Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել Արցախի` գերության մեջ պահվող ռազմաքաղաքական ղեկավարության այսօրվա՝ շինծու գործերով դատավարությունից։  Դատական ​​նիստը հետաձգվել է մինչև հունվարի 21-ը:

Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել Արցախի` գերության մեջ պահվող ռազմաքաղաքական ղեկավարության այսօրվա՝ շինծու գործերով դատավարությունից։ Դատական ​​նիստը հետաձգվել է մինչև հունվարի 21-ը:

Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է այսօր մեկնարկող ապօրինությանը։ Նման հայտարարությամբ  է հանդես եկել Հանրապետական Կուսակցության գործադիր մարմինը՝ անդրադառնալով Բաքվում մեկնարկած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությանը։ «Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ Բաքվում մեկնարկած դատավարությունը ծաղր է արդարության, արդարադատության և միջազգային իրավունքի նկատմամբ։ Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ: Ցավով ենք արձանագրում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են, իսկ համազգային ջանքերը հեռու են բավարար լինելուց։ Բաքվում մեկնարկող դատական ֆարսը հնարավոր է դարձել նաև ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության և կապիտուլյանտական քաղաքականության պատճառով»,- ասված է ՀՀԿ հայտարարության մեջ։

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի որոշմամբ՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը նշանակվել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ 
«Կատարելու եմ ամեն բան՝ պահպանելու մեր համայնքի արժեքներն ու մշակույթը, ինչպես նաև ապահովելու դրա կայուն զարգացմանը նպաստող նոր ծրագրեր ու նախաձեռնություններ»,- գրել է Գյուլնազարյանը։

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի որոշմամբ՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը նշանակվել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ «Կատարելու եմ ամեն բան՝ պահպանելու մեր համայնքի արժեքներն ու մշակույթը, ինչպես նաև ապահովելու դրա կայուն զարգացմանը նպաստող նոր ծրագրեր ու նախաձեռնություններ»,- գրել է Գյուլնազարյանը։

Երևան թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում: Նախնական տվյալներով պատճառը եղել է օդորակման համակարգի անսարքությունը։ 
Այս մասին հայտնել է Rиа новости-ն՝ հղում անելով ԱԻՆ-ին:

Երևան թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում: Նախնական տվյալներով պատճառը եղել է օդորակման համակարգի անսարքությունը։ Այս մասին հայտնել է Rиа новости-ն՝ հղում անելով ԱԻՆ-ին:

Այսօր՝ հունվարի 17-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը խցում հայտնաբերել է դատապարտյալ, 1982 թ. ծնված Ս. Հ.-ի դին՝ սավանով մահճակալից կախված վիճակում:

[ՀՀ ՔԿԾ]

Այսօր՝ հունվարի 17-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը խցում հայտնաբերել է դատապարտյալ, 1982 թ. ծնված Ս. Հ.-ի դին՝ սավանով մահճակալից կախված վիճակում: [ՀՀ ՔԿԾ]

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը: Պուտինը նշել է, որ այդ փաստաթուղթը խթան կհաղորդի երկու երկրների փոխգործակցությանը գրեթե բոլոր ուղղություններով։  |1lurer.am|

Վրաստանի վարչապետը Բաքվում Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ադրբեջանը ոչ միայն լավ բարեկամ է, այլ նաև շատ լավ ռազմավարական գործընկեր, և իրենց համար առաջնահերթություն է այս ռազմավարական գործընկերության հետագա խորացումը։  «Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը առանձնահատուկ նշանակություն ունեն։ Մենք կարող ենք նորից պատրաստակամություն հայտնել՝ հնարավորության սահմանում առավելագույն ներդրում ունենալու տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում», - ասել է Կոբախիձեն։ Ալիևն էլ հայտնել է, որ քննարկել են կապի և Միջին միջանցքի նախագիծը:  «Վստահ եմ՝ նախագիծը հաջողություն կունենա։ Դրա շրջանակում պետք է սերտ կապեր պահպանենք հարևան այլ երկրների հետ, որն ընդգրկում է հսկայական աշխարհագրություն։ Ադրբեջանն ու Վրաստանը կլինեն այն օղակն ու կամուրջը, որը կմիացնի Եվրոպան և Ասիան։ Մենք դա հաջողությամբ իրականացնում ենք. տրանսպորտային ենթակառուցվածքներն ընդլայնվում են Վրաստանում և Ադրբեջանում։ Խոսքը հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների թվայնացման մասին է»։ |1tv.ge|

 Դատարանը Գարիկ Գալեյանին դատապարտեց 2 տարի ազատազրկման, միևնույն ժամանակ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը, մինչև որ վճիռը օրինական ուժի մեջ մտնի. հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյան։ Փաստաբանը բացատրել է՝ սա ենթադրում է, որ դատավճիռը ստանալուց հետո Գալեյանի նկատմամբ կկիրառվի տնային կալանք, իսկ եթե դատավճիռը մնա օրինական ուժի մեջ վերադաս ատյաններում, ապա նաև կազատազրկվի։|arm.sputniknews.ru|

