Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը 2004-2010 թթ. ընթացքում 27 անշարժ գույք (2 մլրդ 327 մլն ՀՀ դրամ արժողությամբ) իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունը դարձնելու նպատակով պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Այս մասին հայտնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։  Նախաքննության ընթացքում Գագիկ Բեգլարյանի կողմից վերականգնվել է շուրջ 210 մլն դրամ, ինչպես նաև  պետությանը պատճառված վնասի չափով արգելանք է դրվել վերը նշված 27 անշարժ գույքի վրա:

Արթիկի համայնքապետարանը 2022-2024 թվականներին շուրջ 358 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել նույն համայնքի ավագանու անդամի հոր ընկերության հետ։

Արթիկի համայնքապետարանը 2022-2024 թվականներին շուրջ 358 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել նույն համայնքի ավագանու անդամի հոր ընկերության հետ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք Ավինյանի ֆեյսբուքյան գրառումից։ «Վստահեցրել եմ, որ բացառվում է Անաստաս Միկոյան հ.64 հասցեից առանձնացված շուրջ 4000քմ մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը, և հատուկ ընդգծել անհնարինության օրենսդրական պատճառները, այդ թվում` Երևանի 2024թ. հաստատված գլխավոր հատակագծով առկա սահմանափակումները», - նշված է գրառման մեջ, հավելելով, որ օրենսդրությամբ ընձեռնված լիազորությունների շրջանակում պատրաստ են օժանդակել Անաստաս Միկոյան 64 և 64/7 հասցեում ամրագրված հողամասի տարածքում բարեկարգման աշխատանքների իրականացման ու շահագործման թույլտվության տրամադրման հարցում:

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Հայ ծանրորդը նվաճեց արծաթե մեդալ՝ երկամարտում գրանցվելով 338 կգ արդյունք։ Ոսկե մեդալը նվաճեց Թուրքիան ներկայացնող Յուսուֆ Ֆեհմի Գենչը՝ երկամարտում գրանցելով 348 կգ արդյունք։ Բրոնզե մեդալը նվաճեց Գերմանիան ներկայացնող Ռոբերտո Գուտուն 335 կգ արդյունքով։

 «ՆովԷյր» ավիաընկերությունը, որն առավել հայտնի է Երեւան-Կապան-Երեւան չվերթի կատարմամբ, մեկ ամիս առաջ վաճառվել է հանքարդյունաբերական հսկա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ), ավելի կոնկրետ՝ դրա բարեգործական հիմնադրամին: Այս հիմնադրամին է պատկանում նաեւ այն միակ օդանավը՝ չեխական արտադրության L-410UVP-E20-ը (հայկական գրանցումը՝ EK-4117), որը նախատեսված է 19 հոգու համար եւ ապահովում է Երեւանի ու Կապանի օդային կապը: |hetq.am|

ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալն, օգտվելով անչափահաս երեխաների ծնողի ֆինանսական ծանր վիճակում գտնվելու հանգամանքից, վերջինիս առաջարկել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու ընթացքը տեսաձայնագրելու և իրեն ուղարկելու դիմաց կատարել նյութական ծառայություններ, որին ծնողը, ըստ էության, տվել է իր համաձայնությունը: Բացի այդ, դատապարտյալը նույն եղանակով սեքսուալ շահագործման է ենթարկել մեկ այլ անչափահասի և այդ տեսաձայնագրությունները պահպանել իրեն պատկանող բջջային հեռախոսում: Մեկ անձի նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ։ Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: [Քննչական կոմիտե]

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում վերջին լրամշակումներն են կատարվում, և այն շուտով կուղարկվի կառավարություն։ Օրենքի նախագիծը, հիշեցնենք, տևական լրամշակման փուլից հետո շրջանառության մեջ դրվեց անցած տարվա սեպտեմբերին։ Օրերս ԱԺ-ում օրենքի վերաբերյալ աշխատանքային քննարկում էր, որին մասնակցում էին գործադիրի և օրենսդիրի, ակադեմիական համայնքի ներկայացուցիչներն ու շահագրգիռ այլ կողմեր։ Օրենքի նախագծի վերաբերյալ այս ամիսների ընթացքում հնչած առաջարկների հիման վրա կառավարությունը որոշ փոփոխություններ է կատարել։ Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների ու բուհերի միավորման դրույթն անփոփոխ է մնացել․ այն, ըստ գործադիրի ներկայացուցիչների, սկզբունքային է։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին՝ հիմք ընդունելով  համայնքային գնումներում շահերի բախման դեպքերի վերաբերյալ «Ինֆոքոմի» հրապարակումը։ «Ինֆոքոմը» ուսումնասիրել էր 2022-2024 թվականներին Քաջարան համայնքի կատարած գնումները և հայտնաբերել, որ համայնքապետարանն այդ թվականներին շուրջ 700 մլն դրամի պայմանագիր է կնքել համայնքապետ Մանվել Փարամազյանի կնոջ՝ Լիլիթ Դավթյանի մասնակցությամբ ընկերության հետ։

