Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի որոշումը՝ միանալ ԲՐԻԿՍ-ին, Lenta.ru-ի հետ զրույցում հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա, սակայն ԲՐԻԿՍ-ը նոր անդամների ընդունելու հստակ մեխանիզմ դեռ չի մշակվել: Բայց ես կարծում եմ, որ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է Կարասինը։|tert.am| |tert.am|

Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել։ Այդ մասին, APA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն։ Արդեն մի քանի ամիս է` Բաքուն տարբեր մակարդակներով հայտարարում էր իր այդ մտադրության մասին։ Վերջերս հայտնի դարձավ, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցության մտադրություն ունի նաև Թուրքիան։ |hetq.am|

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 100 000 դրամով տուգանել է (https://infocom.am/hy/article/135913) պաշտպանության նախարար, ՔՊ վարչության նախկին նախագահ Սուրեն Պապիկյանին՝ ՔՊ կուսակցության 2022-ի ֆինանսական միջոցներից մոտ 11 միլիոն դրամի կանխիկ գործարքներ իրականացնելու համար։  Աուդիտը խոշոր խախտումներ էր հայտնաբերել ՔՊ-ի 2022-ի ֆինանսական հաշվետվությունում։ Այդ խախտումներից մեկը մոտ 11,4 միլիոն դրամի գործարքների էր վերաբերում, որն իրականացվել էր կանխիկ, մինչդեռ կուսակցությունների մասին օրենքը սահմանում է՝ կուսակցության բոլոր գործառնությունները պետք է լինեն անկանխիկ։ ԿԿՀ-ի համապատասխան որոշումից նաև հետևում է, որ հանձնաժողովը այդպես էլ չի կարողացել պարզել՝ ի վերջո ո՞ւր է ուղղվել ՔՊ-ի գումարներից կանխիկացված 11,4 միլիոնը։ |civilnet.am|

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կոչ է արել երկրի քաղաքացիներին՝ մասնակցել ԵՄ-ին Քիշնևի անդամակցության վերաբերյալ Սահմանադրական հանրաքվեին, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 20-ին: «Հանրաքվե անցկացնելու որոշումը այն համոզմունքի վրա է հիմնված, որ հենց ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը»,- իր տեսաուղերձում հայտարարել է նախագահը։ Այս տարվա հունիսին նա հրամանագիր է ստորագրել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին: Հանրաքվեի արդյունքները հիմք կհանդիսանան Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար, որոնք կարմագրեն Մոլդովայի՝ ԵՄ-ի հետ ինտեգրվելու ձգտումը: |1lurer.am|

🇦🇲 ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ոչ էլ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը։ Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արդեն իսկ լայն ճանաչում ունի միջազգային հանրության շրջանում, այն մի քանի անգամ ներկայացվել է նաև ՌԴ ներկայացուցիչներին։ Վերահաստատում ենք, որ դրա շրջանակներում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը հնարավոր է բառացիորեն ամեն պահի։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դրական արձագանքի է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից: ՀՀ կառավարությունը բազմիցս վերահաստատել և հիմա էլ վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և իր բաժին աշխատանքը կկատարի այդ օրակարգը բարեհաջող իրացնելու համար։ [ՀՀ ԱԳՆ]

