Արցախի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։ 
[Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝  X-ի իր միկրոբլոգում]

Արցախի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։ [Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ X-ի իր միկրոբլոգում]

Երեւանում ՌԴ դեսպանատան բնականոն գործունեությունը շարունակում է անհնարին մնալ, դիվանագիտական ներկայացուցչությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ միջոցներ ձեռնարկելու նպատակով. ՌԴ դեսպանատան մամուլի ծառայություն:
«Ուշադրություն ենք հրավիրել համացանցում տարածվող՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա անցկացնելու կոչերի վրա։ Դրանց հայտնվելուց հետո դիվանագիտական առաքելությունը արգելափակման մեջ է հայտնվել սկզբում մասնակի, հետո ամբողջությամբ։ Բնականոն գործունեությունը շարունակում է անհնարին մնալ։ Կապի մեջ ենք ՀՀ իրավասու մարմինների հետ։ Նոտա ենք հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ դեսպանության բնականոն գործունեության վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար՝ համաձայն դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների»։ |tass.ru|

Երեւանում ՌԴ դեսպանատան բնականոն գործունեությունը շարունակում է անհնարին մնալ, դիվանագիտական ներկայացուցչությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ միջոցներ ձեռնարկելու նպատակով. ՌԴ դեսպանատան մամուլի ծառայություն: «Ուշադրություն ենք հրավիրել համացանցում տարածվող՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա անցկացնելու կոչերի վրա։ Դրանց հայտնվելուց հետո դիվանագիտական առաքելությունը արգելափակման մեջ է հայտնվել սկզբում մասնակի, հետո ամբողջությամբ։ Բնականոն գործունեությունը շարունակում է անհնարին մնալ։ Կապի մեջ ենք ՀՀ իրավասու մարմինների հետ։ Նոտա ենք հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ դեսպանության բնականոն գործունեության վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար՝ համաձայն դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների»։ |tass.ru|

«Թեև տեղեկություններ կան, որ Ադրբեջանը որոշ դիրքերի ու հատվածների նկատմամբ վերահսկողություն է հաստատել, այնուամենայնիվ ամեն մետրի համար ծանր մարտեր են: Արցախցիները մեծ ճակատամարտ են տալիս, ադրբեջանցիները մարտադաշտում մեծաթիվ կորուստներ ունեն, ինչն էլ դանդաղեցրել է նրանց առաջխաղացումը տարբեր ուղղություններում: Սակայն այս կռիվը պետք է արագ կանգնեցնել, որովհետև այն իր հետ մեծ ցավ ու տառապանք է բերում Արցախում ապրող մեր հայրենակիցներին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ՝ կողմերին կոչ անելով կատարել հրադադարի համաձայնագրի պայմանները և հարցերը լուծել երկխոսության միջոցով։«Իրանը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս և կարծում է, որ նրա խնդիրները, այդ թվում՝ նրա բնակիչների իրավունքները և անվտանգությունը, պետք է լուծվեն այս շրջանակներում և երկխոսության միջոցով»,- ընդգծել է նա։ Քանաանին ևս մեկ անգամ ընդգծել է տարածաշրջանի երկրների դերը վեճերի՝ խաղաղ ճանապարհով լուծմանը նպաստելու գործում և հիշեցրել Իրանի պատրաստակամությունը՝ այս հարցով 3+3 ձևաչափով հանդիպում անցկացնելու։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր երկրի քաղաքացիներին զգուշացրել է Արցախում ընթացող մարտերի մասին՝ շեշտելով, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ռազմական գործողություններ չեն գրանցվել։  Դեսպանությունը սա համարում է արագ զարգացող իրավիճակ և շարունակում է ուշադիր հետևել: Դեսպանատունը խորհուրդ է տվել դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին շարունակել հետևել գործող սահմանափակումներին, այսինքն՝ խուսափել հետևյալ վայրեր ոչ կարևոր ճանապարհորդություններից՝ Տավուշի մարզ՝ Մ4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս և բոլոր դեպի արևելք ընկնող բոլոր տարածքները, Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից արևելք, Սևանա լճից հարավ և M10 մայրուղուց արևելք, Արարատի մարզ՝ Երասխ գյուղ, Վայոց ձորի մարզ, Սյունիքի մարզ։

 Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների հրահրած անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ։ Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մի քանիսը հոսպիտալացվել են։ Նրանք այս պահին անցնում են բժշկական  անհրաժեշտ հետազոտություններ։ [ՀՀ ԱՆ]

