Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]

Ավելի քան 5 ժամ տևած փակ հանդիպումից հետո  անհետ կորած զինծառայողների հարազատները դժգոհ հեռացել են խորհրդարանից, որտեղ հանդիպում էին բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նրանք լրագրողներին հայտնել են, որ ոչ մի հարցի պատասխան չեն ստացել։ «4,5 տարի մեր ոչ մի հարցի պատասխան չենք ստանում, փնթի աշխատանք են կատարում, ուղղակի ջուր էին ծեծում»,- հայտարարել է մայրերից մեկը: |news.am|

Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Նրան խիստ բողոքի նոտա են հայտնել Գերմանիայի նախագահի կողմից Instagram սոցիալական ցանցում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ: Նշենք, որ տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում լուսանկար էր հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։|tert.am| |tert.am|

Պաշտպանության հանձնաժողովի մեր փորձագիտական խումբը շատ մանրակրկիտ, ամեն ասած բառ պարզաբանել են և ուղարկվել են էն հասցեներով, որտեղ հիմա գերատեսչությունների ղեկավարները։ Այս մասին հայտնել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Էդ տեղեկանքի հիման վրա հիմա մենք կազմակերպել ենք երկրորդ քննարկումը։ Էլի կազմվելու է տեղեկանք, որտեղ ամեն ասած բառը և ամեն մի արտահայտությունը ֆիքսվում է, որովհետև դրա հետևում կա արված կամ չարված գործ։ Արվածը պիտի դրվի մի կողմ, դա պետք ա բավարարի ծնողներին։ Եվ ունենք 171, թե 172 տեղեկանքի մեջ անցած ուղղի։ Դա ինչ ա նշանակում․ քննչական մարմինները կատարել են աշխատանք, որտեղ «ա» կետից «բ» կետը խզվել է կապը, քննչական գործողությունների միջոցով կարող ենք իմանալ՝ որտեղից սկսել փնտրել ողջ կամ մահացած մեր զինվորներին», - հավելել է Անդրանիկ Քոչարյանը։ Նա նաև նշեց, որ համախոհ է անհետ կորածների ծնողների այն դիտարկմանը իրեն, որ չպետք է կրկնել՝ «մեր երեխաները մահացած են» արտահայտությունը, հավելելով, որ «քանի դեռ ծնողը կասկածներ ունի, բնականաբար մենք պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ»։ Նշենք, որ այսօր անհետ կորած զինծառայողների հարազատների և պատգամավորների միջև վեճ է տեղի ունեցել ազգային ժողովում։ Բղավոցները լսվել էին միջանցքում, որտեղ հավաքված էին լրագրողները:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր, որոնք անարդար առավելություն են տվել իշխող կուսակցությանը և թեկնածուներին՝ խաթարելով մրցակցության հավասարության սկզբունքը։  Մասնավորապես, օգտագործվել են ՀՀ կառավարության և Գյումրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների մարդկային, ֆինանսական, նյութական, ոչ նյութական (այդ թվում՝ իրավական և տեղեկատվական) ռեսուրսները։ Հանրային միջոցներով կատարվել են աշխատանքներ, որոնք ենթադրաբար պետք է կատարվեին ավելի վաղ ժամանակահատվածում, սակայն դրանք արվել և լուսաբանվել են հենց ընտրությունների նախաշեմին՝ հատուկ շեշտադրելով ՀՀ կառավարության աջակցությունը և/կամ մատուցելով դրանք որպես «Քաղաքացիական պայմանագիր»-ի արժանիք։ [«Ականատես» դիտորդական նախաձեռնություն]

 Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը հայտարարեց՝ Մարտուն Գրիգորյանի հետ միջնորդավորված է խոսել, դեռ չունի հստակ տեղեկություն, սպասում է նրա հայտարարություններին: Սիմոնյանի խոսքով՝ իրենք այն ուժն են, որը աջակցելու է միավորմանը և իր կոչերով հանդես է գալու, որ «բաց չթողնեն պատմական շանսը»․ «Մեր մանդատները միմիայն ծառայելու են գյումրեցուն և մեկ նպատակ են հետապնդելու, որ իշխանազրկենք ՔՊ-ին: Որևիցե այլ կուլիսային բազարներ, պաշտոնակռիվ, պաշտոնների բաշխում չենք ակնկալում, եթե առաջարկվի էլ մեզ քաղաքապետարանում որևիցե պաշտոն, մենք հրաժարվելու ենք»։ «Մենք չենք ուզում որևիցե ուժի հետ կիսել քաղաքական պատասխանատվությունը: Մենք ուղղակի մանդատներով քվեարկություն ենք տալիս, որ ՔՊ-ն չունենա իշխանություն Գյումրի քաղաքում։ Մնացածը արդեն կախված է մյուս քաղաքական ուժերից և իրենց ժամանակն է, որ կարողանան հայտարարություն անել և պարզ դառնա ի վերջո ուր ենք հասնելու»:

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ին ժամանել է Հայաստան, հանդիպել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Շտայնմայերը կայցելի նաև Ադրբեջան, նա տարածաշրջանում կլինի մինչև ապրիլի 2-ը։ Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Երևան և Բաքու։ Խաչատուրյանի հետ ասուլիսին Շտայնմայերը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացում Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում շատ կառուցողական մոտեցում է դրսևորել, իսկ երկու երկրների միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի  խանգարում։ Գերմանիայի նախագահի խոսքով՝ կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության լուծման համար կատարեն վեջին քայլերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը։

 Ընդդիմության միավորվելու պարագայում պատրաստ ենք տալ այն պաշտոնը, որ պետք է, բացի փոխքաղաքապետի պաշտոնից․ հայտարարեց Գյումրու համայնքապետի ՀԿԿ թեկնածու Վարդան Ղուկասյանը։ Լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչու չեն զիջի փոխքաղաքապետի պաշտոնը, Ղուկասյանն ասաց․ «Պատկերացրեք որ եթե ինձ ձերբակալեն, ինքըստինքյան փոխքաղաքապետը պարտավորությունները վերցնում է իր վրա, և ինքը դառնում է քաղաքապետ։ Թե չէ մենք խնդիր չունենք աշխատելու հետ»։

Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: Այս մասին հայտնել ՀՀ ԱԳՆից՝ ի պատասխան «Sputnik Արմենիա»-ի հարցման, թե Հայաստանը նախատեսո՞ւմ է տարեկան անդամավճարները վճարել ՀԱՊԿ բյուջե: Գերատեսչությունից նշել են նաև, որ ՀԱՊԿ ներքին ընթացակարգերի համաձայն՝ կազմակերպության ամենամյա բյուջեի վերաբերյալ տեղեկատվությունը չի կրում հանրային բնույթ։ |arm.sputniknews.ru|

ՀՀ և Գերմանիայի նախագահները այցելել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

22:51 - 31 մարտի, 2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի պատվիրակության հետ

22:02 - 31 մարտի, 2025
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան

21:36 - 31 մարտի, 2025
ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը

20:54 - 31 մարտի, 2025
«Ուղղակի ջուր էին ծեծում». անհետ կորածների հարազատները դժգոհ հեռացան ԱԺ-ից
 |news.am|

«Ուղղակի ջուր էին ծեծում». անհետ կորածների հարազատները դժգոհ հեռացան ԱԺ-ից |news.am|

20:19 - 31 մարտի, 2025
ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ

19:53 - 31 մարտի, 2025
Ադրբեջանի ԱԳՆ-ն Գերմանիայի դեսպանին խիստ բողոքի նոտա է հայտնել նախագահ Շտայնմայերի կողմից սոցցանցում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ
 |tert.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն Գերմանիայի դեսպանին խիստ բողոքի նոտա է հայտնել նախագահ Շտայնմայերի կողմից սոցցանցում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ |tert.am|

19:05 - 31 մարտի, 2025
Ամեն մի արտահայտությունը ֆիքսվում է, որովհետև դրա հետևում կա արված կամ չարված գործ․ Անդրանիկ Քոչարյանը՝ անհետ կորածների ծնողների հետ հանդիպումից հետո

18:40 - 31 մարտի, 2025
Ռուսաստանի դատախազությունը ցանկանում է թալիբներին հեռացնել ահաբեկիչների ցանկից
 |azatutyun.am|

Ռուսաստանի դատախազությունը ցանկանում է թալիբներին հեռացնել ահաբեկիչների ցանկից |azatutyun.am|

18:15 - 31 մարտի, 2025
Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր |armenpress.am|

18:08 - 31 մարտի, 2025

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
500 մլն դրամ Դավթաշենի այգիների բարեկարգման համար՝ չնայած ժամկետների ու նախագծերի շեղումներին