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մեկնարկած ակցիայի մասնակիցները կառույցին պահանջագիր փոխանցելուց հետո շարժվել են  դեպի ՀՀ ԱԳՆ։ Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ պետք է առաջին հերթին ստիպել և պահանջել ՀՀ իշխանություններից, որ առավելագույնը անեն Բաքվում ապօրինի պահվող պատանդներին հայրենիք վերադարձնելու համար։ «Մենք բոլորս պետք է հիշենք՝ այնտեղ գտնվող մեր եղբայրներն իրավունք ունեն, ազատ են ասելու յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր միտք, միայն թե իրենք ողջ վերադառնան հայրենիք։ Որևէ մեկը՝ սովորական քաղաքացի կամ իշխանություն կրող անձ, իրավունք չունի թիրախավորելու, հարվածի տակ դնելու մեր եղբայրներին այնտեղ։ Իրենք այնտեղ են մեր երեսից»,- ասել է Բեգլարյանը՝ հիշելով, որ այսօր լրանում է Բաքվի հայ բնակչության կոտորածի 35-րդ տարելիցը։|hetq.am|

Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում պարզաբանել է «Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը»։ «ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ», - նշված է հաղորդագրության մեջ։

Փարիզը մշտապես կլինի Հայաստանի և հայ ժողովրդի կողքին․ քաղաքապետ Անն Հիդալգոն՝ դեսպան Արման Խաչատրյանին

Փարիզը մշտապես կլինի Հայաստանի և հայ ժողովրդի կողքին․ քաղաքապետ Անն Հիդալգոն՝ դեսպան Արման Խաչատրյանին

22:39 - 17 հունվարի, 2025
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-գերմանական համագործակցության հարցեր

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-գերմանական համագործակցության հարցեր

22:23 - 17 հունվարի, 2025
Մանուկ Մուրադյանը նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի պետի ժամանակավոր պաշտոնակատար

Մանուկ Մուրադյանը նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի պետի ժամանակավոր պաշտոնակատար

22:00 - 17 հունվարի, 2025
Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունից

Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունից

21:38 - 17 հունվարի, 2025
Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է այսօր մեկնարկած ապօրինությանը․ ՀՀԿ ԳՄ

Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է այսօր մեկնարկած ապօրինությանը․ ՀՀԿ ԳՄ

21:19 - 17 հունվարի, 2025
ՌԴ-ն ու Իրանը պայմանավորվել են նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը
 |1lurer.am|

ՌԴ-ն ու Իրանը պայմանավորվել են նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը |1lurer.am|

20:26 - 17 հունվարի, 2025
Էթնիկ ատելության պայմաններում Բաքվում ընթացող «դատավարությունները» չեն կարող դիտարկվել որպես անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող. Մանասյան

Էթնիկ ատելության պայմաններում Բաքվում ընթացող «դատավարությունները» չեն կարող դիտարկվել որպես անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող. Մանասյան

20:11 - 17 հունվարի, 2025
Արմավիրի մարզպետի որոշմամբ նշանակվել եմ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար. Լյուդվիգ Գյուլնազարյան

Արմավիրի մարզպետի որոշմամբ նշանակվել եմ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար. Լյուդվիգ Գյուլնազարյան

20:07 - 17 հունվարի, 2025
Երևան թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում

Երևան թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում

20:03 - 17 հունվարի, 2025
Բուք, մերկասառույց, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Բուք, մերկասառույց, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

19:38 - 17 հունվարի, 2025

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Հրապարակվեց մայոր Հայկազ Գրիգորյանի գործով մեղադրական եզրափակիչ ճառը

