ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ հստակ նշված է, թե ինչ պետք է տեղի ունենա, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում։ Դա տեղի չի ունեցել, ինչը հիասթափեցնող է և՛ ՀՀ կառավարության, և՛ հանրության համար։ ՌԴ հետ անվտանգության պայմանագրում գրված գործողությունները ևս չեն կատարվել, ինչը շատ լուրջ հարցեր է առաջացրել։ Այս իրադրությունները մեզ բերել են մի իրադրության, որ մենք պետք է մեր անվտանգության ոլորտի հարաբերությունները դիվերսիֆիկացնենք։ Գոնե այս պահին մենք առավելություններ չենք տեսնում։ Հայաստանը չի քննարկում ռուսական բազաների դուրսբերման հարցը, այլ փորձում է հստակեցնել հարցերը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ։ [Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ՝ The Wall Street Journal-ին] |1lurer.am|
Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 6546-ի: [Գազայի առողջապահության նախարարություն] |armenpress.am|
Ադրբեջանի և Նախիջևանի կապի վերաբերյալ առանձին վերցրած օրակարգ գոյություն չունի: Նման օրակարգ գոյություն ունի տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում։ [...] Որևէ տեղ գրված չէ, որ ՌԴ որևէ մարմին ՀՀ որևէ տարածքի վրա պետք է ունենա վերահսկողություն: Որևէ տեղ գրված չէ, որ ՀՀ-ն համաձայն է կամ նախատեսված է ՀՀ որևէ սուվերեն իրավունքի կրճատման կամ սահմանափակման: Որևէ տեղ գրված չէ, որ ՀՀ պետական ինստիտուտներին վերապահվող որևէ գործառույթ պետք է պատվիրակվի որևէ այլ մեկի: Որևէ տեղ գրված չէ և նախատեսված չէ, նման բան չի եղել, որ ՀՀ տարածքում ինչ-որ ուրիշ մեկը պետք է ապահովի անվտանգություն: Այդպիսի բան գրած չի եղել: [Նիկոլ Փաշինյան]
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Արամ Ազատյանը վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար: Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում: Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։
Կոնկրետ իմ կողմից տրվել է (հանձնարարական -խմբ.) Պարեկային ծառայությանը և ՃՈ-ին, որպեսզի 1 ամիս լինեն բավականին մեղմ, և ոչ մի վարչական արձանագրություն չկազմեն, միայն և միայն՝ նախազգուշական: Այսինքն՝ մենք որևէ վարչական արձանագրություն ձեր նշած ժամանակահատվածում չենք կազմել ԼՂ-ի քաղաքացիների [մասով]։ 1 ամսվա շրջանակում արձանագրված բոլոր խախտումները «հեչ են լինելու»: [ՆԳ նախարար Վահե Ղազարյան]
Իսկապես ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար սահմանված կարգով, և ՀՀ-ն, սահմանված կարգով դիտարկելով բոլոր հնարավոր նրբերանգները, տվել է իր դրական եզրակացությունը, իր համաձայնությունը: Սյունիքում գլխավոր հյուպատոսություններ բացելու, որևէ կերպ ներկայություն ունենալու հետաքրքրությունը տարբեր երկրների շրջանում այսօր կա: [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան] |1lurer.am|
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց, թե ինչ ճակատագիր է սպասվում 7-րդ դասարանի Հայոց պատմություն դասագրքին, քանի որ հարյուրավոր աղավաղումներ, աղճատումներ և պատմական խեղաթյուրումներ կան: Ժաննա Անդրեասյանի խոսքերով՝ բարեփոխումների սկսվելուց ի վեր աղմուկը չի դադարում, որոշ դեպքերում՝ ուղղորդված և թիրախավրված: «Համակերպվել այն աղմուկի հետ, որ կա։ Բոլոր դիտարկումները, որոնք կվերաբերեն տեխնիկական և բովանդակային հարցերին, կվերանայվեն, իսկ մնացածը՝ չի սրբագրվելու: Քանի որ այդպիսին է կրթության նոր չափորոշիչը»,- ասաց նախարարը։ |hetq.am|
