Ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան: |1lurer.am|
Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը ունի և՛ պաշտոնական էջ, և՛ բոլոր հաղորդակցման միջոցներով, եթե նման [սահմանին կրակոցների] դեպքեր արձանագրվում են, անպայման իրազեկում է հանրությանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հարցերին ի ապատասխան՝ ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Դիտարկմանը, որ նման դեպք եղել է, երբ ՊՆ-ն հաղորդագրություն չի տարածել, Սարգսյանն ասաց, որ եղել են դեպքեր, երբ օպերատվիության փոքր խնդիր է եղել։ Նա վստահեցրեց, որ վերջին ժամանակաշրջանում նման խնդիր չունեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրի՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Հարցին՝ արդյոք Կիևի և Մոսկվայի միջև համաձայնագիրը մո՞տ է, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ «հույս ունի»։ Թրամփը հավելել է, որ «Միացյալ Նահանգները մի կողմի հետ մոտ է, իսկ մյուս կողմի հետ՝ ոչ այնքան մոտ», առանց մանրամասնելու՝ Ռուսաստանի, թե՞ Ուկրաինայի մասին է խոսքը։ |azatutyun.am|
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն» ԲԲ ընկերության նախկին տնօրեն Էմիլ Գուրգենի Գրիգորյանի և նրա կնոջ՝ Սեդա Գասպարի Հակոբյանի իրավահաջորդից հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում է բռնագանձել՝ - 4 անշարժ գույք, - 1 տրանսպորտային միջոց, - 2 իրավաբանական անձում մասնակցություն, - շուրջ 330 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար: [ՀՀ գլխավոր դատախազություն]
Սուրմալու առևտրի կենտրոնի հարևանությամբ նախատեսվող մետրոպոլիտենի միջանկյալ կայարանի էսքիզային նախագծի համար մրցույթը նախատեսվում է հայտարարել մինչև մայիսի վերջ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Անետա Բաբայանը։ «Մետրոպոլիտենի հետ քննարկումների ընթացքում ի հայտ են եկել նոր տեխնիկական և անվտանգային խնդիրներ՝ կապված Քրիստափորի կամրջի վիճակի հետ։ Որոշվել է, որ այդ աշխատանքների ծավալները ևս պետք է ներառվեն կայարանի կառուցման ծրագրում, քանի որ կայարանի կառուցումը կարող է էական ազդեցություն ունենալ կամրջի վրա»,- նշեց նա՝ ասելով, որ նախագծման աշխատանքները կսկսվեն էսքիզի պատրաստ լինելուց հետո, սակայն մինչև այդ անհրաժեշտ է ներդրողներ գտնել։ |civilnet.am|
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Կանաչ Հայաստան» և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ները, ինչպես նաև մի խումբ քաղաքացիներ հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության այն որոշումը, որով «Լիդիան Արմենիա» ընկերությանը նախատեսվում է մինչև 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիք՝ Ամուլսարի հանքի շահագործման ապահովման համար։ «Հայցում բարձրացված են մի շարք օրենսդրական պահանջների խախտումներ, այդ թվում՝ հաջորդական գրավի՝ որպես պետական միջոցների վերադարձի ապահովման միջոցի անհամարժեքությունը, ակտիվների արդի շուկայական գնահատման բացակայությունը, հնացած ֆինանսական տվյալներ, ընթացակարգերի խախտումներ, բնապահպանական լուրջ ռիսկեր (ցիանիդ, ծանր մետաղներ, թթվային դրենաժ)»,- ասված է ԹԻՀԿ հրապարակման մեջ։
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթների նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 1 մլրդ 600 հզր ՀՀ դրամ գումար: Մի շարք գազալցակայանների սեփականատերեր Վ.Կ.-ի և Ն.Գ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու հոդվածով, և 5 անձի նկատմամբ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելուն օժանդակելու հոդվածով: 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը և գրավը: 10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է: [Քննչական կոմիտե]
