Արցախից բռնի տեղահանված 72-ամյա Անուշ Անաստասյանը հոկտեմբերին ստացել է ՀՀ կառավարության կողմից հատկացվող 50-հազար դրամը․ 40 հազար դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու եւ 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար։ Դուստրը՝ Արմինե Վանյանը, պատմում է, որ նոյեմբերին, երբ մայրը իր տվյալները մուտքագրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում՝ հաջորդ ամիսների աջակցության դիմում ներկայացնելու համար, պարզվել է, որ նա դուրս է մնացել ծրագրից՝ ՀՀ–ում վարձակալած ժամանակավոր կացարանի հասցեում հաշվառվելու պատճառով։ ԱՍՀՆ մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ Կառավարության որոշմամբ ի սկզբանե նախատեսվել է, որ ՀՀ–ում հաշվառված անձինք ամսական 50 հազարական դրամ աջակցության շահառու չեն, սակայն Կառավարության վաղվա նիստում այդ սահմանափակումը հանվելու է։

🇲🇫🇦🇲
 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից հայտնում են՝ դեսպան Օլիվիե Դըկոտինյին եղել է հայկական տարածքի ռազմավարական կետ հանդիսացող Թեժքար լեռան լանջին, Ադրբեջանի (Նախիջևանի) հետ սահմանում։
«Ֆրանսիան հատկապես զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության և 1991 թվականի սահմանների հարգման հարցում, որի մասին կրկին հիշատակվել է Պրահայի հայտարարության մեջ»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում:

🇲🇫🇦🇲 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից հայտնում են՝ դեսպան Օլիվիե Դըկոտինյին եղել է հայկական տարածքի ռազմավարական կետ հանդիսացող Թեժքար լեռան լանջին, Ադրբեջանի (Նախիջևանի) հետ սահմանում։ «Ֆրանսիան հատկապես զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության և 1991 թվականի սահմանների հարգման հարցում, որի մասին կրկին հիշատակվել է Պրահայի հայտարարության մեջ»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում:

ԱՄՆ Սենատն ընդունել է «Հայաստանի պաշտպանության ակտ 2023» օրինագիծը:
Փաստաթղթի հաստատվելու դեպքում ԱՄՆ նախագահն այլևս չի կարողանա կասեցնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը, այսինքն՝ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը կարգելվի, քանի դեռ այդ երկիրը ձգտում է ԼՂ հակամարտությունը լուծել ուժի կիրառմամբ և ռազմական ճանապարհով: Որպեսզի օրինագիծն օրենք դառնա և գործողության մեջ մտնի, այն դեռևս պետք է հավանության արժանանա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և հաստատվի նախագահի կողմից:  |1lurer.am|

ԱՄՆ Սենատն ընդունել է «Հայաստանի պաշտպանության ակտ 2023» օրինագիծը: Փաստաթղթի հաստատվելու դեպքում ԱՄՆ նախագահն այլևս չի կարողանա կասեցնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը, այսինքն՝ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը կարգելվի, քանի դեռ այդ երկիրը ձգտում է ԼՂ հակամարտությունը լուծել ուժի կիրառմամբ և ռազմական ճանապարհով: Որպեսզի օրինագիծն օրենք դառնա և գործողության մեջ մտնի, այն դեռևս պետք է հավանության արժանանա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և հաստատվի նախագահի կողմից: |1lurer.am|

 Նոյեմբերի 17-ին, ժամը՝ 23:00-ից մինչև նոյեմբերի 19-ը ժամը 18:00-ն, փակ է լինելու Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը՝ կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված: 
[Երևանի քաղաքապետարան]

Նոյեմբերի 17-ին, ժամը՝ 23:00-ից մինչև նոյեմբերի 19-ը ժամը 18:00-ն, փակ է լինելու Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը՝ կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված:  [Երևանի քաղաքապետարան]

ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում և շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն առանց հետաձգման վերսկսելու համար՝ հաշվի առնելով խաղաղության պայմանագրի կնքումը։ [Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել]

Նման պայմաններում հնարավոր չենք համարում նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպումը․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայանի խոսքին։ Երկրի ԱԳՆ-ն նշում է՝ ԱՄՆ-ի նման միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել միջնորդական դերի կորստի։ «Հարկ է նշել, որ հարաբերությունները չեն կարող լինել միակողմանի։ Այսպիսով, նույն մոտեցումը հավասարապես կկիրառվի Ադրբեջանի կողմից․ նման պայմաններում մենք անտեղի ենք համարում ԱՄՆ բարձր մակարդակի այցերի հնարավորությունը Ադրբեջան», - նշել է երկրի ԱԳՆ-ն։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի մանդատը։ |hetq.am|

