Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է։ Ուրախ եմ, որ այս առումով դրական տեղաշարժեր կան խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Հույս ունեմ, որ դա հնարավորինս շուտ կիրականացվի, քանի որ մեր ընդհանուր շահերից է բխում մեր տարածաշրջանը դարձնել խաղաղության եւ անվտանգության տարածք։ [Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլի] |armenpress.am|
Ադրբեջանի պնդմամբ որոշ տեղերում նաեւ մենք ենք իրենց տարածքներում։ Կա ադրբեջանական թեզ, որ կան գյուղեր, տարածքներ, որտեղ մենք ենք իրենց տարածքում: Եթե այն քարտեզով, որով անկախացել ենք, կլինեն տեղեր, որտեղ մենք Ադրբեջանի տարածքում ենք, մենք պետք է դուրս գանք այդ տարածքից, ինչպես նաեւ իրենք պետք է դուրս գան: Դա բացարձակ ճշմարտություն է: Դու անկախացել ես այս տարածքով եւ չես կարող նկրտում ունենալ այլ տարածքի նկատմամբ: [ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան] |news.am|
Մենք քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում։ Մենք վճռական ենք տրամադրված առաջ տանել ԵՄ միջնորդական ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հասնելու համար՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։ [Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել] |armenpress.am|
Դատարանում այսօր սկսվեց Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի գործով ապացույցների հետազոտումը։ Դատախազը դռնփակ քննություն իրականացնելու միջնորդություն ներկայացրեց՝ հաշվի առնելով, որ հետազոտման ենթակա ապացույցներում կան պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։ Պաշտպանական կողմը կարծիք հայտնեց, որ եթե ապացույցը գաղտնի են հետազոտում, ուրեմն՝ ապացույցների հետազոտման ողջ փուլը պետք է գաղտնի անեն, որովհետեւ վկաների ցուցմունքներում հղումներ կան այդ փաստաթղթերին, եւ վկաներին հարցեր են տրվելու այդ փաստաթղթերի վերաբերյալ։ Դրան, սակայն, իրենք դեմ են։
Շատ ցանկալի վկաներ գոյություն չունեն՝ մի մասը մահացել է տարօրինակ հանգամանքներում, ինչ-որ մարդիկ կան, կան նաև այն ծավալուն հատորները, որոնց մեջ կարող են գտնել բազմաթիվ դրվագներ, որոնց ուղղությամբ պետք է զարգանա քննությունը։ Վերջին հաշվով, բոլորդ մոռացել եք, թե ուր է Ալեքսան Հարությունյանը (1999թ․ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար՝ խմբ․)։ Ալեքսան Հարությունյանը քանի դեռ կա, գործը դեռ շանս ունի բացահայտվելու։ Կարևոր վկաներից մեկն այն ժամանակ համարվում էր Ալեքսան Հարությունյանը և շատ տարօրինակ ձևով գործում ներառված, նաև կալանքի տակ գտնվողները հոկտեմբերի 27-ից հետո հնարավորություն ունեցան ոչ միայն ստի դետեկտորով չանցնելու, այլ ազատ արձակվեցին։ [Անդրանիկ Քոչարյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման մասին]|armenpress.am|
Վրաստանից Հայաստան ժամանած տրանսպորտային միջոցի բեռնախցիկում հայտնաբերվել է չհայտարարգրված «iPhone» տեսակի 150 բջջային հեռախոս: Հեռախոսների ընդհանուր գումարը կազմել է մոտ 178 հազար ԱՄՆ դոլար: Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։ [ՊԵԿ]
Չեմ կիսում գնահատականը, որ ավելի ենք սրում հարաբերությունները Ռուսաստանի հետ․ նորմալ աշխատանքային գործընթաց է, գործընկերները միմյանց հարցեր ունեն, դիվանագետների միջոցով պարզաբանում ենք այդ հարցերը: [ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյան]|news.am|
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վիրավորանքի հիմքով հայց է ներկայացրել պատգամավոր Աննա Մկրտչյանի և «hayeli.am» կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի։ Հայցերը 26.10.2023 թ. մուտքագրվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: [ՀՀ ԱԺ նախագահի խոսնակ]
