևան՝ առանց պաշտպանին տեղյակ պահելու․ իրավապաշտպան

Ձերբակալված Անահիտ Խալաթյանին գաղտնի տեղափոխել են Երևան՝ առանց պաշտպանին տեղյակ պահելու․ իրավապաշտպան

20:32 - 30 մարտի, 2025
Արտառոց խախտում է տեղի ունեցել Գյումրու 31/70 ընտրատեղամասում

Արտառոց խախտում է տեղի ունեցել Գյումրու 31/70 ընտրատեղամասում

20:09 - 30 մարտի, 2025
Արմավիրի մարզպետը՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի շանսերի, նրա տան մոտ մեքենաների կուտակումների մասին |news.am|

Արմավիրի մարզպետը՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի շանսերի, նրա տան մոտ մեքենաների կուտակումների մասին |news.am|

19:47 - 30 մարտի, 2025
Փորձում են կոնֆլիկտ ստեղծել, հունից հանել, որ իմ թեկնածությունը վիճարկեն, ես սովոր եմ. Մարտուն Գրիգորյան |news.am|

Փորձում են կոնֆլիկտ ստեղծել, հունից հանել, որ իմ թեկնածությունը վիճարկեն, ես սովոր եմ. Մարտուն Գրիգորյան |news.am|

19:08 - 30 մարտի, 2025
«Ցուցակ չէ»․ Վահագն Ալեքսանյանը պարզաբանել է, թե ինչ թերթիկներ են ՔՊ վստահված անձանց ձեռքին

«Ցուցակ չէ»․ Վահագն Ալեքսանյանը պարզաբանել է, թե ինչ թերթիկներ են ՔՊ վստահված անձանց ձեռքին

18:58 - 30 մարտի, 2025

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
500 մլն դրամ Դավթաշենի այգիների բարեկարգման համար՝ չնայած ժամկետների ու նախագծերի շեղումներին

500 մլն դրամ Դավթաշենի այգիների բարեկարգման համար՝ չնայած ժամկետների ու նախագծերի շեղումներին