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում է բռնագանձել՝ Արարատի մարզի, Վեդի քաղաքում գտնվող 10 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն, 40 միլիոն 836 հազար դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ: [ՀՀ գլխավոր դատախազություն]
«Բռնության որեւէ ձեւ, լինի ֆիզիկական, խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է»,- այս մասին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին։ «Երեւանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, մասնավորապես վարչական շրջանների ղեկավարները, որոնք Երեւանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են, միշտ կլինեն։ Անընդհատ որեւէ մեկը որեւէ թեմայով որեւէ սուտ կասի, եւ էդ սուտը վստահաբար կարող ենք որպես սադրանք ընդունել։ Այնուամենայնիվ, ես դատավորի դեր չեմ ստանձնելու։ Կա քրեական գործ, նաեւ դրա էությունը ցույց է տալիս, որ կա երկրորդ կողմ, այսինքն՝ խուլիգանության հոդվածով անձինք են ներգրավված»,- հայտարարեց Ավինյանը, եւ, դիմելով Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին, ասաց, որ նա եւս պետք է ասելիք ունենա տեղի ունեցածի վերաբերյալ։
Հարություն Հովհաննիսյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին է մոտենում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ,145 կգ ու 150 կգ: Այս ձևում մեր մարզիկն արժանացավ ոսկե մեդալի: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց 173 կգ: Երկամարտի 323 կգ արդյունքով` Հովհաննիսյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
Տեղի է ունեցել ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի ամենամյա նիստը
17:45 - 05 մայիսի, 2025Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
17:43 - 05 մայիսի, 2025Մհեր Գրիգորյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր
17:28 - 05 մայիսի, 2025Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը |factor.am|
17:27 - 05 մայիսի, 2025Փոխհրաձգություն Մախաչկալայում. հաղորդվում է զոհերի մասին |azatutyun.am|
17:17 - 05 մայիսի, 2025Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ. հուշագիր է ստորագրվել
16:41 - 05 մայիսի, 2025«Արզնի կաթնամթերք»-ի 20 տոկոսանոց թթվասերի արտադրությունը կասեցվել է
15:49 - 05 մայիսի, 2025Ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը |1lurer.am|
15:24 - 05 մայիսի, 2025Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ շատ ակտիվ քննարկումներ կան. Ալեն Սիմոնյան |armenpress.am|
14:23 - 05 մայիսի, 2025Վստահ եմ՝ եթե նույնիսկ ընտրությունները այս ուրբաթ լինեն, ՔՊ -ն հաղթելու է 50+1 տոկսով. Ալեն Սիմոնյան |azatutyun.am|
13:36 - 05 մայիսի, 2025Տեղի է ունեցել ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի ամենամյա նիստը
17:45 - 05 մայիսի, 2025Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
17:43 - 05 մայիսի, 2025Մհեր Գրիգորյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր
17:28 - 05 մայիսի, 2025Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը |factor.am|
17:27 - 05 մայիսի, 2025Փոխհրաձգություն Մախաչկալայում. հաղորդվում է զոհերի մասին |azatutyun.am|
17:17 - 05 մայիսի, 2025Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ. հուշագիր է ստորագրվել
16:41 - 05 մայիսի, 2025«Արզնի կաթնամթերք»-ի 20 տոկոսանոց թթվասերի արտադրությունը կասեցվել է
15:49 - 05 մայիսի, 2025Ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը |1lurer.am|
15:24 - 05 մայիսի, 2025Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ շատ ակտիվ քննարկումներ կան. Ալեն Սիմոնյան |armenpress.am|
14:23 - 05 մայիսի, 2025Վստահ եմ՝ եթե նույնիսկ ընտրությունները այս ուրբաթ լինեն, ՔՊ -ն հաղթելու է 50+1 տոկսով. Ալեն Սիմոնյան |azatutyun.am|
13:36 - 05 մայիսի, 2025