Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքիով ավարտեց Ուելսի դեմ երևանյան հանդիպումը։ Հանդիպման 2-րդ խաղակեսին գոլեր չգրանցվեցին։ |armenpress.am|
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը նշանակալից է, քանի որ Դատարանի պատմության ընթացքում մեկ դատական վարույթի շրջանակներում որևէ այլ պետության նկատմամբ այս քանակի ժամանակավոր միջոցներ երբևէ չեն կիրառվել։ «Դա Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում էթնիկ հայերի իրավունքներին անդառնալի վնաս պատճառելու շարունակական վտանգի առկայության ցուցիչ է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի որդեգրած վարքագծով։
Երեւանի ժամանակով 18:00-ին մեկնարկել է ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան - Ուելս հանդիպումը։ Հայաստան-Ուելս հանդիպման 5-րդ րոպեին Հայաստանի հավաքականը բացում է խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ է դառնում Լուկաս Սելարայանը։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին: Զրուցակիցներն անդրադարձել են Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, օրակարգային հարցերին, ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի: [Վարչապետի աշխատակազմ]
Չափազանց կասկածելի է թվում նաեւ այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ եւ ըստ էության պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել «Արեւմտյան Ադրբեջան», եւ այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով։ Սա մեզ պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում, եւ խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է։ [Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նիստում]
Մինչ այստեղ ՝ Հայաստան գալը, ես հնարավորություն ունեցա երկու օրով այցելել Ադրբեջան, և ինձ մոտ տպավորություն էր, որ նրանք արդեն պատրաստ են խաղաղ բանակցությունների։ Համենայն դեպս, դա այն ուղերձն է, որը նրանք ցանկանում են փոխանցել: Եվ, իհարկե, ես ուզում եմ հավատալ վերջնական համաձայնության հասնելու հնարավորությանը։ Հուսով եմ ՝ այն արդեն տեղի կունենա առաջիկա շաբաթվա ընթացքում։ [ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաումա] |armenpress.am|
Այսօր պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ, սահմանների ու կոմունիկացիաների բացմամբ և առանց նախապայմանների բանակցությունների մեջ ներգրավմամբ։ Ես մեծ հույս ունեմ, որ այս բանակցությունները մոտ ապագայում կտան ցանկալի արդյունքներ։ [Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նիստում] |azatutyun.am|
Կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Բաց սահմաններ, ապաշրջափակված ենթակառուցվածքներ, ակտիվ տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր. սրանք այն պայմաններն են, որոնք, ըստ ՀՀ կառավարության, անհրաժեշտ են մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։ Նախագիծը վերաբերում է նոր ենթակառուցվածքների ստեղծմանը կամ գոյություն ունեցողների որակի բարելավմանը: Հայաստանը պատրաստ է ճանապարհային ենթակառուցվածքների համար հինգ անցակետ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Կայանի, Սոթքի, Քարահունջի, Անգեղակոթի և Երասխի մոտ, երկու անցակետ էլ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանին՝ Ախուրիկում և Մարգարայում։ |hetq.am|
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: [ՀՀ ՊՆ]
Կրեմլը դեռ չգիտի` արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ ոչ-պաշտոնական և ԵԱՏՄ տարեվերջյան գագաթնաժողովներին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ «Հայկական կողմը լավ գիտի, որ բոլորը հրավիրված են, որ սա ավանդական ձևաչափ է։ Իհարկե մենք նրան կսպասենք Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Պեսկովը։ |azatutyun.am|
ՈՒելսի 16 երկրպագուներ ձերբակալվել, ապա ազատ են արձակվել, 16-ը՝ խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և ներկայացվել են քննչական․ ՆԳՆ ոստիկանություն |azatutyun.am|
23:03 - 18 նոյեմբերի, 2023Հայաստանում ձերբակալվել է ուելսցի 30-ից ավելի ֆուտբոլային երկրպագու. BBC |panorama.am|
22:36 - 18 նոյեմբերի, 2023Ալեքսանդր Պետրակովը Ուելսի հետ խաղի արդյունքը կապում է վարպետության պակասի հետ |armenpress.am|
21:56 - 18 նոյեմբերի, 2023ՀՀ-ն անթույլատրելի է համարում կրոնական ցանկացած կառույցի նկատմամբ ոտնձգությունը. ԱԳՆ խոսնակ
21:48 - 18 նոյեմբերի, 2023Աբդոլլահիանն ու Բայրամովը հեռախոսով քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր |1lurer.am|
21:09 - 18 նոյեմբերի, 2023ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի հետ
20:32 - 18 նոյեմբերի, 2023Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքիով ավարտեց Ուելսի դեմ երևանյան հանդիպումը |armenpress.am|
19:59 - 18 նոյեմբերի, 2023Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ
19:39 - 18 նոյեմբերի, 2023ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշման վերաբերյալ
19:01 - 18 նոյեմբերի, 2023ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
18:40 - 18 նոյեմբերի, 2023ՈՒելսի 16 երկրպագուներ ձերբակալվել, ապա ազատ են արձակվել, 16-ը՝ խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և ներկայացվել են քննչական․ ՆԳՆ ոստիկանություն |azatutyun.am|
23:03 - 18 նոյեմբերի, 2023Հայաստանում ձերբակալվել է ուելսցի 30-ից ավելի ֆուտբոլային երկրպագու. BBC |panorama.am|
22:36 - 18 նոյեմբերի, 2023Ալեքսանդր Պետրակովը Ուելսի հետ խաղի արդյունքը կապում է վարպետության պակասի հետ |armenpress.am|
21:56 - 18 նոյեմբերի, 2023ՀՀ-ն անթույլատրելի է համարում կրոնական ցանկացած կառույցի նկատմամբ ոտնձգությունը. ԱԳՆ խոսնակ
21:48 - 18 նոյեմբերի, 2023Աբդոլլահիանն ու Բայրամովը հեռախոսով քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր |1lurer.am|
21:09 - 18 նոյեմբերի, 2023ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի հետ
20:32 - 18 նոյեմբերի, 2023Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքիով ավարտեց Ուելսի դեմ երևանյան հանդիպումը |armenpress.am|
19:59 - 18 նոյեմբերի, 2023Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ
19:39 - 18 նոյեմբերի, 2023ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշման վերաբերյալ
19:01 - 18 նոյեմբերի, 2023ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
18:40 - 18 նոյեմբերի, 2023