Երևանի քաղաքապետարանը երկու ամիս առաջ տեղեկացրել էր Դավթաշեն վարչական շրջանի Կենտրոնական այգու նորոգման աշխատանքների սպասվող ավարտի մասին։ Այդ հրապարակման մեկնաբանություններում բնակիչները դժգոհում էին արված աշխատանքի որակից։  Փետրվարին «Ինֆոքոմն» այցելել էր վերջին 2 տարում Դավթաշեն վարչական շրջանում բարեկարգված այգիներ, ուսումնասրել արված աշխատանքները, զրուցել այգու տարածքում զբոսնող մարդկանց/քաղաքացիների հետ և արձանագրել ժամկետների խախտումներ և նախագծային շեղումներ։  Պարզել ենք, որ Դավթաշենի Կենտրոնական այգում բարեկարգման աշխատանքների նախագծով սահմանված խաղասարքերից մի քանիսը բացակայում են։ Նախագծով նախատեսված, բայց տարածքում բացակայող խաղասարքերը և մարզասարքերըԲացի վերոնշյալից՝ ձմեռը տեղադրված ցայտաղբյուրից ջուրը հոսում և սառցակալում էր, հողերից դուրս ցցված խողովակներ կան, այգու վերջնամասում շինարարական աղբ է թափված, զուգարանը չի գործում։ Բարեկարգման աշխատանքները դեռ մեկ տարի առաջ պետք է ավարտված լինեին, սակայն մինչև օրս ավարտական ակտը ստորագրված չէ։  Չնայած ուշացումներին՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Մուշեղ Ասլանյանը մեր զրույցում վստահեցրել է՝ բացակայող մարզասարքերը տեղադրվելու են։  «Պայմանավորվածություն ունենք շինարարի հետ, բացակայող մարզասարքերը պետք է տեղադրվեն, զուգարանը պետք է վերանորոգվի» - նշեց Ասլանյանը։    440 մլն դրամ պետական բյուջեից՝ այգու բարեկարգման աշխատանքներին  2023 թվականի ապրիլի 13-ին Կառավարությունը որոշեց Երևան քաղաքում հրատապություն պահանջող մի շարք հարցերի լուծման համար քաղաքին մոտ 10 մլրդ դրամ տրամադրել։  Որոշմամբ նախատեսվում էր գումարը տրամադրել Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների փոխարինման, ճանապարհների վերանորոգման, մանկապարտեզների կառուցման, ինչպես նաև այգիների վերանորոգման և այլ աշխատանքների իրականացման համար։ Օրեր անց արդեն Երևանի ավագանու նիստում հաստատվեց Դավթաշեն վարչական շրջանի Կենտրոնական այգու բարեկարգման աշխատանքների համար Կառավարության հատկացրած գումարից 632 միլիոն դրամ հատկացնելու մասին որոշումը։ Իսկ հաջորդ ամիս՝ մայիսին, այս որոշման շրջանակում  «Երվադա» ՍՊ ընկերության հետ 437 մլն դրամ արժեքով պայմանագիր կնքվեց՝ այգու բարեկարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Տեխնիկական հսկողության իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթած «Միկան» ՍՊ ընկերության հետ էլ պայմանագիրը կնքվեց 600 հազար դրամով, և սա այն դեպքում, երբ այս աշխատանքների իրականացման համար բյուջեով  6․9 միլիոն դրամ էր նախատեսվել տրամադրել։  «Երվադա» ՍՊԸ-ն պայմանագրով սահմանված աշխատանքները պետք է սկսեր շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերի ուժի մեջ մտնելու օրվանից։  Ընկերությունն այգու բարեկարգման աշխատանքները սկսեց օգոստոսի 15-ին։ Այդ աշխատանքները պետք է ավարտվեին 270 օրում՝ հաջորդ տարվա մայիսի 25-ին, այնինչ նախանշված ավարտից գրեթե մեկ տարի անց էլ այգու բարեկարգման շինաշխատանքների ավարտական ակտը տրված չէ։ Այգու այժմյան վիճակը և նախագիծը Միաժամանակ, քաղաքապետարանը պնդում է, որ Դավթաշենի Կենտրոնական այգու բարեկարգման աշխատանքներն ավարտված են, իսկ ավարտական ակտը ներկայումս հավաքագրման և շրջանառության փուլում է։«Երվադա» ընկերության հետ կքնված պայմանագրի համաձայն՝ եթե բարեկարգման աշխատանքներ իրականացնող ընկերությունը նշված ժամկետները խախտում է, նրանից գանձվում է համապատասխան տուգանք՝ կատարման ենթակա, սակայն չկատարված աշխատանքի գնի 0.05 տոկոսի չափով:  Տուգանքի չափը հաշվարկվում է սահմանված ժամկետից հետո ներկայացված կատարողական ակտերի հիման վրա։ Քանի որ «Երվադա» ընկերությունը փաստացի աշխատանքներ է իրականացրել և դրանց համար կատարողական ակտեր ներկայացրել մինչև 2024 