Երեկ տարածքային կառավարման ու էկոնոմիկայի նախարարներ Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն են այցելել Սյունիքի Խնածախ, Վաղատուր և Խոզնավար բնակավայրեր, գիշերել են Խնածախում: Էկոնոմիկայի նախարարի տարածած տեսանյութում բառ չկա կրակոցների մասին, բնակիչների հետ խոսել են ջրից, ճանապարհից, գյուղատնտեսությունից: «Ազատություն» լրատվամիջոցը Էկոնոմիկայի նախարարությունից հավելյալ ճշտել է՝ Խնածախում գիշերած նախարարը լսե՞լ է կրակոցի ձայներ: «Հրադադարի խախտման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը դուրս է նախարարության լիազորություններից։ Դիմեք Պաշտպանության նախարարություն», - պատասխանել են գերատեսչությունից։ Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանն ասաց՝ գյուղում անցած գիշեր դարձյալ կրակոցներ լսվել են, բայց սովորականից քիչ և ժամն է փոխել, իսկ թե արդյոք լուծում առաջարկե՞լ են որպես իշխանության ներկայացուցիչներ, վարչական ղեկավարը պատասխանել է. - «Մեզ ոչ մի բան չեն ասել»: |azatutyun.am|
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից (ԶՊՄԿ) հեռացված Վահե Մխիթարյանն ու 7 այլ աշխատակիցներ դատական հայց են ներկայացնել Կոմբինատի դեմ: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել իրենց աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանը: Այս տարեսկզբին ՀՀ խոշորագույն հարկատուներից մեկի՝ Կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ իրականացրին՝ դժգոհելով սոցիալական անհավասար պայմաններից։ Թեեւ օրեր անց Կոմբինատը հայտարարեց, որ կբարձրացնի աշխատավարձերը, այնուհանդերձ, գործադուլը նաեւ բացասական հետեւանքներ ունեցավ․ 8 անձ, այդ թվում՝ Մխիթարյանը, հեռացվեց աշխատանքից։ Աշխատավորների օրվա առթիվ առաջարկում ենք կարդալ՝ արդյո՞ք իրավաչափ են գործադուլին հաջորդող ազատումները, գործադուլ անվանումը ստացած բոլոր ակցիանե՞րն են համարվում իսկապես գործադուլ, առհասարակ, գործադուլի իրականացման ինչպիսի՞ իրավակարգավորումներ են սահմանված Հայաստանում եւ աշխարհում, եւ ի՞նչ խնդիրներ կան։
«ՔՊ» խմբակցությունը խստորեն դատապարտում է Նոր Նորք վարչական շրջանում այսօր և երեկ տեղի ունեցած միջադեպերը։ Հայհոյանքը, վիրավորանքը և բռնությունը՝ լինի դա հոգեբանական թե ֆիզիկական դրսևորմամբ, անընդունելի են։ Տարակուսանք է առաջացնում, որ իրավապահ մարմինների կողմից որևէ գնահատական չի տրվել և համապատասխան գործողություններ չեն ձեռնարկվել դեռևս երեկ Նոր Նորք վարչական շրջանի շենքում դրսևորված ակնհայտ խուլիգանական վարքագծին, ինչի հետևանքով հնարավոր դարձան հետագա սադրանքները և դրանց հաջորդած բռնությունը։ [Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն]
Երբ մարդաբան Մարիա Գունկոն դաշտային հետազոտություններ էր իրականացնում հայկական փոքր քաղաքներից մեկում, նրա ուշադրությունը գրավեց հայերեն տիպիկ մի արտահայտություն՝ «բան չկա»։ Այդպես քաղաքի բնակիչները պատասխանում էին նրա ողջույնին ու «ի՞նչ կա, չկա» հարցին, նկարագրում իրենց առօրյան ու, առհասարակ, քաղաքում կյանքը։ Մարդաբանը, որ ուսումնասիրում է հետխորհրդային փոքր քաղաքները, իր նոր հոդվածում հենց «բան չկա» արտահայտության իմաստային շերտերի օգնությամբ է բացահայտում, թե խորհրդային կարգերի տապալումից հետո ինչպես փոխվեց կյանքը այս քաղաքում։
