ՌԴ անվտանգության ուժերը խուզարկել են «Ռուսական համայնք» ազգայնական կազմակերպության հինգ անդամների տները՝ նախօրեին Վսեվոլոժսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, որի հետևանքով զոհվել է 37-ամյա հայաստանցի Գոռ Հովակիմյանը, իսկ նրա 24-ամյա ընկերուհին ցած է նետվել 7-րդ հարկից։ Ազգայնականները մայիսի 4-ի գիշերը ներխուժել են Վսեվոլոժսկի բնակարաններից մեկը, կոտրել դուռը, էլեկտրաշոկով ու արցունքաբեր գազով հարձակվել բնակարանում գտնվող 46-ամյա տղամարդու վրա։ Վերջինիս անունը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ նույն բնակարանում այդ պահին եղել է նաև հայազգի Գոռ Հովակիմյանը, որը ընկերուհու հետ փակվել է սենյակներից մեկում։ Երբ ազգայնականները սկսել են այդ սենյակի դուռը կոտրել, Հովակիմյանը հրդեհել է կահույքը, ինչի հետևանքով մահացել է, իսկ ընկերուհին կրակից փրկվելու համար ցած է նետվել պատուհանից։ Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ այրվածքներով և կոտրվածքներով։ |azatutyun.am|
Վարկային պրոդուկտների հետ կապված խնդիրների բախված և զեղծարարության զոհ դարձած մարդկանց վարկերն այս պահի դրությամբ սառեցված են: Այս մասին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Այս պահի դրությամբ, իմ ունեցած տեղեկատվությամբ, այն մարդիկ, որոնք վարկային պրոդուկտների հետ կապված խնդիր են ունեցել ու զեղծարարության զոհ են դարձել՝ այդ մարդկանց վարկերը սառեցված են: Տարբեր բանկերում՝ տարբեր ժամկետներով: Եթե չեմ սխալվում՝ բանկ կա 2, բանկ կա՝ 5 տարով՝ կախված նրանից, թե քրեական գործերն ինչ ընթացք կունենան և այլն: Սառեցրել են, որպեսզի հավելյալ ներվ չմտնի այս հարաբերություններում»,- նշել է Գալստյանը: Նրա խոսքով՝ ՀՀ կենտրոնական բանկը ներկայում քննարկում է նույնականացման որոշ պահանջների խստացման հարցը: Մասնավորապես՝ առցանց վարկերի տրամադրման համար՝ բանկային խարդախության դեմ պայքարի համատեքստում: |armenpress.am|
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է։ [Հակակոռուպցիոն կոմիտե] |1lurer.am|
Մարտուն Գրիգորյանն այսօր անդրադարձել է Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանի` մանդատից հրաժարվելու, ապա որոշումը փոխելու հարցին։ «Բավականին երկար ժամանակ ես խոսել եմ Կարենի հետ, բացատրել, նույնիսկ համոզել եմ, որ ընդհանուր պայքար է, մանդատը վայր դնելը այս պահին ճիշտ չէ, բայց նա ներկայացրել է անձնական պատճառներ՝ աշխատանքի անցնելու վերաբերյալ: Ի վերջո, մտել ենք դրության մեջ, հարգել ենք որոշումը: Դրանից հետո պարզվում է, որ մեր ընկերը փոշմանել է և դիմել է մանդատը հետ վերցնելու համար, բայց քաղաքապետը ուղարկած արձանագրությունը հետ վերցնելու կամ նոր արձանագրություն կազմելու իրավասություն չունի»,-ասաց Գրիգորյանը: Մարտուն Գրիգորյանը նշեց, որ մինչև օրս Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել, խմբակցության անդամները չեն կարողացել խոսել նրա հետ․ «Չենք կաողանում հասկանալ՝ պատճառը որն է: Բացի դրանից, մենք իմանում ենք, որ երբ դիմել է մանդատը հետ ուզելու, դրանից հետո 2-րդ նամակն է ուղարկել քաղաքապետարան, որով տեղեկացրել է, որ ցանկություն ունի դուրս գալու «Մեր քաղաքը» խմբակցությունից: Մի քանի օր անց արդեն տեղեկանում ենք, որ դատարան է դիմել, որպեսզի մանդատը վերականգնի կամ բողոքարկի քաղաքապետի արձանագրությունը»: |news.am|
ԻԻՀ-ում գտնվող անձն ընդհանուր 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխել է ՀՀ, որի մի մասը նախատեսված է եղել Հայաստանի տարածքում իրացման, իսկ մյուս՝ առանձնապես խոշոր չափերով՝ 4,3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը ՀՀ տարածքով մաքսանենգ ճանապարհով Վրաստան տեղափոխելու համար։ Գ.Ա.-ն և Ա.Մ.-ն փորձել են ձեռք բերել թմրամիջոցներից 95,43 գրամ «Մարիխուանա» և 96,43 գրամ «Մեթամֆետամին», սակայն ճանապարհին ձերբակալվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից: Նույն օրը Ա.Կ.-ն և Մ.Օ.-ն Վրաստան տեղափոխման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով՝ 4,3 կգ «Մարիխուանա»-ն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել անցկացնել սահմանով, քանի որ ձերբակալվել են: 4 անձի վերաբերյալ քր․ վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ 9 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: [ՀՀ քննչական կոմիտե]
Փրկարարներն այսօր Երևանյան լճում հայտնաբերել են որոնվող 2012 թվականին ծնված Մայա Վորյատկինայի դին և դուրս բերել ափ։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը քննարկելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը ԱԺ-ում մերժվեց ձայների 28 կողմ, 1 ձեռնպահ, 47 դեմ հարաբերակցությամբ։ Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագրից» հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու նախագծին։ |1lurer.am|
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) ավարտել է իր 30-ամյա գործունեությունն Ադրբեջանում։ Հիմնադրամի հաղորդագրության մեջ նշվում է, որ UNFPA-ի համագործակցությունն Ադրբեջանի հետ կշարունակվի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի, ինչպես նաև կազմակերպության կենտրոնակայանի միջոցով։ Մայիսի 2-ին հայտարարվեց, որ Ադրբեջանում իր գործունեությունն ավարտում է նաև Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցչությունը։ Փետրվարից Ադրբեջանում սկսվել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման գործընթացը։ Իր երկրում այս կառույցների գրասենյակները փակելու որոշումն Ադրբեջանինն է։ Կառավարությունը որոշել է փակել ՄԱԿ-ի չորս գործակալությունների գրասենյակները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (ՄԱԶԲՀ), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը (ՄԱԶԲՀ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը։ Բաքուն հիմնավորել է, որ այս կառույցների «ներկայության անհրաժեշտությունն իր երկրում բացակայում է»։ |civilnet.am|
