ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Ադրբեջանի և ՌԴ նախագահների բանակցություններից միայն վտանգներ է տեսնում ու կարծում է, թե Բաքվում ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած քննարկումների օրակարգում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցն է: «Իրենք Ղարաբաղը տվեցին Բաքվին և եկել են Բաքվին հիշեցնում են իրենց պարտքը, որ Բաքուն պարտք է իրենց դրա դիմաց: Եվ մենք... օրինակ անձամբ ես լավ բան չեմ սպասում էդ հանդիպումից: Ըստ մեզ՝ սա Զանգեզուրի խնդիրն է, ինքը եկել է Զանգեզուրի հարց լուծելու: Եթե Բաքուն ու Ռուսաստանն են, իրենք կփորձեն նաև ուժով լուծել: Ոնց որ ուժով լուծեցին Արցախի հարցը, այ էդ սցենարով, ինչ-որ մի սցենար կմտածեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելքոնյանը: |azatutyun.am|
Ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին (ապաշրջափակմանը), ապա ցավոք սրտի, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում վարչապետ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը. Լավրով «Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը։ Նա նշել է ՝ իրենք կողմ են խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Արևմտյան Նեղոսի տենդը մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։ Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է: Մարդկանց մոտ վարակի ախտահարման դեպքերի 80%-ն անցնում է առանց ախտանիշների։ Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝ դող, ջերմության բարձրացում՝ 38-40°С, գլխացավ, տարածուն մկանացավեր, հոդացավեր, փսխում, փորլուծություն, մարմնի ցանավորում։ Ռիսկի խմբում են տարեցները, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք, ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք, շաքարային դիաբետ ունեցող անձինք, քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։ Կանխարգելումը ներառում է մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը: [Հայաստանի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն]
Մոր սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է։ «2024թ․ օգոստոսի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, մորը ապօրինի կյանքից զրկելու նպատակով, նա գնացել է իր և ընտանիքի բնակության՝ Երևանի Բագրատունյաց փողոցում գտնվող շենքի մոտ, որտեղ տեղանքն ուսումնասիրելով և իր կողմից պլանավորված հանցավոր արարքը կատարելու համար նպաստավոր պահ ընտրելով՝ բարձրացել է բնակարան։ Այնտեղ իր մորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, կտրել նրա պարանոցը, որից հետո հանցագործության գործիք դանակը թողել է բնակարանի միջանցքում գտնվող պահարանի վրա և ժամը 09։40-ի սահմաններում դեպքի վայրից դիմել փախուստի»,- մանրամասնել են ՔԿ-ից։
Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է բացօթյա համերգային ծրագրեր, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Ազատության հրապարակում կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Սիմֆոնիկ Ցիմմեր» խորագրերով համերգաշարը:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել: [ՀՀ ՊՆ]
Բաքվում պահվող հայ գերիների ու անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են անում ՄԱԿ-ի հայաստանյան դիմաց։ Նրանք պահանջում են վերադարձնել իրենց զավակներին՝ նշելով, որ չեն հավատում ԴՆԹ-ի պատասխաններին։ «Անհետ կորածներին գտեք, կեղծ ԴՆԹ-ներ են մեզ տվել, մեզ խաբել են։ Չի կարող ծնողն այնքան ստոր լինել, որ իմանա՝ իր երեխան է, ու թողնի դիահերձարանում։ Կանգնեք մեր կողքին։ Մեր երեխեքը նաև ձեր համար են այնտեղ»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։ | |news.am|
