Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները կներգրավվեն ականազերծման աշխատանքնում։ Համապատասխան աշխատանքներ են տարվում ականազերծման գործողություններին ռուսական խաղաղապահ զորակազմի մասնակցության փաստաթղթավորման հետ կապված։  [Ադրբեջանի ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանով] |factor.am|

 Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Վաղը նախատեսված է Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:

ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով։ Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարը և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։ Նա նշել է, որ ԵՄ-ն հանձնառու է նաև տարածաշրջանում իրավիճակի կայունությանը։ «Այս նոր օրակարգը հիմնված է անցյալի գործակցության վրա, բայց ավելի շոշափելի է. աշխատանքն ընթանում է բոլոր ուղղություններով: Թե՛ ՀՀ-ում, թե՛ ԵՄ-ում արձանագրում են, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը, երկխոսությունը այսքան դինամիկ չի եղել: ԵՄ-ն շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունությանը և կարգավորմանը՝ ներառյալ այն հանդիպումները, որոնք կազմակերպել է Եվրախորհուրդը»,- ասել է դեսպանը: |1lurer.am|

Պետքարտուղար Էնթոնի  Բլինքենն ընդգծել է, որ սահմանին լարվածության ավելացման որևէ արդարացում չի կարող լինել և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։ 
Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորությունները և հանձնառությունները կատարելու անհրաժեշտությունը և կոչ արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին: 

[ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայություն]
 |1lurer.am|

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ սահմանին լարվածության ավելացման որևէ արդարացում չի կարող լինել և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորությունները և հանձնառությունները կատարելու անհրաժեշտությունը և կոչ արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին: [ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայություն] |1lurer.am|

  Իսրայելի ոստիկանությունը երեկ  ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը, եւ հարձակվելով հոգեւորականների եւ տեղացի հայերի վրա:
 Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Իսրայելի կառավարությունից պատասխան է պահանջում ոստիկանության սկսած տեղահանության վերաբերյալ։

Իսրայելի ոստիկանությունը երեկ ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը, եւ հարձակվելով հոգեւորականների եւ տեղացի հայերի վրա: Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Իսրայելի կառավարությունից պատասխան է պահանջում ոստիկանության սկսած տեղահանության վերաբերյալ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ ապրիլի 5-ին ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպման հիմնական թեման լինելու է Հայաստանի տնտեսական զարգացումը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։  Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը կհանգեցնի Հարավային Կովկասում լարվածության սրմանը։

Վանո Սիրադեղյանի վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստին Սիրադեղյանի որդու՝ Խաչատուր Սիրադեղյանի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնեց, որ գործի նյութերին մասամբ են ծանոթացել եւ առաջ շարժվելու համար հավելյալ ժամանակ խնդրեց՝ տեղեկացնելով, որ չեն պատրաստվում որեւէ փուլում մահվան հիմքով գործը կարճելու միջնորդություն ներկայացնել․ «Պարոն Սիրադեղյանը ոչ թե երկմտում է գործի կարճման հետ կապված միջնորդություն ներկայացնել–չներկայացնելու հարցում, այլ ցանկանում է խորանալ գործի մեջ եւ փորձել անել իրենից կախված անհրաժեշտը այդ խնդրի շրջանակում»,–ասաց նա։
Դատավորը որոշեց հավելյալ ժամանակ տրամադրել՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ծանուցումներ է ուղարկել գործով տուժող ներգրավված 21 անձանց, սակայն այս պահի դրությամբ միայն 4–ն է համարվում պատշաճ ծանուցված։ Մի մասի ծանուցումների վերաբերյալ տեղեկություն չի ստացվել, երկու դեպքում ծանուցումները վերադարձվել են՝ «մահացած» նշումով, երկու դեպքում՝ «անհայտ» նշումով, մեկի դեպքում՝ «բացակա» նշումով, մեկի դեպքում՝ «տեղափոխված» նշումով, յոթի դեպքում՝  «չպահանջված» նշումով։