Երևանի քաղաքապետարանը երկու ամիս առաջ տեղեկացրել էր Դավթաշեն վարչական շրջանի Կենտրոնական այգու նորոգման աշխատանքների սպասվող ավարտի մասին։ Այդ հրապարակման մեկնաբանություններում բնակիչները դժգոհում էին արված աշխատանքի որակից։  Փետրվարին «Ինֆոքոմն» այցելել էր վերջին 2 տարում Դավթաշեն վարչական շրջանում բարեկարգված այգիներ, ուսումնասրել արված աշխատանքները, զրուցել այգու տարածքում զբոսնող մարդկանց/քաղաքացիների հետ և արձանագրել ժամկետների խախտումներ և նախագծային շեղումներ։  Պարզել ենք, որ Դավթաշենի Կենտրոնական այգում բարեկարգման աշխատանքների նախագծով սահմանված խաղասարքերից մի քանիսը բացակայում են։ Նախագծով նախատեսված, բայց տարածքում բացակայող խաղասարքերը և մարզասարքերըԲացի վերոնշյալից՝ ձմեռը տեղադրված ցայտաղբյուրից ջուրը հոսում և սառցակալում էր, հողերից դուրս ցցված խողովակներ կան, այգու վերջնամասում շինարարական աղբ է թափված, զուգարանը չի գործում։ Բարեկարգման աշխատանքները դեռ մեկ տարի առաջ պետք է ավարտված լինեին, սակայն մինչև օրս ավարտական ակտը ստորագրված չէ։  Չնայած ուշացումներին՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Մուշեղ Ասլանյանը մեր զրույցում վստահեցրել է՝ բացակայող մարզասարքերը տեղադրվելու են։  «Պայմանավորվածություն ունենք շինարարի հետ, բացակայող մարզասարքերը պետք է տեղադրվեն, զուգարանը պետք է վերանորոգվի» - նշեց Ասլանյանը։    440 մլն դրամ պետական բյուջեից՝ այգու բարեկարգման աշխատանքներին  2023 թվականի ապրիլի 13-ին Կառավարությունը որոշեց Երևան քաղաքում հրատապություն պահանջող մի շարք հարցերի լուծման համար քաղաքին մոտ 10 մլրդ դրամ տրամադրել։  Որոշմամբ նախատեսվում էր գումարը տրամադրել Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների փոխարինման, ճանապարհների վերանորոգման, մանկապարտեզների կառուցման, ինչպես նաև այգիների վերանորոգման և այլ աշխատանքների իրականացման համար։ Օրեր անց արդեն Երևանի ավագանու նիստում հաստատվեց Դավթաշեն վարչական շրջանի Կենտրոնական այգու բարեկարգման աշխատանքների համար Կառավարության հատկացրած գումարից 632 միլիոն դրամ հատկացնելու մասին որոշումը։ Իսկ հաջորդ ամիս՝ մայիսին, այս որոշման շրջանակում  «Երվադա» ՍՊ ընկերության հետ 437 մլն դրամ արժեքով պայմանագիր կնքվեց՝ այգու բարեկարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Տեխնիկական հսկողության իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթած «Միկան» ՍՊ ընկերության հետ էլ պայմանագիրը կնքվեց 600 հազար դրամով, և սա այն դեպքում, երբ այս աշխատանքների իրականացման համար բյուջեով  6․9 միլիոն դրամ էր նախատեսվել տրամադրել։  «Երվադա» ՍՊԸ-ն պայմանագրով սահմանված աշխատանքները պետք է սկսեր շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերի ուժի մեջ մտնելու օրվանից։  Ընկերությունն այգու բարեկարգման աշխատանքները սկսեց օգոստոսի 15-ին։ Այդ աշխատանքները պետք է ավարտվեին 270 օրում՝ հաջորդ տարվա մայիսի 25-ին, այնինչ նախանշված ավարտից գրեթե մեկ տարի անց էլ այգու բարեկարգման շինաշխատանքների ավարտական ակտը տրված չէ։ Այգու այժմյան վիճակը և նախագիծը Միաժամանակ, քաղաքապետարանը պնդում է, որ Դավթաշենի Կենտրոնական այգու բարեկարգման աշխատանքներն ավարտված են, իսկ ավարտական ակտը ներկայումս հավաքագրման և շրջանառության փուլում է։«Երվադա» ընկերության հետ կքնված պայմանագրի համաձայն՝ եթե բարեկարգման աշխատանքներ իրականացնող ընկերությունը նշված ժամկետները խախտում է, նրանից գանձվում է համապատասխան տուգանք՝ կատարման ենթակա, սակայն չկատարված աշխատանքի գնի 0.05 տոկոսի չափով:  Տուգանքի չափը հաշվարկվում է սահմանված ժամկետից հետո ներկայացված կատարողական ակտերի հիման վրա։ Քանի որ «Երվադա» ընկերությունը փաստացի աշխատանքներ է իրականացրել և դրանց համար կատարողական ակտեր ներկայացրել մինչև 2024 