ՀՀ ՄԻՊ-ը կոչ է անում պետական իրավասու մարմիններին ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը և չկիրառել անհամաչափ ուժ: Պաշտպանն ընդգծում է, որ ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան: Պաշտպանը հորդորում է հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն, ապահովել հավաքի խաղաղ ընթացքն ու օրենսդրությամբ սահմանված պահանջները։ 
Տեղեկացնում ենք, որ այսօր ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով, աշխատակազմում  իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ: [ՀՀ ՄԻՊ]

ՀՀ ՄԻՊ-ը կոչ է անում պետական իրավասու մարմիններին ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը և չկիրառել անհամաչափ ուժ: Պաշտպանն ընդգծում է, որ ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան: Պաշտպանը հորդորում է հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն, ապահովել հավաքի խաղաղ ընթացքն ու օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Տեղեկացնում ենք, որ այսօր ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով, աշխատակազմում իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ: [ՀՀ ՄԻՊ]

Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտի Վ. Մամիկոնյան և Մ.Սպարապետ փողոցներում՝ բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր: 
 Անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, առավել ևս չփորձել այն տեղափոխել այլ վայր: Հորդորում ենք անմիջապես զանգահարել ծառայության թեժ գծի հեռախոսահամարներին` 911, 101, 112: [Արցախի ՆԳՆ]

Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտի Վ. Մամիկոնյան և Մ.Սպարապետ փողոցներում՝ բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր: Անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, առավել ևս չփորձել այն տեղափոխել այլ վայր: Հորդորում ենք անմիջապես զանգահարել ծառայության թեժ գծի հեռախոսահամարներին` 911, 101, 112: [Արցախի ՆԳՆ]

Կա հետեւյալ ճանապարհը․ բոլորս շարունակում ենք մնալ այստեղ, երկրորդը՝ ես հիմա կոչ եմ անում մեր քաղաքացիներին մայրաքաղաքի, մարզերի, բոլորդ հավաքվեք Հանրապետության հրապարակում։ 
Որքան բազմամարդ, խաղաղ ու անցնցում լինի մեր գործողությունը, այնքան ավելի արագ ու հեշտ կհեռացնենք Նիկոլ Փաշինյանին, իշխանության աղբյուրը ժողովուրդն է, եւ իշխանության աղբյուր ժողովուրդն իր ճնշմամբ պետք է իրականացնի իշխանափոխություն։ Ես նաեւ առաջարկում եմ մեր այստեղի պրոցեսներին զուգահեռ քաղաքական ուժերին նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթաց իմպիչմենտի միջոցով։ [Անդրանիկ Թևանյանը՝ Հանրապետության հրապարակում]

Կա հետեւյալ ճանապարհը․ բոլորս շարունակում ենք մնալ այստեղ, երկրորդը՝ ես հիմա կոչ եմ անում մեր քաղաքացիներին մայրաքաղաքի, մարզերի, բոլորդ հավաքվեք Հանրապետության հրապարակում։ Որքան բազմամարդ, խաղաղ ու անցնցում լինի մեր գործողությունը, այնքան ավելի արագ ու հեշտ կհեռացնենք Նիկոլ Փաշինյանին, իշխանության աղբյուրը ժողովուրդն է, եւ իշխանության աղբյուր ժողովուրդն իր ճնշմամբ պետք է իրականացնի իշխանափոխություն։ Ես նաեւ առաջարկում եմ մեր այստեղի պրոցեսներին զուգահեռ քաղաքական ուժերին նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթաց իմպիչմենտի միջոցով։ [Անդրանիկ Թևանյանը՝ Հանրապետության հրապարակում]

Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունները [...] նպատակ են հետապնդում ամբողջապես հայաթափելու Արցախը:  Հաջորդիվ պլանավորվում է Հայաստանին պատերազմի մեջ ներքաշել և հարձակվել մեր սուվերեն տարածքի վրա։ Դրսի որոշ կենտրոնների նպատակը այս ֆոնին Հայաստանում հեղաշրջում անելն ու Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելն է: Անչափ կարևոր է պահպանել մտքի զգոնությունը և սթափությունը։ ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունն անսակարկելի են մեզ համար և ռազմաճակատում լարմանը զուգահեռ իրականացվող բռնի հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են։[Տիգրան Ավինյան]

Ալեն Սիմոնյանն ու Անահիտ Ավանեսյանն այցելել են հիվանդանոցներ, հանդիպել այսօր վնասվածք ստացած ոստիկաններին ու քաղաքացիներին

Ալեն Սիմոնյանն ու Անահիտ Ավանեսյանն այցելել են հիվանդանոցներ, հանդիպել այսօր վնասվածք ստացած ոստիկաններին ու քաղաքացիներին