Վանո Սիրադեղյանի վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստին Սիրադեղյանի որդու՝ Խաչատուր Սիրադեղյանի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնեց, որ գործի նյութերին մասամբ են ծանոթացել եւ առաջ շարժվելու համար հավելյալ ժամանակ խնդրեց՝ տեղեկացնելով, որ չեն պատրաստվում որեւէ փուլում մահվան հիմքով գործը կարճելու միջնորդություն ներկայացնել․ «Պարոն Սիրադեղյանը ոչ թե երկմտում է գործի կարճման հետ կապված միջնորդություն ներկայացնել–չներկայացնելու հարցում, այլ ցանկանում է խորանալ գործի մեջ եւ փորձել անել իրենից կախված անհրաժեշտը այդ խնդրի շրջանակում»,–ասաց նա։ Դատավորը որոշեց հավելյալ ժամանակ տրամադրել՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ծանուցումներ է ուղարկել գործով տուժող ներգրավված 21 անձանց, սակայն այս պահի դրությամբ միայն 4–ն է համարվում պատշաճ ծանուցված։ Մի մասի ծանուցումների վերաբերյալ տեղեկություն չի ստացվել, երկու դեպքում ծանուցումները վերադարձվել են՝ «մահացած» նշումով, երկու դեպքում՝ «անհայտ» նշումով, մեկի դեպքում՝ «բացակա» նշումով, մեկի դեպքում՝ «տեղափոխված» նշումով, յոթի դեպքում՝  «չպահանջված» նշումով։

 ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից։ Հարցին, թե ինչո՞ւ Ջերմուկի կամ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող այլ հատվածից չսկսվեց սահմանազատումը, Խաչատրյանը պատասխանել է․ «Որովհետև չուզեցին, այդտեղից [Տավուշից] ուզեցին»։ «Շատ մեծ խնդիր է եղել սահմանազատումն ինչ-որ մի տեղից սկսել, որովհետև բանակցություններ չկային և պատերազմի վտանգ կար։ Մի դրական բան եղավ՝ որոշվեց սկսել սահմանազատումը։ Հիմա Ադրբեջանն առաջարկել է սկսել հյուսիսային սահմանից, սկսել ենք»։|civilnet.am|

 ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ այսօր դիմակավորված և զինված անհայտ անձը ներխուժել է Բագրատունյաց 7 հասցեում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք և, զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել այնտեղ գտնվող ամբողջ գումարը: Առերևույթ ավազակության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին Factor.am-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (զենք զինամթերքի ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով։

Սերգեյ Թաշչյանը նշանակվել է  Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

Սերգեյ Թաշչյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

22:20 - 04 ապրիլի, 2024
ՀՀ ԱԽ քարտուղարի պատվիրակությունը աշխատանքային հանդիպումներ կանցկացնի Շվեդիայում, Ֆինլանդիայում և Լիտվայում

ՀՀ ԱԽ քարտուղարի պատվիրակությունը աշխատանքային հանդիպումներ կանցկացնի Շվեդիայում, Ֆինլանդիայում և Լիտվայում

22:19 - 04 ապրիլի, 2024
Պօղոսեանը վերանշանակվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի, Հակոբյանը և  Առաքելյանը՝ ՊՊԾ պետի տեղակալի պաշտոններում

Պօղոսեանը վերանշանակվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի, Հակոբյանը և Առաքելյանը՝ ՊՊԾ պետի տեղակալի պաշտոններում

22:18 - 04 ապրիլի, 2024
Բրյուսելյան հանդիպումը հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար. Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է կայանալիք հանդիպումը |tert.am|

Բրյուսելյան հանդիպումը հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար. Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է կայանալիք հանդիպումը |tert.am|

20:57 - 04 ապրիլի, 2024
Ռուս խաղաղապահներն Արցախում նոր գործառույթ են ստանում․ Ադրբեջանին կօգնեն ականազերծման աշխատանքներում |factor.am|

Ռուս խաղաղապահներն Արցախում նոր գործառույթ են ստանում․ Ադրբեջանին կօգնեն ականազերծման աշխատանքներում |factor.am|

20:14 - 04 ապրիլի, 2024
Կրթության և մշակույթի ոլորտների 2025 թ. բյուջետային հայտը քննարկվել է շահառու խմբերի հետ

Կրթության և մշակույթի ոլորտների 2025 թ. բյուջետային հայտը քննարկվել է շահառու խմբերի հետ

19:32 - 04 ապրիլի, 2024
Crocus City Hall -ի ահաբեկչության գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել
 |azatutyun.am|

Crocus City Hall -ի ահաբեկչության գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել |azatutyun.am|

19:31 - 04 ապրիլի, 2024
Երևանում պաշտոնապես մեկնարկեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը
 |armenpress.am|

Երևանում պաշտոնապես մեկնարկեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը |armenpress.am|

