ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է, թե ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակում տեղի ունեցող նիստերին․ «2020թ․ պատերազմից հետո, [ՀԱՊԿ-ում] ասում էին, որ ԼՂ-ն ՀՀ սուվերեն տարածքի մաս չէ, մենք չենք կարող այդ հարցերով զբաղվել։ Բայց 2021թ․ մայիսից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, և այդ պահից սկսած՝ մինչև անցած տարի սեպտեմբերը, երբ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, և մենք ՀԱՊԿ-ից օգնություն ենք խնդրել, չենք ստացել անհրաժեշտ օգնությունը մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար։ Եվ այդտեղից սկսած՝ մենք բազմաթիվ հարցեր ենք ունեցել ՀԱՊԿ-ին, մինչև այժմ մենք չունենք այդ հարցերի պատասխանը։ Եվ սա է նաև պատճառը, որ չենք մասնակցում»,- ասել է Գրիգորյանը Հանրայինի եթերում։ |news.am|
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Ադրբեջանում Իրանի դեսպանի հետ՝ հայտնել են Բաքվում Իրանի դեսպանությունից։ Կողմերը տեղեկություններ են փոխանակել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանը Իրանին կապող Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով երկաթուղային հաղորդակցության գործարկման ենթակառուցվածքային ծրագրերի համաժամացման ընթացքի մասին: |1lurer.am|
Բրիտանիան կընդլայնի Հայաստանի հետ կապերն առևտրի և անվտանգության ոլորտում՝ կառուցելով ավելի սերտ համագործակցություն և դիվերսիֆիկացնելով Հայաստանի տնտեսական հարաբերությունները: Այս մասին ասել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը։ Լեո Դոքերթին հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան, որտեղ կշարունակի ռազմավարական երկխոսության թեմաների քննարկումը։ [Հայաստանում բրիտանական դեսպանատուն]
Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը բանակից խուսափած 5000 տղամարդկանց 5 տարվա ազատազրկման դատապարտելու փոխարեն առաջարկում է հայրենիք վերադառնալու և քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն տալ։ Արդեն շրջանառության մեջ դրված օրինագծով զինապարտության տարիքը լրացած անձանց 5 առաջարկ է արվում. 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են պարզապես վերադառնալ և 2 տարի ծառայել հայկական բանակում։ Մեկ տարի ծառայելու դեպքում պետք է պետական բյուջե վճարեն ավելի քան 2 միլիոն դրամ, վեցամսյա ծառայության դեպքում՝ հինգ միլիոն դրամ, և ընդամենը 1 ամսվա համար՝ 10 միլիոն։ Եթե հետախուզվող անձինք ընդհանրապես չեն ցանկանում ծառայել, ապա պարզապես կարող են պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ, շուրջ 40 հազար դոլար և ազատվել քրեական հետապնդումից։ Գործող կարգավորումներով 27 տարեկան տղաները չեն կարող ծառայել և ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով՝ մինչև 5 տարի ժամկետով։ |azatutyun.am|
Եթե դա իսկապես այդպես է, ապա մենք կարող ենք ափսոսանք հայտնել, հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառավարության ղեկավար կամ պետության ղեկավար կարող է ունենալ իր միջոցառումերը իր աշխատանքային գրաֆիկում, իր հանգամանքները, բայց մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները կարծիքներ փոխանակելու, դիրքորոշումներ հստակեցնելու շատ լավ առիթ են: [ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի նիստին չմասնակցելու մասին] |tert.am|
ԱՄԷ այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ, մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ջանքեր գործադրելու համագործակցության զարգացման և այն իրավական հիմքերի վրա դնելու համար։ [ՀՀ ՊՆ]
Բաքվից արձագանքել են, թե Բորելի «մեղադրանքները սպառնալիք են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»: «Այն ժամանակաշրջանում, երբ ԵՄ անդամ երկրները տառապում են ագրեսիվ անջատողականության միտումներից, մեր երկրի տարածքում անջատողականություն հրահրելու ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության փորձերը լուրջ մտահոգության աղբյուր են»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։ |1lurer.am|
Փոթի նավահանգիստը շահագործող ընկերությունից՝ «APM Terminals Poti»-ից, հաստատել են «Բաստիոն» ֆրանսիական զրահամեքենաների տարանցումը՝ նախատեսված Հայաստանի համար։ Այս մասին հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը։ ՊՆ խոսնակը Infocom-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրը՝ նշելով, որ Ֆրանսիայի հետ պաշտպանական հարաբերությունների վերաբերյալ հրապարակված տեղեկություններից բացի՝ այլ հավելում չունեն։ |azatutyun.am|
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այս մասին Փաշինյանը հայտնել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ՝ հույս հայտնելով, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:
Հայաստանի գլխավոր դատախազությունը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի դիմումը փոխանցել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին Factor․am-ի հարցին ի պատասխան, հայտնել են գլխավոր դատախազի աշխատակազմից։ |factor.am|
Ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին. մեկնաբանում է ՀՀ Անվտանգության քարտուղարը |news.am|
23:21 - 14 նոյեմբերի, 2023Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարն անընդունելի է համարել ՀՀ-ի տարածքային ամբողջականության որևէ խախտում
22:03 - 14 նոյեմբերի, 2023Մհեր Գրիգորյանը մասնակցել է Լեհաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված ընդունելությանը
21:06 - 14 նոյեմբերի, 2023Թուրքիան Իսրայելի վարչապետի դեմ հայց է ներկայացրել ՄՔԴ՝ մեղադրելով նրան ցեղասպանության մեջ |armeniasputnik.am|
20:45 - 14 նոյեմբերի, 2023Միրզոյանը և ՀՀ-ՄԹ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընը քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգային հարցեր
19:40 - 14 նոյեմբերի, 2023Անդորրայի Իշխանապետությունում ՀՀ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Անդորրայի համիշխան, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
18:48 - 14 նոյեմբերի, 2023ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքը
18:27 - 14 նոյեմբերի, 2023Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ հարցեր |1lurer.am|
18:24 - 14 նոյեմբերի, 2023«Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչվելու դեպքում տարածաշրջանում կապահովվի կայուն խաղաղություն. Տիգրան Մկրտչյանը՝ հույն խորհրդարանականին
17:43 - 14 նոյեմբերի, 2023Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառվել է 3490 բռնի տեղահանված |armenpress.am|
17:25 - 14 նոյեմբերի, 2023Ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին. մեկնաբանում է ՀՀ Անվտանգության քարտուղարը |news.am|

17:25 - 14 նոյեմբերի, 2023