23:59 - 19 սեպտեմբերի, 2023
ԼՂ 16 համայնքից տարհանվել է ավելի քան 7 հազար մարդ. ԼՂ ՄԻՊ

ԼՂ 16 համայնքից տարհանվել է ավելի քան 7 հազար մարդ. ԼՂ ՄԻՊ

23:56 - 19 սեպտեմբերի, 2023
Իսպանիան հորդորում է Ադրբեջանին վերադառնալ երկխոսությանն ու դադարեցնել ռազմական գործողությունները
 |armenpress.am|

Իսպանիան հորդորում է Ադրբեջանին վերադառնալ երկխոսությանն ու դադարեցնել ռազմական գործողությունները |armenpress.am|

23:49 - 19 սեպտեմբերի, 2023
Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ

Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ

23:45 - 19 սեպտեմբերի, 2023
Թևանյանը հայտարարեց, որ  հրապարակում վրան են տեղադրելու և չեն հեռանալու այդտեղից այնքան, մինչև Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից

Թևանյանը հայտարարեց, որ հրապարակում վրան են տեղադրելու և չեն հեռանալու այդտեղից այնքան, մինչև Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից

23:41 - 19 սեպտեմբերի, 2023
Երեւանում ՌԴ դեսպանատան բնականոն գործունեությունը շարունակում է անհնարին մնալ, դիվանագիտական ներկայացուցչությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ միջոցներ ձեռնարկելու նպատակով

Երեւանում ՌԴ դեսպանատան բնականոն գործունեությունը շարունակում է անհնարին մնալ, դիվանագիտական ներկայացուցչությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ միջոցներ ձեռնարկելու նպատակով

23:37 - 19 սեպտեմբերի, 2023
Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են․ Տիգրան Աբրահամյան

Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են․ Տիգրան Աբրահամյան

23:31 - 19 սեպտեմբերի, 2023
Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

23:29 - 19 սեպտեմբերի, 2023
Հայաստանը իրեն հասանելի բոլոր միջոցներով պարտավոր է պաշտպանել Արցախի մեր հայրենակիցներին. Ազատ Դեմոկրատներ

Հայաստանը իրեն հասանելի բոլոր միջոցներով պարտավոր է պաշտպանել Արցախի մեր հայրենակիցներին. Ազատ Դեմոկրատներ

23:22 - 19 սեպտեմբերի, 2023
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սոցցանցի օգտատիրոջ կողմից հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սոցցանցի օգտատիրոջ կողմից հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ

23:13 - 19 սեպտեմբերի, 2023

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
9-ամյա աղջկան հուզական ծանր վիճակում տեղափոխել են երեխաների աջակցման կենտրոն. պատկան մարմնից դեռ արձագանք չկա

9-ամյա աղջկան հուզական ծանր վիճակում տեղափոխել են երեխաների աջակցման կենտրոն. պատկան մարմնից դեռ արձագանք չկա

Այսօր Գյումրի համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը անչափահաս մի աղջկա նրա կամքին հակառակ տեղափոխել է Երեւան՝ երեխաների աջակցության կենտրոն։ «Ինֆոքոմ»-ին են դիմել աղջկա հոր փաստաբանները՝ տեղեկացնելով, որ երեխայի տեղափոխությունը եղել է բռնի ուժով, առանց նրա կարծիքը հաշվի առնելու եւ նրան հոգեհուզական վատ վիճակի հասցնելով։ Փաստաբան Արմինե Ավագյանը մեզ հայտնեց, որ այս տարվա մայիսի 8-ին Գյումրի համայնքի ղեկավարը որոշում է կայացրել երեխային հորից վերցնելու եւ աջակցության կենտրոն տեղափոխելու վերաբերյալ․ թե ինչ հիմքով, մեզ դեռ հայտնի չէ։ Ավագյանի խոսքով՝ պատճառաբանությունն այն է, որ երեխան գտնվում է կյանքի դժվարին իրավիճակում, ինչը իրենք անհիմն են որակում։ Մենք կապ հաստատեցինք Գյումրու համայնքի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանի հետ՝ որոշման հիմքերին ծանոթանալու եւ տեղափոխման ընթացքի վերաբերյալ պարզաբանում ստանալու։ Վերջինս ասաց, որ ինքն իրավասու չէ խոսել մեկ այլ մարմնին առնչվող թեմայով, խոստացավ կապ հաստատել հանձնաժողովի նախագահի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով։ 
Ժետոնների սարքերի՝ վալիդատորներով փոխարինումըհավելյալ հերթերի է հանգեցրել

