Հայաստանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչությունն առայժմ զերծ է մնում Հայաստանի հետ սահմանին Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին մեկնաբանություններից, քանի դեռ քննություն է անցկացվում։ Դեսպան Պետր Պիրունչիկը «Ազատությանը» միայն փոխանցեց, որ դեպքը ոչ մի առնչություն չունի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության որևէ անդամի հետ, ինչպես առանց կոնկրետ աղբյուրի հղում անելու պնդել էին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ։ Նման պնդում, օրինակ, «Մինվալ»-ն էր արել։ |azatutyun.am|
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Հայաստանի հետ սահմանին Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին։ APA գործակալությունը հայտնում է, որ Չեխիայի քաղաքացին ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից, երբ փորձել է խախտել սահմանը։ Նշվում է, որ փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։ Haqqin.az-ն էլ գրում է, որ Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին տեղեկությունը փոխանցվել է Ադրբեջանում Չեխիայի հյուպատոսությանը։ |armenpress.am| |armenpress.am|
«Հանրային ձայն» ֆրակցիան չի մասնակցելու և քվորում չի ապահովելու արտահերթ նիստի կայացման համար: Այս պահին կան շանտաժներ և ճնշումներ ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը ամեն գնով կայանա: Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ եթե «Հանրային ձայն»-ի որևէ անդամ տրվի այդ շանտաժներին և մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, նա ոչ միայն ամենավերջին պարսավանքին կարժանանա իմ կողմից, այլև իր կարիերան կավարտի նույն օրը: Իսկ շանտաժի լեզվով խոսող իշխանությունները թող լավ իմանան՝ ես շատ շուտով անձամբ եմ գալու իրենց ետևից։ [ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյան] |news.am|
Մենք քաղաքական տեսանկյունից շատ վատ դրության մեջ ենք, և հակապետական մոտեցումներ են իրացվում։ Այս բալանսը վերականգնելու միակ հնարավորությունն իրավական ատյաններն են։ Արցախի հիմնախնդրի տեսանկյունից բեկումնային նշանակություն կարող է ունենալ ՄԱԿ-ի դատարանի դիրքորոշումը Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականության վերաբերյալ, և այն նախ կարող է ապալեգիտիմացնել արդեն իսկ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունները, և մյուս կողմից վերահաստատել հայերի իրավունքները․․․։ Այսինքն՝ մենք կունենանք իրավական հիմքերը, և եթե երկիրը բերենք մի մակարդակի, որը կունենա ռազմական և տնտեսական հզորություն, գոնե հաջորդ սերունդների համար սա կարող է մի օր լուծելի խնդիր լինել։ Բայց եթե այս իրավական գործընթացները կասեցվեն, և քաղաքական հարթակներում հակահայկական դիրքորոշումներ իրացվեն, մենք արհեստականորեն կփակենք Արցախի պատմական էջը։ [Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյան] |hetq.am|
ԼՂ-ում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած ու արտերկրում բուժում ստացող քաղաքացիների մեծ մասն արդեն վերադարձել է Հայաստան։ Մոտ երկու տասնյակ պացիենտ էր մեկնել արտերկիր բուժվելու։ Մեկնել էին ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա, Բուլղարիա և էլի մի քանի երկրներ: Երևանում ստացիոնար բուժման մեջ է շարունակում մնալ միայն 1 բուժառու։ [Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան] |armeniasputnik.am|
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած հայտարարությունները․ «Պարզունակ բլեֆ է ու պատասխանատվությունից խուսափելու միջոց։ Դա նրա սովորական գործելակերպն է` մեղավորներ փնտրել ամեն մի ձախորդության, ամեն մի անհաջողության համար։ Հիմա մեղավորները սպառվել են, անցել է 30 տարի առաջ ընդունված փաստաթղթերին։ Մանկամտություն ու պարզամտություն է մեղադրել 30 տարի առաջ ընդունված հիմնադիր, պետականաստեղծ փաստաթղթերին։ Նույն փաստաթուղթը մինչ օրս Հայաստանին հաղթանակներ է բերել։ Չեմ ուզում մտածել Փաշինյանի առաջարկած փոփոխությունների հնարավոր հետևանքների մասին, հուսով է, որ այդ հարցն ընդհանրապես դուրս կգա օրակարգից»։ |armeniasputnik.am|
Ավագանու 5 անդամի լիազորությունները դադարեցնելու օրակարգով Երեւանի ավագանու արտահերթ նիստը երկու օրով հետաձգվել է: [Երևանի քաղաքապետարան] |news.am|
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը։Արա Մխիթարյանի հարազատները պատրաստվում են վիճարկել դատարանի որոշումը։ |armeniasputnik.am|
ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Կարեն Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով հանձնման մասին միջնորդություն է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն: Այդ մասին «Լուրերին» տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ Վանեցյանը, հանդիսանալով Կիպրոսում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, 2018թ․ հուլիսի 23-ին ձեռք էր բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ 12.5 տոկոս բաժնետոմսերը, որոնք փաստացի պատկանել են Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցրած Միքայել Մինասյանին և գրանցված եղել «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ անվամբ։ Վանեցյանի՝ բաժնետոմսերը ձեռք բերելու նպատակն էր թաքցնել դրանց հանցավոր ծագումը, իրական բնույթը․ նա դրան հաղորդել էր օրինական քաղաքացիաիրավական գործարքների արդյունքում ստացված գույքի տեսք: Վանեցյանը 1 մլրդ դրամով և 13 մլն ԱՄՆ դոլարով օֆշորային կազմակերպության միջոցով ձեռք էր բերել և տնօրինել հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 14 մլրդ 526 մլն 300 հազար դրամ արժողությամբ գույքը:
Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ «Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով՝ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,- «Լուրեր»-ին հայտնել է ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը:
Չեխիայի քաղաքացու ձերբակալության դեպքը ոչ մի առնչություն չունի ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության որևէ անդամի հետ |azatutyun.am|
22:42 - 03 փետրվարի, 2024Ադրբեջանի Կարմիր մահիկի աշխատակիցներն այցելել են Արցախում մնացած հայերին |azatutyun.am|
21:32 - 03 փետրվարի, 2024ԱՏՁՄ-ն ն մտահոգությունն է հայտնում արդեն օրինաչափություն դարձած անվանի մարդկանց և բիզնեսի ներկայացուցիչների աղմկոտ ձերբակալությունների մասին․ հայտարարություն
20:12 - 03 փետրվարի, 2024Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի անկախությունը |hetq.am|
19:04 - 03 փետրվարի, 2024Փարիզի Լիոնի կայարանում հարձակման հետևանքով 3 մարդ է վիրավորվել |hetq.am|
17:21 - 03 փետրվարի, 2024Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Հայաստանի հետ սահմանին Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին |armenpress.am|
17:16 - 03 փետրվարի, 2024Շաբաթական լինում է 50-57 դեպք, լինում են նաև տեղային բռնկումներ. նախախարը՝ կարմրուկի մասին |armeniasputnik.am|
16:42 - 03 փետրվարի, 2024Հայաստանը կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին
16:37 - 03 փետրվարի, 2024Իրաքի ԱԳՆ-ն կանչել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին |shantnews.am|
16:23 - 03 փետրվարի, 2024ՌԴ-ն Շվեյցարիային չեզոք չի համարում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում |tert.am|
16:13 - 03 փետրվարի, 2024Չեխիայի քաղաքացու ձերբակալության դեպքը ոչ մի առնչություն չունի ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության որևէ անդամի հետ |azatutyun.am|
22:42 - 03 փետրվարի, 2024Ադրբեջանի Կարմիր մահիկի աշխատակիցներն այցելել են Արցախում մնացած հայերին |azatutyun.am|
21:32 - 03 փետրվարի, 2024ԱՏՁՄ-ն ն մտահոգությունն է հայտնում արդեն օրինաչափություն դարձած անվանի մարդկանց և բիզնեսի ներկայացուցիչների աղմկոտ ձերբակալությունների մասին․ հայտարարություն
20:12 - 03 փետրվարի, 2024Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի անկախությունը |hetq.am|
19:04 - 03 փետրվարի, 2024Փարիզի Լիոնի կայարանում հարձակման հետևանքով 3 մարդ է վիրավորվել |hetq.am|
17:21 - 03 փետրվարի, 2024Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Հայաստանի հետ սահմանին Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին |armenpress.am|
17:16 - 03 փետրվարի, 2024Շաբաթական լինում է 50-57 դեպք, լինում են նաև տեղային բռնկումներ. նախախարը՝ կարմրուկի մասին |armeniasputnik.am|
16:42 - 03 փետրվարի, 2024Հայաստանը կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին
16:37 - 03 փետրվարի, 2024Իրաքի ԱԳՆ-ն կանչել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին |shantnews.am|
16:23 - 03 փետրվարի, 2024ՌԴ-ն Շվեյցարիային չեզոք չի համարում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում |tert.am|
16:13 - 03 փետրվարի, 2024