Հադրութի նախկին բնակիչ Վեներա Ղարայանն այսօր տեսակապով հարցաքննվեց իր կրտսեր որդու՝ Դավիթ Ղարայանի վերաբերյալ քրեական գործով։ Դավիթը մեկն է «Մարտունի 3» զորամասի 73-հոգանոց այն վաշտից, որը 2020 թ․ հոկտեմբերի 11-ին «9-րդ կմ» կոչվող տեղանք հասնելու փոխարեն խորացել է մինչեւ Հադրութ քաղաք եւ ընկել շրջափակման մեջ։ Վաշտի ողջ անձնակազմը զոհվել է։ Վեներա Ղարայանը պատերազմում կորցրել է նաեւ ավագ որդուն եւ ամուսնուն։ Առողջական խնդիրների պատճառով նա դատարան ներկայանալ չի կարողացել։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին աշխատակից Վահե Մխիթարյանը նշել է, որ փետրվարին ընկերության կողմից ազատված 8 աշխատակիցները դատարան են դիմել աշխատանքի վերականգնման հայցով։ Այս մասին հայտնում է «Հետք» լրատվամիջոցը։ Նախքան դատարան դիմելը, ըստ Մխիթարյանի, իրենք սահմանված կարգով դիմել էին ԶՊՄԿ-ի վերադասին՝ վերականգնվելու համար, ակայն պատասխանը եղել է այն, որ ԶՊՄԿ-ի գործող կանոնադրությամբ նման ընթացակարգ չկա, ապա հորդորել են դատական կարգով պաշտպանել իրենց իրավունքները։ «Եթե անկեղծ, ապա այդքան էլ մեծ վստահություն չկա արդարադատության համակարգի հանդեպ, որովհետեւ մենք նաեւ տեսնում ենք, որ հանքարդյունաբերության լոբբինգը շատ լավ աշխատում է», - նշել է նախկին աշխատակիցը։ |hetq.am|
Գլխավոր դատախազը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով։
Իրանի Իսֆահան քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսն՝ վիրավորվել։ Պատահարի պատճառների մասին այս պահին որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Նշենք, որ սա Իրանում վերջին օրերին գրանցված երկրորդ խոշոր միջադեպն է. ապրիլի 26-ին Իրանի Հորմոզգան նահանգի՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի էր ունեցել հզոր պայթյուն։ Ինչպես նշում են Հորմոզգան նահանգի ճգնաժամային կենտրոնից՝ կա 70 զոհ։
Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիները վրանը կհանեն ու կտեղափոխեն Երևանում գործող Արցախի ներկայացուցչություն. վաղը կառավարության նիստի ժամանակ երակարաձգելու են արցախցիների աջակցության 40+10 ծրագիրը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը, նշելով, որ երեկ հանդիպում է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ներկայացուցչի հետ։ «Մենք ունենք ֆինանսական լուրջ խնդիրներ։ Օրեր առաջ Շահրամանյանն առաջարկել էր մեզ տեղափոխվել Արցախի ներկայացուցչություն, տեղ կհատկացնի մեզ։ Մենք կգնանք այնտեղ։ |civilnet.am|
Մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման են ենթարկել եւ նրա նկատմամբ հատուկ մարտավարական հնարք են կիրառել, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտարարություն են տարածել փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը։ «Կատարվել են քննչական գործողություններ եւ այլ վարույթային գործողություններ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ», - նշված է հայտարարությունում։
Արագածոտնի մարզպետի աշխատակազմը տեղեկացնում, է, որ միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի, առայժմ տրանսպորտը կգործի նախկինի պես՝ ներառյալ երթուղիները և սակագները։ Նշվում է, որ մարզի միասնական երթուղային ցանցի գործարկման և սակագների հետ կապված դժգոհությունների և մտահոգությունների առնչությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում՝ ՏԿԵ նախարարի տեղակալի և Արագածոտնի մարզպետի, Աշտարակի համայնքապետի և ուղևորափոխադրումներ իրականացնելու մրցույթը հաղթած «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրենի մասնակցությամբ։ «Քննարկումները շարունակվում են, միասնական երթուղիների ցանցի գործարկման, սակագների, չվացուցակների հետ կապված կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի մասնակցությամբ ապացուցողական գործողություն է իրականացվել կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան՝ հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