Ժետոնների սարքերի՝ վալիդատորներով փոխարինումըհավելյալ հերթերի է հանգեցրել

Արդեն մի քանի շաբաթ է՝ մետրոպոլիտենում ժետոններ ընդունող սարքերի մեծ մասը փոխարինվել է վալիդատորներով՝  հերթեր եւ դժգոհություններ առաջացնելով քաղաքացիների շրջանում։ Քաղաքապետարանի եւ «Թել-Սելլ» ԲԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված եղանակներից առայժմ հասանելի է միայն թղթային կամ էլեկտրոնային QR կոդով վճարումը, այնինչ ըստ սկզբնական ժամկետի՝ համակարգի ներդնումը պետք է ավարտվեր այս տարվա մայիսին։   «Թել-Սելլ» ընկերությունից հայտնեցին՝ սկզբնական ժամկետը իրատեսական չէր, ծրագրային աշխատանքները հանձնելու իրենց վերջնաժամկետը երկարաձգվել է մինչ օգոստոսի 1-ը, բայց թե դրանք երբ կգործարկվեն, կախված է արդեն քաղաքապետարանից։   Մինչ այդ ժետոնների սարքերը հանելով՝ ընկերությունը փորձում է հանրությանը նոր համակարգին սովորեցնելու խնդիր լուծել։ Նշենք, որ «Թել-Սելլ» տերմինալներով արդեն հնարավոր է QR կոդ ձեռք բերել նաեւ առանց բաժանորդ դառնալու (առանց անձնական բջջային հեռախոսահամարը մուտքագրելու), սակայն այդ մասին պատշաճ իրազեկում չի իրականացվում։ 
Երեկոյան հոթ դոգ #15. Ամեն օր կլանվող շատ ինֆորմացիան, դաստիարակված ալգորիթմը, չծերանալու գաղտնիքը

Երեկոյան հոթ դոգ #15. Ամեն օր կլանվող շատ ինֆորմացիան, դաստիարակված ալգորիթմը, չծերանալու գաղտնիքը

Հետազոտող տաքսիստների կարծիքը շատ ինֆորմացիայի մասին ու մնացած հետազոտողների պնդումը, գարնանային սրացումներն ու լրատվականները, բախտավորները, որ դուրս են լրատվությունից, անընդհատ ստացվող ինֆորմացիան, քո փոխարեն ընտրվող տեղեկությունները,  դաստիրարակված ալգորիթմն ու իրականությունից կտրող պղպջակը, մի օրվա ընթացքում նախամարդու ամբողջ կյանքի ինֆորմացիան սպառելը, փոքրացող ուղեղներն ու մեծացող ինֆորմացիան, ամեն ինչի մասին կտոր-կտոր պատկերացում ունենալը, իդեալական սպառողն ու կողնտենտ ստեղծողները, ինչ անել լուրերի մեջ չգժվելու և չծերանալու համար։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանից Աշոտ Խաչատրյանն ու Նարինե Սաֆարյանը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից։
Նախագծված, բայց չկառուցված ճանապարհը՝ հարակից Թբիլիսյան խճուղուն

Նախագծված, բայց չկառուցված ճանապարհը՝ հարակից Թբիլիսյան խճուղուն

Արփի Խալաթյանը 2019 թ․-ին հողատարածք է գնել Երեւանի Թբիլիսյան խճուղի 11/8 հասցեում, 2022 թ․-ին՝ ստացել շինարարության թույլտվություն, սակայն ինչպես շինարարության ողջ ընթացքում, այնպես էլ հիմա իր հողատարածքին մեքենայով մոտենալու խոչընդոտներ ունի։ Նաեւ չի կարողանում ջրի, հոսանքի գծեր անցկացնել, ավարտական ակտը ստանալ։ Հիպոթեք է մարում, ցանկանում սկսել առանձնատան վերանորոգումը՝ առանց իմանալու՝ իր ընտանիքն ի վերջո բնակվելո՞ւ է այդտեղ, թե՞ ոչ։ Արփին միակը չէ, հարակից տասնյակ հողատարածքների սեփականատերերը նույն խնդրի առաջ են։ Այս իրավիճակի գլխավոր պատճառն այն է, որ այդ հողատարածքների՝ 2006 թ․-ի հատակագծով նախատեսված ճանապարհը, որով դրանք պետք է կապվեին Թբիլիսյան խճուղուն, Երեւանի քաղաքապետարանն առ այսօր չի կառուցել։ Քաղաքային իշխանությունը խնդրին տեղյակ է, սակայն 3 տարի է՝ այն ոչ միայն չի լուծվում, այլեւ նոր հողահատկացումների հետեւանքով ավելի է բարդանում։ Ճանապարհի հատվածում նաեւ հողազավթում է եղել, քրեական վարույթ է նախաձեռնվել։
Արտավազդ Սահակյանը չի սպանվել և «հրաշագործ» դեղամիջոց չի գովազդում. դիփֆեյքի տեսանյութի հետքերով 
 |civilnet.am|

