Շենգավիթի թաղապետարանից ձերբակալված երկու աշխատակիցներից մեկին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Ինչպես հաղորդում է NEWS.am լրատվամիջոցը՝ հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նշենք՝ ապրիլի 19֊ին ԱԱԾ-ն Հակակոռուպցիոն կոմիտեի հետ քննչական գործողություններ էր իրականացրել Շենգավիթի թաղապետարանում։
2022-2024 թվականներին Մասիսի համայնքապետարանը 26 պայմանագիր է կնքել ավագանու անդամների պատկանող կամ նրանց փոխկապակցված ընկերությունների հետ։ 2023 թվականին համայնքապետարանը 384 մլն դրամի պայմանագիր է կնքել «Էրգիր» ԲԲԸ-ի հետ, որի 78%-ի բաժնետերը Մասիսում կառավարող՝ ավագանու «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ Կարեն Արամայիսյանի հայրն է՝ Գագիկ Արամայիսյանը, մնացյալ բաժնեմասն էլ պատկանում է ավագանու անդամի եղբորը՝ Վահե Արամայիսյանին։
Վարազդատ Լալայանը դարձավ Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Երկամարտում Լալայանը գրանցեց 450 կգ արդյունք (210 կգ + 240կգ)։
Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ։ Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա: [ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյան] |armenpress.am|
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ընդունել է մի խումբ արցախցիների, որոնք նախորդ շաբաթ բողոքի ակցիա էին իրականացրել Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով հետ բերել «Արցախից թալանված գումարները»։ Փակ հանդիպման ընթացքում Շահրամանյանն ու ակցիայի մասնակիցները որոշել են նամակով դիմել գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, քննչական կոմիտեի նախագահին՝ ընդունելություն կազմակերպելու համար։ |civilnet.am|
Խորապես վշտացած եմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։ Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «X»-ում կատարած գրառման մեջ։ «Նորին Սրբության ակնառու առաջնորդությունը՝ դեպի խաղաղ և արդար աշխարհ, չի կարող մոռացության մատնվել: Ցավակցում եմ աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի համար», - ասվում է գրառման մեջ։
Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ [ՀՀ ՊՆ]
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է: Նա 88 տարեկան էր: Այս մասին հայտնել է Vatican News-ը:
«Ապրիլի 20-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1973թ․ ծնված Զ․Խ․-ն կատարել է ինքնասպանություն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ [...] Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- Tert.am-ին հայտնել է ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ կարևորելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցված լինելու հանգամանքը։ Նախարար Միրզոյանը շեշտել է համաձայնագրի ստորագրման կարևորությունը: Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ ՀՀ կողմից հնչեցված մոտեցմանը, ինչպես նաև ներկայացրել խաղաղության գործընթացի մյուս բաղադրիչների առնչությամբ ՀՀ կողմից առաջ քաշված կառուցողական առաջարկները: [ՀՀ ԱԳՆ]
Չորեքշաբթի Լոնդոնում կկայանա բանակցությունների նոր փուլը, որին կմասնակցեն Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն. Զելենսկի |tert.am|
22:25 - 21 ապրիլի, 2025ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով․ հաշվետվությունների վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ապրիլի 23-ը
21:15 - 21 ապրիլի, 2025Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել. կիրառվել է տնային կալանք |news.am|
20:00 - 21 ապրիլի, 2025Մասիսի համայնքապետարանը 384 մլն դրամի պայմանագիր է կնքել ավագանու անդամի հոր ու եղբոր ընկերության հետ
19:51 - 21 ապրիլի, 2025«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ
19:50 - 21 ապրիլի, 2025Հրադադարից հետո ռազմական գործողությունները վերսկսվել են. Պուտին |azatutyun.am|
19:26 - 21 ապրիլի, 2025Դատավորի փոփոխության պարագայում դատական գործընթացը կարող է զրոյից չսկսվել․ նախարարության նոր նախագիծը |armenpress.am|
19:02 - 21 ապրիլի, 2025Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի Ծանրամարտի կրկնակի չեմպիոն
18:58 - 21 ապրիլի, 2025Գլխավոր դատախազի հրամանով՝ դատախազի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ
18:51 - 21 ապրիլի, 2025Լալայանը փոքր ոսկի է նվաճում պոկում վարժությունում |armsport.am|
18:45 - 21 ապրիլի, 2025Չորեքշաբթի Լոնդոնում կկայանա բանակցությունների նոր փուլը, որին կմասնակցեն Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն. Զելենսկի |tert.am|
22:25 - 21 ապրիլի, 2025ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով․ հաշվետվությունների վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ապրիլի 23-ը
21:15 - 21 ապրիլի, 2025Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել. կիրառվել է տնային կալանք |news.am|
20:00 - 21 ապրիլի, 2025Մասիսի համայնքապետարանը 384 մլն դրամի պայմանագիր է կնքել ավագանու անդամի հոր ու եղբոր ընկերության հետ
19:51 - 21 ապրիլի, 2025«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ
19:50 - 21 ապրիլի, 2025Հրադադարից հետո ռազմական գործողությունները վերսկսվել են. Պուտին |azatutyun.am|
19:26 - 21 ապրիլի, 2025Դատավորի փոփոխության պարագայում դատական գործընթացը կարող է զրոյից չսկսվել․ նախարարության նոր նախագիծը |armenpress.am|
19:02 - 21 ապրիլի, 2025Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի Ծանրամարտի կրկնակի չեմպիոն
18:58 - 21 ապրիլի, 2025Գլխավոր դատախազի հրամանով՝ դատախազի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ
18:51 - 21 ապրիլի, 2025Լալայանը փոքր ոսկի է նվաճում պոկում վարժությունում |armsport.am|
18:45 - 21 ապրիլի, 2025