#միՇնչով

Եթե խոսում ենք շուկաների ազատականացման մասին, 18-ի վերջին շաքարավազ ներմուծող խոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմում էր 78%, նախկինում եղել է 95%, բանան ներմուծողների դեպքում 30%, 57-%-ի փոխարեն, բենզինը 29%-ը՝ 43-ի փոխարեն: [ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյան]
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներդրում է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման նոր մոդել: Պետության աջակցությունը չի սահմանափակվելու թոշակների և որոշակի արտոնյալ ծառայությունների տրամադրմամբ, նաև փոփոխվելու և հարմարեցվելու է միջավայրը: [Զարուհի Բաթոյան]
Առողջապահության նախարարությունը պետական պատվերի շրջանակում օրդինատուրա անցնող ուսանողների հետ պայմանագիր է կնքում, և նրանք ուսումնառությունն ավարտելուց հետո հինգ տարի ժամկետով ուղեգրվում են նախարարության նշած մարզ՝ աշխատելու:
Գլխավոր դատախազ Բարրն ու նրա տեղակալ Ռոդ Ռոզեշտեյնը, հաշվետվության հետ ծանոթանալուց հետո, կիրակի օր հայտարարեցին՝ հավաքված փաստերը բավարար չեն, որպեսզի Թրամփին մեղադրանք առաջադրվի արդարադատությանը խոչընդոտելու մեջ, ինչը դեմոկրատներին իմպիչմենտի հնարավորություն կտար։
Հայաստանի մարզային բուժհաստատություններում բժիշկ-մասնագետների պահանջարկ կա, մի շարք հաստիքներ թափուր են մնում: Առողջապահության նախարարությունը նոր ծրագրով Երևանի բուժհաստատությունների բժիշկներին ժամանակավորապես կուղարկի մարզային հիվանդանոցներ:
Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքն Իսրայելի մաս ճանաչելու հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկման դնել։«Ես պատրաստվում եմ հանդիպել Թրամփին և ասել նրան, որ նա մեծագույն սխալ է գործում՝ Գոլանի բարձունքն ընտրություններին ընդառաջ որպես նվեր ոսկե սկուտեղով Նեթանյահուին մատուցելով: Դա սպառնում է ամբողջ աշխարհում խաղաղությանը: Մենք Գոլանի բարձունքի հարցը կբարձրացնենք ՄԱԿ-ում: Անհնար է, որ Գլխավոր ասամբլեան հավանություն տա դրան»։ [Ռեջեբ Թայիպ Էրդողան] |tert.am|
Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը մտադիր է սեփական թեկնածուով մասնակցել 2020թ․-ին սպասվող նախագահական ընտրություններին։
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հերքում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվելու վերաբերյալ լուրը։ Ըստ նրա՝ նա միայն հայտարարություն է տվել ՀՔԾ-ում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 25-ին, աշխատանքային փակ հանդիպում է ունենալու Պաշտպանության նախարարությունում: Հանդիպումը կայանալու է երեկոյան։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ այս հանդիպումը կապ չունի Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքերի հետ: |news.am|
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն մարտի 24-ին կոչ Է արել երկրի բնակիչներին նախապատրաստվել «Ազատություն» գործողությունն անցկացնելուն, որը բերելու Է Վենեսուելայում նոր իշխանության հաստատմանը: |armenpress.am|
Ռումինիան եւ Հոնդուրասը մարտի 24-ին հայտարարել են Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաքը ճանաչելու մասին:
Ոչ մի քայլ հետ Ս-400 գնելու հարցում չի լինի։ Իսկ ինչ վերաբերում է Patriot-ին, եթե ԱՄՆ-ը մեզ լավ պայմաններ առաջարկի, մենք բաց կլինենք նրանց համար: [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան] |news.am|
