Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հեքի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ։ Այս մասին ասվում է դիտորդական առաքելության X սոցցանցի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Նրանք քննարկել են ԵՄ առաքելության մանդատը և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային տարածքներում անվտանգության զարգացումը»,-նշված է հաղորդագրության մեջ: |tert.am|
Հոկտեմբերի 27-ին աշխատանքային այցով ՀՀ կժամանի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն: [ՀՀ ԱԳՆ]
Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանիի հետ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: Առարկայորեն քննարկվել է Անդրկովկասում առկա իրավիճակը։ Ընդգծվել է տարածաշրջանում իրադրության կայունացմանն ուղղված բազմակողմ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը, այդ թվում՝ հաշվի առնելով հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի ունեցած՝ Հարավային Կովկասի «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպման արդյունքները: [ՌԴ ԱԳՆ] |1lurer.am|
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հրատապ քննարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի հարցով և հռչակագիր ընդունել։ Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության X-ի միկրոբլոգում։ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը՝ ափսոսանք հայտնելով մարդասիրական հետևանքների վերաբերյալ և Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել ԼՂ բոլոր ներկայացուցիչներին։ |armenpress.am|
Նոյեմբերի 1-ից երաժիշտները, նկարիչներն ու մշակութային գործունեություն ծավալող մյուս անհատներն ու խմբերը Երևանի հանրային բացօթյա վայրերում պետք է գործեն ավագանու սահմանած նոր պահանջներով: Առավոտյան ժամը 10:00-ից մինչ 21:00-ն բնակելի և հասարակական շենքերից պետք է պահպանել հեռավորություն՝ առնվազն 10 մ, ժամը 21:00-23:00-ը՝ 100 մ: [Երևանի քաղաքապետարան]
Ինչպե՞ս են Հայաստանում շարունակվելու Արցախի կալանավորների եւ դատապարտյալների վերաբերյալ քրեական վարույթները եւ պատժի կրումները կամ ընդհանրապես դրանք շարունակելու հնարավորություն կա՞, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ գործ ունենք երկու տարբեր պետությունների եւ երկու տարբեր օրենսդրությունների հետ։ ՀՀ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն խուսափում են պատասխանել թեմայի վերաբերյալ մեր հարցերին, իսկ ՔԿԾ-ից հայտնում են՝ ՀՀ ՔԿՀ-ներում պահվում են Արցախի միայն 3 կալանավոր եւ 17 դատապարտյալ, որոնք ՀՀ են տեղափոխվել մինչ Լաչինի միջանցքի շրջափակումը։
Սեպտեմբերի 19-ից հետո ԿԽՄԿ աշխատակիցները մինչ այժմ օգնել են Արցախից Հայաստան տեղափոխել 220 աճյուն: Զոհերին նույնականացնելն այս պահին մեծ մարտահրավեր է. մեր դատաբժշկական փորձագետները շարունակում են աշխատել՝ անցյալ ամիս վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի զոհերի աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն երաշխավորելու համար։ [ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակ]
Քաղաքական կամքի առկայության դեպքում մենք պատրաստ ենք հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին ռուսական տարածքում՝ եռակողմ հանդիպման մասնակցելու հեռանկարով: [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա]
