44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանի գործով ռազմագիտական փորձաքննություն չի նշանակվի։ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, մերժել է Գրիգորյանի պաշտպանի միջնորդությունը։ Միաժամանակ դատարանը անփոփոխ է թողնել Գրիգորյանի տնային կալանքը՝ դրա ժամկետը երկարաձգելով եւս 2 ամսով։ Նրա նկատմամբ ընտրված են նաեւ երկրից բացակայելու արգելք եւ 3 միլիոն ՀՀ դրամ գրավ խափանման միջոցները։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը և դրանից բխող գործողությունները: Նախատեսվում են բնակչության իրազեկման աշխատանքներ, թմրամիջոցներ գործածող կամ ապօրինի շրջանառություն իրականացնող անձանց վերաբերյալ վարչական տվյալների շտեմարանի ստեղծում՝ հետագծելիության ապահովմամբ, օրինական շրջանառությանը վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործմամբ, ապօրինի թմրամիջոց գործածող անձանց համար սահմանափակումների սահմանմամբ:
ՀՀ զինված ուժերի գործունեությանը վերաբերող իրավական ակտերով սահմանվա՞ծ է արդյոք պատերազմի ժամանակ ստացած վնասվածքի եւ մարտական գործողությունը շարունակելու համատեղելիության կարգը։ Այս եւ այլ հարցեր Երեւանի քրեական դատարանը օրերս ուղղել էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին՝ մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ գործով որոշ դրվագներ ճշգրտելու նպատակով։ Ըստ պատասխանի՝ ՀՀ ԶՈՒ խաղաղ եւ պատերազմական ժամանակաշրջանի գործունեությունը կանոնակարգող կանոնադրություններով, կանոնագրքերով, հրամաններով, կարգադրություններով, հրահանգներով եւ այլ իրավական ակտերով սահմանված չէ զինծառայողի ստացած վնասվածքի եւ մարտական գործողությունը շարունակելու համատեղելիության կարգը: Այս հանգամանքը կարեւոր է, քանի որ Իշխան Վահանյանը պնդում է, որ Խուռհատ սարում այնպիսի վիրավորում է ստացել, որ ի վիճակի չի եղել շարժվելու, այդ իսկ պատճառով էլ վիրավորների մեքենայով հեռացել է։ Սակայն ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ դրանից առաջ՝ սեպտեմբերի 29-ին, Վահանյանը ստացել եք նույնանման, ավելի մեծ չափերի վնասվածք, քան Խուռհատ սարում, սակայն մնացել է դիրքերում եւ շարունակել մարտը։
2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։ Այս մասին Factor.am-ին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի այն հայտարարությանը, թե հայկական կողմն ամբողջությամբ չի տրամադրել ականապատ տարածքների քարտեզները։ «Հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին՝ Հայաստանը հարցումների միջոցով կազմել և 2024թ. սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղամատյաններ: [...] Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը։ Հավելենք, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումների մեջ»,- նշել է մամուլի խոսնակը։ |factor.am|
Ռուսաստանը արտաքսել է Մոլդովայի դեսպանատան երեք աշխատակցի՝ ի պատասխան Քիշնևի կողմից երեք ռուս դիվանագետների անցանկալի անձ հայտարարելու։ Մոլդովայի իշխանություններն անցած օրերին ՌԴ դեսպանատան երեք աշխատակիցներին երկրից արտաքսել են։ Քիշնևը պնդում է, որ ապացույցներ ունի, թե ինչպես են դեսպանատան ռուս աշխատակիցներն օգնել կոռուպցիայի մեջ մեղադրվող մոլդովացի ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Նեստերովսկուն խուսափել կալանավորումից։ |azatutyun.am| |azatutyun.am|
ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող Freedom House-ը ավարտում է իր աշխատանքը Հայաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։ «Ավելի քան չորս անհավանական տարի անց, իմ ճանապարհորդությունը Freedom House-ի հետ Հայաստանում ավարտվում է, քանի որ կազմակերպությունն ավարտում է իր աշխատանքը այստեղ: Պատիվ էր առաջնորդել ամենադժվար ժամանակներից և կանգնել այդքան ոգեշնչող գործընկերների, ընկերների և իրավապաշտպանների կողքին»,- գրել է նա։