թվականի դեպտեմբերի 23-ը, այդ պահի դրությամբ տուգանքի չափը կազմել է 14 մլն դրամ։ Հարց է առաջանում, եթե կապալառու ընկերությունը դեռ չի ավարտել աշխատանքները, ապա ինչպե՞ս է հայտ ներկայացնում ավարտական ակտ ստանալու համար։  Երևանի քաղաքապետարանից պարզաբանում են, որ ավարտական ակտը ստորագրվում է մի քանի սուբյեկտների (Տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների, քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության) կողմից, բայց կարող է նաև չստորագրվել, եթե աշխատանքները չեն ավարտվել կամ անհամապատասխանություններ կան։ Իսկ եթե շինարարը մինչ ավարտական ակտ ստանալը աշխատանքներ իրականացնի և դրանց համար կատարողական ակտ ներկայացնի, ապա տուգանքների չափը կմեծանա։    Նախագծային շեղում՝ Դավթաշենի մեկ այլ այգու կառուցման ընթացքում Տուգանքներ են սահմանվել նաև Դավթաշեն վարչական շրջանի Լեոնիդ Ենգիբարյանի անվան N 200 դպրոցի հարակից տարածքում պուրակ հիմնող «Կապիտալ շին քոնսթրաքշն» և «Բիդեք» ՍՊ ընկերությունների կոնսորցիումի նկատմամբ։  Պուրակի հիմնման աշխատանքների համար պայմանագիրը կնքվել է 2023 թվականի ապրիլի 28-ին՝ պայմանագրային 60 մլն դրամ գնով։ Տեխնիկական հսկողությունն իրականացնրել է «Միկան» ՍՊ ընկերությունը։ Պուրակի կառուցման աշխատանքները սկսել են ապրիլի 28-ին։ Նախատեսված 210 օրվա փոխարեն աշխատանքները ավարտվել են 320 օր անց։ Քաղաքապետարանից հայտնում են՝ ժամկետներն ուշացնելու համար տուգանքներ են կիրառվել, որոնց ընդհանուր չափը կազմել է 1.67 մլն դրամ։  Այգու այժմյան տեսքը և նախագիծը Պուրակ մեր այցի ժամանակ պարզեցինք, որ այգու տարածքում նախագծից շեղումներ կան։ Մասնավորապես բացակայում էին նախագծով սահմանված շատրվանները, իսկ ֆուտբոլի դաշտը հակառակ ուղղությամբ էր կառուցված։  «Կապիտալ շին քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Համլետ Կարապետյանն այգու նախագծային փոփոխությունների մասին խոսելիս մեր զրույցում ասաց, որ ոռոգման ցանցի հետ կապված խնդիրներ են եղել՝ ջուր չի մատակարվել, շատրվանները չեն կառուցվել։ Ըստ շինարարի՝ նախագծից շեղումները հիմնականում պայմանավորված են լինում թերի նախագծման աշխատանքներով, հետագայում կապալառու ընկերությունն է ահազանգում այդ խնդիրների մասին և նախագծային փոփոխություների վրա ժամանակ ծախսում։ Կարապետյանի համոզմամբ՝ թերի նախագծային աշխատանքներն են նպաստում շինարարական աշխատանքների ավարտի երկարաձգմանը։  Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Մուշեղ Ասլանյանը, խոսելով այգում եղած նախագծային շեղումների մասին, նշեց, որ փոփոխության պատճառը տնկված ծառերն են եղել, որոնք խանգարել են խաղադաշտի կառուցմանը։ Ծառերը չվնասելու համար փոխել են խաղադաշտի ուղղությունը։ Ինչ վերաբերում է շատրվաններին և ոռոգման խնդրին, ապա, Ասլանյանի պնդմամբ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿԻ հետ համատեղ պլանավորում են ապագայում կաթիլային ոռոգման ցանց անցկացնել, այգու հողային հատվածները կանաչապատել։  «Քանի որ նախագծանախահաշվային փաստաթղթերում նախատեսված է եղել շատրվանների կառուցում, սակայն բացակայում էին պոմպակայանի համար անհրաժեշտ էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման տեխնիկական պայմանները, որոնք շինարարության գնման պայմանագրի կնքումից հետո հնարավոր չէր ապահովել, հետևաբար կատարվել է աշխատանքների ծավալների 15 տոկոսի համադրում` չփոփոխելով պայմանագրի արժեքը», - մեր հարցմանն ի պատասխան նշում են քաղաքապետարանից՝ առանց ներկայացնելու ծավալների համադրման մանրամասները։  Այսպիսով, Դավթաշենում այգու բարեկարգման և պուրակի կառուցման համար ծախսվել է ավելի քան 500 միլիոն դրամ, սակայն համայնքի բնակիչները նախագծին համապատասխան այգիները ստացել են ուշացմամբ և նախագծային շեղումներով։ Հեղինակ՝ Ջուլիետտա Հովհաննիսյան  

Loading...