Մայիսի 9-ին, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և մարզի ոլորտային պատասխանատուները կլինեն համայնքի մի շարք բնակավայրերում և կհանդիպեն մայիսի 5-ին տեղացած անձրևի ու կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ։ Այցերի ժամանակացույցը՝ Քաղցրաշեն բնակավայր` ժամը 10:00, Մրգանուշ բնակավայր` ժամը 10:40, Աբովյան բնակավայր` ժամը 11։20 և Ջրաշեն բնակավայր` ժամը 12։00։ [Արտաշատի համայնքապետարան]
ԱՄՆ-ից Ռոբերտ Փրևոստը ընտրվել է նոր պապ. պատմության մեջ առաջին ամերիկացի պապը կկրի Լեոն XIV անունը։ Այս մասին հայտնում է CNN լրատվականը։ 69-ամյա Փրևոստը ծնվել է Չիկագոյում, Իլինոյս նահանգում։ Միջազգային փորձ ունեցող առաջնորդը երկար տարիներ աշխատել է որպես միսիոներ Հարավային Ամերիկայում և վերջերս ղեկավարել է Վատիկանի ազդեցիկ կառույցներից մեկը՝ եպիսկոպոսների նշանակումների հարցերով զբաղվող դիկաստերիան։ Սպասվում է, որ նա կշարունակի Ֆրանցիսկոս Պապի բարեփոխումները։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՌԴ: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին։ [ՀՀ կառավարություն]
«Երևանի Ա․ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի նախկին տնօրենի պաշտոնավորման ժամկետը լրացել է դեռևս 2024 թվականի մարտի 29-ին»,- ինչպես հաղորդում է Factor TV լրատվամիջոցը՝ հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից՝ արձագանքելով դպրոցում այսօր առավոտից կազմակերպված ստորագրահավաքին և դասադուլին։ «Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցել է նաև նախկին տնօրենը։ Վերջինը, արդեն երկրորդ անգամ չհաղթահարելով հարցազրույցի փուլը, բողաքարկել է դրա արդյունքները։ Այժմ ընթանում է բողոքարկման գործընթաց»,-նշվում է նախարարության պատասխանում միաժամանակ տեղեկացնելով՝ դպրոցի տնօրենի պաշտոնում նոր նշանակում չի կատարվել։ Նախարարությունը նաև կոչ է արել դպրոցի ծնողական և մանկավարժական համայնքի ներկայացուցիչներին զերծ մնալ ուսումնական գործընթացը խաթարելու փորձերից։ |factor.am|
Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, այսօր վավերացրել է հազվագյուտ հանածոների մասին ԱՄՆ հետ նախորդ շաբաթ կնքված համաձայնագիրը: ԱՄՆ-Ուկրաինա վերակառուցման ներդրումային հիմնադրամի ստեղծման օգտին քվեարկել են 450 հոգանոց ուկրաինական խորհրդարանի անդամներից 338-ը։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքով՝ «այս պայմանագիրը կուժեղացնի Ուկրաինան»։ |azatutyun.am|
Ռուսաստանի և Չինաստանի նախագահները այսօր Կրեմլում կայացած բանակցությունների ավարտին համատեղ հայտարարություն են հրապարակել։ 10 բաժնից կազմված այս փաստաթղթում Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինն անդրադարձել են ժամանակակից միջազգային քաղաքականության բոլոր առանցքային խնդիրներին։ Կողմերը պարտավորվել են քայլեր ձեռնարկել Պեկինի և Մոսկվայի միջև ռազմավարական հարաբերությունների հետագ խորացման ուղղությամբ։ «Ռուսաստանն ու Չինաստանը կաջակցեն միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության և կայունության պահպան հարցում», - նշված է փաստաթղթում։ |azatutyun.am|
Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ [ՀՀ ՊՆ]
«ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված քրեական վարույթն ակտիվ նախաքննության փուլում է․ առաջիկայում պատրաստ կլինենք հանրությանը ներկայացնել արդյունքները»։ Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ալեն Սիմոնյանի հարցին, թե կա՞ն նախկին, ներկա պաշտոնյաներ, որ ԱՆԻՖ-ի գործով հարցաքննվել են կամ գործով ունեն կարգավիճակ, Վարդապետյանը պատասխանեց. «Գործի մի դրվագով՝ 2 միլիոն դոլարի չափով ունենք հեռանկարային քննություն քրեական հետապնդման մասով, հարցաքննվել են ու շարունակում են հարցաքննվել, այդ թվում՝ պաշտոնյաներ»: |azatutyun.am|
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի: Արմեն Գրիգորյանը կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: [ՀՀ ԱԽ]
Վատիկանի Սիքստինյան կապելլայի ծխնելույզից կրկին սև ծուխ է դուրս եկել՝ ազդարարելով, որ կոնկլավում ներգրավված կարդինալներին երկրորդ քվեարկության ընթացքում էլ չի հաջողվել Հռոմի պապ ընտրել: Հրապարակում մարդիկ են հավաքվել՝ հետևելու, թե ծխնելույզից ինչ գույնի ծուխ դուրս կգա։ Հիշեցնենք՝ եթե ծուխը սև է լինում, ուրեմն հաջորդ օրը կրկին քվեարկություն է լինելու, եթե ծխմելույզից սպիտակ ծուխ ելնի, նշանակում է՝ կաթոլիկ եկեղեցին նոր առաջնորդ ունի։ Ապրիլի 21-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվանից հետո կարդինալները կընտրեն 267-րդ պապին։
Այսօր կամ վաղը PKK-ն կզինաթափվի և կլուծարվի․ Էրդողան |factor.am|
22:34 - 08 մայիսի, 2025Կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը
22:15 - 08 մայիսի, 2025ՏԿԵ նախարարը աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցը
21:52 - 08 մայիսի, 2025ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը
21:47 - 08 մայիսի, 2025Էկոնոմիկայի նախարարն ու Արարատի մարզի պաշտոնյաները կհանդիպեն կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ
21:37 - 08 մայիսի, 2025ԱՄՆ-ից Ռոբերտ Փրևոստը ընտրվել է նոր պապ
21:27 - 08 մայիսի, 2025Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրայով սպիտակ ծուխ է բարձրացել
21:09 - 08 մայիսի, 2025ԶԼՄ-ին կարող է ներկայացվել նաև տեղեկատվության հեռացման պահանջ. Արդարադատության նախարարությունը նախագիծ է մշակել |hetq.am|
20:39 - 08 մայիսի, 2025Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան
20:35 - 08 մայիսի, 2025ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել մաքսատուրքերի շուրջ. Թրամփ |1lurer.am|
20:02 - 08 մայիսի, 2025Այսօր կամ վաղը PKK-ն կզինաթափվի և կլուծարվի․ Էրդողան |factor.am|
22:34 - 08 մայիսի, 2025Կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը
22:15 - 08 մայիսի, 2025ՏԿԵ նախարարը աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցը
21:52 - 08 մայիսի, 2025ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը
21:47 - 08 մայիսի, 2025Էկոնոմիկայի նախարարն ու Արարատի մարզի պաշտոնյաները կհանդիպեն կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ
21:37 - 08 մայիսի, 2025ԱՄՆ-ից Ռոբերտ Փրևոստը ընտրվել է նոր պապ
21:27 - 08 մայիսի, 2025Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրայով սպիտակ ծուխ է բարձրացել
21:09 - 08 մայիսի, 2025ԶԼՄ-ին կարող է ներկայացվել նաև տեղեկատվության հեռացման պահանջ. Արդարադատության նախարարությունը նախագիծ է մշակել |hetq.am|
20:39 - 08 մայիսի, 2025Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան
20:35 - 08 մայիսի, 2025ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել մաքսատուրքերի շուրջ. Թրամփ |1lurer.am|
20:02 - 08 մայիսի, 2025