 Հայ - ադրբեջանական սահմանի սահմանագծված 12 կիլոմետրանոց հատվածին Բաղանիսից մինչև Կիրանց փշալարեր են, սահմանային սյուներ ու բարձր՝ քողարկող պատեր։ Տարածքում սահմանափակված են նկարահանումները, բայց ոստիկանական հսկողություն այլևս չկա։ Քանի դեռ հին, Կիրանցի արդեն Ադրբեջանին անցած ճանապարհը փակվում էր, սահմանային պատը՝ կառուցվում, պարեկներ էին հսկում գյուղի մուտքերը։ Այժմ նոր ճանապարհի կառուցումն ավարտվել է, ցուցանակներն ու ճանապարհային նշանները տեղադրված են, ելումուտն էլ ազատ է։ Կիրանցի նոր գծված սահմանին ամենամոտ երեք տներում սակավախոս են մարդիկ, այդպես էլ չեն բարձրաձայնում՝ արդյոք Կառավարությունից ստացել են փոխհատուցում: Կիրանցի նորակառույց դպրոցում, որ պատից ընդամենը մի քանի տասնյակ մետր է հեռու, շինաշխատանքները գրեթե ավարտված են։ Շինարարները վստահեցնում են, թե սեպտեմբերի 1-ին պատրաստ կլինի շահագործման: Դպրոցն, որն այսօր արդեն հայ - ադրբեջանական նոր սահմանին ամենամոտ շինությունն է, սեպտեմբերից 41 աշակերտ դասի կգնա։ |azatutyun.am|

 Հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող բամբակի արտադրամասում։ ՆԳՆ-ն հայտնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին։

Հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող բամբակի արտադրամասում։ ՆԳՆ-ն հայտնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին։

ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Ադրբեջանի և ՌԴ նախագահների բանակցություններից միայն վտանգներ է տեսնում ու կարծում է, թե Բաքվում ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած քննարկումների օրակարգում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցն է: «Իրենք Ղարաբաղը տվեցին Բաքվին և եկել են Բաքվին հիշեցնում են իրենց պարտքը, որ Բաքուն պարտք է իրենց դրա դիմաց: Եվ մենք... օրինակ անձամբ ես լավ բան չեմ սպասում էդ հանդիպումից: Ըստ մեզ՝ սա Զանգեզուրի խնդիրն է, ինքը եկել է Զանգեզուրի հարց լուծելու: Եթե Բաքուն ու Ռուսաստանն են, իրենք կփորձեն նաև ուժով լուծել: Ոնց որ ուժով լուծեցին Արցախի հարցը, այ էդ սցենարով, ինչ-որ մի սցենար կմտածեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելքոնյանը: |azatutyun.am|

Ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին (ապաշրջափակմանը), ապա ցավոք սրտի, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում վարչապետ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը. Լավրով

«Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը։ Նա նշել է ՝ իրենք կողմ են խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

Ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին (ապաշրջափակմանը), ապա ցավոք սրտի, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում վարչապետ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը. Լավրով «Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը։ Նա նշել է ՝ իրենք կողմ են խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

Արևմտյան Նեղոսի տենդը մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։ Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է: Մարդկանց մոտ վարակի ախտահարման դեպքերի 80%-ն անցնում է առանց ախտանիշների։ Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝ դող, ջերմության բարձրացում՝ 38-40°С, գլխացավ, տարածուն մկանացավեր, հոդացավեր, փսխում, փորլուծություն, մարմնի ցանավորում։ Ռիսկի խմբում են տարեցները, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք, ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք, շաքարային դիաբետ ունեցող անձինք, քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։ Կանխարգելումը ներառում է մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը: [Հայաստանի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն]

Վլադիմիր Պուտինը 2011 թվականից ի վեր առաջին անգամ այցելել է Չեչնիա |armenpress.am|

Վլադիմիր Պուտինը 2011 թվականից ի վեր առաջին անգամ այցելել է Չեչնիա |armenpress.am|

22:50 - 20 օգոստոսի, 2024
Թեհրանից հայտարարում են՝ Իսրայելը երկար կարող է սպասել Իրանի պատասխան գործողություններին
 |azatutyun.am|

Թեհրանից հայտարարում են՝ Իսրայելը երկար կարող է սպասել Իրանի պատասխան գործողություններին |azatutyun.am|

21:38 - 20 օգոստոսի, 2024
Ռուսաստանը արձագանքել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի դիմումին
 |tert.am|

Ռուսաստանը արձագանքել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի դիմումին |tert.am|