ՀՀ նախագահը ստորագրել է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված շուրջ 30 անձանց հետ, որոնցից ոմանք հայտնել են անհամաչափ ֆիզիկական ուժի, խցերում առկա գույքը կոտրելու, իրենց նկատմամբ վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնելու մասին, պնդել են, որ այրվել են ոչ թե խցերի ներքնակները, այլ մեկ սրբիչ։ Միևնույն ժամանակ, ՄԻՊ ներկայացուցիչների կողմից արձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները: Արձանագրվել է նաև, որ նրանց ցուցաբերվում է բժշկական օգնություն, այդ թվում՝ 2 անձի մոտ առկա վնասվածքների կասկածի կապակցությամբ կատարվել է նաև ռենտգեն հետազոտություն: [ՄԻՊ աշխատակազմ]
Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Մեր քաղաքը» դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։ [Մարտուն Գրիգորյան]
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. անդրադարձ չի կատարվել բռնության ահազանգերին |factor.am|
22:49 - 04 ապրիլի, 2025Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարել է պայքարի հաջորդ գործողությունների մասին
22:40 - 04 ապրիլի, 2025Հայկազ Գրիգորյանի գործով ռազմագիտական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը մերժվել է
22:26 - 04 ապրիլի, 2025Քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները
22:00 - 04 ապրիլի, 2025Ներկայացվել է թմրամիջոցների գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը
21:52 - 04 ապրիլի, 2025«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի» վերաբերյալ հարցի քննությունը ՍԴ-ում ավարտվել է |azatutyun.am|
21:46 - 04 ապրիլի, 2025Անահիտ Ավանեսյանը ընդունել է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մարդասիրական օգնության ծրագրերի ղեկավարին
21:09 - 04 ապրիլի, 2025Վնասվածքի եւ մարտը շարունակելու համատեղելիության կարգ կա՞ թե՞ ոչ․ Խուռհատ սարի գործով ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի պատասխանը
20:50 - 04 ապրիլի, 2025Եվրոպական մի շարք երկրներ ՌԴ-ին մեղադրել են հրադադարի շուրջ բանակցությունները խափանելու մեջ |azatutyun.am|
19:16 - 04 ապրիլի, 2025ՀՀ-ն Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ. ՀՀ ԱԳՆ խոսնակ |factor.am|
19:07 - 04 ապրիլի, 2025«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. անդրադարձ չի կատարվել բռնության ահազանգերին |factor.am|
22:49 - 04 ապրիլի, 2025Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարել է պայքարի հաջորդ գործողությունների մասին
22:40 - 04 ապրիլի, 2025Հայկազ Գրիգորյանի գործով ռազմագիտական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը մերժվել է
22:26 - 04 ապրիլի, 2025Քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները
22:00 - 04 ապրիլի, 2025Ներկայացվել է թմրամիջոցների գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը
21:52 - 04 ապրիլի, 2025«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի» վերաբերյալ հարցի քննությունը ՍԴ-ում ավարտվել է |azatutyun.am|
21:46 - 04 ապրիլի, 2025Անահիտ Ավանեսյանը ընդունել է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մարդասիրական օգնության ծրագրերի ղեկավարին
21:09 - 04 ապրիլի, 2025Վնասվածքի եւ մարտը շարունակելու համատեղելիության կարգ կա՞ թե՞ ոչ․ Խուռհատ սարի գործով ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի պատասխանը
20:50 - 04 ապրիլի, 2025Եվրոպական մի շարք երկրներ ՌԴ-ին մեղադրել են հրադադարի շուրջ բանակցությունները խափանելու մեջ |azatutyun.am|
19:16 - 04 ապրիլի, 2025ՀՀ-ն Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ. ՀՀ ԱԳՆ խոսնակ |factor.am|
19:07 - 04 ապրիլի, 2025