19:30 - 04 ապրիլի, 2024
Քննարկվել է դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի պիլոտավորման ընթացքի զեկույցը

Քննարկվել է դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի պիլոտավորման ընթացքի զեկույցը

19:29 - 04 ապրիլի, 2024
Նավալնին հետմահու արժանացել է Դրեզդենի խաղաղության մրցանակին
 |azatutyun.am|

Նավալնին հետմահու արժանացել է Դրեզդենի խաղաղության մրցանակին |azatutyun.am|

19:26 - 04 ապրիլի, 2024

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
Ուժային կառույցների ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, որոնց ծագման աղբյուրը հետագծելի չէ

Ուժային կառույցների ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, որոնց ծագման աղբյուրը հետագծելի չէ

2023 թվականին ուժային կառույցների՝ Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության, Հակակոռոպւցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության 85 աշխատակիցներ ստացել են 343 մլն դրամի 105 նվիրատվություն։  «Ինֆոքոմը» կարողացել է նույնականացնել 105 նվիրատուներից 55-ին և գտնել նրանց կապը պաշտոնյաների հետ։ Պաշտոնյաները նվիրատվություններ ստացել են տարբեր արժույթներով՝ դրամ, ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար և եվրո։ 343 մլն դրամից շուրջ 326 միլիոնը պաշտոնյաները ստացել են գումարի տեսքով, իսկ 17 միլիոնը՝  բնամթերային ձևով։ Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունները ուժային կառույցների աշխատակիցները ստացել են ծնողներից՝ մոտ 95 մլն դրամ։  Շուրջ 143 միլիոն դրամի նվիրատվություններ կատարած անձանց չենք կարողացել նույնականացնել։   Հայտարարագրերը նվիրատվությունների ծագման աղբյուրը չեն բացահայտում 2023 թվականին 105 նվիրատուներից միայն 9-ն են եղել հայտարարատու։ Մյուս 96 նվիրատուների դեպքում նվիրատվության գումարի ծագման աղբյուրը տեսանելի, հետևաբար նաև հետագծելի չէ։ Նվիրատվությունների գումարների ծագման աղբյուրները հաճախ չեն ուսումնասիրվում անգամ այն դեպքում, երբ նվիրատուներից որոշները հայտարարատու են, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ոչ բոլոր պաշտոնյաների հայտարարագրերն է ուսումնասիրում։  Պաշտոնատար անձանց և նրանց հայտարարատու նվիրատուների հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում որոշ հետաքրքիր դրվագներ ենք նկատել։  Երևան քաղաքի դատախազության արդեն նախկին ավագ դատախազ Կարեն Զոհրաբյանը (պաշտոնեական պարտականությունները դադարեցվել են 2024թ․-ին) 53 500 ԱՄՆ դոլար նվիրատվություն է ստացել կնոջից՝ Նաիրա Ղազարյանից։ Հետաքրքիր է, որ Կարեն Զոհրաբյանի՝ 2023 թվականի եկամուտը կազմել է մոտ 54 մլն դրամ, որից ընդամենը 12.6 մլն դրամն է աշխատավարձ, մնացած 41 մլն դրամից շուրջ 20 մլն դրամը կնոջ նվիրատվությունն է, ևս 21 մլն դրամ էլ արդեն նախկին դատախազը ստացել է վարկերից։  Ուսումնասիրեցինք նաև նրա կնոջ՝ Նաիրա Ղազարյանի հայտարարագիրը։ Վերջինիս այդ տարվա եկամուտը կազմել է 43 մլն դրամ, որից ընդամենը շուրջ 2 մլն դրամն է աշխատավարձից, իսկ մյուս մասը՝ կրկին ստացած վարկերից։  Շիրակի մարզի դատախազության դատախազ Արման Նիկողոսյանը 12 մլն դրամ նվիրատվություն է ստացել հորից՝ Գագիկ Նիկողոսյանից, և 5 մլն դրամ՝ մորից՝ Կարինե Նիկողոսյանից։ 2023 թվականին Արման Նիկողոսյանի եկամուտները կազմել են շուրջ 47 մլն դրամ, որից միայն 9 մլն դրամն է աշխատավարձից: Դատախազը աշխատավարձից և նվիրատվություններից բացի ևս 21 մլն դրամի փոխառություններ և վարկեր