Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը քաղաքական չէ։ «Ֆրանսիայի տարածքում Telegram-ի հիմնադրի ձերբակալությունն իրականացվել է շարունակվող հետաքննության շրջանակներում։ Դա ոչ մի դեպքում քաղաքական որոշում չէ։ Որոշումը պետք է կայացնեն դատավորները»,- X-ում գրել է Ֆրանսիայի նախագահը։ |azatutyun.am|

 Տեղեկությունը, թե «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խմելու ջուրը չի համապատասխանում սանիտարական նորմերին և կանոններին, ինչի հետևանքով ազատազրկված անձանց շրջանում հանգեցրել է հիվանդության տարածման, չի համապատասպանում  իրականությանը։  Իրականացվել է զննում, որի ընթացքում պարզվել է, որ հիմնարկի խմելու ջրի ջրամատակարարման համակարգն ամբողջությամբ նոր է կառուցվել, համակարգում վթարներ չեն եղել, հիմնարկն ապահովված է 24-ժամյա ջրամատակարարմամբ։ Միաժամանակ ջրամատակարարման համակարգի 6 կետերից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ, որոնք ենթարկվել են խմելու ջրի որակի լաբորատոր հետազոտությունների: Փորձագիտական եզրակացության համաձայն՝ նմուշառված խմելու ջրի նմուշները համապատասխանում են սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջներին: [ՀՀ արդարադատության նախարարություն]

Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին վթարի է ենթարկել իրեն շահագործման հանձնած մեքենան։ Վայոց ձորի 36-ամյա բնակիչը պահանջել է պատճառած վնասի գումարը, սակայն տուժող հանդիսացող Հնդկաստանի քաղաքացին, գումար չունենալու պատճառաբանությամբ, մերժել է պահանջը։ Տղամարդը ազգությամբ հնդիկ 6 այլ անձանց հետ տուժողի ընկերուհու դիմաց օդ է կրակել՝ պահանջելով  մինչև 1 500 000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև սպառնացել, որ հակառակ դեպքում վերջինիս կտեղափոխեն այլ վայր, որտեղ կպատճառեն մարմնական վնասվածքներ, կտեսանկարահանեն և այն կտեղադրեն ինտերնետ հարթակում։ Լսելով տուժողի և վերջինիս ընկերուհու՝ գումար չունենալու վերաբերյալ պատասխանը՝ տուժողին, իր կամքին հակառակ, նրա մարմնի տարբեր մասերից բռնելով, մտցրել են ավտոմեքենայի բեռնախցիկը, իսկ խմբի անդամները նստել են նույն մեքենան և վարել այն։ Որոշակի տարածություն անցնելուց հետո ավտոմեքենան կանգնեցվել է պարեկային ծառայության աշխատակիցների կողմից և Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին հայտնաբերվել է ավտոմեքենայի բեռնախցիկում: Վերոնշյալ 7 անձինք կալանավորվել են։ [ՀՀ ՔԿ]

 Բացահայտվել է ՏԿԵՆ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի եւ մի քանի աշխատակիցների կողմից շուրջ 410 մլն ՀՀ դրամ գումարի հափշտակության, փաստաթղթերի կեղծման դեպքը: Պաշտոնատար անձը հրամաններ է արձակել՝ իրեն և ընկերության 10 աշխատակիցներին Թբիլիսի գործուղելու վերաբերյալ, որի ծախսերի համար հաշվարկվել՝ մոտ 25 միլիոն ՀՀ դրամ, սակայն նրանք փաստացի կա՛մ գործուղման չեն մեկնել, կա՛մ մեկնել են արձանագրված ոչ ամբողջ ժամանակահատվածով։ Անձը, չունենալով ինքն իրեն լրացուցիչ աշխատավարձ հանդիսացող վճարներ տրամադրելու լիազորություն, արձակել է նման հրամաններ՝ այդ կերպ հափշտակելով մոտ 217 միլիոն ՀՀ դրամ:

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի դայակին և բուժքրոջը մեղադրանք է ներկայացվել՝ անօգնական երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար։ «Նշված անձինք իրենց հերթափոխի ընթացքում՝ 2024թ․ մարտի 7-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում, բուժքույրը՝ նաև օգոստոսի 11-ին, 7-10 տարեկան երեխաների նկատմամբ, որոնք ունեն «Ռուբենշտեյն Թեյբի համախտանիշ» և «Դաունի համախտանիշ», դրսևորել են հանցավոր վարքագիծ. խմբի երեխաների ներկայությամբ կոպիտ վերաբերմունք են դրսևորել երեխաների նկատմամբ, ձեռքերով, նաև ոտքով հարվածել են նրանց, հրել, զգեստի ետնամասից բռնած մի քանի անգամ թափահարել, քաշքշել, կոպիտ կերպով գցել են խաղահրապարակի՝ մանեժի մեջ՝ սահմանափակելով նրանց տեղաշարժը՝ այդ կերպ երեխաներից մի քանիսին պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք»,- հայտնում են ՔԿ-ից։

 ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոս ամսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ։ Այս մասին Tert.am-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսի 25-ին դատապարտել է Կիևի որոշումը, որն արգելում է Ուկրաինայում Ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապեր ունեցող կրոնական կազմակերպությունների գործունեությունը: «Ոչ մի քրիստոնեական եկեղեցի չի կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերացվել: Եկեղեցիներին չպետք է դիպչել»,- ասել է Հռոմի պապն իր ամենշաբաթյա աղոթքի ժամանակ: |azatutyun.am|

Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել Բելառուսի իշխանություններին հետ քաշել զորքերը Ուկրաինայի սահմանից։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել, որ Բելառուսի ԶՈՒ-ն «զորավարժությունների պատրվակով Գոմելի մարզում՝ Ուկրաինայի հյուսիսային սահմանների մոտ, կենտրոնացնում են զգալի թվով անձնակազմ, մասնավորապես՝ հատուկ գործողությունների ուժեր, սպառազինություն և ռազմական տեխնիկա՝ տանկերով, հրետանիով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, ՀՕՊ համակարգերով և ինժեներական սարքավորումներով»։ Ուկրաինայի ԱԳՆ-ի պնդմամբ նաև «արձանագրվել է նախկին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանների ներկայությունը»։ |armenpress.am|

 Ֆրանսիայում դատարանը 48 ժամով երկարացրել է Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալման ժամկետը: Այս մասին հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը։

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը դեմ քվեարկածները ներառվել են Բաքվի «անցանկալի անձանց» ցուցակում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ անդրադառնալով COP29-ի շրջանակներում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեի՝ Բաքու այցելելու հնարավորության մասին։  Ֆրանկ Շվաբեն ԵԽԽՎ-ից ադրբեջանական պատգամավորական խմբի վտարման նախաձեռնության հեղինակներից է: Նա օրերս հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ ԵԽ-ին անդամակցությամբ, Բաքվին մեղադրել է խորհրդի կողմից առաջ քաշված արժեքներն անտեսելու մեջ։ |tert.am|

Տնօրենների թափուր տեղերի համար իրականացվող մրցույթները ցույց են տալիս, որ ոլորտում կարողությունների զարգացման լուրջ խնդիր ունենք․ ԿԳՄՍ նախարար

22:37 - 26 օգոստոսի, 2024
ՀՀ և Մոլդովայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարբեր հարթակներում համագործակցության օրակարգի ընդլայնման պատրաստակամությունը

21:28 - 26 օգոստոսի, 2024
Եվրամիությունը հետևում է Telegram-ի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի հետ. Եվրահանձնաժողով
 |1lurer.am|

Եվրամիությունը հետևում է Telegram-ի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի հետ. Եվրահանձնաժողով |1lurer.am|

20:51 - 26 օգոստոսի, 2024
Պաղեստինը BRICS-ին անդամակցելու հարցում կներկայացնի |armenpress.am|

20:23 - 26 օգոստոսի, 2024
Telegram-ի հիմնադրի ձերբակալությունը քաղաքական չէ. Մակրոն |azatutyun.am|

19:46 - 26 օգոստոսի, 2024
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

19:44 - 26 օգոստոսի, 2024
Լաբորատոր հետազոտությամբ «Արմավիր» ՔԿՀ խմելու ջուրը համապատասխանում է նորմերին. հրապարակումների հետքերով

19:01 - 26 օգոստոսի, 2024
Հնդկաստանի քաղաքացու առևանգման գործով կալանավորվել է ՀՀ մեկ և Հնդկաստանի վեց քաղաքացի

18:45 - 26 օգոստոսի, 2024
Էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման հաճախակի ընդհատումների խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն. ՀՀ ՄԻՊ

18:21 - 26 օգոստոսի, 2024
Կասեցվել է «Ապարանի պանրի գործարանի» արտադրական գործունեությունը

17:39 - 26 օգոստոսի, 2024

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
9-ամյա աղջկան հուզական ծանր վիճակում տեղափոխել են երեխաների աջակցման կենտրոն. պատկան մարմնից դեռ արձագանք չկա

Այսօր Գյումրի համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը անչափահաս մի աղջկա նրա կամքին հակառակ տեղափոխել է Երեւան՝ երեխաների աջակցության կենտրոն։ «Ինֆոքոմ»-ին են դիմել աղջկա հոր փաստաբանները՝ տեղեկացնելով, որ երեխայի տեղափոխությունը եղել է բռնի ուժով, առանց նրա կարծիքը հաշվի առնելու եւ նրան հոգեհուզական վատ վիճակի հասցնելով։ Փաստաբան Արմինե Ավագյանը մեզ հայտնեց, որ այս տարվա մայիսի 8-ին Գյումրի համայնքի ղեկավարը որոշում է կայացրել երեխային հորից վերցնելու եւ աջակցության կենտրոն տեղափոխելու վերաբերյալ․ թե ինչ հիմքով, մեզ դեռ հայտնի չէ։ Ավագյանի խոսքով՝ պատճառաբանությունն այն է, որ երեխան գտնվում է կյանքի դժվարին իրավիճակում, ինչը իրենք անհիմն են որակում։ Մենք կապ հաստատեցինք Գյումրու համայնքի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանի հետ՝ որոշման հիմքերին ծանոթանալու եւ տեղափոխման ընթացքի վերաբերյալ պարզաբանում ստանալու։ Վերջինս ասաց, որ ինքն իրավասու չէ խոսել մեկ այլ մարմնին առնչվող թեմայով, խոստացավ կապ հաստատել հանձնաժողովի նախագահի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով։ 
Ժետոնների սարքերի՝ վալիդատորներով փոխարինումըհավելյալ հերթերի է հանգեցրել

Արդեն մի քանի շաբաթ է՝ մետրոպոլիտենում ժետոններ ընդունող սարքերի մեծ մասը փոխարինվել է վալիդատորներով՝  հերթեր եւ դժգոհություններ առաջացնելով քաղաքացիների շրջանում։ Քաղաքապետարանի եւ «Թել-Սելլ» ԲԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված եղանակներից առայժմ հասանելի է միայն թղթային կամ էլեկտրոնային QR կոդով վճարումը, այնինչ ըստ սկզբնական ժամկետի՝ համակարգի ներդնումը պետք է ավարտվեր այս տարվա մայիսին։   «Թել-Սելլ» ընկերությունից հայտնեցին՝ սկզբնական ժամկետը իրատեսական չէր, ծրագրային աշխատանքները հանձնելու իրենց վերջնաժամկետը երկարաձգվել է մինչ օգոստոսի 1-ը, բայց թե դրանք երբ կգործարկվեն, կախված է արդեն քաղաքապետարանից։   Մինչ այդ ժետոնների սարքերը հանելով՝ ընկերությունը փորձում է հանրությանը նոր համակարգին սովորեցնելու խնդիր լուծել։ Նշենք, որ «Թել-Սելլ» տերմինալներով արդեն հնարավոր է QR կոդ ձեռք բերել նաեւ առանց բաժանորդ դառնալու (առանց անձնական բջջային հեռախոսահամարը մուտքագրելու), սակայն այդ մասին պատշաճ իրազեկում չի իրականացվում։ 
Երեկոյան հոթ դոգ #15. Ամեն օր կլանվող շատ ինֆորմացիան, դաստիարակված ալգորիթմը, չծերանալու գաղտնիքը

