Հայաստանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչությունն առայժմ զերծ է մնում Հայաստանի հետ սահմանին Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին մեկնաբանություններից, քանի դեռ քննություն է անցկացվում։ Դեսպան Պետր Պիրունչիկը «Ազատությանը» միայն փոխանցեց, որ դեպքը ոչ մի առնչություն չունի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության որևէ անդամի հետ, ինչպես առանց կոնկրետ աղբյուրի հղում անելու պնդել էին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ։ Նման պնդում, օրինակ, «Մինվալ»-ն էր արել։ |azatutyun.am|
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Հայաստանի հետ սահմանին Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին։ APA գործակալությունը հայտնում է, որ Չեխիայի քաղաքացին ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից, երբ փորձել է խախտել սահմանը։ Նշվում է, որ փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։ Haqqin.az-ն էլ գրում է, որ Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին տեղեկությունը փոխանցվել է Ադրբեջանում Չեխիայի հյուպատոսությանը։ |armenpress.am| |armenpress.am|
«Հանրային ձայն» ֆրակցիան չի մասնակցելու և քվորում չի ապահովելու արտահերթ նիստի կայացման համար: Այս պահին կան շանտաժներ և ճնշումներ ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը ամեն գնով կայանա: Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ եթե «Հանրային ձայն»-ի որևէ անդամ տրվի այդ շանտաժներին և մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, նա ոչ միայն ամենավերջին պարսավանքին կարժանանա իմ կողմից, այլև իր կարիերան կավարտի նույն օրը: Իսկ շանտաժի լեզվով խոսող իշխանությունները թող լավ իմանան՝ ես շատ շուտով անձամբ եմ գալու իրենց ետևից։ [ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյան] |news.am|
Մենք քաղաքական տեսանկյունից շատ վատ դրության մեջ ենք, և հակապետական մոտեցումներ են իրացվում։ Այս բալանսը վերականգնելու միակ հնարավորությունն իրավական ատյաններն են։ Արցախի հիմնախնդրի տեսանկյունից բեկումնային նշանակություն կարող է ունենալ ՄԱԿ-ի դատարանի դիրքորոշումը Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականության վերաբերյալ, և այն նախ կարող է ապալեգիտիմացնել արդեն իսկ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունները, և մյուս կողմից վերահաստատել հայերի իրավունքները․․․։ Այսինքն՝ մենք կունենանք իրավական հիմքերը, և եթե երկիրը բերենք մի մակարդակի, որը կունենա ռազմական և տնտեսական հզորություն, գոնե հաջորդ սերունդների համար սա կարող է մի օր լուծելի խնդիր լինել։ Բայց եթե այս իրավական գործընթացները կասեցվեն, և քաղաքական հարթակներում հակահայկական դիրքորոշումներ իրացվեն, մենք արհեստականորեն կփակենք Արցախի պատմական էջը։ [Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյան] |hetq.am|
ԼՂ-ում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած ու արտերկրում բուժում ստացող քաղաքացիների մեծ մասն արդեն վերադարձել է Հայաստան։ Մոտ երկու տասնյակ պացիենտ էր մեկնել արտերկիր բուժվելու։ Մեկնել էին ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա, Բուլղարիա և էլի մի քանի երկրներ: Երևանում ստացիոնար բուժման մեջ է շարունակում մնալ միայն 1 բուժառու։ [Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան] |armeniasputnik.am|
ԱՄՆ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները Իրաքում և Սիրիայում․ Սալիվան |factor.am|
21:56 - 04 փետրվարի, 2024Վարազդատ Հարոյանը պաշտոնապես տեղափոխվեց չինական «Ցինդաու Վեստ Քոսթ» |armenpress.am|
18:59 - 04 փետրվարի, 2024Փաստաբանը ստացել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու դատարանի որոշումը. այն կբողոքարկի |news.am|
17:18 - 04 փետրվարի, 2024Հայաստանյան բանտերում շուրջ 200 օտարերկրյա քաղաքացի է պահվում. ո՞ր երկրներից են նրանք |armeniasputnik.am|
15:19 - 04 փետրվարի, 2024Արթիկում կառուցվելու է բժշկական կենտրոնի ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր շենք |armenpress.am|
14:56 - 04 փետրվարի, 2024Հայաստանում կտաքանա 12-14 աստիճանով, մի շարք մարզերում գետնաբուք է սպասվում
14:45 - 04 փետրվարի, 2024Չիլիում անտառային հրդեհների զոհ է դարձել առնվազն 46 մարդ |hetq.am|
14:39 - 04 փետրվարի, 2024Թուրքիայի հետ լավ հարաբերությունները նախապայման են ԵՄ-Անկարա կապերը բարելավելու համար․ Հունաստանի ԱԳՆ |news.am|
14:38 - 04 փետրվարի, 2024ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան 36 հարված են հասցրել Եմենում հութիների թիրախներին |tert.am|
14:35 - 04 փետրվարի, 2024Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է
13:17 - 04 փետրվարի, 2024ԱՄՆ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները Իրաքում և Սիրիայում․ Սալիվան |factor.am|
21:56 - 04 փետրվարի, 2024Վարազդատ Հարոյանը պաշտոնապես տեղափոխվեց չինական «Ցինդաու Վեստ Քոսթ» |armenpress.am|
18:59 - 04 փետրվարի, 2024Փաստաբանը ստացել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու դատարանի որոշումը. այն կբողոքարկի |news.am|
17:18 - 04 փետրվարի, 2024Հայաստանյան բանտերում շուրջ 200 օտարերկրյա քաղաքացի է պահվում. ո՞ր երկրներից են նրանք |armeniasputnik.am|
15:19 - 04 փետրվարի, 2024Արթիկում կառուցվելու է բժշկական կենտրոնի ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր շենք |armenpress.am|
14:56 - 04 փետրվարի, 2024Հայաստանում կտաքանա 12-14 աստիճանով, մի շարք մարզերում գետնաբուք է սպասվում
14:45 - 04 փետրվարի, 2024Չիլիում անտառային հրդեհների զոհ է դարձել առնվազն 46 մարդ |hetq.am|
14:39 - 04 փետրվարի, 2024Թուրքիայի հետ լավ հարաբերությունները նախապայման են ԵՄ-Անկարա կապերը բարելավելու համար․ Հունաստանի ԱԳՆ |news.am|
14:38 - 04 փետրվարի, 2024ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան 36 հարված են հասցրել Եմենում հութիների թիրախներին |tert.am|
14:35 - 04 փետրվարի, 2024Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է
13:17 - 04 փետրվարի, 2024