Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի գործով այսօր դատարան էր ներկայացել ց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի շտաբի պետ Սարգիս Ադամյանը։ Նա այն ստորաբաժանումից էր, որը շրջափակման մեջ է հայտնվել, ըստ մեղադրանքի, Գաբրիելյանի չթույլատրված նահանջի հետեւանքով։ Վկային հարցեր հղեց նաեւ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը։ Վերջինս հետաքրքրվեց՝ վկան տեսել կամ լսե՞լ է, որ գիշերվա ընթացքում հակառակորդի որեւէ տանկ մտնի ձորակը։ Պաշտպանը այսպիսով ցանկանում է վկայից պարզել՝ հնարավոր էր, որ թշնամու թիկունք անցնելը մինչեւ Գաբրիելյանի նահանջն է եղել եւ դրանով պայմանավորված չէ։ Վկան, սակայն, պատասխանեց, որ ինքը նման բան չի տեսել։
Գնդակը քաղաքապետարանի և կառուցապատողի դաշտում է․ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները Տիգրան Ավինյանի հետ հանդիպումից հետո հայտարարություն են տարածել։ Բնակիչները հայտնում են, որ քաղաքապետը հստակ սահմանել է, որ Անաստաս Միկոյան 64/7 հասցեում գտնվող՝ առանձնացված 4000 քմ մակերեսով հողամասում բացի կանաչապատման և բարեկարգման աշխատանքներից երբեք որևէ այլ կառուցապատումների կամ շինարարության թույլտվություն չի տրվելու։ Բնակիչները հանդիպմանը նշել են․ «Քաղաքապետարանից առաջնային ակնկալում ենք իր գործողությունների արդյունքում առաջ եկած անարդարության վերացում, այն է՝ Անաստաս Միկոյան 64/7 հասցով առանձնացված 0,4հա մակերեսով հողամասի հետ միավորում Անաստաս Միկոյան 64 հասցեում գտնվող 2,97055 հա մակերեսով հողամասին»։ Բնակիչները պահանջում են նաև, որ «տրամադրվեն հստակ երաշխիքներ շահագործման թույլտվության ստացման մասով՝ հաշվի առնելով այն, որ կառուցապատողը սնանկ է, իսկ թաղամասի շահագործման համար բազմաթիվ աշխատանքներ դեռ չեն կատարվել»։
Մոռացեք Հայաստան–Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին. խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է․ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Հարավային Կովկասի պատմության նոր էջը պետք է բացենք միասին: Եվ մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրն ու Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ–ին», - իր ելույթում ասաց ՀՀ վարչապետը: «Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը [Ալմաթայի հռչակագրի - խմբ․], կասկածի տակ չդնել այդ տրամաբանությունը»: |armenpress.am|
Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել և լինելու է գործիք՝ Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար: [Նիկոլ Փաշինյանը՝ Աժ-ում ունեցած իր ելույթում] |tert.am|
Նախիջևան անարգել մուտքը դեռևս չի ապահովվել։ Այս մասին հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարը ասել է սլովենացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ Նրա խոսքով՝ ՀՀ-ի հետ սահմանազատման գործընթացն ընթացքի մեջ է, բայց հաղորդակցությունների բացման հարցը դեռևս չլուծված է մնում: Նա նշել է կրկին նշել է նաև Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջների վերացման» և Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին։ |azatutyun.am|
Հայաստան-Ադրբեջան բանակցությունների պատմությունը ցույց է տալիս, որ երբ մենք ունեցել ենք երկկողմ բանակցություններ, այդ բանակցություններն ամենահաջողն են եղել։ Ուստի, հնարավոր է՝ բոլոր այն երկրները, որոնք հետաքրքրված են Հարավային Կովկասում խաղաղությամբ, հետաքրքրված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում խաղաղությամբ, կարող են մասնակցել այս գործընթացին ինչ-որ ձևով։ Բայց երբ խոսքը վերաբերում է կոնկրետ բանակցություններին, երբ մենք մենակ ենք՝ երկու երկրները մեկ սենյակում, մենք կարող ենք, ունենք հնարավորություն ուղիղ խոսելու, մենք ունենք շփումներ, մենք հեշտությամբ մտքեր ենք փոխանակում։ Այսինքն, տեխնիկական տեսանկյունից մենք խնդիրներ չունենք։ Ուստի, հավանաբար, մեզ այլ միջնորդություն անհրաժեշտ չէ։ [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը Թուրքիայում գործող լրատվամիջոցներին]
Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին: [ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ]
Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը 2004-2010 թթ. ընթացքում 27 անշարժ գույք (2 մլրդ 327 մլն ՀՀ դրամ արժողությամբ) իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունը դարձնելու նպատակով պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Այս մասին հայտնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նախաքննության ընթացքում Գագիկ Բեգլարյանի կողմից վերականգնվել է շուրջ 210 մլն դրամ, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի չափով արգելանք է դրվել վերը նշված 27 անշարժ գույքի վրա:
Արթիկի համայնքապետարանը 2022-2024 թվականներին շուրջ 358 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել նույն համայնքի ավագանու անդամի հոր ընկերության հետ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք Ավինյանի ֆեյսբուքյան գրառումից։ «Վստահեցրել եմ, որ բացառվում է Անաստաս Միկոյան հ.64 հասցեից առանձնացված շուրջ 4000քմ մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը, և հատուկ ընդգծել անհնարինության օրենսդրական պատճառները, այդ թվում` Երևանի 2024թ. հաստատված գլխավոր հատակագծով առկա սահմանափակումները», - նշված է գրառման մեջ, հավելելով, որ օրենսդրությամբ ընձեռնված լիազորությունների շրջանակում պատրաստ են օժանդակել Անաստաս Միկոյան 64 և 64/7 հասցեում ամրագրված հողամասի տարածքում բարեկարգման աշխատանքների իրականացման ու շահագործման թույլտվության տրամադրման հարցում:
Ըստ վկայի՝ եթե մինչ Հովիկ Գաբրիելյանի նահանջը տանկեր մոտեցած լինեին, ինքը դրանց ձայնը կլսեր
22:23 - 17 ապրիլի, 2025Կառավարությունն առաջարկում է ստեղծել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ |civilnet.am|
21:05 - 17 ապրիլի, 2025ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
18:08 - 17 ապրիլի, 2025Համատեղ մամուլի հաղորդագրություն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հանդիպման վերաբերյալ
17:50 - 17 ապրիլի, 2025Գնդակը քաղաքապետարանի և կառուցապատողի դաշտում է․ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներ
17:15 - 17 ապրիլի, 2025Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու. Փաշինյան |armenpress.am|
16:32 - 17 ապրիլի, 2025Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին
16:19 - 17 ապրիլի, 2025Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018-ինը. Փաշինյան |1lurer.am|
16:14 - 17 ապրիլի, 2025Մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել. վարչապետ |armenpress.am|
15:59 - 17 ապրիլի, 2025Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան |tert.am|
15:55 - 17 ապրիլի, 2025Ըստ վկայի՝ եթե մինչ Հովիկ Գաբրիելյանի նահանջը տանկեր մոտեցած լինեին, ինքը դրանց ձայնը կլսեր
22:23 - 17 ապրիլի, 2025Կառավարությունն առաջարկում է ստեղծել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ |civilnet.am|
21:05 - 17 ապրիլի, 2025ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
18:08 - 17 ապրիլի, 2025Համատեղ մամուլի հաղորդագրություն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հանդիպման վերաբերյալ
17:50 - 17 ապրիլի, 2025Գնդակը քաղաքապետարանի և կառուցապատողի դաշտում է․ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներ
17:15 - 17 ապրիլի, 2025Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու. Փաշինյան |armenpress.am|
16:32 - 17 ապրիլի, 2025Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին
16:19 - 17 ապրիլի, 2025Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018-ինը. Փաշինյան |1lurer.am|
16:14 - 17 ապրիլի, 2025Մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել. վարչապետ |armenpress.am|
15:59 - 17 ապրիլի, 2025Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան |tert.am|
15:55 - 17 ապրիլի, 2025