21:06 - 20 օգոստոսի, 2024
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հյուրընկալել է Լիտվայի տրանսպորտային անվտանգության ադմինիստրացիայի ներկայացուցիչներին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հյուրընկալել է Լիտվայի տրանսպորտային անվտանգության ադմինիստրացիայի ներկայացուցիչներին

20:56 - 20 օգոստոսի, 2024
Սուրեն Պապիկյանը այցելել է N բանակային զորամիավորում․ ՊՆ

Սուրեն Պապիկյանը այցելել է N բանակային զորամիավորում․ ՊՆ

20:10 - 20 օգոստոսի, 2024
Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ է ներկայացրել
 |hetq.am|

Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ է ներկայացրել |hetq.am|

19:53 - 20 օգոստոսի, 2024
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Սուրեն Պապիկյանին
 |civilnet.am|

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Սուրեն Պապիկյանին |civilnet.am|

19:37 - 20 օգոստոսի, 2024
«Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի» ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության վարույթով երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

«Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի» ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության վարույթով երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

19:00 - 20 օգոստոսի, 2024
Սանդուն Մոլդովայի քաղաքացիներին կոչ է արել մասնակցել ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ Սահմանադրական հանրաքվեին
 |1lurer.am|

Սանդուն Մոլդովայի քաղաքացիներին կոչ է արել մասնակցել ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ Սահմանադրական հանրաքվեին |1lurer.am|

18:35 - 20 օգոստոսի, 2024
Հրազդանում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Հրազդանում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

18:16 - 20 օգոստոսի, 2024

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
Քաջարան համայնքը համայնքապետի կնոջ մասնակցությամբ ընկերությունից ավելի քան 700 միլիոն դրամի գնում է կատարել

Քաջարան համայնքը համայնքապետի կնոջ մասնակցությամբ ընկերությունից ավելի քան 700 միլիոն դրամի գնում է կատարել

