Մոլդովայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ ապրիլի18-ին պայքարի մեջ էին 76 կգ քաշային կանայք, Հայաստանի կանանց ընտրանու անդամ Աննա Ամրոյանը հրում վարժությունում նվաճել է բրոնզե մեդալ: Երկամարտում Ամրոյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է: Հայաստանի հավաքականից Միլենա Խաչատրյանը հրում վարժությունում արծաթե մեդալակիր է, իսկ երկամարտում 6-րդը:
BBC-ի ռուսական ծառայության և Mediazona-ի լրագրողները, կամավորների թիմի հետ համատեղ, բաց աղբյուրների հիման վրա պարզել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 103,275 ռուս զինծառայողների անունները։ Հնարավոր խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ֆոնին ուսումնասիրության հեղինակները նշել են, որ ռազմաճակատում կորուստները չեն նվազել ավելի քան երկու ամիս, ընդհակառակը, աճել են։ Նշվում է, որ այս ընթացքում ռուս զինծառայողների մասին ավելի շատ մահախոսականներ են հրապարակվել, քան մարտական գործողությունների նախորդ երեք ամիսների ընթացքում։ Մասնավորապես, այս տարվա փետրվարին օրական միջինում հրապարակվել է 234 մահախոսական, ինչը մեկուկես անգամ ավելին է, քան 2024 թվականի միջին ցուցանիշները։ |factor.am|
Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլի օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը դարձավ արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալակիր:
2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսվեց ուղիղ երկխոսություն` խաղաղության հաստատման օրակարգով։ 4 տարի անց՝ 2024 թ․-ի տարեվերջին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրական խաղաղության հնարավորության պարագայում Հայաստանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից եւ հայցերից։ Խաղաղության բանակցությունների իրավական հարցերի շուրջ «Ինֆոքոմը» զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, «Միջազգային եւ համեմատական կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ։
Վերաքննիչ դատարանը բեկանել է Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վճիռը և գործն ուղարկել նոր քննության. հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: |armenpress.am|
Ոստիկանությունը տուգանել է չթույլատրված հատվածով աշակերտների հետ փողոցը հատած ուսուցչուհուն և 3 ծնողի։ Ապրիլի 17-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ Ճշտվել է նրանց ինքնությունը, կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Հեռախոսազրույց են ունեցել Ռուբեն Ռուբինյանն ու Միխայիլ Գալուզինը։ ՌԴ ԱԳ փոխնախարարի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանճ զրույցի մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացին, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման համար։ Ռուբինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին։ Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասում փոխգործակցության մի շարք հարցեր, այդ թվում՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում»,- նշված է հայտարարության մեջ։
Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը: «Խստագույնս դատապարտելի են Ադրբեջանի կողմից պատմությունը վերաշարադրելու գործողությունները, Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող հայկական բնակավայրերը, սրբավայրերն ու պատմամշակութային արժեքները «ադրբեջանական» կամ «ալբանական» ներկայացնելու փորձերը։ Նման մերժելի նախաձեռնությունները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև չեզոքացնում են ժողովուրդների համերաշխության և խաղաղ գոյակցության միջավայրի ձևավորման բոլոր քայլերը։ Մշակույթը պետք է լինի կամուրջ ժողովուրդների միջև, ոչ թե քաղաքական շահախնդրության գործիք։ Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու կազմակերպություններին, դիվանագիտական շրջանակներին և մշակութային կառույցներին հստակ գնահատական տալ պատմության ու մշակույթի նկատմամբ կատարվող այսպիսի կեղծարարություններին և խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի հանդեպ իրականացվող նմանօրինակ ոտնձգությունները»,- հայտնում են Մայր Աթոռից:
Այն ժամանակ, երբ ՀՀ իշխանության ներկայացուցիչները նման պառակտիչ և թիրախավորված ապատեղեկատվություն են տարածում, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը, որը այդ օրերին ի պաշտոնե ղեկավարել է Արցախի պաշտպանությունը, շարունակում է լռություն պահպանել՝ պաշտոն զբաղեցնելով ՀՀ ՊՆ-ում։ Մենք՝ 2023թ. ագրեսիայի զոհերի հարազատներս, պահանջում ենք Կամո Վարդանյանից անհապաղ հանդես գալ մարտական գործողությունների վերաբերյալ հստակ հայտարարությամբ, որովհետև գտնում ենք, որ առաջին հերթին հենց ինքը պետք է խոսի և փաստերով լռեցի պառակտիչ և մանիպուլյատիվ այդ խոսույթը։ [2023թ. սեպտեմբերին Արցախում զոհված զինծառայողների հարազատների բաց նամակը՝ Կամո Վարդանյանին]
Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի գործով այսօր դատարան էր ներկայացել ց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի շտաբի պետ Սարգիս Ադամյանը։ Նա այն ստորաբաժանումից էր, որը շրջափակման մեջ է հայտնվել, ըստ մեղադրանքի, Գաբրիելյանի չթույլատրված նահանջի հետեւանքով։ Վկային հարցեր հղեց նաեւ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը։ Վերջինս հետաքրքրվեց՝ վկան տեսել կամ լսե՞լ է, որ գիշերվա ընթացքում հակառակորդի որեւէ տանկ մտնի ձորակը։ Պաշտպանը այսպիսով ցանկանում է վկայից պարզել՝ հնարավոր էր, որ թշնամու թիկունք անցնելը մինչեւ Գաբրիելյանի նահանջն է եղել եւ դրանով պայմանավորված չէ։ Վկան, սակայն, պատասխանեց, որ ինքը նման բան չի տեսել։
Պատշաճ մեխանիզմների բացակայության պատճառով՝ պաշտոնատար անձ-լրագրող յուրաքանչյուր միջադեպին հաջորդում են փոխադարձ մեղադրանքները․ ՄԻՊ
23:03 - 18 ապրիլի, 2025Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական ընկերությունների նկատմամբ |factor.am|
22:37 - 18 ապրիլի, 2025ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարին
22:09 - 18 ապրիլի, 2025Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստաննը ներկայացնող Աննա Ամրոյանը և Միլենա Խաճատրյանը նվաճել են նոր մեդալներ
22:00 - 18 ապրիլի, 2025«Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից
21:53 - 18 ապրիլի, 2025Վարչապետը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին
21:16 - 18 ապրիլի, 2025Լրագրողները պարզել են Ուկրաինայում զոհված 103 հազար ռուս զինվորների անուններ |factor.am|
21:07 - 18 ապրիլի, 2025Հայաստանը ունի նոր մեդալակիրներ․ Վահագն Դավթյանը դարձել է արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալակիր
20:34 - 18 ապրիլի, 2025Համլետ Մանուկյանը աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ փուլում դարձել է հաղթող
19:25 - 18 ապրիլի, 2025Ստամբուլում մեկնարկել է ցույցերի ընթացքում ձերբակալված լրագրողների և ուսանողների դատավարությունը |azatutyun.am|
19:17 - 18 ապրիլի, 2025Պատշաճ մեխանիզմների բացակայության պատճառով՝ պաշտոնատար անձ-լրագրող յուրաքանչյուր միջադեպին հաջորդում են փոխադարձ մեղադրանքները․ ՄԻՊ
23:03 - 18 ապրիլի, 2025Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական ընկերությունների նկատմամբ |factor.am|
22:37 - 18 ապրիլի, 2025ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարին
22:09 - 18 ապրիլի, 2025Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստաննը ներկայացնող Աննա Ամրոյանը և Միլենա Խաճատրյանը նվաճել են նոր մեդալներ
22:00 - 18 ապրիլի, 2025«Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից
21:53 - 18 ապրիլի, 2025Վարչապետը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին
21:16 - 18 ապրիլի, 2025Լրագրողները պարզել են Ուկրաինայում զոհված 103 հազար ռուս զինվորների անուններ |factor.am|
21:07 - 18 ապրիլի, 2025Հայաստանը ունի նոր մեդալակիրներ․ Վահագն Դավթյանը դարձել է արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալակիր
20:34 - 18 ապրիլի, 2025Համլետ Մանուկյանը աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ փուլում դարձել է հաղթող
19:25 - 18 ապրիլի, 2025Ստամբուլում մեկնարկել է ցույցերի ընթացքում ձերբակալված լրագրողների և ուսանողների դատավարությունը |azatutyun.am|
19:17 - 18 ապրիլի, 2025