Ձնահյուսի հետևանքով զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Զինվորական պաշտոնեական անփութությունը)։

Ձնահյուսի հետևանքով զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Զինվորական պաշտոնեական անփութությունը)։

Տիրան Խաչատրյանը կկալանավորվի։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։ Այդ մասին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և այդ հարաբերությունների օրակարգն առավել զարգացնելու հարցեր: Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ: [ԱԽ գրասենյակ]

Ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։ Նա հայտնաբերվել է Հունվարի 14-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, Ցղունի գյուղի վարչական տարածքում։ [ՀՀ ՆԳՆ]

Ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։ Նա հայտնաբերվել է Հունվարի 14-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, Ցղունի գյուղի վարչական տարածքում։ [ՀՀ ՆԳՆ]

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եմենի հութիներին «ահաբեկչական» խմբավորում է անվանել` այդ տարածքում ամերիկյան և բրիտանական ռազմական հարվածների ֆոնին: «Կարծում եմ՝ այո», - ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստ է հութիներին անվանել ահաբեկչական խմբավորում: Բայդենը նշել է, որ Վաշինգտոնը կպատասխանի հութիներին, եթե նրանք շարունակեն նույն  վրդովեցուցիչ վարքագիծը դրսևորել:

Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղերի հարցը, Հայաստանը՝ 32 գյուղերի, որոնց կենսական նշանակության տարածքները օկուպացված են, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզում։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստին։

«Մենք, քանի որ հավատարիմ ենք Ալմաթիի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականությունն ընդունելուն, ասում ենք՝ օկուպացված տարածքներ պետք է չլինեն։ Հետևաբար, որտեղ պարզվի՝ ՀՀ-ն է ինչ-որ տարածքներ հսկողության տակ պահում, որոնց Ադրբեջանին են պատկանում, ՀՀ-ն դուրս կգա, որտեղ պարզվի՝ Ադրբեջանը, իրենք պետք է դուրս գան։ Սա գործնականում հնարավոր չէ իրագործել առանց համաձայնեցված քարտեզի․ ինչպե՞ս որոշենք՝ սա ՀՀ տարածքն է, թե՞ Ադրբեջանի․ պետք է սեղանին դնել Ալմաթիի հռչակագրի դրույթները դե յուրե արտահայտող քարտեզներ և իրողությունները համապատասխանեցնել քարտեզներին»։

Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղերի հարցը, Հայաստանը՝ 32 գյուղերի, որոնց կենսական նշանակության տարածքները օկուպացված են, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզում։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստին։ «Մենք, քանի որ հավատարիմ ենք Ալմաթիի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականությունն ընդունելուն, ասում ենք՝ օկուպացված տարածքներ պետք է չլինեն։ Հետևաբար, որտեղ պարզվի՝ ՀՀ-ն է ինչ-որ տարածքներ հսկողության տակ պահում, որոնց Ադրբեջանին են պատկանում, ՀՀ-ն դուրս կգա, որտեղ պարզվի՝ Ադրբեջանը, իրենք պետք է դուրս գան։ Սա գործնականում հնարավոր չէ իրագործել առանց համաձայնեցված քարտեզի․ ինչպե՞ս որոշենք՝ սա ՀՀ տարածքն է, թե՞ Ադրբեջանի․ պետք է սեղանին դնել Ալմաթիի հռչակագրի դրույթները դե յուրե արտահայտող քարտեզներ և իրողությունները համապատասխանեցնել քարտեզներին»։

Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:  Չնայած սաստիկ բքին և մառախուղին՝ մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ: [ՀՀ ՊՆ]

Մենք առաջարկում ենք զորքերը հայելային հետ քաշել, որ բախումների վտանգը չեզոքացնենք, Ադրբեջանը սա մերժում է, ասում ենք՝ եկեք սահմանային շրջանները ապառազմականացնենք, Ադրբեջանը մերժում է։ Ես կարող եմ ուրիշ առաջարկ անել․ եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերեն և դրանց կատարման՝ մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն ունենան։ Սա իհարկե նոր բան է, բայց կարծում եմ՝ եթե մենք անկեղծ ուզում ենք գնալ խաղաղության, բոլոր հարցերը կարելի է հասցեագրել։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստին]

Ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել՝ և երկաթուղային, և ավտոճանապարհային։
Ադրբեջանից ասում են՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ իրենք հասան նրան, որ արձանագրվի «Զանգեզուրի միջանցք» և, որ ՌԴ-ն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը: Եռակողմ հայտարարության մեջ այդ երկուսից ոչ մեկը չկա գրված, նման բան ընդհանրապես գոյություն չունի: Ոչ մի տեղ գրված չէ, որ ՌԴ-ն ՀՀ որևէ տարածքում կոմունիկացիայի անվտանգություն պետք է ապահովի, ընդհակառակը գրված է, որ ՀՀ-ն է երաշխավորում անվտանգությունն իր տարածքում: Եվ բանական է, ուրիշ ով պետք է ապահովի: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստին]

Ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել՝ և երկաթուղային, և ավտոճանապարհային։ Ադրբեջանից ասում են՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ իրենք հասան նրան, որ արձանագրվի «Զանգեզուրի միջանցք» և, որ ՌԴ-ն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը: Եռակողմ հայտարարության մեջ այդ երկուսից ոչ մեկը չկա գրված, նման բան ընդհանրապես գոյություն չունի: Ոչ մի տեղ գրված չէ, որ ՌԴ-ն ՀՀ որևէ տարածքում կոմունիկացիայի անվտանգություն պետք է ապահովի, ընդհակառակը գրված է, որ ՀՀ-ն է երաշխավորում անվտանգությունն իր տարածքում: Եվ բանական է, ուրիշ ով պետք է ապահովի: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստին]

Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության եվ մեկ անձի վնասվածք հասցնելու դեպքի նախաքննությամբ ձերբակալվել է հինգ անձ:  ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Տիրան Խաչատրյանի հետ առնչվող գործի վերաբերյալ։

ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի համակարգողը կայցելի Հայաստան
 |tert.am|

ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի համակարգողը կայցելի Հայաստան |tert.am|

20:49 - 14 հունվարի, 2024
Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ

Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ

19:50 - 14 հունվարի, 2024
Ֆրեդերիկ X-ը Դանիայի նոր թագավորն է դարձել գահից մոր հրաժարվելուց հետո |armeniasputnik.am|

Ֆրեդերիկ X-ը Դանիայի նոր թագավորն է դարձել գահից մոր հրաժարվելուց հետո |armeniasputnik.am|

19:45 - 14 հունվարի, 2024
Ձնահյուսի հետևանքով զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ձնահյուսի հետևանքով զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

19:40 - 14 հունվարի, 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

17:25 - 14 հունվարի, 2024
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

15:57 - 14 հունվարի, 2024
Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ

Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ

15:24 - 14 հունվարի, 2024
Ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին

Ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին

15:22 - 14 հունվարի, 2024
Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասել է 90 սմ-ի

Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասել է 90 սմ-ի

14:25 - 14 հունվարի, 2024
Իսլանդիայի Գրինդավիկ քաղաքի մոտ հրաբուխ է ժայթքել |tert.am|

Իսլանդիայի Գրինդավիկ քաղաքի մոտ հրաբուխ է ժայթքել |tert.am|

14:22 - 14 հունվարի, 2024

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
9-ամյա աղջկան հուզական ծանր վիճակում տեղափոխել են երեխաների աջակցման կենտրոն. պատկան մարմնից դեռ արձագանք չկա

9-ամյա աղջկան հուզական ծանր վիճակում տեղափոխել են երեխաների աջակցման կենտրոն. պատկան մարմնից դեռ արձագանք չկա

Այսօր Գյումրի համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը անչափահաս մի աղջկա նրա կամքին հակառակ տեղափոխել է Երեւան՝ երեխաների աջակցության կենտրոն։ «Ինֆոքոմ»-ին են դիմել աղջկա հոր փաստաբանները՝ տեղեկացնելով, որ երեխայի տեղափոխությունը եղել է բռնի ուժով, առանց նրա կարծիքը հաշվի առնելու եւ նրան հոգեհուզական վատ վիճակի հասցնելով։ Փաստաբան Արմինե Ավագյանը մեզ հայտնեց, որ այս տարվա մայիսի 8-ին Գյումրի համայնքի ղեկավարը որոշում է կայացրել երեխային հորից վերցնելու եւ աջակցության կենտրոն տեղափոխելու վերաբերյալ․ թե ինչ հիմքով, մեզ դեռ հայտնի չէ։ Ավագյանի խոսքով՝ պատճառաբանությունն այն է, որ երեխան գտնվում է կյանքի դժվարին իրավիճակում, ինչը իրենք անհիմն են որակում։ Մենք կապ հաստատեցինք Գյումրու համայնքի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանի հետ՝ որոշման հիմքերին ծանոթանալու եւ տեղափոխման ընթացքի վերաբերյալ պարզաբանում ստանալու։ Վերջինս ասաց, որ ինքն իրավասու չէ խոսել մեկ այլ մարմնին առնչվող թեմայով, խոստացավ կապ հաստատել հանձնաժողովի նախագահի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով։ 
Ժետոնների սարքերի՝ վալիդատորներով փոխարինումըհավելյալ հերթերի է հանգեցրել