է ստացել։   Որո՞նք են ամենամեծ նվիրատվություններ ստացած պաշտոնյաները, ի՞նչ աղբյուրներից են պաշտոնյաները նվիրատվություններ հայտարարագրել Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունը ստացել է Ոստիկանության տնտեսական վարչության պետի արդեն նախկին տեղակալ Վարդան Ավագյանը՝ 16 մլն դրամ՝ Կարինե Սարգսյանից, 10 մլն դրամ և 2 մլն ռուսական ռուբլի՝ Կարեն Ավագյանից։ Միևնույն ժամանակ, այդ տարի նրա աշխատավարձը կազմել է ընդամենը 4.7 մլն դրամ։ Վարդան Ավագյանը նույն մարդկանցից նվիրատվություններ է ստացել նաև նախորդ տարիներին. 2021թ․-ին՝ Կարինե Սարգսյանից՝ 10 մլն դրամ, Կարեն Ավագյանից՝ 1 մլն ռուսական ռուբլի, իսկ 2022թ․-ին՝ Կարինե Սարգսյանից՝ 12 մլն դրամ, Կարեն Ավագյանից՝ 1.2 մլն ռուսական ռուբլի: 2023թ․-ին 22 մլն դրամ նվիրատվություն է ստացել Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի տեղակալ Գնել Սիմոնյանը Հասմիկ Սիմոնյանից։ Գնել Սիմոնյանի 2023 թվականի եկամուտը կազմել է 27 մլն դրամ, որից 22 մլն դրամը նվիրատվություն է, իսկ միայն 5 մլն դրամը՝ վարձատրություն աշխատանքի դիմաց։ Գնել Սիմոնյանին հարցրել էինք՝ ինչ առիթով է ստացել այդքան մեծ նվիրատվություն։ Ի պատասխան վերջինս նշել է. «Օրենսդիրը (հանրությունը) Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների հաշվետվողականության և նրանց եկամուտների առաջացման նկատմամբ հսկողության, այդ թվում՝ հանրային վստահության ապահովման նպատակով սահմանել է բավարար օրենսդրական մեխանիզմներ, ուստի ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում եմ, որ իմ կողմից օրենքով սահմանված կարգով իրավասու մարմնին ներկայացված հայտարարագիրը բովանդակում է բավականաչափ տեղեկատվություն և բավարարում է հանրության կողմից սահմանված չափորոշիչներին ու բխում է դրանից»։ Այսպիսով, ըստ Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի՝ սեփական աշխատավարձից 5 անգամ մեծ նվիրատվություն ստացող պաշտոնյայի եկամուտների նկատմամբ հսկողության, ինչպես նաև այդ պաշտոնյայի հանդեպ հանրային վստահության ապահովման համար բավարար է միայն այն, որ այդ նվիրատվությունը հայտարարագրված լինի։ Սա այն դեպքում, որ նվիրատվություն կատարողի՝ հայտարարատու չլինելու հանգամանքով պայմանավորված՝ հանրությունը հնարավորություն չունի տեսնել նվիրաբերված գումարի ծագման աղբյուրը։ Ավելին՝ 6000-ից ավելի պաշտոնյաների հայտարարագրերից 100-200-ն է պարտադիր ուսումնասիրվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։  Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեփան Նազարյանը 20 մլն դրամ է ստացել հորից՝ Լևոն Նազարյանից։ Ստեփան Նազարյանը 2023 թվականին 29 հազար ԱՄՆ դոլար (ավելի քան 11 մլն դրամ) արժողությամբ Volkswagen մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել, 20 մլն դրամ էլ փոխառություն է տվել «Ֆիլիշին» ՍՊԸ-ին։ Մեր զրույցում Ստեփան Նազարյանը նշեց, որ հայրը վաճառել է իր բնակարանը, և որդու անունով «Ֆիլիշին» ՍՊԸ կառուցապատողից ձեռք են բերել բնակարան, այդ պատճառով էլ հայրը թե՛ 2022 թվականին, թե՛ 2023 թվականին այդ վաճառված բնակարանի գումարը մաս-մաս նվիրատվություն է արել որդուն՝ նոր բնակարան ձեռք բերելու նպատակով։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բարխոյանը անհայտ աղբյուրից ստացել է 18 մլն դրամ նվիրատվություն։ Հայտարարագրի համապատասխան բաժնում վերջինս չի լրացրել, թե ումից է ստացել այդ գումարը։ Մեր զրույցում նա նշեց, որ նվիրատվությունը ստացել է կնոջ հորից և