Կողմ եմ ՌԴ-ի հետ միութենական պետության գաղափարին Բելառուսի սկզբունքով: Ես ուզում եմ էնպիսի ղեկավար տեսնել, որ ոչ թե գնա, ընկնի ոտքերի տակը, կարողանա բանակցել և ռուսի սխալներն ասի՝ դուք մեր նկատմամբ լավ չեք պահում: [...] Եվ վերջում էլ արդյունքը սա է. թուրքահայաստանը ինչ վիճակի մեջ է՝ պետականություն չունեք, մորթված, սպանված, քանդված, ավիրված, գերեազման չունեք ընդհուպ, ռուսահայաստանը ինչ վիճակի մեջ է: [...] Ես չգիտեմ՝ ինչ մարդ պետք է լինի, որ չտեսնի սա»,- Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ասաց այսօր Գյումրիի համայնքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը՝ պատմական ակնարկ անելով ու հավելելով, որ «եթե ռուսները չգային, 29 800 քառ. կմ չէինք ունենա»:

Իմ կարծիքով նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է: [...] Սա իմ քաղաքական դիրքորոշումն է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք է տարանջատել ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունները ՀՀ Սահմանադրության մասով Ադրբեջանի պահանջներից: Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրեց, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են դեռևս 2018 թվականից, և իր կարծիքով դրանք անհրաժեշտ են, քանի որ ՀՀ իրավակարգի և ՀՀ քաղաքացիների միջև առկա է օրգանական կապի խզում:

ՍԴ-ն «Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին» օրենքը ճանաչել է երկրի մայր օրենքին համապատասխան

ՍԴ-ն «Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին» օրենքը ճանաչել է երկրի մայր օրենքին համապատասխան

22:18 - 16 ապրիլի, 2025
Իրանն ու Տաջիկստանը մտադիր են ուժեղացնել պաշտպանական և ռազմական համագործակցությունը |armenpress.am|

Իրանն ու Տաջիկստանը մտադիր են ուժեղացնել պաշտպանական և ռազմական համագործակցությունը |armenpress.am|

21:34 - 16 ապրիլի, 2025
Սլովենիայի  փոխվարչապետը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սլովենիայի  փոխվարչապետը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

21:24 - 16 ապրիլի, 2025
Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Սլովենիայի փոխվարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Սլովենիայի փոխվարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսին

21:12 - 16 ապրիլի, 2025
Գագիկ Բեգլարյանը 27 անշարժ գույք սեփականություն դարձնելու նպատակով պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ Հակակոռուպցիոն կոմիտե

Գագիկ Բեգլարյանը 27 անշարժ գույք սեփականություն դարձնելու նպատակով պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ Հակակոռուպցիոն կոմիտե

20:59 - 16 ապրիլի, 2025
Արթիկ համայնքը 3 տարում 358 միլիոն դրամի գնում է կատարել ավագանու անդամի հոր ընկերությունից

Արթիկ համայնքը 3 տարում 358 միլիոն դրամի գնում է կատարել ավագանու անդամի հոր ընկերությունից

20:29 - 16 ապրիլի, 2025
Անաստաս Միկոյան 64 շենքերի բնակիչները հանդիպել են Տիգրան Ավինյանին

Անաստաս Միկոյան 64 շենքերի բնակիչները հանդիպել են Տիգրան Ավինյանին

20:25 - 16 ապրիլի, 2025
Ապրիլի 24-25-ին հնարավոր է լինեն ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգից օգտվելու որոշակի սահմանափակումներ

Ապրիլի 24-25-ին հնարավոր է լինեն ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգից օգտվելու որոշակի սահմանափակումներ

19:23 - 16 ապրիլի, 2025
Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

19:16 - 16 ապրիլի, 2025
Տեղի է ունեցել Գործընկերություն հանուն լավ կառավարման ԵԽ-ի և ԵՄ-ի համատեղ նախաձեռնության Հայաստանի ծրագրի ընթացքը համակարգող կոմիտեի հերթական նիստը