Քաջարանի համայնքապետարանը համայնքապետի կնոջ մասնակցությամբ ընկերության հետ վերջին 3 տարիներին շուրջ 700 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել։ Այս տարվա հուլիսին կնքված պայմանագրով «Աժդանակ» ընկերությունը մեկ տարում մանկապարտեզ պետք է կառուցի համայնքում։ Պայմանագրի գինը 543 մլն դրամ է։ Մանկապարտեզը կառուցվում է Կառավարության սուբվենցիոն ծրագրով: Գնումը կատարվել է հրատապ բաց մրցույթով, որին մասնակցել է միայն «Աժդանակը»։ «Աժդանակ» ընկերության 40% բաժնետերը «Տրամպ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կինն է։ Ընկերությունը գրանցված է համայնքապետի և կնոջ բնակության հասցեում։  «Աժդանակի» հիմնադիրը, 9%-ի բաժնետերը և նախկին տնօրենն Արտակ Համբարձումյանն է՝ Քաջարան համայնքի կառավարող «Դեպի միասնություն դաշինք» խմբակցության ավագանու անդամ Կարեն Համբարձումյանի եղբայրը։  Ընկերության 51% բաժնեմասն էլ պատկանում է Արտակ Համբարձումյանի հիմնադրած «Գար գրուպ» ՍՊԸ-ին։ Արտակ Համբարձումյանը, սակայն, ներկայումս «Գար գրուպ» ՍՊԸ-ի բաժնետեր չէ։ Համայնքապետարանն «Աժդանակ» ընկերության հետ խոշոր պայմանագրեր կնքել է նաև 2022 թվականին։ Պայմանագրերից մեկով ընկերությունը Ձագիկավան և Գետիշեն գյուղերում կառուցել է խմելու ջրի մատակարարման համակարգ։ Աշխատանքն իրականացնելու համար բաց մրցույթ է անցկացվել․ երկու համայնքների համար էլ հայտ է ներկայացրել միայն «Աժդանակ» ընկերությունը։ Պայմանագրի գինը կազմել է 128 մլն դրամ։ Աշխատանքի կատարման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 1-ն էր, սակայն այն երկարաձգվել է մինչև տարեվերջ։ Երկարաձգումը հիմնավորվել է անբարենպաստ եղանակային պայմաններով։  Նույն տարվա ընթացքում կնքված մյուս երկու պայմանագրերի վերջնաժամկետները ևս եղանակային անբարենպաստ պայմանների հիմնավորմամբ փոփոխվել են։  2022-ի օգոստոսին կնքված պայմանագրով ընկերությունը մասնակի նորոգել է երեք շենք։ Համայնքապետարանն աշխատանքի համար վճարել է 9 մլն դրամ։ Գնման մրցույթն իրականացվել է գնանշման հարցմամբ։ Հաջորդող ամսում՝ սեպտեմբերին, համայնքապետարանն արդեն 33 մլն դրամի պայմանագիր է կնքել «Աժդանակ» ընկերության հետ՝ գետային ջրընդունիչի և պարզարանի կառուցման համար։ Այս դեպքում ևս գնումն իրականացվել է գնանշման հարցմամբ։ Գնառաջարկ է ներկայացրել միայն «Աժդանակ» ընկերությունը։  Համայնքապետ Փարամազյանը կնոջ ընկերության հետ պայմանագրերի կնքման գործընթացում շահերի բախում չի տեսնում։  «…գնահատող հանձնաժողովի անդամները և քարտուղարը ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը պայմանագիր կնքելու մասին որոշման հետ հրապարակվում է տեղեկագրում: Պատվիրատուի ղեկավարի և պատասխանատու ստորաբաժանման վերաբերյալ օրենքում պահանջ չի ներկայացվում»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են համայնքապետարանից։ Չնայած Գնումների մասին օրենքում շահերի բախումը, իրոք, սահմանափակվում է գնահատող հանձնաժողովի անդամներով և քարտուղարով, սակայն, ըստ Հանրային ծառայության մասին օրենքի, եթե անմիջական ղեկավար չունեցող պաշտոնյան լիազորությունների շրջանակում կատարում է գործողություն կամ ընդունում է որոշում, որը կարող է հանգեցնել շահերի բախման, պարտավոր է այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Մանվել Փարամազյանին հարցրել էինք նաև՝ հայտարարություն ներկայացրե՞լ է ԿԿՀ, թե ոչ, սակայն մեր այս հարցը անպատասխան է մնացել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, սակայն, հայտնեցին, որ հայտարարություն չի ներկայացվել։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ Գնումների մասին օրենքի դրույթներն են թույլ տալիս պետական և համայնքային ղեկավար պաշտոնյաների հետ փոխկապակցված կամ նրանց հետ առնչվող ընկերություններին