«3+3»-ը հարմար հարթակ է տարածաշրջանի երկրների հետ հաղորդակցվելու և ընդհանուր հետաքրքրության թեմաներ քննարկելու համար։ ՀՀ կառավարությունը այս ապաշրջափակումը խրախուսելու համար նույնիսկ համապատասխան ծրագիր է մշակել և զբաղվում դրա առաջմղմամբ, այն է՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հրապարակելով։ Մենք համոզված ենք, որ հենց Հայաստանի տարածքով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիոն և լոգիստիկ ենթակառուցվածքները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության կառուցմանը և դրա առաջին շահառուն և առաջին առաջ մղողը Հայաստանն է։ [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան] |armenpress.am|
Մենք ունենք նման տեղեկություններ, որ ԼՂ-ից ՀՀ զենք-զինամթերք է մուտք գործել ՀՀ, ունենք դեպքեր, երբ մարդիկ ինքնակամ բերել-հանձնել են։ Մոտ երեք օրվա ընթացքում մոտ 4 միավոր ատրճանակ և երկու միավոր հարթափող զենք են բերել հանձնել ԼՂ բնակիչները։ Ոստիկանապետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ` բացատրական աշխատանքներ են տարվել և կոչ է արվել, որ անօրինական զենքերը բերեն ու հանձնեն իրավապահ մարմիններին։ [ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյան]
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Մենք դա անում ենք՝ արձանագրելու ԼՂ-ից տեղահանված մեր քույրերի ու եղբայրների փախստական լինելու հանգամանքը, որ և տեղական, և միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորությունները ընդլայնվեն։ Կառավարության վաղվա նիստում կընդունվի համապատասխան որոշումը։ Որոշումից հետ ԼՂ-ի մեր քույերեն ու եղբայրները կունենան հնարավորություն դիմելու՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, և մենք հնարավոր արագ ձեւով այդ հարցերը կլուծենք։ [Նիկոլ Փաշինյան]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը The Wall Street Journal-ին
22:57 - 25 հոկտեմբերի, 2023Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունների ժամանակ ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործողությունները չեն կատարվել, ինչը հիասթափեցնող է. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|
22:50 - 25 հոկտեմբերի, 2023Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 6500-ը. Պաղեստինի ԱՆ |armenpress.am|
22:36 - 25 հոկտեմբերի, 2023Սկզբունքները պայմանավորված են, մնում է՝ դրանց հիման վրա ստորագրել «խաղաղության պայմանագիր». Նիկոլ Փաշինյանը՝ The Wall Street Journal-ին |1lurer.am|
22:33 - 25 հոկտեմբերի, 2023Ֆրանսիայի մշակույթի նախարարն այցի շրջանակում կհանդիպի ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ նախարարին, կայցելի Ծիծեռնակաբերդ
22:21 - 25 հոկտեմբերի, 2023Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Վահագն Խաչատուրյանի հետ զրույցում վերահաստատել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը
22:11 - 25 հոկտեմբերի, 2023Ըմբիշ Մանվել Խնձրցյանը դարձել է Մ23 տարեկանների ԱԱ-ի արծաթե մեդալակիր
21:20 - 25 հոկտեմբերի, 2023ՀՌՀ-ից ստացել ենք հաղորդում որոշակի խախտումների վերաբերյալ. Ռոբերտ Խաչատրյանը՝ ՀՀ-ում հեռարձակվող ռուսական ալիքների մասին |azatutyun.am|
20:47 - 25 հոկտեմբերի, 2023Խաղաղության պայմանագրի զուտ տեքստի առումով զգուշավոր լավատեսություն ունեմ. Միրզոյան |armeniasputnik.am|
20:17 - 25 հոկտեմբերի, 2023Երևանի երեք վարչական շրջանների ղեկավարներ վերանշանակվել են պաշտոններում
20:15 - 25 հոկտեմբերի, 2023Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը The Wall Street Journal-ին

20:15 - 25 հոկտեմբերի, 2023