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի մանդատը։ |hetq.am|

 ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ հայտարարություններ չկան։ Այս կապակցությամբ կազմակերպությունը ոչ մի փաստաթուղթ չի ստացել։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ հայտարարություններ չկան։ Այս կապակցությամբ կազմակերպությունը ոչ մի փաստաթուղթ չի ստացել։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

Արցախում պետականություն ստեղծելու կամ այստեղ պետականության ինչ-որ ինստիտուտներ պահելու կամ զարգացնելու նպատակ ես չեմ տեսնում: Համարում եմ, որ դա Հայաստանի անվտանգությանը ուղիղ սպառնալիք է և հարված:[Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան հարցի, թե լուծվա՞ծ է արդյոք Արցախի հարցը]

«Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին հայտնում է գործով ծնողների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։ «Եռաբլուրից 34 ծնողի բերման ենթարկելու համար պաշտոնական տվյալներով պանթեոն են ուղարկվել ․․․  439 ոստիկան (անկողմնակալ վկաները փաստում են մինչև 1000 ոստիկանի ներկայության մասին)։ Քրեական վարույթի նյութերից պարզ է դառնում, որ Եռաբլուր ուղարկված ոստիկանների գերակշիռ մասը հրաձիգներ են, հրաձիգ նռնականետորդներ, հրաձիգ գնդացրորդներ»,- գրել է Հովհաննիսյանը։

Արցախցին դուրս է մնացել աջակցության ծրագրից ՀՀ–ում հաշվառվելու պատճառով

Արցախցին դուրս է մնացել աջակցության ծրագրից ՀՀ–ում հաշվառվելու պատճառով

23:50 - 16 նոյեմբերի, 2023
Ինձ համար առաջնային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը․ Անահիտ Մանասյան

Ինձ համար առաջնային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը․ Անահիտ Մանասյան

23:00 - 16 նոյեմբերի, 2023
Ֆրանսիան ողջունում է ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը. հայտարարություն

Ֆրանսիան ողջունում է ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը. հայտարարություն

22:35 - 16 նոյեմբերի, 2023
Թուրքիայի խորհրդարանում սկսել են քննարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման բանաձևը |azatutyun.am|

Թուրքիայի խորհրդարանում սկսել են քննարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման բանաձևը |azatutyun.am|

21:00 - 16 նոյեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմային

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմային

20:46 - 16 նոյեմբերի, 2023
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժինը հիմնանորոգված վարչական շենք ունի

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժինը հիմնանորոգված վարչական շենք ունի

20:17 - 16 նոյեմբերի, 2023
Վարչապետը ներկա է եղել Քրիստիան Տեր-Ստեփանյանի հոգեհանգստի արարողությանը

Վարչապետը ներկա է եղել Քրիստիան Տեր-Ստեփանյանի հոգեհանգստի արարողությանը

20:14 - 16 նոյեմբերի, 2023
Ֆրանսիան հատկապես զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարգման հարցում

Ֆրանսիան հատկապես զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարգման հարցում

19:58 - 16 նոյեմբերի, 2023
Երևան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ. Տիգրան Ավինյան

Երևան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ. Տիգրան Ավինյան

19:31 - 16 նոյեմբերի, 2023
ՄԱԿ-ը չի մասնակցի Գազայում չհամաձայնեցված անվտանգության գոտիների ստեղծմանը |armenpress.am|

ՄԱԿ-ը չի մասնակցի Գազայում չհամաձայնեցված անվտանգության գոտիների ստեղծմանը |armenpress.am|

19:27 - 16 նոյեմբերի, 2023

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
73 զինծառայողի զոհվելու գործով մեղադրյալի պաշտպանները պահանջում են դատարանում ապահովել իրենց անվտանգությունը

73 զինծառայողի զոհվելու գործով մեղադրյալի պաշտպանները պահանջում են դատարանում ապահովել իրենց անվտանգությունը