Միքայել Մինասյանի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած Ա.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հաստատված քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան: Քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա.Մ.-ն, Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի և Լ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է փողերի լվացում՝ ձեռք է բերել և օգտագործել, փաստացի տիրապետել և տնօրինել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գույք՝ թաքցնելով և խեղաթյուրելով այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, իրական բնույթը և ծագման աղբյուրը: Մինասյանը և նրա հանցակիցները փաստացի ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվող կազմակերպությունների միջոցով 2010-2017թթ․ քողարկված եղանակով շրջանառել են իրենց ֆինանսական միջոցները, դրանք փոխանցել են Մինասյանի անձնական հաշվին, ինչպես նաև արտերկրում գրանցված՝ իրենց պատկանող կազմակերպության և այլ հանցակցի անվամբ Շվեյցարիայի մասնավոր բանկերից մեկում բացված հաշիվներին: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված 24 միլիոն 798 հազար եվրոն Մինասյանը և նրա հանցակիցներն օրինականացրել են արտերկրում գրանցված կազմակերպության, նաև այլ անձանց, այդ թվում՝ Լ.Ա.-ի անվամբ հաշվառված տարբեր կազմակերպությունների միջոցով բաժնեմասեր, բաժնետոմսեր, անշարժ գույք ձեռք բերելու եղանակով: Նկարագրված եղանակով ձեռք են բերվել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը: [Գլխավոր դատախազություն]
Պարզվել է, որ Մ.Բ.-ն ձեռք է բերել և իր բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր: Այնուհետև, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի ալիքում հրապարակված հայտարարությամբ անորոշ անձանց առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը և դիտելու ցանկություն հայտնած օգտատերերին նամակագրության միջոցով ուղարկել դրանք: Մ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: [Քննչական կոմիտե]
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել իր աշխատակազմում
22:17 - 06 մայիսի, 2025Ռուսաստանի փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և Հարավային Կովկասում |armenpress.am|
22:07 - 06 մայիսի, 2025Գյումրիում Տարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի մանդատը հանձնել է «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ թեկանածուին
21:20 - 06 մայիսի, 2025ԱԺ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարեցվում են
21:16 - 06 մայիսի, 2025Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային վիրահատության է ենթարկվել
20:12 - 06 մայիսի, 2025Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են երկկողմ և տարածաշրջանային արդիական հարցեր |1lurer.am|
20:05 - 06 մայիսի, 2025Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Վահագն Մելիքյանի նկատմամբ |factor.am|
19:27 - 06 մայիսի, 2025Ֆրիդրիխ Մերցը ընտրվեց Գերմանիայի կանցլեր |armenpress.am|
19:16 - 06 մայիսի, 2025Վսեվոլոժսկում ազգայնականների՝ տուն ներխուժումից հետո 37-ամյա հայ է զոհվել, նրա 24-ամյա ընկերուհին նետվել է 7-րդ հարկից |azatutyun.am|
19:01 - 06 մայիսի, 2025Զեղծարարությունների միջոցով վարկերի ձևակերպումից տուժածների վարկային պարտավորությունները ներկայում սառեցված են. ԿԲ նախագահ |armenpress.am|
18:50 - 06 մայիսի, 2025Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել իր աշխատակազմում
22:17 - 06 մայիսի, 2025Ռուսաստանի փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և Հարավային Կովկասում |armenpress.am|
22:07 - 06 մայիսի, 2025Գյումրիում Տարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի մանդատը հանձնել է «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ թեկանածուին
21:20 - 06 մայիսի, 2025ԱԺ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարեցվում են
21:16 - 06 մայիսի, 2025Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային վիրահատության է ենթարկվել
20:12 - 06 մայիսի, 2025Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են երկկողմ և տարածաշրջանային արդիական հարցեր |1lurer.am|
20:05 - 06 մայիսի, 2025Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Վահագն Մելիքյանի նկատմամբ |factor.am|
19:27 - 06 մայիսի, 2025Ֆրիդրիխ Մերցը ընտրվեց Գերմանիայի կանցլեր |armenpress.am|
19:16 - 06 մայիսի, 2025Վսեվոլոժսկում ազգայնականների՝ տուն ներխուժումից հետո 37-ամյա հայ է զոհվել, նրա 24-ամյա ընկերուհին նետվել է 7-րդ հարկից |azatutyun.am|
19:01 - 06 մայիսի, 2025Զեղծարարությունների միջոցով վարկերի ձևակերպումից տուժածների վարկային պարտավորությունները ներկայում սառեցված են. ԿԲ նախագահ |armenpress.am|
18:50 - 06 մայիսի, 2025