Մենք ողջունում ենք հայ և ադրբեջանցի գերիների փոխանակում, որը տեղի է ունեցել այսօր, ինչպես նաև տեղեկություններ այն մասին, որ քննարկվում են վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ միջոցներ։Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ են հասնել դրան։ԱՄՆ-ն շարունակելու է այդ ուղղությամբ աշխատել Բաքվի և Երևանի հետ: [Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլեր] |armeniasputnik.am|
ԵԽ Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդն իր X-ի էջում հրապարակել է իր, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի և Եվրախորհրդարանի` Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Զելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունը.«Համատեղ հայտարարությունը նշանակալի քայլ է վստահության ձևավորման գործում, որն անհրաժեշտ է համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման համար։ Մենք կոչ ենք անում երկու երկրներին շարունակել իրենց բանակցությունները և շարունակում ենք լիովին աջակցել Եվրոպական խորհրդի և Եվրամիության նախագահների ջանքերին՝ հեշտացնելու խաղաղ գործընթացը՝ ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ուժի չկիրառման հիման վրա»։ |1lurer.am|
Դեկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Հունաստան: [ՊՆ]
Հրմշտոց սկսվեց գերությունից վերադարձած զինծառայողների հարազատների և անվտանգության աշխատակիցների միջև։ Անվտանգության աշխատակիցները հայտարարեցին, որ ամեն ընտանիքից միայն մեկ հոգի կարող է տեսակցել` ՀՀ վերադարձած տղաներին։ Հարազատները պահանջում էին թույլատրել բոլորին այցելել իրենց գերեվարված հարազատին։
Հրմշտոց սկսվեց գերությունից վերադարձած զինծառայողների հարազատների և անվտանգության աշխատակիցների միջև։ Անվտանգության աշխատակիցները հայտարարեցին, որ ամեն ընտանիքից միայն մեկ հոգի կարող է տեսակցել` ՀՀ վերադարձած տղաներին։ Հարազատները պահանջում էին թույլատրել բոլորին այցելել իրենց գերեվարված հարազատին։ |armeniasputnik.am|
Այսօր ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 06։00-ը ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Պուշկինի փողոց հատվածի երթևեկությունը։ [Երևանի քաղաքապետարան]
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կժամանի Ադրբեջան։ Թուրք նախարարի այցը նախատեսված է վաղը՝ դեկտեմբերի 14-ին։ |hetq.am|
Հայաստանի ԱԳՆ-ն չի հստակեցնում՝ կա արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ: «Հայաստանի համար առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Խորհրդային Միության գլխավոր շտաբի ամենաթարմ քարտեզների վրա, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա»,- այս մասին ԱԳՆ-ից հայտնել են՝ ի պատասխան «Ազատության» գրավոր հարցման: |azatutyun.am|
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի: Որոշումը քիչ առաջ հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ մերժելով մեղադրող դատախազի միջնորդությունը: Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, փողերի լվացմանն օժանդակելու, յուրացում, վատնում կատարելու համար: |1lurer.am|
ՀՀ և Էստոնիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցը։ «Անշուշտ, քննարկված թեմաներից մեկն առանց վիզայի մուտքի և ելքի մասին զրույցն էր: Հուսամ՝ եկող տարվա ընթացքում կկարողանանք այդ քայլին հասնել»,- ասել է նախարար Ցահքնան: Էստոնիայի ԱԳ նախարարի խոսքով՝ առանցքում նաև քաղաքական համագործակցության մասին քննարկումն է եղել, այդ թվում՝ ԵՄ-ին միանալու քայլերի վրա աշխատելու համար պատրաստ լինելը:
ԱՄՆ-ն հավատում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության հնարավորությանը. Պետդեպարտամենտ |armeniasputnik.am|
23:16 - 13 դեկտեմբերի, 2023Պետք է վստահության կամուրջ կառուցել. Էդմոն Մարուքյանը` հայ գերիների վերադարձի մասին
22:57 - 13 դեկտեմբերի, 2023ԵԽ ներկայացուցիչները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել շարունակել բանակցությունները |1lurer.am|
22:41 - 13 դեկտեմբերի, 2023Գազայի հատվածում զոհված լրագրողների թիվը հասել է 89-ի |tert.am|
22:37 - 13 դեկտեմբերի, 2023Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն
21:14 - 13 դեկտեմբերի, 2023Մուրացանի հոսպիտալի մոտ քիչ առաջ իրավիճակը լարվեց. Հարազատները պահանջում էին թույլատրել բոլորին այցելել իրենց գերեվարված հարազատին
20:56 - 13 դեկտեմբերի, 2023Տղաներն այսօր տուն են գնալու. Շիրակի մարզպետը` գերիներին հարցաքննելու մասի |armeniasputnik.am|
20:43 - 13 դեկտեմբերի, 2023ՀՀ նախագահ Խաչատուրյանը Բուենոս Այրեսում այցելել է «Հայ-արգենտինական դպրոց»
20:27 - 13 դեկտեմբերի, 20238 ժամով կդադարեցվի երթևեկությունը Երևանի Թումանյան փողոցից մինչև Պուշկինի փողոց հատվածում
20:17 - 13 դեկտեմբերի, 2023Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Բաքու |hetq.am|
20:11 - 13 դեկտեմբերի, 2023ԱՄՆ-ն հավատում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության հնարավորությանը. Պետդեպարտամենտ |armeniasputnik.am|
23:16 - 13 դեկտեմբերի, 2023Պետք է վստահության կամուրջ կառուցել. Էդմոն Մարուքյանը` հայ գերիների վերադարձի մասին
22:57 - 13 դեկտեմբերի, 2023ԵԽ ներկայացուցիչները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել շարունակել բանակցությունները |1lurer.am|
22:41 - 13 դեկտեմբերի, 2023Գազայի հատվածում զոհված լրագրողների թիվը հասել է 89-ի |tert.am|
22:37 - 13 դեկտեմբերի, 2023Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն
21:14 - 13 դեկտեմբերի, 2023Մուրացանի հոսպիտալի մոտ քիչ առաջ իրավիճակը լարվեց. Հարազատները պահանջում էին թույլատրել բոլորին այցելել իրենց գերեվարված հարազատին
20:56 - 13 դեկտեմբերի, 2023Տղաներն այսօր տուն են գնալու. Շիրակի մարզպետը` գերիներին հարցաքննելու մասի |armeniasputnik.am|
20:43 - 13 դեկտեմբերի, 2023ՀՀ նախագահ Խաչատուրյանը Բուենոս Այրեսում այցելել է «Հայ-արգենտինական դպրոց»
20:27 - 13 դեկտեմբերի, 20238 ժամով կդադարեցվի երթևեկությունը Երևանի Թումանյան փողոցից մինչև Պուշկինի փողոց հատվածում
20:17 - 13 դեկտեմբերի, 2023Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Բաքու |hetq.am|
20:11 - 13 դեկտեմբերի, 2023