Նոր Հաճնի կամուրջը հիմնանորոգվում է. օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 6-ը կամրջով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի։ Մինչև հոկտեմբերի 6-ն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։
Իրանի նոր ԱԳ նախարարն է Աբբաս Արաղչիին։ Իրանի խորհրդարանը հաստատել է Մահմուդ Պեզեշքիանի կողմից առաջարկված է Աբբաս Արաղչիի թեկնածությունը արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում։ |tert.am|
ՀՀ-ում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող, Արևմտյան Նեղոս վիրուսը, մեկ մարդ մահացել է, շուրջ 20-ը՝ հոսպիտալացվել: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով նրանց վիճակը գնահատվում է միջինից մինչև ծանր, ամենաերիտասարդը 25, տարեցը 65 տարեկան է: Մահացողը եղել է ռիսկային գոտում, տարիքը՝ 60-ից բարձր: Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ ուղեղի թաղանթի կամ ուղեղի բորբոքում կամ երկուսը միասին՝ մենինգոէնցեֆալիտ: |azatutyun.am|
Իսրայելն ընդունել է Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկը |1lurer.am|
22:51 - 19 օգոստոսի, 2024ՄԱԿ-ը հայտնել է Կուրսկի մարզ փորձագետների խումբ ուղարկելու պատրաստակամություն |armenpress.am|
21:21 - 19 օգոստոսի, 2024Երևանի Աջափնյակ վարչական շրջանում և Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի
21:00 - 19 օգոստոսի, 2024Լիբանանն Իսրայելի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին |armenpress.am|
20:21 - 19 օգոստոսի, 2024Ադրբեջանը և Ռուսաստանը գործում են որպես դաշնակիցներ և բարեկամներ. Ալիև |1lurer.am|
19:00 - 19 օգոստոսի, 2024ՔՊ-ից կարծում են՝ Բաքվում Պուտինի և Ալիևի քննարկման օրակարգում «Զանգեզուրի միջանցքի» հարցն է |azatutyun.am|
18:50 - 19 օգոստոսի, 2024Փոխքաղաքապետի կնոջ՝ հայտարարագրված եկամուտներով չհիմնավորվող ծախսը
18:24 - 19 օգոստոսի, 2024Հայաստանի ղեկավարությունը սաբոտաժի է ենթարկում վարչապետ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը․ Լավրով
18:15 - 19 օգոստոսի, 2024Մոդին օգոստոսին կայցելի Կիև
18:00 - 19 օգոստոսի, 2024Գազայի հատվածում հրադադարը կապ չունի Իսրայելին Իրանի պատասխանի հետ․ Քանանի |factor.am|
17:51 - 19 օգոստոսի, 2024Իսրայելն ընդունել է Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկը |1lurer.am|
22:51 - 19 օգոստոսի, 2024ՄԱԿ-ը հայտնել է Կուրսկի մարզ փորձագետների խումբ ուղարկելու պատրաստակամություն |armenpress.am|
21:21 - 19 օգոստոսի, 2024Երևանի Աջափնյակ վարչական շրջանում և Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի
21:00 - 19 օգոստոսի, 2024Լիբանանն Իսրայելի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին |armenpress.am|
20:21 - 19 օգոստոսի, 2024Ադրբեջանը և Ռուսաստանը գործում են որպես դաշնակիցներ և բարեկամներ. Ալիև |1lurer.am|
19:00 - 19 օգոստոսի, 2024ՔՊ-ից կարծում են՝ Բաքվում Պուտինի և Ալիևի քննարկման օրակարգում «Զանգեզուրի միջանցքի» հարցն է |azatutyun.am|
18:50 - 19 օգոստոսի, 2024Փոխքաղաքապետի կնոջ՝ հայտարարագրված եկամուտներով չհիմնավորվող ծախսը
18:24 - 19 օգոստոսի, 2024Հայաստանի ղեկավարությունը սաբոտաժի է ենթարկում վարչապետ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը․ Լավրով
18:15 - 19 օգոստոսի, 2024Մոդին օգոստոսին կայցելի Կիև
18:00 - 19 օգոստոսի, 2024Գազայի հատվածում հրադադարը կապ չունի Իսրայելին Իրանի պատասխանի հետ․ Քանանի |factor.am|
17:51 - 19 օգոստոսի, 2024