Հրապարակվեց մայոր Հայկազ Գրիգորյանի գործով մեղադրական եզրափակիչ ճառը

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Հայկազ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը մոտենում է ավարտին։ Գրեթե 1 տարվա քննությունից հետո Հակակոռուպցիոն դատարանում հրապարակվեց մեղադրական եզրափակիչ ճառը։ Հանրային մեղադրող, Զինվորական դատախազության ավագ դատախազ Գեւորգ Ավետիսյանը, ամփոփելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, պնդեց, որ դրանցով հիմնավորվել է Գրիգորյանին ներկայացված մեղադրանքը․ «Գործով ձեռք բերված ապացույցների գնահատմամբ գտնում եմ, որ մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի մեղքն ամբողջությամբ հիմնավորված է, արարքին տրվել է քրեաիրավական ճիշտ գնահատական և նա ենթակա է քրեական պատասխանատվության առաջադրված մեղադրանքում նշված հոդվածով»,- ասաց նա: Հիշեցնենք՝ Հայկազ Գրիգորյանը մեղադրվում է պատերազմի ժամանակ իշխանազանցության մեջ, որը դրսեւորվել է առանց վերադաս հրամանատարության թույլտվության իր անձնակազմին «նահանջ» հրաման տալով եւ զբաղեցրած բնագիծը թողնելով։ Այս մասին հայտնի է դարձել նույն գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի դատաքննության ժամանակ, որի շրջանակում Գրիգորյանը ներկայացել էր դատարան՝ որպես վկա հարցաքննվելու։ Հարցաքննությունից հետո հանրային մեղադրողը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, նախաձեռնվել էր նոր քրեական վարույթ։ Հայկազ Գրիգորյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ մեղադրողի՝ Հայկազ Գրիգորյանի գործողությունների հետեւանքով կազմաքանդվել են 5-րդ գումարտակի մարտակարգերը Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն իր եզրափակիչ ելույթը սկսեց՝ հիշեցնելով մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի մեղադրանքի մանրամասները։  Գեւորգ Ավետիսյանը Ըստ այդմ, Գրիգորյանը, զբաղեցնելով Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի 13-րդ հրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնը, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով 13-րդ վաշտի  բոլոր զինծառայողների ուղղակի պետը, ինչպես նաև պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ Մարտական կանոնադրության մի շարք դրույթների համաձայն, պարտավոր է եղել իրեն վստահված պահպանության տեղամասում կազմակերպել կայուն, ակտիվ, հակառակորդի բոլոր զինատեսակների հարվածներին դիմակայելու ընդունակ պաշտպանություն, իր ստորաբաժանման հետ համառորեն պաշտպանել զբաղեցրած շրջանը, նույնիսկ շրջապատման և հարևանների հետ մարտավարական կապի բացակայության պայմաններում չթողնել դրանք առանց ավագ պետի հրամանի։ Մինչդեռ ըստ մեղադրանքի՝ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաև ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն Գրիգորյանը չի կատարել իր ծառայողական պարտականությունները եւ նահանջ կատարելու անհրաժեշտության բացակայության պարագայում, իր ուղղությամբ հակառակորդի հնարավոր հարձակմանը չդիմակայելու, անմիջական մարտի չբռնվելու, այդպիսով իր, ինչպես նաև ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով՝ որևէ միջոց չի ձեռնարկել խնդրի կատարումը շարունակելու ուղղությամբ։ Ըստ մեղադրանքի՝ Գրիգորյանը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական և ծառայողական շահերին, չարաշահելով իշխանությունը, խախտել է վաշտին նահանջի հրաման տալու իրավասության, նահանջի կազմակերպման և կատարման կարգի վերաբերյալ պահանջները և ավագ պետի կողմից նահանջ կատարելու հրաման կամ թույլտվություն չունենալու, անգամ նման արգելքի պայմաններում անձնակազմին տվել է «նահանջ» հրաման՝ չսահմանելով նաև նահանջի ուղղություն և նոր բնագիծ, որպիսի պայմաններում վաշտը Կանոնադրությամբ չսահմանված զորաշարժ է կատարել դեպի խոր թիկունք և անզգուշությամբ առաջացրել մարտական առաջադրանքի խափանում և այլ ծանր հետևանքներ։ Մասնավորապես, կազմաքանդվել են ՊԲ 59703 զորամասի և 5-րդ ուսումնական գումարտակի մարտակարգերը և զորաշարվածքը, հակառակորդի ստորաբաժանումները 13-րդ վաշտի պաշտպանության հատվածով մխրճվել են պաշտպանության խորքը, թևանցման վտանգ ստեղծել նույն գումարտակի մյուս ստորաբաժանումների համար, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին մխրճված հատվածով հակառակորդին հաջողվել է գրավել նույն վաշտի ձախակողմյան հատվածում պաշտպանության անցած ՊԲ 59703 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարական դիտակետը և հարակից մարտական դիրքերը: Գեւորգ Ավետիսյանի խոսքով՝ նախաքննության ժամանակ Հայկազ Գրիգորյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, իսկ դատաքննության ընթացքում չի ընդունել այն՝ հերքելով դրանում նկարագրված փաստերը․ «Մասնավորապես՝ դիրքերից դուրս գալու մասին հրաման տալը Գրիգորյանը պայմանավորեց ենթակաների մեծ մասի նորակոչիկներ լինելու և իրականացվող մարտական գործողությունների ժամանակ վատ բարոյահոգեբանական վիճակ ունենալու հանգամանքով։ Իր գործողությունները պատճառաբանեց նաև նրանով, որ իր ենթակայության տակ է անցել մոբ-ից մոտավորապես 40-50 հոգանոց անձնակազմ, որը մարտական գործողությունների ընթացքում վատ ազդեցութուն է ունեցել ենթակա անձնակազմի վրա, իջեցրել բարոյահոգեբանական վիճակը, և երբ դուրս են եկել զբաղեցրած դիրքերից, անձնակազմի մարտունակությունը վերջնականապես ընկել է: Բացի այդ, նշեց, որ իր ենթակա ստորաբաժանումը, ըստ սահմանված կարգի, պետք է ցրվեր առաջնագծում գտնվող ստորաբաժանումներում, մինչդեռ մնացել են նախապես սահմանված վայրում, որտեղ առկա ինժեներական կառույցները գտնվել են անմխիթար վիճակում: Իր գնահատմամբ իրեն հաջողվել է փրկել ենթակա անձնակազմից շատերի կյանքը։  Գտնում եմ, որ, հերքելով իր կողմից կատարված հանցագործությունները՝ Հայկազ Գրիգորյանը ընդամենը փորձ է կատարում կոծկել իր գործողությունների իրական նպատակը, խուսափել քրեական պատասխանատվությունից և դատարանում ճանաչվել անմեղ»,- պնդեց մեղադրողը։ Ըստ մեղադրողի՝ հիմնավորվել է, որ մեղադրյալը չի կատարել իր վրա դրված պարտականությունները Գեւորգ Ավետիսյանի խոսքով՝ առաջին հարցը, որը նշված համատեքստում ենթակա է քննարկման, Հայկազ Գրիգորյանի՝ նախատեսված հանցագործության սուբյեկտ, այսինքն` պետ կամ պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքն է, ինչը հիմնավորվել է ՊԲ 59703 զորամասի հրամանատարի համապատասխան հրամանով, որով Գրիգորյանը հուլիսի 15-ից նշանակվել է զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի 13-րդ վաշտի հրամանատարի պաշտոնում։ Ձախից՝ պաշտպան Նորիկ Նորիկյանը, մեղադրյալ Հայկազ Գրիգորյանը Երկրորդ հարցը, որ Հայկազ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի շրջանակում ենթակա է քննարկման, այն է՝ արդյո՞ք Գրիգորյանի վրա օրենքով կամ այլ իրավական ակտերով դրված եղել են այնպիսի պարտականություններ, որոնք նա պարտավոր է եղել կատարել ենթակա անձնակազմի հետ սահմանված բնագծում պաշտպանություն իրականացնելիս: Թեեւ Գրիգորյանը չի վիճարկել այս հանգամանքը, այնուհանդերձ, մեղադրողը մեջբերեց Մարտական կանոնադրության եւ «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի մի շարք դրույթներ, ապա պնդեց․ «Ակնհայտ է, որ զինվորական ծառայության կարգը սահմանող նորմերը բովանդակում են, որ վաշտի հրամանատարը հանդիսանում է այն կարևոր օղակը կամ անձը, ով պետք է պատրաստ լինի ձեռնարկել հնարավորը կամ «անհնարինը» հայրենիքի պաշտպանության համար՝ այդ նպատակի համար չխնայելով անգամ կյանքը: Նույն հրամանատարն իր գործողությունները կամ որոշումները պարտավոր է իրականացնել՝ պահպանելով տվյալ իրադրությունում հարաբերությունները կարգավորող նշված իրավական նորմերը։ Վերը նշված գերնպատակի իրագործման համար էլ սահմանվել են վաշտի գործողությունները, այս դեպքում նահանջը գումարտակի հրամանատարի թույլտվությամբ իրականացնելու