44-օրյա պատերազմի ժամանակ 73-հոգանոց վաշտի ողջ անձնակազմի զոհվելու հանգամանքների վերաբերյալ հերթական դատական նիստն այսօր մեկ ժամ էլ չտեւեց։ Բանն այն է, որ այս գործով մեղադրյալների պաշտպանները դատական նիստին չէին ներկայացել՝ դատարանին նախապես գրությամբ հայտնելով, որ չներկայանալու պատճառն իրենց անվտանգության ապահովման հարցն է։ Այս գործով երկու մեղադրյալ կա՝ Մարտունի 3 զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը․ նիստերն ընթանում են նրանց բացակայությամբ եւ նրանց պաշտպանների՝ Արման Բայադյանի, Դավիթ Կարապետյանի, Արտակ Հովհաննիսյանի, Երեմ Սարգսյանի մասնակցությամբ։  Գոռ Իշխանյանի պաշտպաններ Դավիթ Կարապետյանն ու Երեմ Սարգսյանը Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին գրություն են ուղարկել՝ հայտնելով, որ այսօրվա նիստին չեն ներկայանալու եւ չեն ներկայանալու հաջորդ նիստերին եւս այնքան ժամանակ, քանի դեռ ապահովված չեն անվտանգային միջոցներ։ Այս գործով նիստերը երբեմն ընթանում են լարված մթնոլորտում․ զոհվածների հարազատների հույզերը գլուխ են բարձրացնում, դատարանում հնչում են անհարգալից արտահայտություններ մեղադրյալների ու նրանց պաշտպանների հասցեին։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը փորձում է սաստել նման իրավիճակները, երբեմն սանկցիա է կիրառում տուժողների նկատմամբ եւ նրանց հեռացնում դատարանի դահլիճից։  Դատարանին ուղղված գրության մեջ պաշտպանները ներկայացրել են, որ նախորդ դատական նիստից հետո նիստերի դահլիճում որոշ տուժողներ անհարգալից վարք են դրսեւորել եւ սպառնալից արտահայտություններ արել։ Նրանք պահանջում են հաջորդ նիստերն անցկացնել դատարանի ապակեպատ առանձնապատնեշով դահլիճում եւ հետայսու ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորած անձանց թույլ չտալ մասնացել նիստերին։ Պաշտպանները պնդում են, որ հակառակը հանգեցնելու է նիստերին իրենց մասնակցության անհնարինության, քանի որ պաշտպանի գործառույթն իրավական շահի պաշտպանությունն է, այլ ոչ թե դահլիճում լռելյայն ձեւական ներկայնության ապահովումը։ Այսպիսով՝ պաշտպանները դատարանին խնդրում են հաջորդ նիստին ապահովել արդար դատաքննության միջոցներ, այդ թվում՝ անվտանգային։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստին ներկայացած պաշտպան Արման Բայադյանից հետաքրքրվեց, թե ինչ է ենթադրում անվտանգային միջոցը։ Վերջինս ասաց, որ, օրինակ, ապակեպատ դահլիճը դրանցից մեկն է, մեկ այլ տարբերակ է կարգադրիչների կողմից անվտանգային միջավայր ստեղծելը կամ դատական սանկցիաների կիրառումը եւ ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորող անձանց նիստերի դահլիճից երկարաժամկետ հեռացումը։ Հանրային մեղադրող Գեւորգ Մղդեսյանը դատարանին խնդրեց հստակեցնել, թե ինչ անվտանգային սպառնալիքի մասին է խոսքը, դատարանը տեղյա՞կ է այդ միջադեպի մասին, սպառնալիքն իրակա՞ն է, թե՞ ոչ, ի վերջո ո՞րն է այն հիմքը, որից ելնելով պաշտպանական կողմը կարծում է, որ այս դահլիճում իրենց անվտանգությունը կասկածի տակ է դրվում։ Ձախից՝ հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը, աջից՝ տուժող Համլետ Այվազյանը Դատավորն ասաց, որ ինքը նոր է ծանոթանում այդ գրությանը, իսկ դրանում հիշատակված է նախորդ՝ հունվարի 8-ի նիստը։ Միաժամանակ, նա նշեց, որ նիստի ավարտից հետո դատավորը դուրս է եկել դահլիճից, եւ դրանից հետո ինչ է կատարվել՝ տեղյակ չէ։ Դատավորն ասաց, որ, ընդհանրապես, այն, ինչ կատարվում է նիստից հետո, դատավորը չի կարող վերահսկել կամ կարգավորել։ Արտուշ Գաբրիելյանը շեշտեց, որ նման միջադեպերը հարթելու համար կողմերը կարող են դիմել համապատասխան մարմիններին։ Հանրային մեղադրողն առաջարկեց լսել տուժողներին, որոնք ներկա են եղել ենթադրյալ միջադեպին։ Տուժողները, սակայն, պնդեցին, որ, որպես այդպիսին, սպառնալիքներ չեն հնչեցրել՝ միաժամանակ ընդունելով, որ պատահում է՝ հուզված ժամանակ իրենց