2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Տնտեսական աճի հիմնական շարժիչները եղել են հետևյալ ոլորտները. արդյունաբերություն՝ 4.7 տոկոս, գյուղատնտեսություն՝ 1.6 տոկոս, շինարարություն՝14.5 տոկոս, առևտուր՝ 17.0 տոկոս, ծառայություններ՝ 10.6 տոկոս։
Սոցիալական ցանցերում տարածվում է տարիներ առաջ թողարկված ֆիլմից մի հատված, որտեղ ներկայացվում են իբր գործող զինվորականների մասնակցությամբ խիստ դատապարտելի, իրականության և բանակի հետ աղերս չունեցող տեսարաններ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նմանօրինակ ֆիլմերն ու սերիալները չեն արտացոլում զինված ուժերում գործող միջանձնային և կանոնագրքային հարաբերությունները, ավելին՝ խեղաթյուրված են ներկայացնում ՀՀ բանակի սպաների և առհասարակ զինծառայողների վարքագիծը, արատավորում նրանց պատիվն ու հեղինակությունը։ Պաշտպանական գերատեսչությունը ստեղծագործական թիմերին, կազմակերպություններին ու անհատներին հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող նմանատիպ բովանդակությամբ ֆիլմերի ստեղծումից և տարածումից։ [ՀՀ ՊՆ]
Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից․ եթե ես ասեմ` անկլավի օրակարգ չկա, դա քրեական պատասխանատվության հիմք է։ Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ-ն ունի ինքնիշխան տարածք, ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել։ Անկախ նրանից Ադրբեջանը բարձրացնում է, թե չի բարձրացնում [հարցը], մենք ենք բարձրացնում», - ասաց Փաշինյանը՝ նշելոով, որ այդ թեման անխուսափելիորեն լինելու է քննարկումների տիրույթում եւ կողմերից ամեն մեկն «իր փաստարկներով գնալու է»։
Ռուսաստանը իհարկե պրոցեսի [ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի -խմբ․] հետ կապված որոշակի անհանգստություններ ունի, բայց մեր հարաբերությունները և խոսակցությունները երբեք չեն եղել և չեն լինի սպառնալիքի լեզվով։ Այս մասին ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՌԴ նախագահի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ արդյոք եղե՞լ են սպառնալիքներ ՀՀ-ի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց պաշտոնապես մեկնարկելու դեպքում ՌԴ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու սպառնալիք: «Այն, որ ՌԴ-ն ունի որոշակի անհանգստություններ, դա ակնհայտ է, այն, որ մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ՝ ՌԴ դիրքորոշումների և անհանգստությունների հետ կապված, դա էլ է փաստ: Բայց այն, որ մենք շարունակում ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը, դա էլ է փաստ, այն, որ շարունակելու ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը, դա էլ է փաստ, այն, որ շարունակելու ենք խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, դա էլ է փաստ»:
ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները հավաքականի գլխավոր մարզչի մի քանի թեկնածուի հետ։ Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ։ ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար: Մոտ ժամանակներս արդեն կունենանք հստակություն թեկնածուների շրջանակի հարցում և կներկայացնենք նրանց ՀՖՖ գործադիր կոմիտեի հաստատմանը»։ [ՀՖՖ]
Այսօր հրավիրված ասուլիսում խոսելով համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է տեղեկություններ, որոնք կարող են շփոթության առիթ դառնալ։ Խոսելով սոցիալական որոշակի ծախսերի համար մինչեւ 100 հազար դրամ եկամտահարկի վերադարձի (փոխհատուցման) հնարավորության մասին՝ նա ասել է, որ վերադարձի ենթակա ծախսեր են, օրինակ, ատամնաբուժական ծառայությունը, երգի, պարի, լեզվի, ֆուտբոլի եւ այլ սպորտաձեւերի վճարովի դասերը եւ այլն։ Հարկ է նշել, սակայն, որ ՀՀ-ում գործող իրավակարգավորումների համաձայն՝ առանձին բժշկական ծառայությունների, այդ թվում՝ ատամնաբուժական ծախսերը վերադարձի ենթակա չեն։ Ինչ վերաբերում է արվեստի, սպորտի տարբեր ուղղությունների եւ լեզվի դասընթացներին, այդ ծախսերը ինքնին վերադարձի ենթակա չեն, դրանք կփոխհատուցվեն միայն, եթե երեխան հաճախում է հատուկ ուղղվածություն ունեցող հանրակրթական որեւէ քոլեջ կամ ուսումնարան, այսինքն՝ արվեստի կամ սպորտի դասաժամերը հանդիսանում են նրա բուն հանրակրթական դասընթացի մի մասը, այլ ոչ թե արտալսարանական պարապմունք մասնավոր որեւէ հաստատությունում։
Այսօր մենք ԵԱՏՄ-ում վատ չենք զգում մեզ: Բայց մյուս կողմից մենք չենք կարող չնկատել մեր ժողովրդի առնվազն որոշակի և շատ շոշափելի հատվածի ձգտումները՝ Հայաստանի ապագայի համար ձևավորել ընտրանքներ, տարբերակներ, որովհետև այսօր շատ կարևոր փուլ է, որ մենք մեր երկրի ռազմավարական ապագայի մասին խոսենք: Բայց այդ ռազմավարական ապագայի մասին խոսակցությունը չի կարող տեղի ունենալ, եթե ընտրանք չկա: Եվ մեր բալանսավորման և բալանասավորված արտաքին քաղաքականությունը նաև դրա համար է: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|
Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը կամ հերքումը ՀՀ-ում քրեական հանցագործություն է, քրեական օրենսգրքով նախատեսված արարք։ Ցեղասպանության փաստը անքննելի է և անժխտելի։ Ընդհանրապես զարմանալ կարելի է, թե ինչպես որևէ մեկին կարելի է մեղադրել ցեղասպանությունը ուրանալու մեջ, երբ նա երևույթի մասին խոսելիս ասում է ցեղասպանություն: ... Խոսքը հետևյալի մասին է, որ ցեղասպանությունը արդյո՞ք մեզ չպետք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհը ընկալելու մեր բանաձևերին։ Մենք կարո՞ղ է իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, այսօր էլ ճշգրիտ չենք ընկալում։ Կարո՞ղ է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին և խրախուսումներին։ Կարո՞ղ է լավ չենք հաշվարկում այդ ազդակների նկատմամբ մեր վերաբերմունքը: ... Իսկ կարո՞ղ է պարզվի, որ ինչ-որ թեմաներ, ինչ-որ շրջանակներ մեր ինչ-որ ցավոտ կետեր կարողացել և կարողանում են օգտագործել մեր հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում, մեր անկախ, ինքնիշխան պետություն ունենալը անհնար դարձնելու համար։ [Փաշինյանը՝ Ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարության մասին]
🇦🇲🇦🇿 Խաղաղության պայմանագրի նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, 2 չհամաձայնեցված կետ կա, երկուսի մասով էլ ՀՀ-ն առաջարկել է լուծումներ: Մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն: Մենք առաջարկում ենք դա կիրառել սահմանազատված հատվածների նկատմամբ: [2-րդը հայցերը] միջազգային ատյաններից հետ կանչելու թեման է, որը որոշակի հանգամանքներում և պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունեց որոշում, որով մեկ ուղևորության համար սահմանեց 150 դրամ արժեք: Նշենք, որ մնացած բոլոր փաթեթները շարունակում են գործել նույն արժեքներով, միայն հունվար և փետրվար ամիսներին գնված անսահմանափակ փաթեթների դեպքում դրանք կգործեն հավելյալ 30 օր տևողությամբ:
Մհեր Գրիգորյանը ելույթով է հանդես եկել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
22:40 - 31 հունվարի, 2025Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024-ին աճել է 8 տոկոսով
22:19 - 31 հունվարի, 2025Երեխաներին դեպի սպորտ հրավիրելու ամենամեծ խթանը մեր մեծավաստակ մարզիկներն են․ Նիկոլ Փաշինյան
21:48 - 31 հունվարի, 2025Լավրովը և Ֆիդանը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը |tert.am|
21:27 - 31 հունվարի, 2025Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ
20:45 - 31 հունվարի, 2025Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է 2024-ի 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը
19:55 - 31 հունվարի, 2025Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում
19:42 - 31 հունվարի, 2025Մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի հայտերի ընդունումը
19:39 - 31 հունվարի, 2025ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող բովանդակությամբ ֆիլմերի ստեղծումից և տարածումից
18:59 - 31 հունվարի, 2025Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
18:56 - 31 հունվարի, 2025Մհեր Գրիգորյանը ելույթով է հանդես եկել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
22:40 - 31 հունվարի, 2025Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024-ին աճել է 8 տոկոսով
22:19 - 31 հունվարի, 2025Երեխաներին դեպի սպորտ հրավիրելու ամենամեծ խթանը մեր մեծավաստակ մարզիկներն են․ Նիկոլ Փաշինյան
21:48 - 31 հունվարի, 2025Լավրովը և Ֆիդանը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը |tert.am|
21:27 - 31 հունվարի, 2025Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ
20:45 - 31 հունվարի, 2025Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է 2024-ի 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը
19:55 - 31 հունվարի, 2025Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում
19:42 - 31 հունվարի, 2025Մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի հայտերի ընդունումը
19:39 - 31 հունվարի, 2025ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող բովանդակությամբ ֆիլմերի ստեղծումից և տարածումից
18:59 - 31 հունվարի, 2025Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
18:56 - 31 հունվարի, 2025