Մետաղական հանքերի արգելման ստորագրահավաքը Վայոց ձորի մարզում շարունակվում է։ 11 000 մարդ արդեն միացել է մարզի տարածքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու հանրագրին։
Սերբիայում վերսկսվել են նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականի պահանջով զանգվածային ցույցերը: Սակայն այդ շարժումը միատարր չէ, ակտիվիստների թվում են երեք տասնյակ տարբեր խմբավորումների ներկայացուցիչներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասյօր այցելել է Տավուշի մարզի Ենոքավան համայնք: Վարչապետին է երկայացվել «Ենոքավանի զարգացման ռազմավարություն 2025» նախագիծը, որով ակնկալվում է Ենոքավանը դարձնել արկածային տուրիզմի կենտրոն և տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը ներկայիս 50 հազարի փոխարեն հասցնել 250 հազարի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն այսօր ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:
Լոնդոնի փողոցներ է դուրս եկել ավելի քան մեկ միլիոն բրիտանացի՝ պահանջելով նոր հանրաքվե անցկացնել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով:
Հայաստանն ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ և 65-րդ նստաշրջանների նախագահող:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հորը՝ Արմեն Ղազարյանին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ բողոքն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը կապված է կալանավորման դեմ բողոքը անհապաղ չքննելու հետ: [Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյան] |armenpress.am|
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունների վաղաժամ դադարեցմամբ պայմանավորված առկա իրավիճակը կարգավորող սկզբունքների, նորմատիվ-իրավական բազայի մշակման հետ կապված քաղաքական քննարկումներն անդամ երկրների միջև շարունակվում են: [ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան]
Միջադեպի հետ կապված ամեն ինչ չեմ կարող ասել. կատարվում է քննություն: Բայց հարցը հետևյալն է. մի քանի զինծառայող փորձել են իրենց սեփական վարքն ու բարքը դնել զորամասում: Ազդեցություն են ունեցել ուրիշ զինծառայողների վրա: Այդ մի քանի զինվորն իրենց մասով որոշումները փորձել են բեկանել՝ մյուս զինվորների հետ մասսայական բողոք անելով: Դրա արդյունքում և՛ իրենք, և՛ բողոքի ակտիվ մասնակիցները պատժվել են: [ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան] |tert.am|
Կալանքի վերցնելու պահին ինսուլիանակախվածություն չի եղել, շաքարի ցուցանիշը եղել է 7, իսկ հիմա Գրիգորյանը ստանում է մոտ 110 միավոր ինսուլին, շաքարի ցուցանիշը դարձել է 27, 18 հիվանդություններն էլ դարձել են 20։ Մեր պնդմամբ այս դեպքում անձը ենթակա է ազատման, քանի որ նրա առողջական վիճակը արդեն չի լավանալու։ [Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյան]
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: [ԱՀ կառավարության լրատվական ծառայություն]
«Սանիթեք»-ի աշխատանքը ոչ բավարար եմ գնահատում։ Ամենօրյա աշխատանքով կոմունալ վարչությունը ապացույցներով, լուսանկարներով ուղարկում է սխալները, որ ուղղեն: Ճիշտն ասած, մինչեւ այս պահը փոփոխություն նկատելի է, բայց իհարկե բավարար չէ։ [Երևանի քաղաքապետ Հայկ Մարության]
Եթե այս պահին ասենք՝ «Սանիթեք, դու վատ ես աշխատում, այլևս չպետք է աշխատես», աղբը քաղաքում դրանից քչանալո՞ւ է, թե շատանալու է։ Քաղաքապետը չպետք է այնպիսի լուծում տա, որ Երևանը հայտնվի կրկնակի, եռակի աղբի տակ։ Սանիթեքը պետք է հասկանա, որ մրցակցության մեջ կամ պետք է լավ աշխատի, կամ դուրս մղվի։ Այսօր ինքը մենաշնորհ է։ Այլ օպերատորը մեկ օրում չի լինի, մի քանի ամիս է պետք։ Աղբից ելք կա, հիմա հենց դա ենք ցույց տալիս։ [Նիկոլ Փաշինյան]
ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած ՀՀ ՊՆ հաշվետվության շրջանակներում հնչեցված մտահոգությունների և հրապարակային մտքերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն ստուգելու հնչեցված հայատարարությունների արժանահավատությունը՝ անհրաժեշտության դեպքում քրեաիրավական գնահատական տալու այդ հրապարակային հայտարարություններին։ [ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան]
Հրազդանի կիրճում շաբաթօրյակի ժամանակ այ այսպիսի պատկեր արձանագրեցի։ Մեծ քանակությամբ փայտ, որն, ըստ այստեղ ինձ հանդիպած մի երիտասարդի, ով մշտապես մարզվում է տարածքում, հատվում է հենց Հրազդանի կիրճում։ Հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը։ [ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան]
Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովին: |panarmenian.net|
Այսօր նախատեսված էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը, ինչից հետո միանալու էր շաբաթօրյակին։ Սակայն տեսնելով շինարարության հարակից տարածքի աղբը, հայտարարեց, որ այդ պայմաններում չի պատրաստվում շենքի հիմնարկեք անել։ Նա օգնականներին հորդորեց հանել մեքենաները տարածքից, վերցրեց ձեռնոցներն ու ավելը, և տվեց շաբաթօրյակի մեկնարկը։
Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող, հետայսու էլ խստագույն պատժվելու է: Նման երևույթներն անթույլատրելի են: [ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան]
Մարտի 23-ին, Կառավարության շենքի մոտ բողոքելու են գալու Մեղրիում ծառայող զինվորների հարազատները։ Ինչպես պատմեց մայրերից մեկը, նա մի քանի օր լուր չի ունեցել որդուց, որին գտել է կալանքի տակ Ստեփանակերտի Ռազմական ոստիկանությունում։ |epress.am|
Ինքնախոստովանական ցուցմունքների համաձայն՝ Աննա Ներսիսյանը ասել է, որ նպատակ է ունեցել ցույց տալ Թեհմինե Ենոքյանի ու Արթուր Գրիգորյանի միջև կապ, որը կարող էր մատնանշել Արթուր Գրիգորյանի ոչ օբյեկտիվ լինելը Ամուլսարի հարցում․ Թեհմինե Ենոքյանի լուսանկարները ուղարկել է Հովսեփ Ասոյանին։ Վերջինս հայտնել է, թե ինքն է վարել «Vahagn Hovhannisyan» կեղծ անունով էջը, որտեղ էլ զետեղել է լուսանկարները ու մեկնաբանությունները։ |lragir.am|
Ճանապարհի շինարարության աշխատանքներ են ընթանում Գառնու կիրճում՝ տաճարից դեպի «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհին, չնայած նրան, որ բնական հուշարձանների անձնագրերում ամրագրված է, որ դրանց մերձակա տարածքում արգելվում է միջավայրի փոփոխությունը։
Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով: |azatutyun.am|
Կենտրոնական ավտոկայանի տնօրենի ավտոմեքենան այրելու փաստով քրեական գործ է հարուցվել: Գործը գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում: |armtimes.com|
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն կհատուցի 2008 - 2014 թ. դեպքերի հետևանքով տուժածներին և նրանց ընտանիքներին։ [Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյան]
Երբ պետությունն ակնհայտորեն տեսնում է, որ սեփականատիրոջ գույքը ապօրինի է ձեռքբերված, ու չի ցանկանում իր ռեսուրսները տարիներով վատնել քրեական գործի ընթացքի վրա, սեփականատերն էլ հակառակն ապացուցել չի կարողանում, ապա քաղաքացիական կոնֆիսկացիայի ձևով պետական մարմինն ուղղակի մտնում է դատարան ու վերցնում գույքը։ Սա լրիվ նորմալ պրակտիկա է, հատկապես հեղափոխական երկրների համար, որոնք տնտեսությունն արագ ոտքի հանելու խնդիր ունեն: [Հակակոռուպցիոն քաղաքականության փորձագետ Խաչիկ Հարությունյան]
