Սամվել Կարապետյանին տեղափոխել են ՀՀ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին news.am-ին հայտնել է քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։ Հարցին, թե որն է տեղափոխության պատճառը, նա պատասխանել է. «Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ տեղափոխել են Երևան-Կենտրոն ՔԿՀ»։ |news.am|
Իսրայելի ՊԲ-ն հայտարարում է, որ երկրի հյուսիսում ակտիվացել են տագնապի ազդանշանները, քանի որ Իրանի կողմից հրթիռներ են արձակվել: Հրադադարի ուժի մեջ մտնելու մասին Թրամփի հայտարարությունից անցել է մոտ 2 ժամ:
Վարչապետի որոշմամբ Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը հասել է Իրանի դեմ օպերացիայի բոլոր նպատակներին: «Իսրայելը վերացրել է թե՛ միջուկային, թե՛ բալիստիկ սպառնալիքները: Բացի այդ՝ Իսրայելի ՊԲ-ն ամբողջական վերահսկողություն է սահմանել Թեհրանի օդային տարածքի վրա, լուրջ վնասներ է հասցրել զինվորական ղեկավարութթյանը և ոչնչացրել է Իրանի ղեկավարության տասնյակ օբյեկտներ: [...] Օպերացիայի նպատակներին հասնելու ֆոնին նախագահ Թրամփի ամբողջական կոորդինացմամբ Իսրայելը համաձայնել է երկկողմ հրադադար հաստատելու վերջինիս առաջարկին: Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման»,- ասվում է Իսրայելի կառավարության հաղորդագրության մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Իսրայելն ու Իրանը պատրաստ են խաղաղության, ապա նշել, թե ուշ երեկոյան իրականացված հարվածը միավորեց բոլորին և «համաձայնությունը» (չակերտները՝ ԱՄՆ նախագահի) իրականություն դարձավ։
Իրանի հարձակումը Քաթարում և Իրաքում ԱՄՆ բազաների ուղղությամբ մեկնարկել է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից:
Վանաձորի համայնքապետարանը 2021-2025 թվականներին 188․5 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել համայնքապետարանի աշխատակցին փոխկապակցված ընկերության հետ։
Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը։Այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունքներ է տվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա պատասխանել է դատախազների հարցերին, որոնք վերաբերել են Արցախի բանկային համակարգին։
ՀՀ ԱԳՆ-ն խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ «Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։ ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում», - նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։ Նշենք, որ Ստամբուլում կայացած ԻՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի ընդունած հռչակագրով անդամ երկրները կոչ էին արել Հայաստանին «հաղթահարել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող իրավական ու քաղաքական արգելքները», խոր մտահոգություն էին հայտնել ««Արևմտյան Ադրբեջան» համայնքի ճակատագրի վերաբերյալ»։
Սամվել Կարապետյանին տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ |news.am|
Այսօր 14:00Իրանը հերքում է և հայտարարում, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ չի արձակել |factor.am|
Այսօր 13:27Դատարանը Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր նկատմամբ տնային կալանքի որոշում է կայացրել |azatutyun.am|
Այսօր 13:25Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսությունն ակտիվ փուլում է. ԵՄ դեսպան |civilnet.am|
Այսօր 12:54Իսրայել-Իրան ռազմական էսկալացիա [ԹԱՐՄԱՑՎՈՂ]
Այսօր 12:29«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի պետականացման պլանը պատրաստ է. Նիկոլ Փաշինյան
Այսօր 12:18Իսրայելը պնդում է՝ Իրանը խախտել է հրադադարը, և խոստանում է պատասխանել
Այսօր 12:07Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար
Այսօր 11:29Երևանի ավագանին օրակարգից հանեց Արտակ Գալստյանին մանդատից զրկելու հարցը |tert.am|
Այսօր 11:20Մահացել է դերասան Գուժ Մանուկյանը
Այսօր 11:16Սամվել Կարապետյանին տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ |news.am|

Այսօր 11:16