եղբորից, որոնք բնակվում և բիզնես գործունեություն են ծավալում Ուկրաինայում։ «Ես ունեցել եմ հիպոթեքով տուն և նոր տուն եմ վերցրել եկամտահարկով։ Քանի որ նախկինում վերցրած հիպոթեքով տանը մնացորդ կար մուծելու, և նաև կանխավճարներ կար մուծելու, կնոջս հայրը և եղբայրը ինձ նվիրատվություն են արել։ Իրենք Ուկրաինայում, եթե չեմ սխալվում, խմորեղենի մեծ բիզնեսներ ունեն, իմացան, որ ես ուզում եմ եկամտահարկով տուն վերցնել, տեղյակ էին, որ ես գումար չունեմ, իրենց կողմից նվիրատվություն կատարեցին, որ այդ վարկը մուծենք ու կանխավճարները տանք»,- նշեց Խորեն Բարխոյանը։ Նա նաև հավելեց, որ այս նվիրատվությունն իր գործունեության վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ նվիրատուները կնոջ հարազատներն են, որոնք անգամ Հայաստանում չեն բնակվում։ Ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը 4 մլն դրամ նվիրատվություն է ստացել, սակայն հայտարարագրում չի նշել, թե ինչ աղբյուրից։  Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը 2023 թվականին հայտարարագրել է 4 200 ԱՄՆ դոլար և 1.5 մլն դրամ ստացած նվիրատվություններ։ Երկու դեպքում էլ նվիրատուների հատվածում լրացրել է «փոխանցում ԱՄՆ»-ից։ Մեր զրույցում Երվանդ Նիկոյանը նշեց, որ այս գումարները հայրն է փոխանցել ԱՄՆ-ից։ Գումարային նվիրատվություններից բացի Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետը Արմեն Գասպարյանից որպես նվիրատվություն ստացել է HONDA մակնիշի ավտոմեքենա։ Մեր զրույցում Երվանդ Նիկոյանն ասաց, որ Արմեն Գասպարյանն իր ընկերն է։   Որոշ պաշտոնյաներ վերջին երկու-երեք տարիներին անընդմեջ նվիրատվություններ են ստացել «Ինֆոքոմը» ուսումնասիրել է նաև ուժային կառույցների աշխատակիցների 2021 և 2022 թվականների հայտարարագրերը և նկատել հետևյալ օրինաչափությունը. որոշ պաշտոնյաներ նվիրատվություններ են ստացել վերջին երկու կամ երեք տարին անընդմեջ։ Ուժային կառույցների 28 աշխատակիցներ նվիրատվություններ են ստացել առնվազն երկու տարի անընդմեջ։ Նրանցից 3-ը նվիրատվություններ են ստացել երեք տարի անընդմեջ։ Բոլոր երեք պաշտոնյաներն էլ աշխատում են Գլխավոր դատախազությունում։   Ի՞նչ ռիսկեր է պարունակում պաշտոնյաների՝ խոշոր նվիրատվությունների ստացումը Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը նշում է, որ նվիրատվությունները կարող են պարունակել տեսական ռիսկեր, ուստի անհրաժեշտություն կա բոլոր իրավիճակները մանրամասն ուսումնասիրելու, նվիրատվության հանգամանքները պարզաբանելու։ Եթե նվիրատուն ընտանիքի անդամ է, առաջին հայացքից կարող է թվալ, թե պաշտոնյայի վրա ազդեցություն ունենալու ռիսկեր չեն կարող լինել, մինչդեռ կարևոր է համոզվել, որ ընտանիքի անդամը, որը պաշտոնյային նվիրատվություն է կատարում, ունի դրա համար բավարար միջոցներ. «Այս հանգամանքով պայմանավորված՝ տեսականորեն կարող են լինել մի շարք ռիսկային խնդիրներ։ Կարող են, օրինակ, փոխկապակցված անձանց, մտերիմ, հարազատական կապեր ունեցող անձանց կապերը օգտագործվել երրորդ անձի կողմից գործարքներ ծածկելու համար։ Նվիրատվությունների միջոցով կարող են փորձել երրորդ կողմի շնորհակալությունը պաշտոնյային հայտնելու համար միջնորդ հանդիսանալ մերձավոր ազգականները կամ ընտանիքի անդամները։ Ոչ թե պաշտոնյան անձամբ է այդ շնորհակալությունը կամ կաշառքը ստանում, այլ միջնորդավորված՝ ընտանիքի անդամի միջոցով»։  Արմեն Խուդավերդյանը շեշտում է, որ կարևոր է հասկանալ՝ նվիրատվության միջոցները, որ իրենց մոտ հայտնվել են, երրորդ կողմի աղբյուրի՞ց են