Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը: Կողմերը պայմանավորվել են հաջորդ շաբաթ կրկին հանդիպել՝ շարունակելու բանակցությունները: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ «Մեզ հաջողվեց ավելի լավ փոխըմբռնման հասնել մի շարք սկզբունքների և նպատակների վերաբերյալ», - բանակցությունների ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել։ Զատկի հրադադարը կսկսի գործել այսօր՝ ժամը 18։00-ից և կտևի մինչև ապրիլի 21-ը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ն։ «Ենթադրում ենք, որ ուկրաինական կողմը կհետևի մեր օրինակին: Միևնույն ժամանակ՝ մեր զորքերը պետք է պատրաստ լինեն հետ մղելու զինադադարի հնարավոր խախտումները, հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։ |tert.am|
Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցավ նորընտիր Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը։ Նա պաշտոնապես ստանձնեց համայնքապետի պաշտոնը։ Երդման արարողությանը ներկա էր նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով ու Հայաստանի հիմնով: Իսկ երդմնակալությունից հետո ելույթ ունեցավ Շիրակի թեմի առաջնորդը, նշելով, որ 20 տարի չէր մասնակցել երդմնակալության արարողությանը, իսկ «այս վիճակում մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ, թե ով է ավելի կարեւոր այս քաղաքում, այդ հարցի ժամանակը չէ»: Արքեպիսկոպոսի խոսքից հետո Վարդան Ղուկասյանին հանձնվեց Գյումրի քաղաքի խորհրդանիշներ հանդիսացող լանջաշղթան և բանալին, որից հետո նա ելույթ ունեցավ՝ կրոնական մեջբերումներով, ապագա ծրագրերից խոսելով և ՀՀ ներկա իշխանությանը քննադատելով։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
Մոլդովայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ ապրիլի18-ին պայքարի մեջ էին 76 կգ քաշային կանայք, Հայաստանի կանանց ընտրանու անդամ Աննա Ամրոյանը հրում վարժությունում նվաճել է բրոնզե մեդալ: Երկամարտում Ամրոյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է: Հայաստանի հավաքականից Միլենա Խաչատրյանը հրում վարժությունում արծաթե մեդալակիր է, իսկ երկամարտում 6-րդը:
BBC-ի ռուսական ծառայության և Mediazona-ի լրագրողները, կամավորների թիմի հետ համատեղ, բաց աղբյուրների հիման վրա պարզել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 103,275 ռուս զինծառայողների անունները։ Հնարավոր խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ֆոնին ուսումնասիրության հեղինակները նշել են, որ ռազմաճակատում կորուստները չեն նվազել ավելի քան երկու ամիս, ընդհակառակը, աճել են։ Նշվում է, որ այս ընթացքում ռուս զինծառայողների մասին ավելի շատ մահախոսականներ են հրապարակվել, քան մարտական գործողությունների նախորդ երեք ամիսների ընթացքում։ Մասնավորապես, այս տարվա փետրվարին օրական միջինում հրապարակվել է 234 մահախոսական, ինչը մեկուկես անգամ ավելին է, քան 2024 թվականի միջին ցուցանիշները։ |factor.am|
Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլի օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը դարձավ արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալակիր:
2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսվեց ուղիղ երկխոսություն` խաղաղության հաստատման օրակարգով։ 4 տարի անց՝ 2024 թ․-ի տարեվերջին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրական խաղաղության հնարավորության պարագայում Հայաստանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից եւ հայցերից։ Խաղաղության բանակցությունների իրավական հարցերի շուրջ «Ինֆոքոմը» զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, «Միջազգային եւ համեմատական կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ։
Վերաքննիչ դատարանը բեկանել է Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վճիռը և գործն ուղարկել նոր քննության. հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: |armenpress.am|
Ոստիկանությունը տուգանել է չթույլատրված հատվածով աշակերտների հետ փողոցը հատած ուսուցչուհուն և 3 ծնողի։ Ապրիլի 17-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ Ճշտվել է նրանց ինքնությունը, կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր
21:50 - 19 ապրիլի, 2025Հոկեյի ԱԱ․ Հայաստանի ընտրանին ավարտեց ելույթները ջախջախիչ հաղթանակով |armsport.am|
19:47 - 19 ապրիլի, 2025ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սուրբ Հարության տոնի առթիվ
19:37 - 19 ապրիլի, 2025Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Էմմա Պողոսյանը 5-րդն է, իսկ Մարգարիտա Առաքելյանը՝ 10-րդը
19:00 - 19 ապրիլի, 2025Ավանի այգիներից մեկն անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի պատվին
18:26 - 19 ապրիլի, 2025Հաջողվել է ավելի լավ փոխըմբռնման հասնել մի շարք սկզբունքների վերաբերյալ․ Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակացությունների մասին
18:16 - 19 ապրիլի, 2025Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել |tert.am|
18:10 - 19 ապրիլի, 2025Գազայում 2 օրում իսրայելական հարվածներից ավելի քան 90 մարդ է զոհվել |azatutyun.am|
17:47 - 19 ապրիլի, 2025ՌԴ նախագահն ու Օմանի սուլթանը Մոսկվայում բանակցություններ կվարեն |armenpress.am|
17:37 - 19 ապրիլի, 2025Վալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը |1lurer.am|
16:27 - 19 ապրիլի, 2025Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր
21:50 - 19 ապրիլի, 2025Հոկեյի ԱԱ․ Հայաստանի ընտրանին ավարտեց ելույթները ջախջախիչ հաղթանակով |armsport.am|
19:47 - 19 ապրիլի, 2025ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սուրբ Հարության տոնի առթիվ
19:37 - 19 ապրիլի, 2025Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Էմմա Պողոսյանը 5-րդն է, իսկ Մարգարիտա Առաքելյանը՝ 10-րդը
19:00 - 19 ապրիլի, 2025Ավանի այգիներից մեկն անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի պատվին
18:26 - 19 ապրիլի, 2025Հաջողվել է ավելի լավ փոխըմբռնման հասնել մի շարք սկզբունքների վերաբերյալ․ Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակացությունների մասին
18:16 - 19 ապրիլի, 2025Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել |tert.am|
18:10 - 19 ապրիլի, 2025Գազայում 2 օրում իսրայելական հարվածներից ավելի քան 90 մարդ է զոհվել |azatutyun.am|
17:47 - 19 ապրիլի, 2025ՌԴ նախագահն ու Օմանի սուլթանը Մոսկվայում բանակցություններ կվարեն |armenpress.am|
17:37 - 19 ապրիլի, 2025Վալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը |1lurer.am|
16:27 - 19 ապրիլի, 2025