Հետազոտող տաքսիստների կարծիքը շատ ինֆորմացիայի մասին ու մնացած հետազոտողների պնդումը, գարնանային սրացումներն ու լրատվականները, բախտավորները, որ դուրս են լրատվությունից, անընդհատ ստացվող ինֆորմացիան, քո փոխարեն ընտրվող տեղեկությունները,  դաստիրարակված ալգորիթմն ու իրականությունից կտրող պղպջակը, մի օրվա ընթացքում նախամարդու ամբողջ կյանքի ինֆորմացիան սպառելը, փոքրացող ուղեղներն ու մեծացող ինֆորմացիան, ամեն ինչի մասին կտոր-կտոր պատկերացում ունենալը, իդեալական սպառողն ու կողնտենտ ստեղծողները, ինչ անել լուրերի մեջ չգժվելու և չծերանալու համար։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանից Աշոտ Խաչատրյանն ու Նարինե Սաֆարյանը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից։
Նախագծված, բայց չկառուցված ճանապարհը՝ հարակից Թբիլիսյան խճուղուն

Արփի Խալաթյանը 2019 թ․-ին հողատարածք է գնել Երեւանի Թբիլիսյան խճուղի 11/8 հասցեում, 2022 թ․-ին՝ ստացել շինարարության թույլտվություն, սակայն ինչպես շինարարության ողջ ընթացքում, այնպես էլ հիմա իր հողատարածքին մեքենայով մոտենալու խոչընդոտներ ունի։ Նաեւ չի կարողանում ջրի, հոսանքի գծեր անցկացնել, ավարտական ակտը ստանալ։ Հիպոթեք է մարում, ցանկանում սկսել առանձնատան վերանորոգումը՝ առանց իմանալու՝ իր ընտանիքն ի վերջո բնակվելո՞ւ է այդտեղ, թե՞ ոչ։ Արփին միակը չէ, հարակից տասնյակ հողատարածքների սեփականատերերը նույն խնդրի առաջ են։ Այս իրավիճակի գլխավոր պատճառն այն է, որ այդ հողատարածքների՝ 2006 թ․-ի հատակագծով նախատեսված ճանապարհը, որով դրանք պետք է կապվեին Թբիլիսյան խճուղուն, Երեւանի քաղաքապետարանն առ այսօր չի կառուցել։ Քաղաքային իշխանությունը խնդրին տեղյակ է, սակայն 3 տարի է՝ այն ոչ միայն չի լուծվում, այլեւ նոր հողահատկացումների հետեւանքով ավելի է բարդանում։ Ճանապարհի հատվածում նաեւ հողազավթում է եղել, քրեական վարույթ է նախաձեռնվել։
Արտավազդ Սահակյանը չի սպանվել և «հրաշագործ» դեղամիջոց չի գովազդում. դիփֆեյքի տեսանյութի հետքերով 
 |civilnet.am|