մասնակցել և հաղթել մրցույթներում։ Համայնքապետի հարազատի ընկերությունը հայտ է ներկայացնում, հաղթում, բայց քանի որ պաշտոնյան հայտերը գնահատող հանձանաժողովում չէ, խնդիր չի ծագում։ «Նշված դեպքերում դե-յուրե խնդիր չկա, սակայն կարող ենք ունենալ ողջամիտ համոզմունք, որ կա շահերի բախում։ Լսել եմ, որ հիմա Գնումների մասին օրենքում այս բացը ցանկանում են լրացնել նման տեսակի շահերի բախումից խուսափելու համար, որովհետև այն, իրոք, մասսայական բնույթ է կրում»,- մեր զրույցում ասաց Հոկտանյանը։ Փարամազյանը չի հայտարարագրել կնոջ մասնակցությունը ընկերություններում 2011 թվականին Մանվել Փարամազյանը հիմնադրել է ռեստորանային ծառայություններ մատուցող «Մալիլու» ընկերությունը։ 2021 թվականին Փարամազյանը ընկերությունը փոխանցել է կնոջ քրոջը՝ Արմինե Դավթյանին։ Հիմնադրման օրվանից այս ընկերության տնօրենը Փարամազյանի կինն է՝ Լիլիթ Դավթյանը։  Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Փարամազյանը չի հայտարարագրել ո՛չ կնոջ մասնակցությունը «Տրամպ» ՍՊԸ-ում, ո՛չ էլ «Մալիլու» ընկերության տնօրեն լինելու փաստը։  Համայնքապետարանը հրաժարվում է տեղեկություններ տալ իրականացված ընթացակարգերի վերաբերյալ Գնման ընթացակարգերի մասին մասին հարցում էինք ուղարկել Քաջարանի համայնքապետարանին՝ պարզելու, թե ուրիշ ինչ ընկերությունների են ուղարկվել գնանշման հարցումները, ինչ հիմնավորմամբ են պայմանագրերի վերջնաժամկետները երկարացվել մի քանի ամսով, եթե առաջին պայմանագրի ժամկետի երկարաձգման հիմնավորումը եղանակային անբարենպաստ պայմաններ էին, ինչու դրանք հաշվի չեն առնվել հաջորդ պայմանագրերը կնքելիս և այլն։ Համայնքապետարանն այս հարցերին չի պատասխանել՝ պատճառաբանելով, որ դրանք առևտրային գաղտնիք են։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Գևորգ Հայրապետյանի խոսքով՝ տեղեկատվության տրամադրման ցանկացած մերժման հիմք պետք է վերաբերի մերժող մարմնին։ Այս պատասխանը տալու իրավունք ունի միայն ընկերությունը կամ էլ համայնքապետարանը պետք է ապացուցեր, որ առևտրային գաղտնիքն առնչվում է նաև իրեն։  «Եվ բացի սա՝ համայնքապետարանի կնքած պայմանագրի շրջանակում եղած պարտականություններին, պայմանների փոփոխություններին, իրավական հիմքերին վերաբերող հարցերը որևէ աղերս չունեն առևտրային գաղտնիքի հետ։ Եթե առևտրային գաղտնիք է, ինչո՞ւ է համայնքապետարանը հրապարակել պայմանագիրը։ Համայնքապետարանը շատ հեղհեղուկ պատճառաբանություն է բերել և խախտել Տեղեկատվության ազատության մասին օրենքը»,- ասաց Հայրապետյանը։ Հայրապետյանն այլ առերևույթ խնդիրներ էլ նշեց․ կառավարության՝ 2015 թվականի N 1204-Ն որոշմամբ՝ մեկից ավելի հարց պարունակող հարցմանը պետք է պատասխան տրվի առանձին, հերթական համարակալմամբ, ինչն այս պատասխանում չկա։ «Հերթական համարակալումն ապահովում է, որ տեղեկություն ստացողը միտումնավոր կամ պատահաբար որևէ հարց բաց չթողնի։ Այս պարագայում, եթե համայնքապետարանը բոլոր հարցերը մերժել է առևտրային գաղտնիքի հիմքով, բոլորը պետք է մերժեր առանձին-առանձին»,- նշում է նա։ Երրորդ խախտմամբ, ըստ Հայրապետյանի, համայնքապետարանը gnumner.am կայքին պատճաշ հղում չի կատարել։ Եթե պատասխանող կողմը հղում է անում, պետք է նշի այդ տեղեկության միջոցը, վայրը և ժամկետը․ «Համայնքապետարանը հայտնել է միայն միջոցի մասին, մինչդեռ պետք է ասեր՝ փաստաթղթերը հրապարակված են տվյալ ենթաբաժնում, այս օրն ու ժամին»։  Այսպիսով, Քաջարանի համայնքապետարանը վերջին 3 տարում շուրջ 700 մլն դրամի պայմանագրեր է կնքել մի ընկերության հետ, որի 40%-ը պատկանում է համայնքապետի կնոջը, 9%-ն էլ՝ ավագանու անդամներից մեկի եղբորը։ Միաժամանակ, համայնքապետ Մանվել Փարամազյանը չի հայտարարագրել կնոջ մասնակցությունը առևտրային կազմակերպություններում։  Լիլիթ Գրիգորյան

Loading...