Բրյուսելը Բաքվին և Երևանին կոչ է անելու նորմալացման գործընթացն ավարտին հասցնել այս տարվա վերջին։ Այս մասին ասվում է Բրյուսելում մեկնարկող ԵՄ երկօրյա գագաթնաժողովի բանաձևի նախագծում, որի տեքստը «Ազատություն» Ռ/Կ-ի ձեռքի տակ է։ «Եվրոպական խորհուրդը ընդգծում է իր շարունակական աջակցությունը առաջ մղելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն և երկարաժամկետ խաղաղություն հաստատելը՝ հիմնված ինքնիշխանությունը, սահմանների անձեռմխելիությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքների վրա։ Ընդգծվում է Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու կարևորությունը, ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։ Աջակցում է Բրյուսելի նորմալացման գործընթացին և կողմերին կոչ է անում բարեխղճորեն ներգրավվել ու գործընթացն ավարտել այս տարվա վերջին», - ասվում է նախագծում։|azatutyun.am|
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի համատեղ նիստին։ Գրիգորյանը նիստի ընթացքում հայտարարել է․ «Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 55%-ով։ Միևնույն ժամանակ Հայաստանի արտահանումն է աճել` ավելի քան 2 անգամ։ ՀՀ կառավարությունը հետագայում էլ պատրաստվում է օգտագործել ողջ գործիքակազմը, որպեսզի ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրում այդ դրական դինամիկան պահպանվի»։
ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ԵՄ առաքելության մանդատին ու հայ-ադրբեջանական սահմանին վերաբերող հարցեր |tert.am|
22:35 - 26 հոկտեմբերի, 2023Հայաստանի իրավական համակարգի պերճանքն ու թշվառությունը մեկ մեղադրանքում․ Վիգեն Սարգսյանը՝ իր նկատմամբ նախաձեռնված վարույթի մասին
21:16 - 26 հոկտեմբերի, 2023Հունգարիայի արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով կժամանի ՀՀ
21:02 - 26 հոկտեմբերի, 2023Գալուզինը և Բաղերին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում |1lurer.am|
20:32 - 26 հոկտեմբերի, 2023ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը ԼՂ-ի դեմ |armenpress.am|
20:29 - 26 հոկտեմբերի, 2023Նոյեմբերի 1-ից Երևանի բացօթյա վայրերում մշակութային գործունեությունը կթույլատրվի բնակելի շենքերից 10-100 մ հեռավորությամբ
19:59 - 26 հոկտեմբերի, 2023Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի պաշտոնատար անձինք
19:36 - 26 հոկտեմբերի, 2023Ի՞նչ է սպասվում Արցախի կալանավորներին և դատապարտյալներին. իրավապահները խուսափում են մեկնաբանել, իրավաբանները՝ լուծումներ փնտրում
18:46 - 26 հոկտեմբերի, 2023Սեպտեմբերի 19-ից հետո ԿԽՄԿ աշխատակիցները մինչ այժմ օգնել են Արցախից Հայաստան տեղափոխել 220 աճյուն
18:45 - 26 հոկտեմբերի, 2023Քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
18:34 - 26 հոկտեմբերի, 2023ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ԵՄ առաքելության մանդատին ու հայ-ադրբեջանական սահմանին վերաբերող հարցեր |tert.am|
22:35 - 26 հոկտեմբերի, 2023Հայաստանի իրավական համակարգի պերճանքն ու թշվառությունը մեկ մեղադրանքում․ Վիգեն Սարգսյանը՝ իր նկատմամբ նախաձեռնված վարույթի մասին
21:16 - 26 հոկտեմբերի, 2023Հունգարիայի արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով կժամանի ՀՀ
21:02 - 26 հոկտեմբերի, 2023Գալուզինը և Բաղերին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում |1lurer.am|
20:32 - 26 հոկտեմբերի, 2023ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը ԼՂ-ի դեմ |armenpress.am|
20:29 - 26 հոկտեմբերի, 2023Նոյեմբերի 1-ից Երևանի բացօթյա վայրերում մշակութային գործունեությունը կթույլատրվի բնակելի շենքերից 10-100 մ հեռավորությամբ
19:59 - 26 հոկտեմբերի, 2023Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի պաշտոնատար անձինք
19:36 - 26 հոկտեմբերի, 2023Ի՞նչ է սպասվում Արցախի կալանավորներին և դատապարտյալներին. իրավապահները խուսափում են մեկնաբանել, իրավաբանները՝ լուծումներ փնտրում
18:46 - 26 հոկտեմբերի, 2023Սեպտեմբերի 19-ից հետո ԿԽՄԿ աշխատակիցները մինչ այժմ օգնել են Արցախից Հայաստան տեղափոխել 220 աճյուն
18:45 - 26 հոկտեմբերի, 2023Քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
18:34 - 26 հոկտեմբերի, 2023