Գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ՝ սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե. դատավորին ներկայացվել է մեղադրանք: Դատավորը ձերբակալվել է: [Գլխավոր դատախազություն]
Վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր հանդիպում է ունեցել օրերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ: «Չնայած պարզ է, որ բոլորս էլ անհամբեր էինք օր առաջ տեսնել նրանց վերադարձը, բայց շնորհակալություն եմ հայտնում ձեզ համբերատարության համար, որովհետև դա շատ կարևոր էր: Մարդկայնորեն շատ բարձր եմ գնահատում ձեր համբերատարությունը»,-ասել է վարչապետը և հավելել, որ ամեն բան պետք է արվի, որպեսզի մեր եղբայրները վերադառնան բնականոն կյանքի: [ՀՀ կառավարություն]
ԶԼՄ-ների կողմից շահարկվում է այն ստահոդ տեղեկությունը, ըստ որի «Ապրելու» հիմնադրամի կողմից ձեռք բերված և համայնքին տրամադրված միկրոավտոբուսները հետ են վերցվել ու տեղափոխվել են համայնքից։ Օգոստոսի 2-ին միկրոավտոբուսները վնասվել էին տեղացած ուժեղ կարկուտից և հիմնադրամի ֆինանսական միջոցներով այս պահին շարունակվում է դրանց վերանորոգումը։ [Ալավերդու նախկին համայնքապետ Արկադի Թամազյան]
ՊԵԿ-ը կանխել է առանձնապես խոշոր չափի` 1 միլիոն ԱՄՆ դոլարի մաքսանենգության դեպք։ «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Միլան-Երևան չվերթով ժամանած ՀՀ և ՌԴ քաղաքացի Վ․Ա․-ին պատկանող ուղեբեռը։ Իրականացված մաքսային հսկողության արդյունքում, բացի անձնական օգտագործման ապրանքներից, հայտնաբերվել է չհայտարարագրված մեկ միլիոն ԱՄՆ դոլար գումար, որից 1000 հատը 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ են եղել, 9500 հատը` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ։ [ՀՀ ՊԵԿ]
Մայրաքաղաքի 18 համարի երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսի վարորդի ինքնազգացությունը վարելու ընթացքում վատացել է, ինչի հետևանքով Կորյունի փողոցում շղթայական ավտովթար է տեղի ունեցել, ավտոբուսը բախվել է մի քանի մեքենաների։ «Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, հետազոտությունները շարունակվում են, ամենայն հավանականությամբ, խոսքը ինսուլտի կամ ինֆարկտի մասին է։ Վարորդի վիճակը ծանր է, մոտ 50 տարեկան տղամարդ է»,- հայտնել են քաղաքապետարանից։ Միջադեպից տուժածներ չկան, վնասվել են ավտոբուսն ու մեքենաները։|factor.am|
Մուսալեռի դպրոցում 10-րդ դասարանի աշակերտներից մեկը իր հետ դպրոց տարած գազային բալոնի պարունակությունը փչել է միջանցքում, որից հետո երեխաների մոտ հազ է առաջացել։ Այս մասին հայտնել է դպրոցի տնօրենը՝ նշելով, որ աշակերտն ասել է, թե ինքնապաշտպանության համար նախատեսված բալոնը գտել է Երևանից, բայց թե ինչու է իր հետ դպրոց տարել, ոստիկանությունը հիմա փորձում է պարզել։ «Հոսպիտալացված երեխաները ունեցել են թուլություն, սրտխառնոց և գլխապտույտ։ Էջմիածնի ԲԿ դիմած 8 երեխաներից 5-ը դուրս է գրվել, 3-ի վիճակը թեև բավարար է, բայց նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ»,- ասել է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակը։ |factor.am|
Սահմանազատումն ու սահմանագծումը բավականին բարդ գործընթացներ են: Չեմ կարող բացառել, որ դա տարիների աշխատանք է: Մենք աշխատանքն այսպես ենք պատկերացնում. հանձնաժողովների հանդիպումների ժամանակ կողմերից ամեն մեկը իր կողմից ներկայացնում է քարտեզ կամ քարտեզի հատված, իրավական փաստաթղթեր, որոնք նկարագրություն ունեն, կամ որեւէ կարգավորում ունեն սահմանի, եւ սկսվում է քննարկում, մտքերի փոխանակում այդ փաստաթղթի եւ այդ տոպոգրաֆիկ քարտեզի վերաբերյալ: Բնականաբար, դա պետք է արվի հատված առ հատված: [ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան] |news.am|
Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն այսօր տարհանվել են ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով։ Նրանցից 6-ը հոսպիտալացվել են։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը։ «Ամբողջ կորպուսում երեխաները սկսել են հազալ, ուսուցիչները միանգամից տարհանել են նրանց։ Մինչև հիմա ստուգում են , չեն հասկանում ինչն է պատճառը եղել։ Կասկածում էին շմոլ գազ, բայց հերքվեց։ Կաթսայատունը 7 մետր հեռու է։ Քիմիական թունավորումը նույնպես բացառվել է, անգամ քիմիայի դաս չի եղել այդ ժամին»,- ասել է նա։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին: Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:
Հունգարիան ԵՄ գագաթնաժողովում կրկին արգելափակել է Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով տնտեսական օգնության հատկացումը։ Այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը: Ըստ Reuters-ի՝ Օրբանն ասել է՝ Ուկրաինան չպետք է այդքան մեծ գումարներ ստանա ԵՄ բյուջեից, քանի որ դաշինքի մաս չէ: |news.am|
Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվեց Երևանի հայտարարությունը
22:51 - 15 դեկտեմբերի, 2023Կյանքից հեռացել է Արա Մարտիրոսյանը
22:47 - 15 դեկտեմբերի, 2023Գլխավոր դատախազի տեղակալը հանրային քրեական հետապնդում է հարուցել դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար
22:13 - 15 դեկտեմբերի, 2023Վարչապետը հանդիպում է ունեցել օրերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ
22:04 - 15 դեկտեմբերի, 2023Համայնքի կառավարումն ապօրինաբար և բռնի զավթած վարչակազմը շարունակում է մեր թիմի մասին կեղծ լուրերի տարածումը. Թամազյան
20:50 - 15 դեկտեմբերի, 2023Դեկտեմբերի 19-ին կվառվեն հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը
20:31 - 15 դեկտեմբերի, 2023Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը
19:53 - 15 դեկտեմբերի, 2023Վարչապետը ծանոթացել է «Հյուսիս-հարավ» ծրագրի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի շինաշխատանքներին
19:51 - 15 դեկտեմբերի, 2023Վրաստանի համար նախկինի պես բաց են «3+3» ձևաչափի դռները. ՌԴ ԱԳՆ |tert.am|
19:39 - 15 դեկտեմբերի, 2023Վարչապետը ներկա է եղել Ապարանում կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանամուտի արարողությանը
18:45 - 15 դեկտեմբերի, 2023Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվեց Երևանի հայտարարությունը
22:51 - 15 դեկտեմբերի, 2023Կյանքից հեռացել է Արա Մարտիրոսյանը
22:47 - 15 դեկտեմբերի, 2023Գլխավոր դատախազի տեղակալը հանրային քրեական հետապնդում է հարուցել դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար
22:13 - 15 դեկտեմբերի, 2023Վարչապետը հանդիպում է ունեցել օրերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ
22:04 - 15 դեկտեմբերի, 2023Համայնքի կառավարումն ապօրինաբար և բռնի զավթած վարչակազմը շարունակում է մեր թիմի մասին կեղծ լուրերի տարածումը. Թամազյան
20:50 - 15 դեկտեմբերի, 2023Դեկտեմբերի 19-ին կվառվեն հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը
20:31 - 15 դեկտեմբերի, 2023Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը
19:53 - 15 դեկտեմբերի, 2023Վարչապետը ծանոթացել է «Հյուսիս-հարավ» ծրագրի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի շինաշխատանքներին
19:51 - 15 դեկտեմբերի, 2023Վրաստանի համար նախկինի պես բաց են «3+3» ձևաչափի դռները. ՌԴ ԱԳՆ |tert.am|
19:39 - 15 դեկտեմբերի, 2023Վարչապետը ներկա է եղել Ապարանում կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանամուտի արարողությանը
18:45 - 15 դեկտեմբերի, 2023