պարտադիր պահանջը։ Բացի այդ, եթե առաջացել է հարկադրված նահանջ կատարելու անհրաժեշտություն, ապա այն կատարել այնպես, որ նախապես կնախորոշվի այն շրջանը, որտեղ պարտավոր է ենթակա անձնակազմը դուրս գա՝ ապահովելով փոխգործակցությունը մյուս ստորաբաժանումների հետ»,- ասաց մեղադրողը՝ հավելելով, որ նշված նորմերի վերաբերելիությունը 13-րդ վաշտի պաշտպանության տեղամասում տեղի ունեցած դեպքերին և վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանին, հիմնավորվել է նաև դատարանում հարցաքննված վկաների ցուցմունքներով։ Մյուս հարցը, որ պաշտոնեական անգործության և պաշտոնեական պարտականությունները ի վնաս պետական շահի օգտագործելու հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար ենթակա է քննարկման, ըստ դատախազի, հետևյալն է՝ Հայկազ Գրիգորյանը, որպես վաշտի հրամանատար, դեպքի օրը կատարե՞լ է իրավական ակտերով իր վրա դրված պարտականությունները, թե՝ ոչ։ Մեղադրողն ընդգծեց՝ եթե նախորդ երկու դեպքերում Հայկազ Գրիգորյանը որևէ առարկություն չհայտնեց, ապա վերը նշված հարցի շուրջ, բերեց մի շարք պատճառաբանություններ, որոնց արդյունքում իբր այլ ելք չի մնացել, քան դուրս գալ զբաղեցրած դիրքերից: Այս հանգամանքը, սակայն, ըստ մեղադրողի, հերքվել է մի շարք վկաների ցուցմունքներով։ Գեւորգ Ավետիսյանը մեջբերեց, օրինակ, ՀՀ ՊՆ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալ, գնդապետ Բագրատ Մաթևոսյանի ցուցմունքը, ըստ որի՝  Հայկազ Գրիգորյանի կողմից նշված անձնակազմի վատ բարոյահոգեբանական վիճակի պայմաններում վերջինս պարտավոր է եղել միջոցներ ձեռնարկել այդ վիճակը բարձրացնելու և հետագա խնդիրները կատարելու ուղղությամբ․ «Բագրատ Մաթեւոսյանը կարծիք հայտնեց, որ զինծառայողների վատ բարոյահոգեբանական վիճակի համար թիվ մեկ պատասխանատուն հրամանատարն է, և բերեց օրինակներ, որտեղ ավելի վատ իրավիճակներում գտնվող զորքը, հրամանատարին տեսնելով, մնացել է և կատարել իր պարտքն առ հայրենիք:  Ամեն դեպքում, ուժեղ հրետակոծությունը կամ դիվերսիոն խմբերի առաջխաղացումը հիմք չեն զբաղեցրած մարտական դիրքերից դուրս գալու համար: Ինչ վերաբերում է Հայկազ Գրիոգարյանի ենթակա անձնակազմը նորակոչիկներով համալրված լինելու հանգամանքին, վկան նշեց, որ օրենդրությամբ որևէ արգելք սահմանված չէ նրանց կիրառելու համար»,- ասաց Ավետիսյանը՝ հիշեցնելով, որ Մաթեւոսյանի գնահատմամբ՝ Հայկազ Գրիգորյանը չի պահպանել նաև նահանջի կարգը։ Լսելով քրեական գործով ձեռք բերված այն տվյալը, որ նահանջելիս յուրային ստորաբաժանումները կրակել են 13-րդ վաշտի ուղղությամբ՝ վկան հայտնել է, որ այդ հանգամանքը ևս վկայում է չկազմակերպված նահանջի մասին։ Գեւորգ Ավետիսյանը վկայակոչեց նաեւ զորամասի նախկին հրամանատար Արտյոմ Պողոսյանի ցուցմունքը, ըստ որի՝ Հայկազ Գրիգորյանը զբաղեցրած մարտական դիրքերից դուրս է եկել առանց իր թույլտվության, ինչի իրավունքը նա չի ունեցել․ «Երբ ուսումնական գումարտակի հրամանատար Գարիկ Վարդերեսյանը և զորամասի շտաբի պետը, ով պատասխանատու է եղել փոխգործակցության ապահովման համար, իրեն զեկուցել են, որ Հայկազ Գրիգորյանը չկա, խնդիր է դրել հնարավորինս փակել [Հայկազ Գրիգորյանի անձնակազմի] զբաղեցրած բնագիծը, քանի որ ըստ զորամասի պաշտպանության պլանի՝ այդ հատվածում պետք է լինեին համապատասխան ստորաբաժանումներ։ Պողոսյանը նշել է, որ նորակոչիկներից բաղկացած անձնակազմը գործել է ըստ սահմանված ղեկավար փաստաթղթերի, ունեցել է համապատասխան սպառազինություն, և նրանց առաջնագծում մարտի ներգրավելու համար չկա որևէ արգելք: Հավելել է նաև, որ այն դիրքերը, որտեղ գտնվել է Հայկազ Գրիգորյանի ենթակայության անձնակազմը, պատշաճ կահավորված է եղել, որի կահավորմանը անգամ մասնակցել է Հայկազ Գրիգորյանը»,- ասաց մեղադրողը՝ շեշտելով, որ զորամասի հրամանատարի հավաստմամբ՝ «9-րդ կմ» հատվածը դուրս է եղել իր ենթակա զորամասի պաշտպանության հատվածից և այնտեղ որևէ բնագիծ չի եղել, որտեղ կարող էր Հայկազ Գրիգորյանը նահանջել և զբաղեցնել, այսինքն՝ եղել է անկանոն փախուստ, ոչ թե նահանջ:  Նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ-գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Վարդերեսյանն էլ դատարանում պատմել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին Հայկազ Գրիգորյանը կապ է հաստատել իր հետ և հայտնել, որ վաշտը բարոյապես ծանր վիճակում է, դիմացից հակառակորդի մեծաքանակ ուժեր են դիտարկվում, և վաշտն ի վիճակի չէ խնդիր կատարել ու անձնակազմը ցանկանում է լքել դիրքերը․ «Ինքը նրան հրամայել է մնալ իրենց տեղում, մասնավորապես ասել է. «ոտներդ էդտեղից չկտրեք»: Այդ օրը Հայկազ Գրիգորյանի վաշտը հակառակորդի հետ անմիջական մարտի մեջ չի մտել: Վաշտը պաշտպանել է 1-ին գումարտակի թիկունքը և գումարտակի մնացած մարտակարգերը: Որոշ ժամանակ հետո լեյտենանտ Նազարյան Հովիկն իրեն զեկուցել է, որ 13-րդ վաշտը լքել է զբաղեցրած դիրքերը, իսկ ինքը սերժանտներ Սամվել Իսկանդարյանի և Խաչիկ Ազիզյանի հետ մնացել է դիրքում: Այդ մասին տեղեկանալուց հետո ինքը փորձել է միջոցներ ձեռնարկել վաշտի նահանջը կանխելու համար, սակայն չի ստացվել, ինչի պատճառով հարևան ստորաբաժանումներից հավաքագրել է մոտավարապես 20-հոգանոց խումբ և տեղափոխվել Հայկազ Գրիգորյանի վաշտի պաշտպանության հատվածում տեղակայված մարտական դիրքեր և անցել պաշտպանության»,- նշեց Ավետիսյանը։ Հայկազ Գրիգորյանի դեմ ցուցմունք են տվել նաեւ ժամկետային զինծառայողները Ըստ մեղադրողի՝ Հայկազ Գրիգորյանի կողմից իր պարտականությունները չկատարելու հանգամանքը հաստատվել է նաեւ ժամկետային զինծառայողների ցուցմունքներով, ինչպես, օրինակ, Արման Արղամանյանի, Կարեն Մանուկյանի եւ այլոց։ Դատավոր Վարդգես Ստեփանյանը Այսպես․ Արման Աղամանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ այն ընթացքում, երբ ինքը գտնվել է տանկային փոս ճանապարհից (ռով) մոտ 10 մետր հեռավորության վրա, նկատել է, որ Հայկազ Գրիգորյանը և դասակի հրամանատար Գագիկ Հարությունյանն իրար հետ խոսում են այն մասին, թե ինչ անեն: Խոսակցությունից հասկացել է, որ Հայկազ Գրիգորյանը չի կողմնորոշվել, թե ինչ անի, իսկ Գագիկ Հարությունյանն ասել է հետևյալը. «ինչ հրաման տաս՝ այն էլ կանենք»: Դրանից հետո, ըստ վկայի, Գագիկ Հարությունյանն անձնակազմին ասել է, որ պետք է նահանջեն․ «Դատարանում հարցաքննվելիս վկան ավելացրեց նաև, որ եթե իրեն նահանջի հրաման չտային, ինքը պատրաստ է եղել մնալ և շարունակել պաշտպանությունը: Իր կողմից վերը նշված խոսակցությունների ժամանակ իրեն թվացել է, որ Հայկազ Գրիգորյանը «պանիկայի» մեջ է: Իրենց մոտ եղել են բջջային հեռախոսներ, որոնցով հնարավոր եղել է կապ հասատատել այլ անձանց հետ: Նշեց նաև, որ նահանջելիս Հայկազ Գրիգորյանը բջջայինով տանկի ռովի միջից կապ է հաստատել վերադաս հրամանատարության հետ, որտեղից հայհոյանքներ և տհաճ բառերե են հնչել, ասել են հետ գնացեք ու ավտոմատով կրակեք տանկերի աշտարակների վրա առկա ծակերին: Ամեն դեպքում հետ գնացեք և շարունակեք պաշտպանությունը, ինչը, սակայն չեն կատարել։ Անձնակազմի հիմնական մասը պատրաստ է եղել շարունակել պաշտպանությունը, սակայն կատարել են վերադասի հրամանները»։ Հաջորդիվ մեղադրողը վկայակոչեց վկա Կարեն Մանուկյանի ցուցմունքը, որը հայտնել է, որ իրենց՝ 14-րդ վաշտի հարևանությամբ դիրքավորված է եղել 13-րդ վաշտը, որի հրամանատարն է հանդիսացել կապիտան Հայկազ Գրիգորյանը․ «Այդ ընթացքում իրենց վաշտով մարտի մեջ են մտել հակառակորդի հետ, հակառակորդը իրենց վաշտի տեղակայման վայրի ուղղությամբ հարվածել է և հրետանիով, և նռնականետով, և ԱԹՍ-ով, ինչպես նաև հակառակորդի հետ անմիջական փոխհրաձգություն է տեղի ունեցել: 13-րդ վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանի կողմից նահանջ հրաման տալու հանգամանքի վերաբերյալ հայտնել է, որ այդ մասին իմացել է, երբ գտնվել են «Չռիկներ» կոչվող տեղանքում: Նրանց անվանել են «թռնողների վաշտ», քանի որ առաջինն են լքել