Արտավազդ Սահակյանը չի սպանվել և «հրաշագործ» դեղամիջոց չի գովազդում. դիփֆեյքի տեսանյութի հետքերով |civilnet.am|

civilnet.am: Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է կեղծ-տեսանյութ, որում իբրև «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հայտնում է, թե սպանվել է հայտնի բժիշկ՝ սկանդալային հարցազրույցից հետո, որում իբր պատմել է «հրաշագործ» դեղամիջոցի մասին: Այս տեսանյութերում և ուղեկցվող գովազդային գրառումներում առաջարկվում է գնել իբրև բազմաթիվ հիվանդություններ բուժող դեղամիջոցը։ Այս տեսանյութերը սոցցանցերում ստացել են հազարավոր արձագանքներ, տարածումներ և մեկնաբանություններ։ Կեղծ ռեպորտաժ՝ գեներացված արհեստական բանականության միջոցով Այս տեսանյութներն ամբողջությամբ կեղծված են և ստեղծված են արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով․ օգտագործվել են լրագրող Անուշ Մկրտչյանի, վիրաբույժ Արտավազդ Սահակյանի ձայների և պատկերների կրկնօրինակները, կադրեր «Ազատություն» ռադիոկայանի, «Հանրային հեռուստաընկերության» լուրերի հաղորդումից և այլն։«Արտավազդ Սահակյանն արդեն շատ տարիներ պայքարում էր արդարության համար՝ դեղագործական ընկերություններին անվանելով խարդախներ…»,- ասվում է արհեստական բանականության միջոցով գեներացված կեղծ տեսանյութում։ Այնուհետև տեսանյութում ներկայացվում է ոստիկանի «մեկնաբանություն», որը հայտնում է, թե չի հաջողվել փրկել բժշկի կյանքը։ Ոստիկանի դեմքը քողարկված է, իսկ ձայնը՝ փոխված։ Տեսանյութում ցուցադրվում է նաև հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի իբրև «վերջին հարցազրույցը»՝ կրկին արհեստականորեն գեներացված, որտեղ բժշկի կեղծված ձայնը պատմում է իր ստեղծած «հրաշագործ» դեղամիջոցի և իր հասցեին սպառնալիքների մասին: «Դեղագործական ընկերությունները մաֆիա են: […] Ինչո՞ւ են նրանք սպառնում ինձ: Որովհետև ես ստեղծել եմ մի արտադրանք, որը նրանց ձեռնտու չէ:», – ասում է Սահակյանի կեղծված ձայնը: Վիրաբույժի սպանության տեղեկությունը կեղծ է Հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի նկատմամբ մահափորձի լուրը կեղծ է: Սահակյանը չի ստեղծել հիշատակված դեղամիջոցը և չի արել կեղծ տեսանյութում ցուցադրվող հայտարարությունները:Նման կեղծ տեսանյութեր են տարածվում նաև այլ հայտնի բժիշկների մասնակցությամբ: Բոլոր դեպքերում սցենարը նույնն է՝ բժշկի իբր սպանություն և նրա վերջին հարցազրույցը «հրաշագործ» դեղամիջոցի մասին: #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաղորդավարի, ոստիկանի և բժշկի մասնակցությամբ բնօրինակ տեսանյութերը հրապարակվել են դեռ տարիներ առաջ։ Այսպես, Սահակյանի կադրերը վերցված են Հանրային հեռուստաընկերության 2018-ի փետրվարի ռեպորտաժից, որտեղ նա պատմում էր վիրաբույժների աշխատանքի մասին: Ոստիկանության ներկայացուցչի բնօրինակ տեսանյութը հրապարակվել է 2019-ի դեկտեմբերին՝ տոնական օրերին ոստիկանության ուժեղացված ծառայության մասին: Հեռուստահաղորդավար Անուշ Մկրտչյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշել է, որ տեսանյութը կեղծ է, և խարդախները կեղծիքի պատրաստման համար օգտագործել են իր՝ «Ազատություն» ռադիոկայանի նորությունների հաղորդումներից մեկը:Խարդախները օգտագործել են բնօրինակ տեսանյութերը՝ անձանց պատկերները և ձայները մանիպուլյացիայի ենթարկելու և «դիփ-ֆեյք» պատրաստելու համար։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Loading...