Արտավազդ Սահակյանը չի սպանվել և «հրաշագործ» դեղամիջոց չի գովազդում. դիփֆեյքի տեսանյութի հետքերով |civilnet.am|

civilnet.am: Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է կեղծ-տեսանյութ, որում իբրև «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հայտնում է, թե սպանվել է հայտնի բժիշկ՝ սկանդալային հարցազրույցից հետո, որում իբր պատմել է «հրաշագործ» դեղամիջոցի մասին: Այս տեսանյութերում և ուղեկցվող գովազդային գրառումներում առաջարկվում է գնել իբրև բազմաթիվ հիվանդություններ բուժող դեղամիջոցը։ Այս տեսանյութերը սոցցանցերում ստացել են հազարավոր արձագանքներ, տարածումներ և մեկնաբանություններ։ Կեղծ ռեպորտաժ՝ գեներացված արհեստական բանականության միջոցով Այս տեսանյութներն ամբողջությամբ կեղծված են և ստեղծված են արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով․ օգտագործվել են լրագրող Անուշ Մկրտչյանի, վիրաբույժ Արտավազդ Սահակյանի ձայների և պատկերների կրկնօրինակները, կադրեր «Ազատություն» ռադիոկայանի, «Հանրային հեռուստաընկերության» լուրերի հաղորդումից և այլն։«Արտավազդ Սահակյանն արդեն շատ տարիներ պայքարում էր արդարության համար՝ դեղագործական ընկերություններին անվանելով խարդախներ…»,- ասվում է արհեստական բանականության միջոցով գեներացված կեղծ տեսանյութում։ Այնուհետև տեսանյութում ներկայացվում է ոստիկանի «մեկնաբանություն», որը հայտնում է, թե չի հաջողվել փրկել բժշկի կյանքը։ Ոստիկանի դեմքը քողարկված է, իսկ ձայնը՝ փոխված։ Տեսանյութում ցուցադրվում է նաև հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի իբրև «վերջին հարցազրույցը»՝ կրկին արհեստականորեն գեներացված, որտեղ բժշկի կեղծված ձայնը պատմում է իր ստեղծած «հրաշագործ» դեղամիջոցի և իր հասցեին սպառնալիքների մասին: «Դեղագործական ընկերությունները մաֆիա են: […] Ինչո՞ւ են նրանք սպառնում ինձ: Որովհետև ես ստեղծել եմ մի արտադրանք, որը նրանց ձեռնտու չէ:», – ասում է Սահակյանի կեղծված ձայնը: Վիրաբույժի սպանության տեղեկությունը կեղծ է Հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի նկատմամբ մահափորձի լուրը կեղծ է: Սահակյանը չի ստեղծել հիշատակված դեղամիջոցը և չի արել կեղծ տեսանյութում ցուցադրվող հայտարարությունները:Նման կեղծ տեսանյութեր են տարածվում նաև այլ հայտնի բժիշկների մասնակցությամբ: Բոլոր դեպքերում սցենարը նույնն է՝ բժշկի իբր սպանություն և նրա վերջին հարցազրույցը «հրաշագործ» դեղամիջոցի մասին: #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաղորդավարի, ոստիկանի և բժշկի մասնակցությամբ բնօրինակ տեսանյութերը հրապարակվել են դեռ տարիներ առաջ։ Այսպես, Սահակյանի կադրերը վերցված են Հանրային հեռուստաընկերության 2018-ի փետրվարի ռեպորտաժից, որտեղ նա պատմում էր վիրաբույժների աշխատանքի մասին: Ոստիկանության ներկայացուցչի բնօրինակ տեսանյութը հրապարակվել է 2019-ի դեկտեմբերին՝ տոնական օրերին ոստիկանության ուժեղացված ծառայության մասին: Հեռուստահաղորդավար Անուշ Մկրտչյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշել է, որ տեսանյութը կեղծ է, և խարդախները կեղծիքի պատրաստման համար օգտագործել են իր՝ «Ազատություն» ռադիոկայանի նորությունների հաղորդումներից մեկը:Խարդախները օգտագործել են բնօրինակ տեսանյութերը՝ անձանց պատկերները և ձայները մանիպուլյացիայի ենթարկելու և «դիփ-ֆեյք» պատրաստելու համար։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Loading...