զայրույթը կոպտորեն արտահայտեն։ Պաշտպան Բայադյանն, ի դեպ, դատարանում ասաց, որ անձամբ իր հասցեին սպառնալիքներ չեն հնչել։ Բայց Բայադյանի դիտարկմամբ եւս դահլիճում այնպիսի մթնոլորտ է լինում, որը խոչընդոտում է նիստի բնականոն ընթացքին։ Պաշտպանն առաջարկեց իրենց հասցեին որեւէ արտահայտության դեպքում սանկցիա կիրառել եւ արգելել հետագա նիստերին մասնակցությունը։ Դիմելով տուժողներին՝ նա ասաց․ «Ամենասկզբում մենք դիմել ենք յուրաքանչյուրին, շատ է լինում՝ որոշակի շփում ենք ունենում, բայց մեր նկատմամբ հարգանքը պետք է լինի, ոչ թե իրավունք ունեք հարգելու կամ ոչ, այլ պիտի՛ հարգեք, որովհետեւ հակառակ պարագայում դուք եք տուժելու։ Երբ մենք ձեր նկատմամբ ցուցաբերում ենք հարգանք, ինքս պահանջում եմ փոխադարձ հարգանք»։ Պաշտպանների գրությունն ու պատճառաբանությունները տուժողների վրդովմունքն արթնացրին։ Նրանք պաշտպանական կողմին մեղադրեցին իրենց զգացմունքները չհասկանալու մեջ։ Ավելին՝ տուժողների մոտ տպավորություն է, որ պաշտպանները հատուկ են ընտրել նման գործելաոճ, որպեսզի նիստերը հետաձգվեն եւ գործը հասնի վաղեմության ժամկետին։ Զոհված զինծառայողների հարազատները Անդրադառնալով նիստերն ապակեպատ դահլիճում իրականացնելու պաշտպանների առաջարկին՝ հանրային մեղադրողը չբացառեց այդ տարբերակը՝ նշելով, որ տուժողները իրավունք ունեն ապակեպատ հատվածից ներս գտնվելու, եւ դատարանը կարող է միայն որոշ անձանց արգելել ներս մտնել։  Նախագահող դատավորը նպատակահարմար չհամարեց նիստերն անցկացնել ապակեպատ դահլիճում՝ պարզաբանելով, որ շատ այլ գործեր են ընթանում այնտեղ, եւ եթե այս նիստերն էլ տեղափոխեն, ապա ստիպված է լինելու ամիսը մեկ անգամ նիստ նշանակել։ Դատավորը համաձայնեց պաշտպան Բայադյանի հետ, որ սանկցիաներն ավելի շատ պետք է կիրառվեն, բայց իրադրությունն այնպես կարգավորեն, որ մյուս տուժողները մեկ-երկուսի պատճառով չտուժեն։  Ի դեպ, նախագահող դատավորը նշեց, որ ապակեպատ դահլիճ է համարվում ապակիներից ներս ընկած հատվածը, եւ տուժողները, որպես դատավարության մասնակիցներ, իրավունք ունեն գտնվելու այդ հատվածում, ոչ թե դրսում, ինչն արդեն այդ դահլիճի ընտրությունն անիմաստ է դարձնում։ Նշենք, որ այս դատավարության մեկնարկին որոշ նիստեր անցկացվել են հենց ապակեպատ դահլիճում, իսկ տուժողները գտնվել են ապակիներից այն կողմ․ այդ հատվածում նույնիսկ նիստի ընթացքն էր դժվար լսելի։  Դատավորն ասաց, որ անձամբ կխոսի պաշտպանների հետ, եւ եթե հաջորդիվ որեւէ մեկը տեղից հունից դուրս գա, նիստերի դահլիճից հեռացվելու է եւ այլեւս հնարավորություն չունենա մասնակցելու դատական նիստին։ Դատավորը պաշտպան Բայադյանին առաջարկեց նիստի ավարտից հետո տուժող կողմի հետ շփում չունենալ, եթե հարկ լինի, կարող է թույլ տալ, որ պաշտպաններն ավելի շուտ դուրս գան դահլիճից՝ միջանցքում էլ իրար չպատահելու համար։  Այսօրվա նիստը հետաձգվեց՝ հիմք ընդունելով Քրեական դատավարության օրենսգրքի 273-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ դատական նիստին պաշտպանի չներկայանալու և տվյալ նիuտում նրան այլ պաշտպանով փոխարինելու անհնարինության դեպքում դատալսումները հետաձգվում են։  Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 4-ին։ Ինչում են մեղադրվում սպաները Ըստ մեղադրական եզրակացության՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  73 զինծառայողները՝ ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի ողջ անձնակազմը, զոհվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, երբ նրանց վրա հարձակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերը։ Նրանք Այգեստան չպիտի գնային, այլ համապատասխան երթուղով մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։ Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա ՊԲ N զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։ Հայարփի Բաղդասարյան

Արցախ

Արցախ

Loading...