մարտական դիրքերը: Իրենց վաշտի ամբողջ անձնակազմի տրամադրվածությունն այնպիսին է եղել, որ պետք է պահեն դիրքերը: Մինչև 13-րդ վաշտի նահանջելը հակառակորդի հետ մարտ են վարել դիրքերի ճակատային մասից, սակայն երբ 13-րդ վաշտը նահանջել է, հակառակորդը սկսել է գրոհել տարբեր ուղղություններից և իրենք նահանջելու միայն մեկ ուղղություն են ունեցել»։ Վկա Դավիթ Սահակյանն էլ իր ցուցմունքով հայտնել է, որ մինչև նահանջի օրն անմիջական մարտական գործողություններ չեն եղել և միայն գիշերներն անկանոն կրակել են իրենց դիրքերի դիմաց գտնվող անտառի ուղղությամբ, քանի որ մարդկանց շարժ են նկատել, սակայն, իր կարծիքով, նույնիսկ մարդ չի եղել: Նահանջ կատարելու օրը Հայկազ Գրիգորյանն անձամբ է այդ հրամանը տվել և ինքն այդ հրամանը լսել է նրանից: Նա ասել է նաև, որ նման հրաման տալու իրավունք չունի, բայց իրենք չեն կարող հակառակորդին դիմագրավել և պետք է շուտ դուրս գան իրենց զբաղեցրած դիրքերից․ «Վկան նշել է նաև, որ ինքն ի վիճակի եղել է մնալ զբաղեցրած բնագծերում և շարունակել պաշտպանությունը և իր գնահատմամբ իր ծառայակիցները ևս պատրաստ են եղել և միայն Հայկազ Գրիգորյանի հրամանով է, որ նման որոշում են կայացրել: Անգամ հրամայեցին, ինչ կա-չկա, թողենք ու դուրս գանք՝ վերցելով միայն զենքը, ինչը կատարել են: Երբ բավականին հետ են եկել, Հադրութում զորամասի սպաներից մեկը ասաց, որ սխալ են արել, որ նահանջել են և հորդորեց հետ գնալ, և մի քանիսը հետ գնացին, այդ ժամանակ հասկացել է, որ նահանջը եղել է չթույլատրված»։  Դատախազի խոսքով՝ մեղադրյալի վաշտի առջև նահանջի պահին առկա են եղել յուրային այլ ստորաբաժանումներ Հիշատակված անձանց ցուցմունքներով, ըստ Ավետիսյանի, հաստատվում է նաեւ, որ Հայկազ Գրիգորյանն ունեցել է իրական հնարավորություն՝ կատարելու օրենքով իր վրա դրված պարտականությունները։ Օրինակ՝ գումարտակի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ-գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Վարդերեսյանի ցուցմունքով այն մասին, որ Հայկազ Գրիգորյանի և նրա ղեկավարած ստորաբաժանման կողմից մարտական դիրքերը թողնելուց հետո ինքը հարևան ստորաբաժանումներից, որոնք, ի դեպ, եւս եղել են նորակոչիկներ, ընդ որում՝ ավելի քիչ ծառայած, քան Հայկազ Գրիգորյանի անձնակազմը, հավաքել է մոտ 20-հոգանոց խումբ և տեղափոխվել Հայկազ Գրիգորյանի վաշտի պաշտպանության հատվածում տեղակայված մարտական դիրքերում և անցել պաշտպանության: Նշել է, որ Հայկազ Գրիգորյանի ստորաբաժանումը հակառակորդի հետ անմիջական մարտի մեջ չի մտել, երբ ինքը հասել է լքված բնագիծ, այնտեղ ոչ հակառակորդ է եղել, ոչ մարտ է գնացել: Մնացել են տեղանքում և մեկ օր անց նոր միայն մարտի բռնվել հակառակորդի հետ:  ՊԲ 59703 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի նախկին հրամանատար Արսեն Խաչատրյանի ցուցմունքի համաձայն՝ անձնակազմ չունենալու պատճառով կարողացել է առանձնացնել 4-5 հոգանոց խումբ և հանձնարարել պաշտպանության անցնել Հայկազ Գրիգորյանի զբաղեցրած դիրքերում, ինչն այդ խումբը կատարել է և 2 օր մնացել նշված բնագծերում: Այդ ընթացքում հակառակորդի ստորաբաժանումները նրանցից գտնվել են երկու կիլոմետր հեռավորության վրա: Իր գնահատմամբ՝ Հայկազ Գրիգորյանի ստորաբաժանման մոտ հարկադրված նահանջի իրավիճակ չի եղել:  Անդրադառնալով Հայկազ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքում նշված հանցակազմի մյուս հատկանիշին՝ հետևանքներին, Ավետիսյանը պնդեց՝ վկաների ցուցմունքներով անհերքելիորեն հիմնավորվել է նաև, որ մեղադրանքում նկարագրված հետևանքներն առաջացել են 13-րդ վաշտի՝ զբաղեցրած բնագծերը թողնելու հետևանքով․ «Պաշտպանկան կոմը շատ գեղարվեստորեն կարող է ներկայացնել, թե ինչպիսի անտանելի վիճակ է եղել առաջնագծում և անհնար է եղել շարունակել պաշտպանությունը, սակայն քրեական գործով որևէ տվյալ, որով կհաստատվեր գոնե մեկ գործողություն, որը կատարել է Հայկազ Գրիգորյանը՝ փորձելու շարունակել իրեն