Ժետոնների սարքերի՝ վալիդատորներով փոխարինումըհավելյալ հերթերի է հանգեցրել

Արդեն մի քանի շաբաթ է՝ մետրոպոլիտենում ժետոններ ընդունող սարքերի մեծ մասը փոխարինվել է վալիդատորներով՝  հերթեր եւ դժգոհություններ առաջացնելով քաղաքացիների շրջանում։ Քաղաքապետարանի եւ «Թել-Սելլ» ԲԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված եղանակներից առայժմ հասանելի է միայն թղթային կամ էլեկտրոնային QR կոդով վճարումը, այնինչ ըստ սկզբնական ժամկետի՝ համակարգի ներդնումը պետք է ավարտվեր այս տարվա մայիսին։   «Թել-Սելլ» ընկերությունից հայտնեցին՝ սկզբնական ժամկետը իրատեսական չէր, ծրագրային աշխատանքները հանձնելու իրենց վերջնաժամկետը երկարաձգվել է մինչ օգոստոսի 1-ը, բայց թե դրանք երբ կգործարկվեն, կախված է արդեն քաղաքապետարանից։   Մինչ այդ ժետոնների սարքերը հանելով՝ ընկերությունը փորձում է հանրությանը նոր համակարգին սովորեցնելու խնդիր լուծել։ Նշենք, որ «Թել-Սելլ» տերմինալներով արդեն հնարավոր է QR կոդ ձեռք բերել նաեւ առանց բաժանորդ դառնալու (առանց անձնական բջջային հեռախոսահամարը մուտքագրելու), սակայն այդ մասին պատշաճ իրազեկում չի իրականացվում։ 
Երեկոյան հոթ դոգ #15. Ամեն օր կլանվող շատ ինֆորմացիան, դաստիարակված ալգորիթմը, չծերանալու գաղտնիքը

Երեկոյան հոթ դոգ #15. Ամեն օր կլանվող շատ ինֆորմացիան, դաստիարակված ալգորիթմը, չծերանալու գաղտնիքը

Հետազոտող տաքսիստների կարծիքը շատ ինֆորմացիայի մասին ու մնացած հետազոտողների պնդումը, գարնանային սրացումներն ու լրատվականները, բախտավորները, որ դուրս են լրատվությունից, անընդհատ ստացվող ինֆորմացիան, քո փոխարեն ընտրվող տեղեկությունները,  դաստիրարակված ալգորիթմն ու իրականությունից կտրող պղպջակը, մի օրվա ընթացքում նախամարդու ամբողջ կյանքի ինֆորմացիան սպառելը, փոքրացող ուղեղներն ու մեծացող ինֆորմացիան, ամեն ինչի մասին կտոր-կտոր պատկերացում ունենալը, իդեալական սպառողն ու կողնտենտ ստեղծողները, ինչ անել լուրերի մեջ չգժվելու և չծերանալու համար։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանից Աշոտ Խաչատրյանն ու Նարինե Սաֆարյանը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից։
Նախագծված, բայց չկառուցված ճանապարհը՝ հարակից Թբիլիսյան խճուղուն

Նախագծված, բայց չկառուցված ճանապարհը՝ հարակից Թբիլիսյան խճուղուն

Արփի Խալաթյանը 2019 թ․-ին հողատարածք է գնել Երեւանի Թբիլիսյան խճուղի 11/8 հասցեում, 2022 թ․-ին՝ ստացել շինարարության թույլտվություն, սակայն ինչպես շինարարության ողջ ընթացքում, այնպես էլ հիմա իր հողատարածքին մեքենայով մոտենալու խոչընդոտներ ունի։ Նաեւ չի կարողանում ջրի, հոսանքի գծեր անցկացնել, ավարտական ակտը ստանալ։ Հիպոթեք է մարում, ցանկանում սկսել առանձնատան վերանորոգումը՝ առանց իմանալու՝ իր ընտանիքն ի վերջո բնակվելո՞ւ է այդտեղ, թե՞ ոչ։ Արփին միակը չէ, հարակից տասնյակ հողատարածքների սեփականատերերը նույն խնդրի առաջ են։ Այս իրավիճակի գլխավոր պատճառն այն է, որ այդ հողատարածքների՝ 2006 թ․-ի հատակագծով նախատեսված ճանապարհը, որով դրանք պետք է կապվեին Թբիլիսյան խճուղուն, Երեւանի քաղաքապետարանն առ այսօր չի կառուցել։ Քաղաքային իշխանությունը խնդրին տեղյակ է, սակայն 3 տարի է՝ այն ոչ միայն չի լուծվում, այլեւ նոր հողահատկացումների հետեւանքով ավելի է բարդանում։ Ճանապարհի հատվածում նաեւ հողազավթում է եղել, քրեական վարույթ է նախաձեռնվել։
Արտավազդ Սահակյանը չի սպանվել և «հրաշագործ» դեղամիջոց չի գովազդում. դիփֆեյքի տեսանյութի հետքերով 
 |civilnet.am|