Արթուր Չախոյանն ազատ է արձակվել ձերբակալումից և շարունակելու է հոսպիտալացված մնալ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառումով տեղեկացրել է փաստաբան Վահե Եփրիկյանը։ 🗣 «Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների», - նշված է փաստաբանի գրառման մեջ։
Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ Այս մասին այսօր որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը լիազորությունները կասեցվել են, հայտնում են բարձրագույն դատական խորհուրդից։ ԲԴԽ-ն բավարարել է Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ հանրային հետապնդում հարուցելու Գլխավոր դատախազի միջնորդությունը, միաժամանակ որոշել է կասեցնել Գաբրիելյանի լիազորությունները մինչև քրեական վարույթի ավարտը։ Գլխավոր դատախազը միջնորդել է ԲԴԽ-ին համաձայնություն տալ նաև դատավորին ազատությունից զրկելու համար, որի վերաբրեյալ որոշում դեռևս չկա։
Սիրիայի հյուսիսային շրջանների քրդական ուժերի հրամանատարները օրերս կրկնել էին իրենց պահանջը, որի համաձայն Սիրիան պետք է դաշնային պետություն հռչակվի, որին ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ «Սիրիայի ապակենտրոնացումը բացառվում է»։ «Դաշնային համակարգի ստեղծումն ընդամենը անիրիատեսական երազանք է։ Խորհուրդ եմ տալիս սիրիացի քրդերին ոչ թե դաշնային կառավարման մասին երազել, այլ որոշումներ կայացնել, որոնք կնպաստեն տարածաշրջանային կայունության հաստատմանը», - հայտարարել է Էրդողանը։ |azatutyun.am|
Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը): [ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյան]
Վահրամ Դումանյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից։
Կոպենհագենում 11 մարդ է տուժել մեքենայով վրաերթի հետևանքով |armenpress.am|
22:48 - 30 ապրիլի, 2025ԱԳ նախարարի տեղակալը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումները
22:12 - 30 ապրիլի, 2025Գևորգ Պապոյանն Վրաստանի փոխվարչապետի հետ կքննարկի, թե ինչու է ՀՀ-ից ՌԴ արտահանվող կոնյակը Վրաստանում շուրջ 15 օր ստուգումների ենթարկվում |factor.am|
21:33 - 30 ապրիլի, 2025Սյունիքում կրակոցները շարունակվել են. նախօրեին նախարարներ են այցելել գյուղեր, կրակոցների մասին հրապարակած տեսանյութում՝ ոչ մի բառ |azatutyun.am|
21:13 - 30 ապրիլի, 2025Գործադուլի «գործադուլը» Հայաստանում․ պարզ իրավունք, բարդ իրացում
21:01 - 30 ապրիլի, 2025Հայհոյանքը, վիրավորանքը և բռնությունը՝ լինի դա հոգեբանական թե ֆիզիկական դրսևորմամբ, անընդունելի են․ Երևանի ավագանու ՔՊ-ի հայտարարությունը
20:55 - 30 ապրիլի, 2025Վալենսիայում ընթացող ԵԺԿ կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել |1lurer.am|
20:32 - 30 ապրիլի, 20252021-2024 թթ․ ընթացքում կառուցվել է 45 դպրոց՝ մոտ 50 մլրդ դրամ արժեքով․ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը
20:05 - 30 ապրիլի, 2025«Փող չկա, ու կյանք չկա»․ խորհրդային «բանն» ու հետխորհրդային «բան չկան» | Հանրագիտ
19:50 - 30 ապրիլի, 2025Արթուր Չախոյանն ազատ է արձակվել ձերբակալումից․ նա շարունակում է հոսպիտալացված մնալ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում
19:08 - 30 ապրիլի, 2025Կոպենհագենում 11 մարդ է տուժել մեքենայով վրաերթի հետևանքով |armenpress.am|

19:08 - 30 ապրիլի, 2025