հայտնվել, թե՞ ոչ։ Անդրադառնալով այլ ռիսկերին՝ փորձագետը նշում է, որ նվիրատվությունները շատ դեպքերում կարող են օգնել, որ պաշտոնյաները հիմնավորեն իրենց կանխիկ դրամական միջոցների աղբյուրը կամ խուսափեն հարկերի վճարումից, քանի որ նվիրատվության եղանակով կատարված գործարքները ազատված են հարկերից։  «Այս բոլոր իրավիճակները, իհարկե, ունեն տեսական բնույթ։ Շատ կարևոր է, որ նվիրատվության բոլոր գործարքները «հալած յուղի տեղ» չընդունվեն հայտարարագրի մեջ, և չասեն՝ իմ հարազատներն են, կամ այսինչ միջոցառմումներից եմ ստացել նվիրատվություն, ուրեմն խնդիր չկա։ Դրանք բոլորը պետք է ենթակա լինեն մանրամասն ուսումնասիրությունների և հանգամանքների պարզաբանման»,- հավելում է Արմեն Խուդավերդյանը։   Ո՞վ պետք է զբաղվի նվիրատվություններով պայմանավորված ռիսկերի կառավարմամբ Հայտարարագրերի վերլուծությամբ զբաղվող պետական մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), օրենքով իրավասու է հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից, տվյալ դեպքում՝ նվիրատուներից, եթե անգամ նրանք հայտարարատու չեն, ըստ անհրաժեշտության, պահանջելու իրավիճակային հայտարարագիր։  Առաջին հայացքից թվում է, թե նվիրատվությունների հետ կապված բոլոր ռիսկերի կանխարգելումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դաշտում է, սակայն Հանձնաժողովը տարեկան կարող է ստուգել սահմանափակ թվով հայտարարագրեր։ Որպես ընտրանք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերջին տարիներին սահմանում է պաշտոնների ցանկ՝ որպես ռիսկային չափորոշիչ ընդունելով հիմնականում պաշտոնների բարձրաստիճանությունը, սակայն այդ ցանկը չի ներառում ինչպես ուժային կառույցների աշխատակիցների, այնպես էլ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների և դատական իշխանության ներկայացուցիչների մեծ մասին։ Վերջին երկու խմբերի ստացած նվիրատվություններին անդրադարձել էինք ավելի վաղ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում նշել է, որ Հանձնաժողովը ևս ռիսկային է համարում խոշոր չափով նվիրատվությունները և հավանաբար առաջիկայում «Ինֆոքոմի» հրապարակումների հիման վրա ուսումնասիրություն կիրականացնի՝ դուրս բերելով ռիսկային նվիրատվությունները և իրականացնելով համապատասխան վերլուծություն։ Չնայած դրան, եթե նվիրատվությունների ստացումը չսահմանվի որպես ռիսկային չափորոշիչ, չներառվի համապատասխան որոշումներում, ապա խոշոր և ոչ հետագծելի աղբյուրներով նվիրատվություն ստացող պաշտոնյաների հայտարարագրերի վերլուծությունը կիրականացվի դրվագային՝ միայն լրատվամիջոցների հրապարակման առկայության կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա։ Սա այն դեպքում, որ նման նվիրատվություններ ամենաշատը ստանում են այնպիսի առանցքային ոլորտների պաշտոնյաները, ինչպիսիք են ուժային կառույցները, դատական համակարգը, Պետական եկամուտների կոմիտեն։  Այսպիսով, 2023 թվականին ուժային կառույցների ներկայացուցիչների 105 նվիրատուներից 96-ը հայտարարատու չեն եղել, և նրանց նվիրաբերված գումարի ծագման աղբյուրը հանրության համար տեսանելի չէ։ Ավելին՝ անգամ հայտարարատու նվիրատուների դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միշտ չէ, որ ուսումնասիրում է այդ հայտարարագրերը։ Սա այն դեպքում, երբ պաշտոնյաների մի մասի դեպքում նվիրատվությունների ստացումը պարբերական բնույթ է կրում, իսկ բոլոր նվիրատվությունների միջին գումարը մոտ է Հայաստանում 1 տարվա միջին աշխատավարձին։   Լյուսի Մանվելյան

Loading...