«ՀՀ պատկան մարմինները տարիներ ի վեր տարբեր ձևաչափերով քննարկումներ են ունեցել թուրքմենական կողմի հետ Թուրքմենստանից Հայաստան գազ ներմուծելու հարցի շուրջ։ Սակայն, կողմերը դեռևս չեն եկել նախնական համաձայնության, որոնց արդյունքներով հնարավոր լինի բանակցություններ սկսել»,- ինչպես հաղորդում է Factor TV-ին, այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Գերատեսչությունից միաժամանակ նշել են, որ հարցի շուրջ տարբեր ժամանակներում քննարկումներ են եղել իրանական կողմի հետ, որոնց շրջանակներում իրանական կողմը դրական է արտահայտվել և պատրաստակամություն հայտնել կողմերի միջև նախնական պայմանավորվածություն լինելու դեպքում քննարկել տարանցման հետ կապված մանրամասները։ |factor.am|
Հայաստանի կարատեի տղամարդկանց հավաքականի անդամ Յուրա Զալյանը մրցելով Կոսովոն ներկայացնող Իսլամ Սելմանի հետ՝ առավելության է հասել 5:3 հաշվով: Նա երկրորդ բրոնզե մեդալը նվաճեց Երևանում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: |armenpress.am|
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև ձեռք է բերվել ամբողջական և անհապաղ հրադադարի համաձայնություն։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում՝ ընդգծելով ԱՄՆ-ի դերակատարումը բանակցություններում։ «Երկարատև բանակցություններից հետո, որոնք անցկացվել են ԱՄՆ-ի միջնորդությամբ, ուրախ եմ հայտնել, որ Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնության են եկել ամբողջական և անհապաղ հրադադարի շուրջ։ Շնորհավորում եմ երկու երկրներին՝ ողջամտություն և բարձր ինտելեկտ դրսևորելու համար», - գրել է Թրամփը։
Ադրբեջանը «լեգիտիմ սպասումներ ունի Հայաստանից», ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավելելով, որ շփումներ կան հայկական կողմի հետ: Ջեյհուն Բայրամովը նշել է, որ այս սպասումները կապված են Հայաստանի սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարման հետ»։
Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման հարցը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ «Մենք այս հարցը բարձրացնում ենք ամերիկացիների հետ, բայց, ճիշտն ասած, չեմ հասկանում՝ ուրիշ ո՞ւմ հետ», - ասել է Ուշակովը։ Մեկ օր առաջ «Ռոսիա 1» հեռուստաալիք «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման հաղորդավար Պավել Զարուբինի հետ հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները «շարժվում են դեպի նախագահների հանդիպում»։ Ռուսաստանը ներկայումս ապահովում է Եվրոպայի գազի պահանջարկի ընդամենը 19 տոկոսը, նախորդ 40-ի համեմատ, հիմնականում հեղուկացված բնական գազի տեսքով։ |azatutyun.am|
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։[ՀՀ ՊՆ]
Բրիտանիայի վարչապետ Կիեր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիև՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Քայլը դիտարկվում է որպես համերաշխության նշան․ հակազդեցություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Մոսկվայի Կարմիր հրապարակում կազմակերպած Հաղթանակի օրվա շքերթին։ «ԱՄՆ-ի հետ միասին մենք կոչ ենք անում Ռուսաստանին լիարժեք և անվերապահ համաձայնել 30-օրյա հրադադարին՝ ստեղծելու միջավայր արդար և երկարատև խաղաղության շուրջ բանակցությունների համար», - ասվում է չորս առաջնորդների համատեղ հայտարարության մեջ։ Չորս առաջնորդների միասին Ուկրաինա մեկնելը նախադեպ չունեցող դեպք է։
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ՝ Նյու Դելիին մեղադրելով մայիսի 9-ի ուշ երեկոյան Պակիստանի երեք ավիաբազաների վրա հրթիռներ արձակելու մեջ։ Պակիստանի զինված ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել է, որ ոչնչացվել է Հնդկաստանի «Բրահմոս» հրթիռները պահելու համար նախատեսված պահեստը։ Զինվորականները հայտնել են, որ հարձակումներ են տեղի ունեցել նաև մի քանի այլ վայրերի վրա, այդ թվում՝ Պատհանկոտի օդանավակայանի և Ուդհամպուրի ռազմաօդային կայանի վրա։ Հնդկաստանի բանակը Պակիստանի գործողությունները անընդունելի է անվանել և նշել՝ «թշնամական անօդաչու թռչող սարքերը անմիջապես ոչնչացվել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից»։ |azatutyun.am|
Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Տուժածներ չկան: [ՀՀ ՊՆ]
Երևանի Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած
20:57 - 10 մայիսի, 2025ԵՄ-ն հանդիսանում է ՀՀ հիմնական գործընկերը ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման․ ԱԳ նախարարի տեղակալ
19:32 - 10 մայիսի, 2025Թուրքմենստանից Հայաստան գազ ներմուծելու հարցի շուրջ Երևանն ու Աշգաբադը դեռ նախնական համաձայնության չեն եկել․ ՏԿԵՆ |factor.am|
18:38 - 10 մայիսի, 2025Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր |armenpress.am|
18:23 - 10 մայիսի, 2025Սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. Միրզոյան
17:10 - 10 մայիսի, 2025Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի մայիսի 12-ից |azatutyun.am|
16:32 - 10 մայիսի, 2025Հնդկաստանի և Պակիստանի միջև ամբողջական հրադադար է հաստատվել ԱՄՆ-ի միջնորդությամբ․Դոնալդ Թրամփը
16:24 - 10 մայիսի, 2025Ժնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները առևտրատնտեսական հարցերի շուրջ |1lurer.am|
15:20 - 10 մայիսի, 2025Էմանուել Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն |armenpress.am|
14:47 - 10 մայիսի, 2025Հանրապետության տարածքում մայիսի 10-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև
14:39 - 10 մայիսի, 2025Երևանի Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած

14:39 - 10 մայիսի, 2025