Արցախը պարտադիր պետք է մասնակցի բանակցություններին։ Տասնյակ անգամ Ղարաբաղի իշխանությունները բարձրաձայնել են, որ հարցի լուծումը հնարավոր է միայն Արցախի իշխանությունների բանակցության գործընթացին մասնակցելու, բայց լուծումն Արցախի և ինչու չէ նաև Հայաստանի Հանրապետության և մեր հայրենակիցների որոշման արդյունքում:[Արցախի նախկին վարչապետ]
Իսրայելն օկուպացրել է այդ տարածքները, ներառյալ Գոլանի բարձունքները, 1967 թվականի ամռանը, դրա համար Եվրամիությունը չի դիտարկում դրանք որպես այդ երկրի մաս։ [ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչ]
Ալեքսանդր Սարգսյանը դիմել է Հայաստանից բացակայելու՝ առողջական խնդիրների հետ կապված: Գործը քննող քննիչի որոշմամբ, թույլատրվել է նրան լքել ՀՀ տարածքը: Այո, Հայաստանի Հանրապետության տարածքը լքել է մեր գիտությամբ, եւ ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կժամանի Հայաստան: [ԱԱԾ պետ Արթուր Վանեցյան]
Երևանի բոլոր այգիները կգույքագրվեն, հայտնաբերված խախտումներն էլ կուղարկվեն դատախազություն: [Երևանի քաղաքապետ Հայկ Մարության]
Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենության ԱՄՆ-ի անօրինական ու անընդունելի ճանաչումը չի փոխի այն փաստը, որ Գոլանները պատկանում են Սիրիային։ Թրամփի չմտածված որոշումները Մերձավոր Արեւելքը կբերեն նոր ճգնաժամերի։ [Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմի] |armenpress.am|
Վաղ առավոտվանից Արամուս գյուղի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում սկսվել է դասադուլ, և երեխաները, ծնողներն ու ուսուցչական ողջ անձնակազմը պահանջում են, որպեսզի դպրոցի տնօրեն նշանակվի երկար տարիներ նույն դպրոցում փոխտնօրեն աշխատած Անդրեյ Փիլիպոսյանը։ |shamshyan.com|
Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) ուսումնասիրում է «Տրոյկա լվացքատան» մասին «Հետք»-ի հետաքննությունը: [ԱԱԾ պետ Արթուր Վանեցյան]
Ղազախստանում ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել տասնյակ ցուցարարների, որոնք բողոքի ցույց են անցկացրել՝ Աստանան նախկին նախագահի պատվին Նուրսուլթան անվանելու դեմ։
Ռոբերտ Քոչարյանին ուղղված պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի նամակը Գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ԱԱԾ։ [ԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան] |panarmenian.net|
Սիրիայի ԱԳՆ-ն Թրամփի հայտարարությունն անպատասխանատու է անվանել՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը ցուցադրում է «կույր հավատարմությունը սիոնիստներին և նրանց քաղաքականությանն անսահման աջակցությունը»։
Հավաստիացնում եմ, որ այլևս նման սարքեր չեն կարող ներկրվել։ Նման սարքերի ներկրումը օրենքով է արգելված, ու դրանք ներկրելու լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն և թե՛ մաքսային հսկողությունը, թե՛ մեր կողմից իրականացվող հսկողությունը թույլ չի տա նման սարքերի ներկրումը Հայաստան։ [ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ գաղտնալսող սարքերի մասին]
Տեղեկություններ են տարածվում, թե որոշ անձինք պետությանը նվիրում են գումարներ։ Դա այդպես չէ, նրանք վերադարձնում են պետությունից վերցրած, գողացված գումարները: [ԱԱԾ պետ Արթուր Վանեցյան]
x