600.000 դոլարանոց գույքը չի ներառվել բռնագանձման ցուցակում․ այն գնել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդին։ Բացի Ծառուկյաններից, Դատախազությունը պահանջում է գույք բռնագանձել նաեւ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում ներգրավված Տիգրան Մանուկյանից։ Դատախազությունը պահանջել է բռնագանձել Աբովյան փ․ 9-րդ շենքի 36-րդ եւ 39-րդ բնակարանները։ «Հետք»-ը պարզել է, որ Տիգրան Մանուկյանը Աբովյան 9 հասցեում եւս մեկ բնակարան է ունեցել՝ թիվ 30-ը։ 2023 թ․ հոկտեմբերին ներկայացված հայցում չի ներառվել այդ ժամանակ սեփականության իրավունքով Մանուկյանին պատկանած գույքը։ Բռնագանձման հայցը դատարան ներկայացվելուց օրեր անց՝ հոկտեմբերի 23-ին, Տիգրան Մանուկյանը ցանկից դուրս մնացած բնակարանը նվիրել է ՌԴ-ում բիզնես գործունեություն ծավալող, արմատներով Էջմիածնից Եղիշ Համբարձումյանին։ Բռնագանձման գործը դատարան մուտք արվելուց 4 ամիս անց Եղիշ Համբարձումյանը նվեր ստացած բնակարանը վաճառել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի որդուն՝ Ռոբերտ Աբազյանին։ |hetq.am|
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների՝ միմյանց երկրներ այցելելու ընթացակարգերի դյուրացման հարցերին։ Այս համատեքստում քննարկվել է նաև փոխայցելությունների ազատության ապահովման՝ ընդհուպ բաց սահմանների սկզբունքով առաջնորդվելու հեռանկարը։ Հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին նշել է՝ Հայաստանն ու Վրաստանն օրինակելի երկկողմ համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում։
Դատարանը տեսակապով հարցաքննեց 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով տուժողների իրավահաջորդներին
23:26 - 29 ապրիլի, 2025ԶՊՄԿ-ից ազատված 8 աշխատողները դատարան են դիմել՝ աշխատանքի վերականգման համար |hetq.am|
22:16 - 29 ապրիլի, 2025ՀՀ վարչապետը շնորհավորել է Կանադայի նորընտիր կառավարությանն ընտրություններում տարած հաղթանակի առթիվ
22:13 - 29 ապրիլի, 2025Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար գլխավոր դատախազը դիմել է ԲԴԽ
22:02 - 29 ապրիլի, 2025Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթունի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի
20:50 - 29 ապրիլի, 2025Նիկոլ Փաշինյանը Արմավիրի և Արագածոտնի փոխմարզպետներ է նշանակել
20:29 - 29 ապրիլի, 2025Նոր պայթում Իրանի Իսֆահան քաղաքում․ կան վիրավորներ և զոհ
19:42 - 29 ապրիլի, 2025«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ է մահացել |azatutyun.am|
19:32 - 29 ապրիլի, 2025Գարեգին Բ-ն հյուրընկալել է Վրաստանի նախագահին
19:15 - 29 ապրիլի, 2025Հունգարիայի խորհրդարանը հաստատել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու որոշումը |azatutyun.am|
18:47 - 29 ապրիլի, 2025Դատարանը տեսակապով հարցաքննեց 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով տուժողների իրավահաջորդներին
23:26 - 29 ապրիլի, 2025ԶՊՄԿ-ից ազատված 8 աշխատողները դատարան են դիմել՝ աշխատանքի վերականգման համար |hetq.am|
22:16 - 29 ապրիլի, 2025ՀՀ վարչապետը շնորհավորել է Կանադայի նորընտիր կառավարությանն ընտրություններում տարած հաղթանակի առթիվ
22:13 - 29 ապրիլի, 2025Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար գլխավոր դատախազը դիմել է ԲԴԽ
22:02 - 29 ապրիլի, 2025Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթունի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի
20:50 - 29 ապրիլի, 2025Նիկոլ Փաշինյանը Արմավիրի և Արագածոտնի փոխմարզպետներ է նշանակել
20:29 - 29 ապրիլի, 2025Նոր պայթում Իրանի Իսֆահան քաղաքում․ կան վիրավորներ և զոհ
19:42 - 29 ապրիլի, 2025«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ է մահացել |azatutyun.am|
19:32 - 29 ապրիլի, 2025Գարեգին Բ-ն հյուրընկալել է Վրաստանի նախագահին
19:15 - 29 ապրիլի, 2025Հունգարիայի խորհրդարանը հաստատել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու որոշումը |azatutyun.am|
18:47 - 29 ապրիլի, 2025