Արտավազդ Սահակյանը չի սպանվել և «հրաշագործ» դեղամիջոց չի գովազդում. դիփֆեյքի տեսանյութի հետքերով |civilnet.am|

civilnet.am: Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է կեղծ-տեսանյութ, որում իբրև «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հայտնում է, թե սպանվել է հայտնի բժիշկ՝ սկանդալային հարցազրույցից հետո, որում իբր պատմել է «հրաշագործ» դեղամիջոցի մասին: Այս տեսանյութերում և ուղեկցվող գովազդային գրառումներում առաջարկվում է գնել իբրև բազմաթիվ հիվանդություններ բուժող դեղամիջոցը։ Այս տեսանյութերը սոցցանցերում ստացել են հազարավոր արձագանքներ, տարածումներ և մեկնաբանություններ։ Կեղծ ռեպորտաժ՝ գեներացված արհեստական բանականության միջոցով Այս տեսանյութներն ամբողջությամբ կեղծված են և ստեղծված են արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով․ օգտագործվել են լրագրող Անուշ Մկրտչյանի, վիրաբույժ Արտավազդ Սահակյանի ձայների և պատկերների կրկնօրինակները, կադրեր «Ազատություն» ռադիոկայանի, «Հանրային հեռուստաընկերության» լուրերի հաղորդումից և այլն։«Արտավազդ Սահակյանն արդեն շատ տարիներ պայքարում էր արդարության համար՝ դեղագործական ընկերություններին անվանելով խարդախներ…»,- ասվում է արհեստական բանականության միջոցով գեներացված կեղծ տեսանյութում։ Այնուհետև տեսանյութում ներկայացվում է ոստիկանի «մեկնաբանություն», որը հայտնում է, թե չի հաջողվել փրկել բժշկի կյանքը։ Ոստիկանի դեմքը քողարկված է, իսկ ձայնը՝ փոխված։ Տեսանյութում ցուցադրվում է նաև հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի իբրև «վերջին հարցազրույցը»՝ կրկին արհեստականորեն գեներացված, որտեղ բժշկի կեղծված ձայնը պատմում է իր ստեղծած «հրաշագործ» դեղամիջոցի և իր հասցեին սպառնալիքների մասին: «Դեղագործական ընկերությունները մաֆիա են: […] Ինչո՞ւ են նրանք սպառնում ինձ: Որովհետև ես ստեղծել եմ մի արտադրանք, որը նրանց ձեռնտու չէ:», – ասում է Սահակյանի կեղծված ձայնը: Վիրաբույժի սպանության տեղեկությունը կեղծ է Հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի նկատմամբ մահափորձի լուրը կեղծ է: Սահակյանը չի ստեղծել հիշատակված դեղամիջոցը և չի արել կեղծ տեսանյութում ցուցադրվող հայտարարությունները:Նման կեղծ տեսանյութեր են տարածվում նաև այլ հայտնի բժիշկների մասնակցությամբ: Բոլոր դեպքերում սցենարը նույնն է՝ բժշկի իբր սպանություն և նրա վերջին հարցազրույցը «հրաշագործ» դեղամիջոցի մասին: #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաղորդավարի, ոստիկանի և բժշկի մասնակցությամբ բնօրինակ տեսանյութերը հրապարակվել են դեռ տարիներ առաջ։ Այսպես, Սահակյանի կադրերը վերցված են Հանրային հեռուստաընկերության 2018-ի փետրվարի ռեպորտաժից, որտեղ նա պատմում էր վիրաբույժների աշխատանքի մասին: Ոստիկանության ներկայացուցչի բնօրինակ տեսանյութը հրապարակվել է 2019-ի դեկտեմբերին՝ տոնական օրերին ոստիկանության ուժեղացված ծառայության մասին: Հեռուստահաղորդավար Անուշ Մկրտչյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշել է, որ տեսանյութը կեղծ է, և խարդախները կեղծիքի պատրաստման համար օգտագործել են իր՝ «Ազատություն» ռադիոկայանի նորությունների հաղորդումներից մեկը:Խարդախները օգտագործել են բնօրինակ տեսանյութերը՝ անձանց պատկերները և ձայները մանիպուլյացիայի ենթարկելու և «դիփ-ֆեյք» պատրաստելու համար։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Loading...