Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերող նախագծերի փաթեթն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է։
Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը չի կարող նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։Մենք համոզված ենք, որ ԵՄ առաքելության ընդլայնումն էլ բացարձակապես անօգուտ է և ոչ մի արդյունքի չի հանգեցնի այդ գործընթացում, որի հիմնական սկզբունքները մշակվել են 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից և ամրագրվել մի քանի եռակողմ համատեղ հայտարարություններում։ [Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին] |tert.am|
Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 12,13,14-ին, ժամը 22:30-ից մինչև առավոտյան 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի(Բարեկամության էստակադա) երթևեկությունը:[Երևանի քաղաքապետարան]
2023 թվականի դեկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի լեռնային ճանապարհից ռուսական խաղաղապահ զորախմբի ԲՏՌ-82-ի լեռնային ճանապարհից դուրս գալու հետևանքով ՌԴ ԶՈւ մեկ զինծառայող զոհվել է, երկուսը ստացել են միջին ծանրության և ծանր վնասվածքներ։ [ՌԴ ՊՆ] |news.am|
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է ԱՄՆ Կոնգրես։ Այնտեղ նա մի քանի հանդիպումներ կունենա։ Հավանական է, որ քննարկման գլխավոր թեման կլինի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրումը։ |hetq.am|
Համաձայն չենք այն տեսակետին, թե հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները չեն պահվել, կամ դրանք խախտվել են: Հնարավոր է, որ երկու տարվա մեջ եղել են նախնական որոշումներ, որոնք կյանքի չեն կոչվել՝ ելնելով տարատեսակ իրողությունններից, որոնց մասին մեր գործընկերները տեղեկացված են եղել: Բնականաբար, այս գործընթացը միակողմանի չի եղել։ Այն, ինչ վերաբերում է ստվերային կառավարման տրամաբանությանը, ձևակերպումը մեզ համար զարմանալի է, որովհետև քաղաքական կուսակցությունների միջոցով համայնքների կառավարումը, համաձայն որի՝ ընտրողի վստահության քվեն ստանում է թիմը, արդեն իսկ ենթադրում է, որ սկզբունքային որոշ որոշումներ կարող են կայացվել թիմային քննարկումների հիման վրա, ինչը չի հակասում ՀՀ օրենսդրությանը: [«Բալասանյան դաշինքի» հայտարարությունը]
Երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու նպատակով Երևանի Հերացու փողոցում այլ վայրից տեղափոխվել և տեղադրվել է նոր տեսախցիկ` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում։ Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2023 թ. դեկտեմբերի 18-ից։ [ՀՀ ՃՈ]
ԱԺ-ում քննարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերող նախագիծը։ Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը պարզաբանեց, որ օրենքը տարածվելու է այն անձանց նկատմամբ, ում 25 տարին լրացած կլինի օրենքի ընդունման պահին․ «Այսինքն՝ այն մտավախությունը, որ այսօր մարդիկ 18 տարեկանում կլքեն երկիրը, որպեսզի 27 տարեկանում օգտվեն օրենքից, չի համապատասխանում իրականությանը, որովհետև նրանք չեն կարող օգտվել»։
ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը չի կարծում, թե Ադրբեջանից հայ գերիների վերադարձի վերաբերյալ համաձայնության մեջ որևէ փոփոխություն լինի: «Համաձայնությունը ձեռք է բերված, և մենք սպասում ենք գերիների վերադարձին»,-ասաց պատգամավորը: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ուշանում՝ նա ասաց, որ հստակ տեղեկություն չունի, չի կարող ասել՝ ուշանում է, թե չի ուշանում, գուցե չի ուշանում, ուղղակի ժամկետներ կան։ «Համաձայնությունը ձեռք է բերված, երկուստեք հայտարարությունն արված է, չեմ կարծում, որ որևէ փոփոխություն լինի»: |armenpress.am|
Մեր կառավարությունը ողջունում է Եվրոպական հանձնաժողովի որոշումը՝ առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցություններ Մոլդովայի և Ուկրաինայի հետ և Վրաստանին շնորհել թեկնածուի կարգավիճակ: Այս որոշումը ողջունելի է ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի կողմից, որը նույնպես ունի եվրոպական ձգտումներ: [Արարատ Միրզոյանի ելույթը ԱլԳ նախարարական հանդիպմանը]
Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Կատարի Գրան Պրիի բրոնզե մեդալակիր |armenpress.am|
22:39 - 12 դեկտեմբերի, 2023ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է պարտադիր զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերող նախագծերի փաթեթը
22:28 - 12 դեկտեմբերի, 2023ՀՀ ԱԳ փոխնախարարը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնականն անդրադարձել են Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ առկա իրավիճակին
22:26 - 12 դեկտեմբերի, 2023ՀՀ-ում ԵՄ առաքելության ընդլայնումն անօգուտ քայլ է, որը միայն կմեծացնի լարվածությունը Հրվ․ Կովկասում․ ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|
21:24 - 12 դեկտեմբերի, 2023Ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառի փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը
20:34 - 12 դեկտեմբերի, 2023Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահի մահվան մասին |news.am|
20:27 - 12 դեկտեմբերի, 2023Երևանում 2 երիտասարդի դանակահարած տղամարդը ձերբակալվել է
20:14 - 12 դեկտեմբերի, 2023ԼՂ-ից տեղահանված 188 ուսուցիչ արդեն իսկ աշխատում է դպրոցներում. ԿԳՄՍ փոխնարարար
19:48 - 12 դեկտեմբերի, 2023Վարչապետի գլխավորությամբ շարունակվում են Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման շուրջ քննարկումները
19:39 - 12 դեկտեմբերի, 2023Վլադիմիր Զելենսկին ժամանել է ԱՄՆ Կոնգրես |hetq.am|
19:29 - 12 դեկտեմբերի, 2023Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Կատարի Գրան Պրիի բրոնզե մեդալակիր |armenpress.am|

19:29 - 12 դեկտեմբերի, 2023