Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը: ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է համատեղ մամուլի ասուլիսը․ ԵՄ-ն վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը (29.800 քառ. կմ) և սահմանների անձեռնմխելիությանը և ողջունել ԵՄ հետ առավել սերտ համագործակցության Հայաստանի պատրաստակամությունը: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ծրագիրը՝ որպես տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղություն և համագործակցություն հաստատելու Հայաստանի կառավարության հանձնառության դրսևորում: Կողմերն ընդգծել են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը:
Մենք հստակ ասել ենք, որ սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի հետ ոչինչ բնականոն չի շարունակվի, եթե մենք խաղաղության ուղիով առաջընթաց չտեսնենք: Ինչու՞ ենք հատկապես հիմա խոսում խաղաղության մասին, այլ ոչ թե տարիներ առաջ: Առաջին հերթին տնտեսական շահերն են, որ գոյություն ունեն: Ասիայի երկրներն ուղիներ են փնտրում իրենց ապրանքները դեպի Արևմուտք արտահանելու համար: Դրանք կարող են անցնել Ադրբեջանով, Վրաստանով կամ Հայաստանով՝ դեպի Թուրքիա: Մենք ասել ենք՝ ուժի որևէ կիրառում անընդունելի է: Ցանկացած միջանցք պետք է ստեղծվի միայն Հայաստանի համաձայնությամբ [․․․] Տրանսպորտային միջանցքը, որը կստեղծվի այլ կերպ՝ ուժի կիրառմամբ կամ Իրանի մասնակցությամբ, կարժանանա հուժկու արձագանքի: Դա հաջողության չի հանգեցնի, ընտրությունը պարզ է: [ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայե]
Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ «Հետքը» պարզել է, որ հանքարդյունահանողը ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։ Դա շարունակվում է նաև այսօր։
Հռոմի ստատուտի հետ կապված խնդիրը կարգավորելու հնարավորություն դեռ կա: Այս մասին հայտարարել է Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ չնայած Մոսկվայի առաջարկներին ու նախազգուշացումներին, հատկապես այն հակառուսական քաղաքականության ֆոնին, որ Արևմուտքը Միջազգային քրեական դատարանի միջոցով սանձազերծել է ՌԴ ղեկավարության և պաշտոնյաների դեմ, Երևանը զուտ քաղաքական նկատառումներով, այնուամենայնիվ, որոշեց այն վավերացնել։ «Եթե Երևանը դեռ շահագրգռված է լուծելու սեփական ձեռքերով ստեղծած խնդիրները, ապա, մեր կարծիքով, դրա հնարավորությունները կան հայկական իրավական համակարգի շրջանակներում»,- հայտարարել Է Զախարովան։
Մոսկվան հայկական ղեկավարության վերջին քայլերը դիտարկում է որպես միևնույն շղթայի օղակներ։ Այս մասին հայտարարել է Մարիա Զախարովան՝ հստակեցնելով, որ խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ նիստին մասնակցությունից հրաժարվելուն, այսպես կոչված եվրաինտեգրման վերաբերյալ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի բացահայտումներին, հանրապետությանը արևմտյան սպառազինությունների մատակարարումների ընդլայնմանը, Կիևի ռեժիմի հետ «Երևանի հանկարծակի բարեկամությանը»: Զախարովան հավելել է, թե, իր կարծիքով, դա «ստրկության շղթա է»։ «Արևմուտքի ծրագրերն Ուկրաինայում ձախողվեցին, և նա գազանի պես կառչեց Հայաստանից, որպեսզի պոկի այն Ռուսաստանից»,- ասել է Զախարովան՝ պարզաբանելով, որ Հայաստանն ու Ռուսաստանն ինքնիշխան պետություններ են, նրանց միջև բոլոր պայմանագրերը կնքվել են կամավոր կերպով և կոնկրետ արդյունք են տալիս։ |armeniansputnik.am|
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: ԱԺ փոխխոսնակը, անդրադառնալով սիրիական ճգնաժամին, նշել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել Սիրիայի ինքնիշխանության, խաղաղության և անվտանգության պահպանման երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին: Ասադը իր հերթին հայտարարել է. «Սիրիան հայերին համարում է իր պետության, հասարակության և արժեհամակարգի մի մասը: Հայաստանի խնդիրները մեզ համար օտար չեն, և մենք կանգնած ենք Հայաստանի կողքին՝ խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում»։
«Այս պահին ՀՀ պաշտպանության կապիտալ ծախսերն իրացվել են մոտ 65 տոկոսով»,- ԱԺ-ում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, թե իրականում պաշտպանական ծախսերն ընդամենը 55 տոկոսով են իրացվել։ «Ճտերը կհաշվենք դեկտեմբերի 24-ին, և վստահեցնում են՝ հաճելի անակնկալ կսպասվի Գեղամ Մանուկյանին։ Վստահ եմ, որ նա ցանկանում է՝ այդ ծախսերն իրացվեն և նպատակային իրացվեն»,- նշեց Պապիկյանը։
ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքին։ ՀԾԿՀ-ի որոշման մեջ նշվում է, որ ԲՏԱ-ն գործարքի կայացման վերաբերյալ իր իրավասությունների շրջանակում առարկություններ չի ունեցել՝ գրությանը կից ներկայացնելով Հայտի առնչությամբ դիտողություն չունենալու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ դիրքորոշումը։ Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք կբերի Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը։
Փաշինյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին խոսելով ՀԱՊԿ նիստին իր չմասնակցելու մասին, նշեց՝ ոչ թե հրաժարվել են, այլ որոշում է կայացվել չմասնակցել կոնկրետ այդ միջոցառումներին տարբեր պատճառներով։ Պատասխանելով հարցին, թե արդյոք նման քայլերով Փաշինյանը հող է նախապատրաստում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, Փաշինյանն ասաց՝ որևէ բանի համար հող չի նախապատրաստում, «քանի որ հողը կամ կա, կամ չկա՝ անկախ մեր նախապատրաստելուց»։
Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ: Ի շարունակություն հոկտեմբերին ՀՀ վարչապետի հետ քննարկման՝ Միրզոյանը և Մեցոլան մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգի հիմնական ուղղությունների, դրա խորացմանն ուղղված համատեղ ջանքերի շուրջ: Միրզոյանը կարևորել է ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման և այնպիսի ծրագրերի կյանքի կոչումը, ինչպիսին է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկը»։ [ՀՀ ԱԳՆ]
Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար կապերի խորացումը. Մհեր Գրիգորյան
23:06 - 15 նոյեմբերի, 2023ԵԱՏՄ զարգացման հռչակագրի նախագիծը պետությունների ղեկավարներին կներկայացվի դեկտեմբերին |armeniasputnik.am|
22:40 - 15 նոյեմբերի, 2023Ադրբեջանն ու Սերբիան բնական գազի մատակարարման համաձայնագիր են ստորագրել |factor.am|
22:30 - 15 նոյեմբերի, 2023Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերային 8 ժամով կդադարեցվի Կիևյան կամրջի երթևեկությունը
22:27 - 15 նոյեմբերի, 2023Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նստեն բանակցությունների. կոնգրեսական Բիլ Քիթինգ |1lurer.am|
22:25 - 15 նոյեմբերի, 2023Կայացել է Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը․ ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ծրագիրը
22:12 - 15 նոյեմբերի, 2023Սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի հետ ոչինչ բնականոն չի շարունակվի, եթե մենք խաղաղության ուղիով առաջընթաց չտեսնենք. Օ՛Բրայեն |1lurer.am|
21:48 - 15 նոյեմբերի, 2023ԼՂ և ԼՂ հայերի ապագայի վերաբերյալ բազմաթիվ անպատասխան հարցեր կան. կոնգրեսական Մադլեն Դին |1lurer.am|
21:41 - 15 նոյեմբերի, 2023Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ԱՄՆ «Հայ դպրոց հիմնադրամի» նախագահին
21:26 - 15 նոյեմբերի, 2023Սերգեյ Բագրատյանի կինը ավազի ապօրինի հանք է շահագործում |hetq.am|
21:07 - 15 նոյեմբերի, 2023Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար կապերի խորացումը. Մհեր Գրիգորյան
23:06 - 15 նոյեմբերի, 2023ԵԱՏՄ զարգացման հռչակագրի նախագիծը պետությունների ղեկավարներին կներկայացվի դեկտեմբերին |armeniasputnik.am|
22:40 - 15 նոյեմբերի, 2023Ադրբեջանն ու Սերբիան բնական գազի մատակարարման համաձայնագիր են ստորագրել |factor.am|
22:30 - 15 նոյեմբերի, 2023Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերային 8 ժամով կդադարեցվի Կիևյան կամրջի երթևեկությունը
22:27 - 15 նոյեմբերի, 2023Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նստեն բանակցությունների. կոնգրեսական Բիլ Քիթինգ |1lurer.am|
22:25 - 15 նոյեմբերի, 2023Կայացել է Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը․ ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ծրագիրը
22:12 - 15 նոյեմբերի, 2023Սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի հետ ոչինչ բնականոն չի շարունակվի, եթե մենք խաղաղության ուղիով առաջընթաց չտեսնենք. Օ՛Բրայեն |1lurer.am|
21:48 - 15 նոյեմբերի, 2023ԼՂ և ԼՂ հայերի ապագայի վերաբերյալ բազմաթիվ անպատասխան հարցեր կան. կոնգրեսական Մադլեն Դին |1lurer.am|
21:41 - 15 նոյեմբերի, 2023Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ԱՄՆ «Հայ դպրոց հիմնադրամի» նախագահին
21:26 - 15 նոյեմբերի, 2023Սերգեյ Բագրատյանի կինը ավազի ապօրինի հանք է շահագործում |hetq.am|
21:07 - 15 նոյեմբերի, 2023