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։ «Խնդրեցի [Արարատ Միրզոյանին]՝ թույլ տա, որ Երևանում բացենք հունգարական հյուպատոսություն»,- ասաց նախարարը՝ նշելով նաև, որ Wizz Air ավիաընկերությանը կհորդորեն նաև Երևանից Բուդապեշտի ուղղությունն ավելացնել՝ ֆիզիկապես անմիջական կապ ապահովելու Հայաստանի և Հունգարիայի միջև: |armenpress.am|
Վրաստանում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը։ Մասնակցել է նաև Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին։ Այլ մանրամասները չեն հաղորդվում։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
ՔՊ վարչության նիստում նշանակվել է կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրը
23:08 - 27 հոկտեմբերի, 2023Իսրայելը ցամաքային գործողություն է սկսում Գազայում |tert.am|
22:36 - 27 հոկտեմբերի, 2023Ստեղծված իրավիճակում «Խաղաղության խաչմերուկը» կարող է մեզ համար վախճան հանդիսանալ. Սեյրան Օհանյան |tert.am|
21:33 - 27 հոկտեմբերի, 2023ՀՀ դեսպանը Շվեդիայի ԱԳ նախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
21:26 - 27 հոկտեմբերի, 2023Առողջապահության փոխնախարարը և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարն անդրադարձել են ՀՀ-ի վերականգնողական բժշկության ներուժի զարգացմանը
21:06 - 27 հոկտեմբերի, 2023100 հազար դրամ միանվագ աջակցությունը վճարվել է ԼՂ-ից տեղահանված շուրջ 100 հազար անձի
20:54 - 27 հոկտեմբերի, 2023Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է․ Պապուաշվիլի |armenpress.am|
20:32 - 27 հոկտեմբերի, 2023Վահան Քերոբյանը Լոնդոնում անդրադարձ է կատարել Հայաստան-Մեծ Բրիտանիա ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությանը
19:57 - 27 հոկտեմբերի, 2023Քննարկվել են մշակույթի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
19:15 - 27 հոկտեմբերի, 2023Եթե քարտեզով կլինեն տեղեր, որտեղ մենք Ադրբեջանի տարածքում ենք, պետք է դուրս գանք այդ տարածքից. Ալեն Սիմոնյան |news.am|
19:02 - 27 հոկտեմբերի, 2023ՔՊ վարչության նիստում նշանակվել է կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրը
23:08 - 27 հոկտեմբերի, 2023Իսրայելը ցամաքային գործողություն է սկսում Գազայում |tert.am|
22:36 - 27 հոկտեմբերի, 2023Ստեղծված իրավիճակում «Խաղաղության խաչմերուկը» կարող է մեզ համար վախճան հանդիսանալ. Սեյրան Օհանյան |tert.am|
21:33 - 27 հոկտեմբերի, 2023ՀՀ դեսպանը Շվեդիայի ԱԳ նախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
21:26 - 27 հոկտեմբերի, 2023Առողջապահության փոխնախարարը և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարն անդրադարձել են ՀՀ-ի վերականգնողական բժշկության ներուժի զարգացմանը
21:06 - 27 հոկտեմբերի, 2023100 հազար դրամ միանվագ աջակցությունը վճարվել է ԼՂ-ից տեղահանված շուրջ 100 հազար անձի
20:54 - 27 հոկտեմբերի, 2023Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է․ Պապուաշվիլի |armenpress.am|
20:32 - 27 հոկտեմբերի, 2023Վահան Քերոբյանը Լոնդոնում անդրադարձ է կատարել Հայաստան-Մեծ Բրիտանիա ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությանը
19:57 - 27 հոկտեմբերի, 2023Քննարկվել են մշակույթի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
19:15 - 27 հոկտեմբերի, 2023Եթե քարտեզով կլինեն տեղեր, որտեղ մենք Ադրբեջանի տարածքում ենք, պետք է դուրս գանք այդ տարածքից. Ալեն Սիմոնյան |news.am|
19:02 - 27 հոկտեմբերի, 2023