Լոնդոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումը, որով տրվել է ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը։ Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ [ՀՀ ԱԳՆ]
Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ՝ ներքին, թե արտաքին։ Իսկ Ադրբեջանին ուղղված մեր ուղերձը հստակ է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի եւ դա ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի համար։ Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Եվրոպական խորհրդի նախագահի կատարած աշխատանքի ներքո, քանի որ մեզ դա պետք է։ Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել, և մենք պարտավորվում ենք շարունակել մեր միջնորդական դերը: [ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորել] |armenpress.am|
Նոյեմբերի 13-ին, ժամը 18:58-ին Իրանի՝ Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 4․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ 3-4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ [ՀՀ ԱԻՆ]
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Հեռախոսազանգի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները: [ՀՀ ԱԽ գրասենյակ]
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայինները զորավարժություն են անցկացրել Հունաստանում։ Վարժանքները 2023 թվականի Համատեղ Գործողությունների Ծրագրի մի մասն են կազմում, որի նպատակն է նպաստել մասնակից երկրների հատուկ նշանակության ուժերի փոխըմբռնման մակարդակի բարձրացմանը և գիտելիքների փոխանակմանը, ինչպես նաև նրանց գործնական կարողությունների զարգացմանը։ [Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբ]
Տիգրան Խաչատրյանը կալանավորվել է, նրա մեղադրանքը փոփոխվել է։ Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Խաչատրյանը մեղադրվում է այն բանի համար, որ անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսազրույցի ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով 2 ընկերների հետ գնացել է Գորիսում գործող ավտոտեխսպասարկման կետ։ Անվադողերի վաճառքով զբաղվող 46-ամյա անձի հետ պարզաբանումներ կատարելու ընթացքում Խաչատրյանը վիճաբանություն է հրահրել աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ապա իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք և հեռացել դեպքի վայրից, լքել Գորիսի տարածքը և թաքնվել քննությունից:
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրավիրվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF) խորհրդում։ Հրամանը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, անդրադառնալով չհաստատված լուրերին, թե Ֆրանսիան «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկա և տեխնիկա է ուղարկել Հայաստան», հայտարարել է․ «Քայլերը, որոնք ծառայում են Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը Ֆրանսիայի զրպարտիչ հակաադրբեջանական արշավի և տարածաշրջանում նրա ապակառուցողական գործունեության ֆոնին ցույց են տալիս, որ Ֆրանսիան սխալ շահեր ունի տարածաշրջանում։ Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը, այս երկրները պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»։ |tert.am|
Նոյեմբերի 13-14-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Միացյալ Թագավորությունում: Կայանալու է ՀՀ և ՄԹ ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաև ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը։ Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ քննարկումներ և միջոցառումներ: [ՀՀ ԱԳՆ]
ՔՊ վարչության որոշմամբ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից
22:16 - 13 նոյեմբերի, 2023Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 11,240-ի, վիրավորներինը՝ 29 հազարի |tert.am|
21:39 - 13 նոյեմբերի, 2023Կայացել է Միրզոյանի և Լեո Դոքերթիի հանդիպումը, որով տրվել է ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը
21:04 - 13 նոյեմբերի, 2023Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ. Բորել |armenpress.am|
20:44 - 13 նոյեմբերի, 2023Միացյալ Թագավորությունում տեղի է ունեցել ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը
20:22 - 13 նոյեմբերի, 2023ԵՄ արտգործնախարարներն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին |armenpress.am|
20:20 - 13 նոյեմբերի, 2023Երկրաշարժ Իրանի Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Հայաստանում
19:21 - 13 նոյեմբերի, 2023Ղարիբաշվիլին ներողություն է խնդրում Չինաստանի դեսպանից Զուրաբիշվիլիի հայտարարության համար |azatutyun.am|
19:06 - 13 նոյեմբերի, 2023Սուրեն Պապիկյանը մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը
19:01 - 13 նոյեմբերի, 2023Քննարկվել է Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքների ընթացքը
18:17 - 13 նոյեմբերի, 2023ՔՊ վարչության որոշմամբ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից

18:17 - 13 նոյեմբերի, 2023