Տեղի է ունեցել Գործընկերություն հանուն լավ կառավարման ԵԽ-ի և ԵՄ-ի համատեղ նախաձեռնության Հայաստանի ծրագրի ընթացքը համակարգող կոմիտեի հերթական նիստը

18:45 - 16 ապրիլի, 2025

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Դատարանը տեսակապով հարցաքննեց 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով տուժողների իրավահաջորդներին

Դատարանը տեսակապով հարցաքննեց 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով տուժողների իրավահաջորդներին

Հադրութի նախկին բնակիչ Վեներա Ղարայանն այսօր տեսակապով հարցաքննվեց իր կրտսեր որդու՝ Դավիթ Ղարայանի վերաբերյալ քրեական գործով։  Դավիթը մեկն է «Մարտունի 3» զորամասի 73-հոգանոց այն վաշտից, որը 2020 թ․ հոկտեմբերի 11-ին «9-րդ կմ» կոչվող տեղանք հասնելու փոխարեն խորացել է մինչեւ Հադրութ քաղաք եւ ընկել շրջափակման մեջ։ Վաշտի ողջ անձնակազմը զոհվել է։ Վեներա Ղարայանը պատերազմում կորցրել է նաեւ ավագ որդուն եւ ամուսնուն։ Առողջական խնդիրների պատճառով նա դատարան ներկայանալ չի կարողացել։  Պատասխանելով հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանի հարցերին՝ որդեկորույս այրին պատմեց, որ Դավիթը Մարտունու զորամասում ծառայել է որպես սերժանտ։ Վերջին անգամ որդու հետ հոկտեմբերի 10-ին է խոսել․  «Իրենց տեղափոխվել են Հադրութ, բայց ես դրա մասին տեղյակ չէի, ծառայության ժամանակ նա ոչ մի բան չէր ասում, հետո եմ իմացել․․․ Ուզում էինք Դավիթին գտնել, բայց հոկտեմբերի 14-ին ամուսինս զոհվեց մեծ տղուս հետ, ասացին՝ Դավիթենց ուղարկել են ապահով տարածք, ինչ-որ պահեստներ, ես ասում էի՝ ի՞նչ պահեստներ, ասացին՝ ոչ մեկը դրա մասին չի խոսում, քանի որ դավաճանները շատ են․․․ Չկարողացա մեկնել Ղարաբաղ, որովհետեւ պիտի ամուսնուս հուղարկավորեինք․․․»։ Մեղադրողի հարցին՝ տեղյա՞կ է, թե ով է զորքին ուղարկել այնտեղ, Վեներա Ղարայանը պատասխանեց՝ Գոռ Իշխանյանը։ Իշխանյանը եղել է հիշյալ զորամասի հրամանատարը։ Նա է այժմ մեղադրվում ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար։ Մեղադրյալի աթոռին է նաեւ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։  Նրանք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։ Տուժողի իրավահաջորդին հարցեց հղեց նաեւ Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը։ Հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է, թե «9-րդ կմ» կոչվող տարածքից մինչեւ Հադրութ որքա՞ն է։ Ի պատասխան՝ տիկին Վեներան ասաց․ «Ես հադրութում եմ մեծացել, 5 մատիս պես ծանոթ եմ 9 կմ-ին։ 9 կմ է։ Ես լսել եմ, որ իրենց ուղարկել են 9 կմ, բայց ռազմական գործողությունների ժամանակ տենց բան չկա, որ բաց տարածքում հանես, էդքան զորքին պահես»։ - Իսկ տեղյա՞կ եք, որ Ջալալ Հարությունյանի հրամանով՝ «9-րդ կմ» կոչվող խաչմերուկում զորքին պետք է կդիմավորեր Կարեն Առստամյանը,- հարցրեց Դավիթ Կարապետյանը։- Որ ասեցիք, հիշեցի, հա։- Իսկ տեղյա՞կ եք՝ ինչու չի դիմավորել։- Չէ, չգիտեմ։- Ո՞ւմ մեղավորությունն եք տեսնում կատարվածի մեջ։- Գոռ Իշխանյանից մինչեւ Ջալալ մեղադրում եմ, սաղ էլ անփույթ վերաբերմունք են ցուցաբերել,- պատասխանեց Վեներա Ղարայանը։ Նշենք, որ հիշյալ Կարեն Առստամյանը, որ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարն էր, այս գործով ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այժմ նա հետախուզման մեջ է մեկ այլ գործի շրջանակում։ Նվեր Մարտիրոսյանին Վեներա Ղարայանը չէր ճանաչում։ Դատարանն այսօր տեսակապով հարցաքննեց նաեւ երկու տուժողի իրավահաջորդի, որոնք գտնվում էին ՀՀ-ից դուրս։ Նրանցից մեկը զոհված զինծառայող Առուշ Խաչատրյանի մայրն էր՝ Լուսինե Սարգսյանը։ Նա եւս նշեց, որ որդու հետ կապը կորել է հոկտեմբերի 10-ից․ «Բոլորին զանգել ենք, ում համարը ունեինք՝ ծանոթ–անծանոթ, ես էլ, եղբայրս էլ, ասել են՝ բունկերներում են, ոչ մի բան չկա, ու անընդհատ նույն բանը․․․ Ամուսինս մեկնել է Ղարաբաղ, տեսել է Գոռ Իշխանյանին, նա էլ ասել է՝ ես մեղավոր չեմ, վերեւից հրաման է եղել»։ - Ինչ–որ մեկին մեղադրո՞ւմ եք,- հարցրեց Իշխանյանի պաշտպանը։- Մեղադրանքը էն է, որ պիտի չուղարկեին, եթե գիտեին, որ Հադրութը գրավված է։- Ո՞վ չուղարկեր։- Գոռը, ես իրեն գիտեմ, պիտի չուղարկեր, զուտ էդ, իրավունք չուներ ուղարկելու էնտեղ։- Իսկ որ Ջալալ Հարությունյանի կողմից հրաման է եղել, կարո՞ղ էր չենթարկվել,- հարցրեց պաշտպանը։ Մեղադրողը, սակայն, առարկեց հարցի դեմ՝ նշելով, որ այն մասնագիտական է։ Հաջորդիվ հարցաքննվեց Ալեքս Գեւորգյանը՝ Մարտունու Ճարտար գյուղից։ Նա եւս գտնվում էր ՌԴ-ում եւ մեղադրյալներից միայն Գոռ Իշխանյանին էր ճանաչում․ «Վերջին անգամ եղբորս հետ զրուցել ենք հոկտեմբերի 10-ին, 11-ին մի քանի անգամ զանգել ենք, չի ստացվել, Գոռին եմ զանգել, ասել է՝ սաղ նորմալ է, կապ չկա, բայց չի ասել՝ որտեղ,  ասել է՝ հեսա գնում ենք՝ հանենք, հեսա գնում ենք՝ հանենք․․․»։ Գեւորգյանին հայտնի էր, որ Գոռ Իշխանյանին հրաման է տվել Ջալալ Հարությունյանը, բայց զորքին դիմավորելու ոչ ոք չի եկել, ինչի հետեւանքով էլ նրանք ընկել են շրջափակման մեջ։ Նրա տեղեկություններով՝  հոկտեմբերի 10-11-ին Հադրութի կեսը արդեն թուրքերի հսկողության ներքո էր։ Դատարանը այսօր պետք է հարցաքններ նաեւ մի քանի այլ տուժողի իրավահաջորդի, սակայն դատական նիստը անորոշ ժամանակով հետաձգվեց։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ժամանեցին դատարան՝ գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ կաշառքի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում քննչական գործողություններ իրականացնելու։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ գլխավոր դատախազը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով։  Հավելենք, որ  Քրեական դատավարության համաձայն՝ այն բացառիկ դեպքերում, երբ առողջական վիճակի կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելու պատճառով հարցաքննության ենթակա անձի ներկայությունը դատարանում անհնար է կամ կարող է սպառնալ հարցաքննվողի անվտանգությանը կամ վտանգել ցուցմունքի արժանահավատությունը կամ երբ առկա է անչափահաu տուժողի կամ վկայի իրավաչափ շահերի պաշտպանության անհրաժեշտություն, դատարանը կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ իրավասու է հարցաքննությունը կատարելու տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ՝ տեսակապի միջոցով: Տեսակապի միջոցով հարցաքննությունը հարցաքննվողի գտնվելու վայրում ապահովում է դատարանի որոշած անձը: Թե տվյալ դեպքում ով է հանդիսացել այդ երաշխավոր անձը, դատական նիստում չքննարկվեց։   Միլենա Խաչիկյան

Loading...