առաջադրված խնդիրը ձեռք չբերվեց: Հակառակը՝ ստացված տվյալներով ինքը և դասակի հրամանատարը չեն տիրապետել իրավիճակին, եղել են խառնված վիճակում ու երկուսով որոշել դուրս գալ դիրքերից»։ «Պատվարժան դատարան, իմ կողմից քննարկվող հանգամանքը հիմնավորվում է նաև հակառակորդի գտնվելու վայրի և յուրային ստորաբաժանումների մարտունակության վերաբերյալ կազմված օպերատիվ տեղեկագրերով, որոնք դատարանի կողմից ստացվեցին և հետազոտվեցին դատաքննության ընթացքում: Այն, որ հակառակորդը 04.10.2020 թվականի դրությամբ գտնվել է առաջնագծում և յուրային ստորաբաժանումները մեծ կորուստներ չեն ունեցել:  Ունենք փաստ՝ Հայկազ Գրիգորյանի պաշտպանության հատվածում մի կողմից 1 օր ժամկետով առանց խոչընդոտի պաշտպանության է անցել նորակոչիկների 20-հոգանոց անձնակազմ, մյուս կողմից՝ 5-հոգանոց անձնակազմ, և 2 օր մնացել դիրքերում: Այս պայմաններում փորձել ասել, թե 70-հոգանոց նորակոչիկները չէին կարող մնալ, ապա պետք է հարց առաջանա՝ 20-հոգանոց նորակոչիկների անձնակազմն ինչպե՞ս է մնացել, ինչո՞ւ է Հայկազի ստորաբաժանումը եղել բարոյահոգեբանակ վատ վիճակում, ինչի մասին միայն նա ու Գագիկ Հարությունյանն են հայտում, իսկ մյուս ստորաբաժանումը, որն ավելի քիչ ծառայություն է իրականացրել, կարողացել է անցնել պաշտպանության: Ես ցավում եմ, որ այդ խնդիրները բարձրաձայնելիս Հայկազը այդ հարցն իրեն չի տալիս: Պաշտպան Նորիկյանը փորձում է փաստերը տեղափոխել ինչ-որ ռազմագիտական գնատատականների տիրույթ, ինչը տվյալ դեպքում անթույլատրելի էր, քանի որ կա անձնակազմ, որը դա արել է։ Եվ վերջ»,- իր ելույթում նշեց հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը։ Մեղադրողն անդրադարձավ նաեւ Հայկազ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի սուբյեկտիվ կողմին, քանի որ նրան մեղսագրված է հակառակորդի հնարավոր հարձակմանը չդիմակայելու, հակառակորդի հետ անմիջական մարտի չբռնվելու, իր ու անձնակազմի կյանքը չվտանգելու շահագրգռվածությամբ իշխանության անգործություն դրսևորելու և իշխանությունը չարաշահելու հանգամանք․ «Վկա Արտյոմ Պողոսյանը նշեց, որ իր կարծիքով՝ Հայկազ Գրիգորյանը ենթակա ստորաբաժանմանը հրաման է տվել դուրս գալ զբաղեցրած մարտական դիրքերից անորոշության և իրավիճակին չտիրապետելու արդյունքում: Վկա Գագիկ Հարությունյանը նշեց, որ նահանջ որոշումն ընդունելու ժամանակ գտնվել է Հայկազ Գրիգորյանի մոտ, խոսակցությունների ժամանակ լսել է, «լավա գնանք, քան մնանք մսաղաց»: Հայկազը գումարտակի հրամանատարին փորձել է համոզել, որ սենց չի լինի, չենք կարող հակառակորդին դիմակայել, պետք է դուրս գանք, սակայն հրամանատարը չի թույլատրել: Վկա Հովհաննես Նազարյանն էլ նշեց, որ երբ Հայկազ Գրիգորյանից փորձել է ճշտել, թե ինչու են նահանջել, Հայկազը պատասխանել է, որ զորքն այլևս չի մնում մարտական դիրքերում, ինչպես նաև հակառակորդի կողմից կուտակում են նկատել ու չեն կարող դիմադրել նրանց: Այդ ընթացքում եղել են խոսակցություններ, որ «եթե մնան, կմեռնեն»: Նախաքննության ժամանակ տված ցուցմունքով Հովհաննես Նազարյանը հայտնել է, որ Հայկազի մոտ վախ է նկատել, սակայն դատաքննության ընթացքում չմտաբերեց՝ Հայկազը գտնվե՞լ է վախեցած վիճակում, թե՝ ոչ, սակայն հնարավոր համարել է․․․ Այսպիսով, կարծում եմ, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է 03.10.2020 թվականին Հայկազ Գրիգորյանի կողմից իշխանության անգործություն ցուցաբերելու և իշխանական դիրքը չարաշահելու դիտավորությունը և հակառակորդի հնարավոր հարձակմանը չդիմակայելու, հակառակորդի հետ անմիջական մարտի չբռնվելու, իր ու անձնակազմի կյանքը չվտանգելու շահագրգռվածությունը»։ Հավելենք, որ կողմերի ճառերից հետո նախագահող դատավորը պետք է կայացնի վերդիկտ՝ անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու վերաբերյալ դատական ակտ, որից հետո միայն՝ մեղավոր ճանաչվելու դեպքում, քննարկման առարկա դառնա նշանակվող պատժի չափը։   Միլենա Խաչիկյան

Loading...