թվականի դեպտեմբերի 23-ը, այդ պահի դրությամբ տուգանքի չափը կազմել է 14 մլն դրամ։ Հարց է առաջանում, եթե կապալառու ընկերությունը դեռ չի ավարտել աշխատանքները, ապա ինչպե՞ս է հայտ ներկայացնում ավարտական ակտ ստանալու համար։  Երևանի քաղաքապետարանից պարզաբանում են, որ ավարտական ակտը ստորագրվում է մի քանի սուբյեկտների (Տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների, քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության) կողմից, բայց կարող է նաև չստորագրվել, եթե աշխատանքները չեն ավարտվել կամ անհամապատասխանություններ կան։ Իսկ եթե շինարարը մինչ ավարտական ակտ ստանալը աշխատանքներ իրականացնի և դրանց համար կատարողական ակտ ներկայացնի, ապա տուգանքների չափը կմեծանա։    Նախագծային շեղում՝ Դավթաշենի մեկ այլ այգու կառուցման ընթացքում Տուգանքներ են սահմանվել նաև Դավթաշեն վարչական շրջանի Լեոնիդ Ենգիբարյանի անվան N 200 դպրոցի հարակից տարածքում պուրակ հիմնող «Կապիտալ շին քոնսթրաքշն» և «Բիդեք» ՍՊ ընկերությունների կոնսորցիումի նկատմամբ։  Պուրակի հիմնման աշխատանքների համար պայմանագիրը կնքվել է 2023 թվականի ապրիլի 28-ին՝ պայմանագրային 60 մլն դրամ գնով։ Տեխնիկական հսկողությունն իրականացնրել է «Միկան» ՍՊ ընկերությունը։ Պուրակի կառուցման աշխատանքները սկսել են ապրիլի 28-ին։ Նախատեսված 210 օրվա փոխարեն աշխատանքները ավարտվել են 320 օր անց։ Քաղաքապետարանից հայտնում են՝ ժամկետներն ուշացնելու համար տուգանքներ են կիրառվել, որոնց ընդհանուր չափը կազմել է 1.67 մլն դրամ։  Այգու այժմյան տեսքը և նախագիծը Պուրակ մեր այցի ժամանակ պարզեցինք, որ այգու տարածքում նախագծից շեղումներ կան։ Մասնավորապես բացակայում էին նախագծով սահմանված շատրվանները, իսկ ֆուտբոլի դաշտը հակառակ ուղղությամբ էր կառուցված։  «Կապիտալ շին քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Համլետ Կարապետյանն այգու նախագծային փոփոխությունների մասին խոսելիս մեր զրույցում ասաց, որ ոռոգման ցանցի հետ կապված խնդիրներ են եղել՝ ջուր չի մատակարվել, շատրվանները չեն կառուցվել։ Ըստ շինարարի՝ նախագծից շեղումները հիմնականում պայմանավորված են լինում թերի նախագծման աշխատանքներով, հետագայում կապալառու ընկերությունն է ահազանգում այդ խնդիրների մասին և նախագծային փոփոխություների վրա ժամանակ ծախսում։ Կարապետյանի համոզմամբ՝ թերի նախագծային աշխատանքներն են նպաստում շինարարական աշխատանքների ավարտի երկարաձգմանը։  Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Մուշեղ Ասլանյանը, խոսելով այգում եղած նախագծային շեղումների մասին, նշեց, որ փոփոխության պատճառը տնկված ծառերն են եղել, որոնք խանգարել են խաղադաշտի կառուցմանը։ Ծառերը չվնասելու համար փոխել են խաղադաշտի ուղղությունը։ Ինչ վերաբերում է շատրվաններին և ոռոգման խնդրին, ապա, Ասլանյանի պնդմամբ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿԻ հետ համատեղ պլանավորում են ապագայում կաթիլային ոռոգման ցանց անցկացնել, այգու հողային հատվածները կանաչապատել։  «Քանի որ նախագծանախահաշվային փաստաթղթերում նախատեսված է եղել շատրվանների կառուցում, սակայն բացակայում էին պոմպակայանի համար անհրաժեշտ էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման տեխնիկական պայմանները, որոնք շինարարության գնման պայմանագրի կնքումից հետո հնարավոր չէր ապահովել, հետևաբար կատարվել է աշխատանքների ծավալների 15 տոկոսի համադրում` չփոփոխելով պայմանագրի արժեքը», - մեր հարցմանն ի պատասխան նշում են քաղաքապետարանից՝ առանց ներկայացնելու ծավալների համադրման մանրամասները։  Այսպիսով, Դավթաշենում այգու բարեկարգման և պուրակի կառուցման համար ծախսվել է ավելի քան 500 միլիոն դրամ, սակայն համայնքի բնակիչները նախագծին համապատասխան այգիները ստացել են ուշացմամբ և նախագծային շեղումներով։ Հեղինակ՝ Ջուլիետտա Հովհաննիսյան  

Loading...