Քիմիկների զորախմբի օպերացիայի ձախողման պատճառը եղել է հրամանատարության անկազմակերպվածությունը։ Դատարանում երեկ հայտարարեց 44-օրյա պատերազմի ժամանակ կամավորական Արման Նուրիջանյանը։ Քիմիկների գործով Նուրիջանյանն ականատես առանցքային վկաներից է․ հենց նրան է վստահված եղել զորախմբի ուղեկցումը դեպի օպերացիայի տեղանք։ Նա, սակայն, դատարանում պնդեց՝ իրեն չի ասվել, թե մինչեւ ուր պիտի զորքին ուղեկցի, ասվել է՝ զորքը գիտի, թե որտեղ իջնի, ընդամենը պետք է ճանապարհը ցույց տվող։ Արդյունքում ստացվել է այնպես, որ սահմանված վայրում՝ Կիրի հանքում իջնելու փոխարեն զորախումբը խորացել է մինչեւ Զանգելան քաղաք, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը դեռ օրեր առաջ էր տեղադրել իր դրոշը։ Ըստ վկայի՝ դեպքից օրեր առաջ իրեն էլ, բոլորին էլ հայտնի էր, որ Զանգելանը գրավված է, բայց երբ ինքն այդ մասին բարձրաձայնել է, Փնջոյան ազգանունով մի սպա ասել է, թե մերոնք նախորդ օրը երկու կողմից մտել են, իրենք էլ մեջտեղից են մտնելու, հակառակորդին սանրելով դուրս գան։ Զորախումբը, սակայն, մնացել է շրջափակման մեջ։
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի առաջմղման ուղղությամբ ընթացիկ քայլերը։ Անդրադարձ է կատարվել իրականացվող ծրագրերին։ Նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունն ու շփումները՝ այցելությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարթակներում ներգրավածության շարունակականության ապահովման նպատակով։ [ՀՀ ԱԳՆ]
Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը քաղաքական չէ։ «Ֆրանսիայի տարածքում Telegram-ի հիմնադրի ձերբակալությունն իրականացվել է շարունակվող հետաքննության շրջանակներում։ Դա ոչ մի դեպքում քաղաքական որոշում չէ։ Որոշումը պետք է կայացնեն դատավորները»,- X-ում գրել է Ֆրանսիայի նախագահը։ |azatutyun.am|
Տեղեկությունը, թե «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խմելու ջուրը չի համապատասխանում սանիտարական նորմերին և կանոններին, ինչի հետևանքով ազատազրկված անձանց շրջանում հանգեցրել է հիվանդության տարածման, չի համապատասպանում իրականությանը։ Իրականացվել է զննում, որի ընթացքում պարզվել է, որ հիմնարկի խմելու ջրի ջրամատակարարման համակարգն ամբողջությամբ նոր է կառուցվել, համակարգում վթարներ չեն եղել, հիմնարկն ապահովված է 24-ժամյա ջրամատակարարմամբ։ Միաժամանակ ջրամատակարարման համակարգի 6 կետերից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ, որոնք ենթարկվել են խմելու ջրի որակի լաբորատոր հետազոտությունների: Փորձագիտական եզրակացության համաձայն՝ նմուշառված խմելու ջրի նմուշները համապատասխանում են սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջներին: [ՀՀ արդարադատության նախարարություն]
Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին վթարի է ենթարկել իրեն շահագործման հանձնած մեքենան։ Վայոց ձորի 36-ամյա բնակիչը պահանջել է պատճառած վնասի գումարը, սակայն տուժող հանդիսացող Հնդկաստանի քաղաքացին, գումար չունենալու պատճառաբանությամբ, մերժել է պահանջը։ Տղամարդը ազգությամբ հնդիկ 6 այլ անձանց հետ տուժողի ընկերուհու դիմաց օդ է կրակել՝ պահանջելով մինչև 1 500 000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև սպառնացել, որ հակառակ դեպքում վերջինիս կտեղափոխեն այլ վայր, որտեղ կպատճառեն մարմնական վնասվածքներ, կտեսանկարահանեն և այն կտեղադրեն ինտերնետ հարթակում։ Լսելով տուժողի և վերջինիս ընկերուհու՝ գումար չունենալու վերաբերյալ պատասխանը՝ տուժողին, իր կամքին հակառակ, նրա մարմնի տարբեր մասերից բռնելով, մտցրել են ավտոմեքենայի բեռնախցիկը, իսկ խմբի անդամները նստել են նույն մեքենան և վարել այն։ Որոշակի տարածություն անցնելուց հետո ավտոմեքենան կանգնեցվել է պարեկային ծառայության աշխատակիցների կողմից և Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին հայտնաբերվել է ավտոմեքենայի բեռնախցիկում: Վերոնշյալ 7 անձինք կալանավորվել են։ [ՀՀ ՔԿ]
Բացահայտվել է ՏԿԵՆ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի եւ մի քանի աշխատակիցների կողմից շուրջ 410 մլն ՀՀ դրամ գումարի հափշտակության, փաստաթղթերի կեղծման դեպքը: Պաշտոնատար անձը հրամաններ է արձակել՝ իրեն և ընկերության 10 աշխատակիցներին Թբիլիսի գործուղելու վերաբերյալ, որի ծախսերի համար հաշվարկվել՝ մոտ 25 միլիոն ՀՀ դրամ, սակայն նրանք փաստացի կա՛մ գործուղման չեն մեկնել, կա՛մ մեկնել են արձանագրված ոչ ամբողջ ժամանակահատվածով։ Անձը, չունենալով ինքն իրեն լրացուցիչ աշխատավարձ հանդիսացող վճարներ տրամադրելու լիազորություն, արձակել է նման հրամաններ՝ այդ կերպ հափշտակելով մոտ 217 միլիոն ՀՀ դրամ:
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի դայակին և բուժքրոջը մեղադրանք է ներկայացվել՝ անօգնական երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար։ «Նշված անձինք իրենց հերթափոխի ընթացքում՝ 2024թ․ մարտի 7-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում, բուժքույրը՝ նաև օգոստոսի 11-ին, 7-10 տարեկան երեխաների նկատմամբ, որոնք ունեն «Ռուբենշտեյն Թեյբի համախտանիշ» և «Դաունի համախտանիշ», դրսևորել են հանցավոր վարքագիծ. խմբի երեխաների ներկայությամբ կոպիտ վերաբերմունք են դրսևորել երեխաների նկատմամբ, ձեռքերով, նաև ոտքով հարվածել են նրանց, հրել, զգեստի ետնամասից բռնած մի քանի անգամ թափահարել, քաշքշել, կոպիտ կերպով գցել են խաղահրապարակի՝ մանեժի մեջ՝ սահմանափակելով նրանց տեղաշարժը՝ այդ կերպ երեխաներից մի քանիսին պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք»,- հայտնում են ՔԿ-ից։
ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոս ամսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ։ Այս մասին Tert.am-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսի 25-ին դատապարտել է Կիևի որոշումը, որն արգելում է Ուկրաինայում Ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապեր ունեցող կրոնական կազմակերպությունների գործունեությունը: «Ոչ մի քրիստոնեական եկեղեցի չի կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերացվել: Եկեղեցիներին չպետք է դիպչել»,- ասել է Հռոմի պապն իր ամենշաբաթյա աղոթքի ժամանակ: |azatutyun.am|
Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել Բելառուսի իշխանություններին հետ քաշել զորքերը Ուկրաինայի սահմանից։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել, որ Բելառուսի ԶՈՒ-ն «զորավարժությունների պատրվակով Գոմելի մարզում՝ Ուկրաինայի հյուսիսային սահմանների մոտ, կենտրոնացնում են զգալի թվով անձնակազմ, մասնավորապես՝ հատուկ գործողությունների ուժեր, սպառազինություն և ռազմական տեխնիկա՝ տանկերով, հրետանիով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, ՀՕՊ համակարգերով և ինժեներական սարքավորումներով»։ Ուկրաինայի ԱԳՆ-ի պնդմամբ նաև «արձանագրվել է նախկին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանների ներկայությունը»։ |armenpress.am|
Սթոլթենբերգը օգոստոսի 28-ին ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստ կգումարի |armenpress.am|
22:38 - 27 օգոստոսի, 2024Խաղաղության պայմանագրի նախագծի զգալը մասը համաձայնեցված է. Բայրամով |azatutyun.am|
21:28 - 27 օգոստոսի, 2024Խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին մնացած խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է. Ամիրբեկով |tert.am|
21:25 - 27 օգոստոսի, 2024ՄԻԵԴ-ը հօգուտ դիմողի բավարարել է Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը
20:05 - 27 օգոստոսի, 2024Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 26-ին |1tv.ge|
19:17 - 27 օգոստոսի, 2024ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդը ՀՀ քննչական կոմիտեում քննարկել է հետագա գործակցության հարցեր
19:14 - 27 օգոստոսի, 2024Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 20-ամյա երիտասարդը կալանավորվել է |factor.am|
19:09 - 27 օգոստոսի, 2024Արտակ Քամալյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
19:02 - 27 օգոստոսի, 2024Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը կփոխարինվի նոր, ժամանակակից օրենսգրքով․ Արդարադատության նախարարություն
18:46 - 27 օգոստոսի, 2024Ավելացել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթի հաճախականությունը
18:40 - 27 օգոստոսի, 2024Սթոլթենբերգը օգոստոսի 28-ին ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստ կգումարի |armenpress.am|
22:38 - 27 օգոստոսի, 2024Խաղաղության պայմանագրի նախագծի զգալը մասը համաձայնեցված է. Բայրամով |azatutyun.am|
21:28 - 27 օգոստոսի, 2024Խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին մնացած խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է. Ամիրբեկով |tert.am|
21:25 - 27 օգոստոսի, 2024ՄԻԵԴ-ը հօգուտ դիմողի բավարարել է Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը
20:05 - 27 օգոստոսի, 2024Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 26-ին |1tv.ge|
19:17 - 27 օգոստոսի, 2024ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդը ՀՀ քննչական կոմիտեում քննարկել է հետագա գործակցության հարցեր
19:14 - 27 օգոստոսի, 2024Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 20-ամյա երիտասարդը կալանավորվել է |factor.am|
19:09 - 27 օգոստոսի, 2024Արտակ Քամալյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
19:02 - 27 օգոստոսի, 2024Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը կփոխարինվի նոր, ժամանակակից օրենսգրքով․ Արդարադատության նախարարություն
18:46 - 27 օգոստոսի, 2024Ավելացել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթի հաճախականությունը
18:40 - 27 օգոստոսի, 2024